Մասնակից:Anahit Karhanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրոս Լուչանո Վալտեր Ռամազոտի (Ռամացոտի) (իտալ.՝ Eros Luciano Walter Ramazzotti, իտալ.՝ Eros Ramazzotti, ծնվ.` հոկտեմբերի 28, 1963թ., Հռոմ), իտալացի երգիչ և երգահան: Մեկը առավել հռչակավոր իտալացի երգիչներից, ով հայտնի է ոչ միայն Եվրոպայի անգլալեզու երկրներում, այլև իսպանալեզու երկրներում, քանի որ իր ալբոմների մեծամասնությունը նա թողարկել է իտալերեն և իսպաներեն լեզուներով:

1984 թվականից սկսած Ռամազոտին թողարկել է 11 ստուդիային ալբոմ, մեկ մինի-ալբոմ, երեք հավաքածու, երեք համերգային ալբոմ, ինչպես նաև 46 սինգլ, որոնցից յուրաքանչյուրը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել բազմաթիվ եվրոպական երկրների հիթ-շքերթներում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում և Կենտրոնական Ամերիկայում: Ռամացոտին իր 25-ամյա կարիերայի ընթացքում վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն:

Նա կատարել է զուգերգեր այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Շերը, Թինա Թըրները, Անդրեա Բոչելլին, Փեթսի Քենսիթը, Ադրիանո Չելենտանոն, Ջո Քոքերը, Անաստեյշան, Անի Լորակը, Լուչանո Պավարոտին, Ռիկի Մարտինը և շատ ուրիշներ:

Ռամացոտին առաջին անգամ համաշխարհային ճանաչում է ստացել 1993 թվականին, «Tutte storie» ալբոմի թողարկումից հետո, որի շնորհիվ նրան հաջողվել է մտնել լավագույնների հնգյակը յուրաքանչյուր երկրում, որտեղ թողարկված են եղել նրա նախորդ ալբոմները: «Tutte storie» ալբոմի վեց միլիոն կրկնօրինակի վաճառքից հետո 1994 թվականին նա կնքել է պայմանագիր BMG International-ի հետ: Երգիչի հաջողոթյան գրավականը հանդիսանում է նրա եզակի բարձր ձայնը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրոս Ռամազոտին ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 28-ին Հռոմի Չիչենիտա շրջանում, շինարարական բանվոր Ռոդոլֆ Րամազոտիի և տնային տնտեսուհի Ռաֆաելլա Ռամազոտիի (հայրական ազգանունը՝ Մոլինա) ընտանիքում: Ռամազոտին, ում անվանել են ի պատիվ սիրո հունական աստծո, արդեն վաղ հասակում սկսել է ցուցաբերել հետաքրքրություն դեպի երաժշտությունը. նա սկսել է կիթառ նվագել յոթ տարեկան հասակում: Ժամանակ առ ժամանակ, երազելով փոփ-աստղի կարիերայի մասին, նա հայտնվում էր ֆիլմերի երկրորդական դերերում: Դեռ վաղ հասակում, շնորհիվ իր հոր՝ դաշնակահար-սիրահարի, նա սկսել է գրել երգեր: Նա նույնիսկ որոշել էր հաճախել երաժշտական կոնսերվատորիա, սակայն ֆինանսկական խնդիրների պատճառով ստիպված եղավ մոռանալ դրա մասին և սկսեց հաճախել հաշվապահական կուրսերի:

Բայց, այնուամենայնիվ, ձգտումը դեպի երաժշտություն հաղթեց, և 1981 թվականին իտալական Կաստրոկարո փոքրիկ քաղաքում նա «Ռոք-80» հեղինակային երգով մասնակցեց «Voci Nuove» (իտալ.՝ Նոր ձայներ) երաժշտական կոնկուրսին` ելույթ ունենալով ձայնագրական ստուդիաների տարբեր ներկայացուցիչների առաջ: Չնայած նրան, որ կոնկուրսը հաղթեցին Zucchero-ն և Fiordaliso-ն, Էրոսը դուրս եկավ եզրափակիչ, երկու ձայն ստացավ Ռոբերտո Գալանտիից և Բարոնա Լանդո Լաննիից, որոնցից վերջինը ներկայացնում էր վերջերս հայտնված իտալական DDD կոմպանիան, և շուտով նկատվեց երաժշտական պրոդյուսերների կողմից: Առաջին սինգլի` «Ad un amiсо»-ի թողարկման ժամանակ DDD կոմպանիան նրա հետ կնքեց պայմանագիր, ինչից հետո Ռամացոտին իր եղբոր` Մարկոյի և մոր` Ռաֆաելլայի հետ տեղափոխվեց Միլան: Սկզբնական շրջանում նրանք ապրում էին այն կառույցում, որտեղ տեղակայված էր ձայնագրակա ստուդիան:

