Մասնակից:Angela hovhannisyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Angela hovhannisyan/Ավազարկղ3
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում

Ursus arctos arctos


Փնտրել պատկերներ
Վիքիպահեստում

Եվրասիական շագանակագույն արջը լատին․՝ (Ursus arctos arctos) շագանակագույն արջի ամենատարածված ենթատեսակներից մեկն է[1], որը հանդիպում է Եվրասիայի մեծ մասում: Այն նաև հայտնի է որպես եվրոպական շագանակագույն արջ, սովորական շագանակագույն արջ, սովորական արջ և խոսակցական շատ այլ անուններով: «Ներկայիս շագանակագույն արջերի` (Ursus arctos) գենետիկ բազմազանությունը տարիների ընթացքում լայնորեն ուսումնասիրվել է, ու կարծես այն աշխարհագրականորեն դասակարգվել է հինգ հիմնական տեսակներում` հիմնվելով Միտոքոնդրիալ ԴՆԹ-ի վերլուծության վրա»[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիական շագանակագույն արջը լճում հանգստանալիս

Եվրասիական շագանակագույն արջն ունի շագանակագույն մորթի, որը տատանվում է դեղնաշագանակագույնից մուգ շագանակագույնի, կարմրաշականակագույնի ինչպես նաև որոշ հատվածներում գրեթե սև գույնի միջև, նրանց մոտ հայտնաբերվել է նաև լսնամաշկություն[3]: Նրանց մորթու խտությունը տարբեր է, իսկ մազերը կարող են աճել մինչև 10 սմ: Արջն ունի միանգամայն կլոր գլուխ, համեմատաբար փոքր կլորավուն ականջներ, լայն գանգ և 42 ատամներից բաղկացած բերան` ներառյալ կտրիչ ատամները: Եվրասիական շագանակագույն արջն ունի հզոր ոսկրային համակարգ, մեծ ճանկեր, որոնք կարող են մեծանալ մինչև 10սմ: Քաշը տատանվում է՝ կախված կենսամիջավայրից և տարվա եղանակից: Հասուն արուները կշռում են 250-ից 300կգ` ( 550-660 ֆունտ)[4], առավելագույնը քաշը հասնում է 481կգ-ի (1,058 ֆունտ), իսկ հասակը գրեթե 2,5մ. (8,2 ոտնաչափ): Էգերի քաշը սովորաբար տատանվում է 150-ից 250 կգ.-ի միջև (330-550 ֆունտ[5]: Վայրի բնության մեջ նրանց կյանքի տևողությունը 20-ից 30 տարի է[6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանիայում շագանակագույն արջերը գոյություն են ունեցել մինչև Քրիստոսի ծնունդից առաջ 1000 թվականը, երբ նրանք որսորդության միջոցով ոչնչացվեցին[7]:

Հին Հռոմում Եվրասիական շագանակագույն արջերին օգտագործում էին ասպարեզում կռվելու համար: Հավանաբար ամենաուժեղ արջերը Կալեդոնիական և Դամանդիական արջերն են[8]:

Հին ժամանակներում եվրասիական շագանակագույն արջերը հիմնականում մսակեր էին, որոնց սննդի 80%-ը բաղկացած էր կենդանական նյութերից: Քանի որ միջնադարում նրանց կենսամիջավայրը գնալով կրճատվում էր, դրա հետ մեկտեղ քչանում էր նաև նրանց սննդի մեջ մսի քանակը, այն կազմում էր նրանց սննդի ընդամենը 40%-ը: Այժմ միսը կազմում է նրանց սննդի ոչ ավել քան 10-ից 15%-ը[8]: Հնարավորության դեպքում շագանակագույն արջը ոչխար կխժռի[9]։

Ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայի, որտեղ միջին հաշվով տարեկան երկու մարդ է սպանվում արջերի հարձակումներից, Սկանդինավիայում անցյալ դարի ընթացքում գրանցվել է արջերի մահացու հարձակման երեք դեպք[10]: Այնուամենայնիվ, 2019 թվականի վերջին Ռումինիայում շագանակագույն արջերը մեկ ամսվա ընթացքում սպանել են երեք տղամարդու[11]: Բելառուսում 2020 թվականին արջը կերել է վեց տարեկան երեխա:

