Մասնակից:Anahit Qocharyan/Սելա (լեռնահամակարգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Anahit Qocharyan/Սելա

Սելա (իտալ.՝ Gruppo del Sella), լեռնազանգված Հյուսիսային Իտալիայի Դոլոմիտյան լեռներում: Սելան գտնվում է Մարմոլադայի հյուսիսում և Լանգկոֆելի արևելքում: Ամենաբարձր գագաթը Piz Boè-ն է, բարձրությունը՝ ծովի մակերևույթից 3,151 մ:

Սելան տեղակայված է չորս լադենական հովիտների միջև՝ Բադիա, Վալ Գարդենա, Ֆասիա և Ֆոդոմ։ Բաժանված է Բոլցանո, Տրենտո և Բելունո գավառների միջև: Հասանելի է Կամպոլոնգո, Պորդոյ, Սելա և Գարդենա լեռնանցքների միջոցով։ Ձմռանը կարելի է սահել ողջ լեռնազանգվածում՝ օգտվելով Սելա Ռոնդա ճոպանուղուց: Յուրաքանչյուր ձմեռ այստեղ անցկացվում է լեռնադահուկային Sellaronda մրցավազքը, որն ընդգրկում է 42 կմ լեռնային արահետներ։ Նույն ուղիները ամռանն օգտագործվում են լեռնային հեծանվավազքի համար։

Լեռնահամակարգի մյուս գագաթներն են Կիմա Պիսկիադուն, բարձրությունը՝ 2,985 մետր, Բոեսեկոֆելը, բարձրությունը 2,910 մետր, Sellatürme-ն, բարձրությունը` 2,696 մ , Սաս Պորդոն, բարձրությունը՝ 2,952 մետր, որի գագաթը կարելի է հասնել Պորդոյ լեռնանցքից ֆունիկուլյորի միջոցով, և Բրունեկեր Թուրմը, բարձրությունը՝ 2,495 մետր: Ձմռան ընթացքում գագաթը շատ ալպիական լեռնադահուկային տուրերի մեկնարկային կետն է։

Sella group panorama.jpg


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]