1982—1986: Կարիերայի սկիզբ, առաջին հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սինգլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին հայտնվեց Ռամացոտիի առաջին սինգլը` «Ad un amico» (իտալ.՝ Ձոն ընկերոջը), որը, սակայն, հաջողություն չբերեց: Շուտով Էրոսը հանդիպեց իր ուսուցչի` Ռենատո Բրիոշիի հետ, ով օգնեց երիտասարդ կատարողին հասնել իր առաջին հաջողությանը, և 1984 թվականին նա «Terra promessa» (իտալ.՝ Ավետյաց երկիր) երգով մասնակցեց «Սան Ռեմո» փառատոնին և կոնկուրսը հաղթեց «Դեբյուտողների» կատեգորիայում: Երգը թողարկվեց ողջ Եվրոպայում:

Սան Ռեմո[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Էրոսը կրկին մասնակցեց «Սան Ռեմո» փառատոնին իր դեբյուտային «Cuori agitati» (իտալ.՝ Խռոված սրտեր) ալբոմի «Una storia importante» (իտալ.՝ Կարևոր պատմություն) երգով` փառատոնում զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: «Una storia importante» սինգլը դարձավ հիթ բազմաթիվ եվրոպական երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, որտեղ վաճառվել էր գրեթե մեկ միլիոն կրկնօրինակ: Նրա երկրորդ ալբոմը` «Nuovi eroi»-ն (իտալ.՝ Նոր հերոսներ), թողարկվել է 1986 թվականին: Ալբոմը ստացավ պլատինե կարգավիճակ Շվեյցարիայում, որտեղ վաճառքի թվաքանակը կազմել էր ավելի քան 100 000 օրինակ, և ստացավ ոսկե կարգավիճակ Գերմանիայում, որտեղ վաճառվել էր ավելի քան 250 000 օրինակ: Ռամացոտին 1986 թվականին երրորդ անգամ անընդմեջ հայտնվեց «Սան Ռեմո» փառատոնում, որտեղ կատարեց ամենահիշարժան սինգլներից մեկը` «Nuovi eroi» ալբոմի «Իսկ հիմա դու» («Adesso tu») երգը, որի շնորհիվ հաղթեց կոնկուրսը: Նույն թվականի մարտին նա մեկնեց ԽՍՀՄ «Սան Ռեմոյի ծաղիկներն ու երգերը Մոսկվայում» համերգի մասնակցի կարգավիճակով, որը վարում էին Ալլա Պուգաչովան, Միլվան և Օլեգ Շացկովը:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ալբոմ Դիրքորոշումը հիթ-շքերթներում
Իտալիա Գերմանիա Շվեյցարիա Ավստրիա Նիդերլանդներ Ֆրանսիա Ֆինլանդիա Շվեդիա Բելգիա (Ֆլանդրիա/
Վալոնիա)
Նորվեգիա Իսպանիա Դանիա Խորվաթիա Չեխիա Հունաստան Հունգարիա Մեքսիկա Լեհաստան ԱՄՆ (Latin Pop Albums) ԱՄՆ (Top Latin Albums) Ռուսաստան
1985 Cuori agitati 10 - 5 - - - - - - - - - - - - - - - - - -
1986 Nuovi eroi 1 - 1 1 - - - 29 - - - - - - - - - - - - -
1987 In certi momenti
En ciertos momentos
1 - 3 5 21 - - - - - - - - - - - - - - - -
1988 Musica è
(EP)
2 - 2 10 7 - - - - - - - - - - - - - - - -
1990 In ogni senso 1 - 1 5 2 - - 34 - 10 - - - - - - - - - - -
1991 Eros in concert
(համերգային ալբոմ)
4 - 21 - 23 - - - - - - - - - - - - - - - -
1993 Tutte storie
Todo historias
1 - 1 1 3 - - 4 - 5 - - - - - - - - - - -
1996 Dove c’è musica
Donde hay música
1 - 1 1 5 10 6 1 - 8 - - - - - - - - - - -
1997 Eros
Eros — (Իսպաներեն լեզու|իսպաներեն տարբերակ)
(Հավաքածու)
1 1 1 1 1 3 4 5 - 1 - - - - - - - - - - -
1998 Eros live
(համերգային ալբոմ)
15 - 6 12 44 7 - 46 - 38 - - - - - - - - - - -
2000 Stilelibero
Estilo libre
1 - 1 3 9 3 9 15 - 17 - - - - - - - - - - -
2003 9
9 — (Իսպաներեն լէզու|իսպաներեն տարբերակ)
1 2 1 2 5 5 9 14 3 6 - - - - - - - - - - -
2005 Calma apparente
Calma aparente
1 4 1 2 4 5 15 20 12 - - - - - - - - - - - -
2007
(Հավաքածու)
1 2 1 3 5 6 - - 11 2 - - - - - - - - - - -
2009 Ali e radici
Alas y raices
1 4 1 2 2 5 13 2 6/3 - 2 4 1 - - 2 17 - 13 52 15
2010 21:00 Eros Live World Tour 2009/2010
(համերգային ալբոմ)
3 - 50 51 - 181 - - - - - - - - - - - - - - -
2012 Noi
Somos
1[1] 7[2] 2[3] 2[4] 14[5] 22[6] - 9[7] 3[8][9] - 6[10] 27[11] 3[12] 12[13] 12[14] 14[15] 33[16] 40[17] 12[18] 40[19] -
2013 Noi Due
Somos Dos
- - - - - - - - - - - - - - - - - - - - -
2014 Eros 30 - - - - - - - - - - - - - - - - - - - - -

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]