Տեսակների ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրասիական շագանակագույն արջը հանգստանալիս

Ամենահին բրածոները ծագում են, Չինաստանի Չշոկուակա քաղաքից և թվագրվում են շուրջ 500,000 տարի[12]: Այն հայտնի է Միտոքոնդրիալ ԴՆԹ-ի ուսումնասիրություններից, ըստ որի Պլեյստոցենի սառցե դարաշրջանում շագանակագույն արջի համար չափազանց ցուրտ էր, որպեսզի գոյատևեր Եվրոպայում, բացի երեք վայրերից` Ռուսաստան, Իսպանիա և Բալկաններ[13]:

Ժամանակակից ուսումնասիրությունները[14] հնարավորություն են տվել հետևել ենթատեսակների ծագմանը: Տեսակը, որին այն պատկանում է, զարգացել է ավելի քան 500 000 տարի առաջ, իսկ հետազոտողները պարզել են, որ եվրասիական շագանակագույն արջերը անհետացել են մոտ 850 000 տարի առաջ, որի մի ճյուղը հիմնված է Արևմտյան Եվրոպայում, իսկ մյուսը՝ Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում և Ասիայում[13]: Միտոքոնդրիալ ԴՆԹ-ի հետազոտության արդյունքում պարզվել է, որ եվրոպական ընտանիքը բաժանվել է երկու խմբի, մեկը Պիրենեյան թերակղզում և Բալկաններում, իսկ մյուսը ՝ Ռուսաստանում[13][15] :

Սկանդինավիայում մի ցեղատեսակ կա, որը ներառում է արևմտյան և արևելյան ծագում ունեցող արջեր[15]: Ուսումնասիրելով հարավում բնակվող կենդանիների Միտոքոնդրիալ ԴՆԹ-ի արդյունքները` հետազոտողները պարզել են, որ նրանք, ըստ երևույթին, ծագել են Պիրենեյներում, Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայում և Կանտաբրիական լեռներում (իսպանիա), բնակվող ցեղատեսակներից: Այս ցեղատեսակի արջերը վերջին սառցե դարաշրջանից հետո տարածվել են հարավային Սկանդինավիաում: Հյուսիսային արջերը ծագում են ֆիննական/ռուսական ցեղատեսակներից: Հավանաբար, նրանց նախնիները գոյատևել են սառցե դարաշրջանում, Ուրալյան լեռնշղթաների արևմուտքում գտնվող ոչ սառույցապատ տարածքներում, որից հետո տարածվել են Հյուսիսային Եվրոպայում[13]:

Բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած այսօրվա ավելի սահմանափակ քանակի հետ` Եվրասիայի մեծ մասում ժամանակին կարելի էր հանդիպել շագանակագույն արջերի:

Չնայած այն հանգամանքին, որ դրանք ներառված են կարմիր գրքում վտանգված տեսակների 2006 ավելի քիչ մտահոգողների մեջ, ինչը վերաբերում է բոլոր տեսակներին, այլ ոչ թե միայն Եվրասիական շագանակագույն արջերին, միևնույնն է տեղական կենդանատեսակները գնալով պակասում են: Ինչպես նշում է կարմիր գիրքի.

«Քիչ մտահոգող տեսակ չի նշանակում, որ այդ տեսակը վտանգված չէ: Կան պարզապես քչացող տեսակներ, որոնք գնահատվում են որպես քիչ մտահոգող տեսակ»:

Շագանակագույն արջերը վաղուց վերացել են Իռլանդիայում և Բրիտանիայում, բայց դեռ կան Հյուսիսային Եվրոպայում և Ռուսաստանում: Պիրենեյներում, Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին, կա քիչ բայց շատացող կենդանատեսակներ (առնվազն 43 արջ[16]), որոնք մի ժամանակ ոչնչացման եզրին էին[17], նաև Իսպանայում գտնվող Կանտաբրիական լեռներում կար կենդանիների երկու ենթատեսակներ (մոտ 250)[18]: Իտալիայի Աբրուցո, Հարավային Տիրոլ և Տրենտինո մարզերում կան նաև կենդանիներ, որոնց մեջ արջերի թիվը կազմում է 100-ը[19]:

Բալթոսկանդիայում կենդանիների քանակը դանդաղորեն աճում է: Այն ներառում է գրեթե 3000 արջ Շվեդիայում, Ֆինլանդիայում 2000, Էստոնիայում 1000[20]և մոտ 100 արջ Նորվեգիայում: Շատ կենդանատեսակների կարելի է հանդիպել Ռումինիայում (մոտ 6000), Սլովակիայում (մոտ 1200), Բոսնիա և Հերցեգովինայում, Խորվաթիայում (1200), Սլովենիայում (500-700), Հյուսիսային Մակեդոնիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Թուրքիայում և Վրաստանում: Ավելի քիչ, բայց դեռևս զգալի քանակի կենդանատեսակներ կարելի է հանդիպել Ալբանիայում, Հունաստանում, Սերբիայում և Մոնտենեգրոյում[21]: 2005 թվականին Ուկրաինայում հաշվվում էր 200 կենդանատեսակ, այս կենդանիները երկու հստակ մետապոպուլյացիաների մաս են կազմում. Կարպատը` ավելի քան 5000 կենդանիով և Դինարիկ-Պինդոսը (Բալկաններ)` շուրջ 3000-ով[22]:

Եվրոպայում շագանակագույն արջերի ամենաշատ քանակը հանդպում է Ռուսաստանում: Այնտեղ արջերի քանակը վերականգվել է ոչնչացումից, ինչը առաջացել էր շատ որսորդությամբ զբաղվելու պատճառով:

Ընդհանուր առմամբ ամենաշատ կենդանինատեսակները հանդիպում են Ուրալյան լեռնաշղթայի արևելքում` սիբիրյան մեծ անտառներում: Քիչ քանակի Շագանակագույն արջեր հանդիպում են նաև Կենտրոնական Ասիայի (նախկին ԽՍՀՄ երկրներ) տարածքներում:

Շագանակագույն արջի այլ տեսակներ` փոքր, մեկուսացած և մեծամասամբ վտանգված տեսակները հանդիպում են Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, հյուսիս-արևմտյան Հնդկաստանում, Կենտրոնական Չինաստանում և Ճապոնիայի Հոկայդո կղզում:

Մշակութային նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջերի պատմական բաշխումը և այն տպավորությունը, որը նրանք թողել են մարդկանց վրա արտացոլվում են մի շարք տեղանուններում (ուշագրավ օրինակներ են` Բեռլինը, Բեռնը, Մեդվեցիան, Օտեպյաեն և Այու-Դագը), ինչպես նաև անձնական անունները, օրինակ` Շանգ, Բերնանրդ, Արթուր Ուրսուլան, Ուրս, Ըրսիսունս, Օրսոլիա, ԲԻորն, Նեդվեդ, Նեդվեդեվ և Օթսո:

Այս ենթատեսակի արջերը շատ հաճախ հայտնվում են Եվրոպական հեքիաթներում և առակներում, հատկապես` Յակոբ և Վիլհելմ Գրիմների հեքիաթներում: Եվրոպական շագանակագույն արջերը մի ժամանակ տարածված էին Գերմանիայում և ալպյան երկրներում, ինչպիսիք էին Հյուսիսային Իտալիան, Արևելյան Ֆրանսիան և Շվեյցարիայի մեծ մասում, և այդպիսով հայտնվում են գերմանիայի տարբեր բարբառներով հեքիաթներում:

Արջը ավանդաբար համարվում էր որպես ռուսական (ռազմական և քաղաքական) հզորության խորհրդանիշ: Այն նաև համարվում է, Ֆինլանդիայի ազգային կենդանին, իսկ Խորվաթիայում շագանակագույն արջը պատկերված է խորվաթական 5 կունա մետաղադրամի հակառակ կողմի վրա, որը ստեղծվել է 1993 թվականից հետո[23]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wozencraft, W. C. (2005). «Ursus arctos arctos». In Wilson, D. E.; Reeder, D. M (eds.). Mammal Species of the World (3rd ed.). Johns Hopkins University Press. էջեր 588–589. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494.
  2. Calvignac, S.; Hughes, S (1998). «Ancient DNA evidence for the loss of a highly divergent brown bear clade during historical times». Molecular Ecology. 17 (8): 1962–1970. doi:10.1111/j.1365-294x.2008.03631.x. PMID 18363668.
  3. Albino brown bear killed in 2009. Dnevnik.hr (2009-10-29). Retrieved on 2011-09-24.
  4. Mammals of the Soviet Union Vol.II Part 1a, SIRENIA AND CARNIVORA (Sea cows; Wolves and Bears), p. 611, V.G Heptner and N.P Naumov editors, Science Publishers, Inc. USA. 1998. 1-886106-81-9
  5. Wood, The Guinness Book of Animal Facts and Feats. Sterling Pub Co Inc. (1983), 978-0-85112-235-9
  6. Bear Conservation, Bear Conservation: Working for Bears. www.bearconservation.org.uk (2019-05-14). Retrieved on 2019-07-21.
  7. Lovegrove, Roger (2008). Silent Fields: The long decline of a nation's wildlife. London: OUP Oxford. էջ 416. ISBN 978-0199548156.
  8. 8,0 8,1 Pastoureau, Michel (2007). L'ours; Histoire d'un roi dechu. էջ 419. ISBN 978-2-02-021542-8.
  9. Sagør, J.T. (1997). «Compatibility of brown bear Ursus arctos and free-ranging sheep in Norway». Biological Conservation. 81 (1–2): 91–95. doi:10.1016/s0006-3207(96)00165-6.
  10. «Brown Bear». Tooth & Claw. Արխիվացված է օրիգինալից 2007-12-23-ին. Վերցված է 2008-01-05-ին.
  11. «Brown bear attacks: Deaths spark fear in Romania - BBC News». BBC. Վերցված է July 4, 2020-ին.
  12. Pasitschniak-Arts, M. (1993). «Ursus arctos». Mammalian Species. 439 (439): 1–10. doi:10.2307/3504138. JSTOR 3504138.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Taberlet, Pierre; Bouvet, J. (22 March 1994). «Mitochondrial DNA Polymorphism, Phylogeography, and Conservation Genetics of the Brown Bear Ursus arctos in Europe». Proceedings of the Royal Society B: Biological Sciences. 255 (1344): 195–200. doi:10.1098/rspb.1994.0028. PMID 8022838. S2CID 19876723. Վերցված է 13 January 2015-ին.
  14. Det Skandinaviske Bjørneprosjektet
  15. 15,0 15,1 Taberlet, P.; Swenson, J.E.; Sandegren, F., F.; Bjärvall, A. (1995). «Conservation genetics of the brown bear (Ursus arctos): localization of a contact zone between two highly divergent mitochondrial DNA lineages in Scandinavia». Conservation Biology. 9 (5): 1255–1261. doi:10.1046/j.1523-1739.1995.9051255.x.
  16. El futuro del oso en el Pirineo occidental Fundacion Oso Pardo (Spanish)
  17. Taberlet, Pierre; Camarra, J.J.; Griffin, S. (1997). «Noninvasive genetic tracking of the endangered Pyrenean brown bear population». Molecular Ecology. 6 (9): 869–876. doi:10.1046/j.1365-294x.1997.00251.x. PMID 9301075.
  18. Cuantos osos hay y donde viven Արխիվացված 2014-04-27 Wayback Machine Fundacion Oso Pardo (Spanish)
  19. Quanti orsi ci sono in Italia? Bergamopost (Italian)
  20. https://uudised.tv3.ee/eesti/uudis/2020/06/19/karude-arvukus-loob-rekordeid
  21. Table S2. Brown bear population sizes and change... Recent estimates are for years 2010, 2011 or 2012 and methodologies may vary between countries. pp 9-10 in: Recovery of large carnivores in Europe's modern human-dominated landscapes. Guillaume Chapron et al. Science 346, 1517 (2014); DOI: 10.1126/science.1257553 http://bearproject.info/wp-content/uploads/2016/03/2014-A180-Chapron-Recovery-of-large-carnivores-in-Europes-modern-human-dominated-landscapes.pdf accessed 17 Jun 2017
  22. Bear Online Information System for Europe. Kora.ch. Retrieved on 2011-09-24.
  23. Croatian National Bank. Kuna and Lipa, Coins of Croatia Արխիվացված 2009-06-22 Wayback Machine: 5 Kuna Coin Արխիվացված 2011-06-04 Wayback Machine. Retrieved on 31 March 2009.