Մասնակից:Anahit98/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեխաների զբոսանքը ուղտերի վրա (Կոստանդնուպոլսի Մեծ դղյակի խճանկար, VI դար

Բյուզանդիայում երեխաները մտնում էին կայսրության բնակչության առանձին հատվածի մեջ: Օրենսդրության համաձայն լիարժեք իրավունակ տարիքը եղել է 25 տարեկանը սակայն այլ պարագաներում այլ սկզբունք է եղել: Բյուզանդիայի երեխաների վերաբերյալ տեղեկությունների աղբյուր են հանդիսանում, հիմնականում, իրավական և աստվածաբանական տեքստերը: Բյուզանդիայում երեխայի կյանքի գլխավոր ասպեկտ է հանդիսացել կրթություն ստանալը, որը սովորաբար սկսվում էր վեց կամ յոթ տարեկանից: Բյուզանդիայում տարածված երևույթ է եղել երեխաների ամուսնությունը, որը հաճախ կատարվում էր մոտ10 տարեկանում: Այս տարիքում երեխաները կարող էին մտնել մենաստաններ: Երեխաների քանակը ընտանիքում միջինում այդքան էլ մեծ չէր, սակայն կյանքի կարճատևության պատճառով հասարակության մեջ նրանց դերը բավականին մեծ էր: Երեխաներից սպասելիքները նույնն էր, ինչ ժամանակակից հասարակության մեջ․ ցեղի շարունակում, ընտանիքի ունեցվածքի ժառանգում, ծնողների մասին հոգատարություն, նրանց թաղում և մահվանից հետո հիշում:

Բյուզանդիայում պետությունը մեծ ուշադրություն էր դարձնում այն երեխաների վրա, որոնք մնացել էին առանց ծնողական խնամքի: Օրենքը պատասխանատվության էր ենթարկում երեխաներին թողնելու համար, խրախուսում էր երեխաների որդեգրումը ընտանիքներում: Գոյություն ունեին պետական որբանոցներ: Ի տարբերություն Հին Հռոմի, որտեղ ընտանիքի հայրը իրավունք ուներ երեխայի կյանքի և մահվան նկատմամբ, Բյուզանդիայում մանկասպանությունը արգելված էր:

Ներկայումս, Բյուզանդիայում մանկության ուսումնասիրումը գնում է տարբեր ուղղություններով: Ուսումնասիրությունները, որոնք կատարվել են պահպանված գրական աղբյուրների հետազոտության հիման վրա, թույլ են տվել ուսումնասիրել սոցիալական պատկանելիության, իրավական կարգավիճակի,կրթության և երեխաների նյութական վիճակի, նրանց վրա մշակութային և կրոնական միջավայրի ազդեցության հարցերը: Սկսած XX դարի վերջից ի հայտ եկան հնագիտական բազմաթիվ տվյալներ,որոնք կարևոր էին բյուզանդացի երեխաների կյանքի և առողջության ավելի մանրամասն ուսումնասիրության համար:

Մանկության կոնցեպցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածածին, Սանտա-Մարիա-ին-Տրաստեվերեի խճանկար, Հռոմ։

Անտիկ շրջանում մարդու կյանքի պարբերականացման հետ կապված գոյություն ունեին տարբեր տեսակետներ[1]: Տեսակետներից մեկի համաձայն,որն արդեն հանդիպում է Պյութագորասի մոտ, անհրաժեշտ էր առանձնացնել չորս տարիք, որը համապատասխանում էր տարվա եղանակներին, դրանցից յուրաքանչյուրին հատկացվել էր 20 տարի: Ըստ Հիպոկրատի, մարդն իր կյանքում անցնում է յոթ փուլերով, յուրաքանչյուրը յոթ տարի երկարությամբ: Քրիստոնեության շրջանում այս յոթական սխեման վերաիմաստավորվեց Արարչագործության յոթ օրերով. այդպիսի տեսակետ ունեին, օրինակ VII դարի աստվածաբան Անաստասիոսը Սինաիտեսը և XI դարի պատմաբան Միքայել Պսելլը: Մ.թ.ա. I դարի գրող Մարկոս Տերենտիոս Վառոն առաջարկում էր մարդու կյանքի չորս մասերից բաղկացած սխեմա, յուրաքանչյուրը 15 տարի[2]: Անտիկ ավանդույթն առաջարկում էր նաև մանկության շրջանի առանձին պարբերացում: Սորան Եփեսոսցու (I—II դար) և Գալենի համաձայն՝ մանկությունը կարելի է բաժանել երեք շրջանների. մանկություն՝ ծնված օրից մինչև յոթ ամսական, երբ երևում են առաջին ատամները կամ մինչև 2 տարեկան, երբ երեխան սկսում է խոսել, մինչև յոթ տարեկան, երբ դուրս են գալիս բոլոր կաթնատամները, երրորդ շրջանի սկիզբը կապված է սեռական հասունացման հետ աղջիկների մոտ սկսած 12 տարեկանից, տղաների մոտ՝ 14 տարեկանից[3]: Գոյություն ունեին նաև բաժանման այլ սխեմաներ[4]: Մանկության շրջանի վերաբերյալ հատուկ տերմինաբանությունը օգտագործվում է առօրյա գրականության մեջ: Այդ սխեմայի համաձայն, մանկության շրջանը ավարտված էր համարվում աղջիկների մոտ 12 տարեկանում, իսկ տղաների մոտ՝ 14 տարեկանում[5]: Դեռ Մակեդոնական դինաստիայի շրջանից օրենսդրությամբ առանձնանում էր 7 տարեկան հասակը։ Այդ տարիքից սկսած երեխան կարող էր գիտակցել իր կատարած հանցանքների ծանրությունը և դրա համար կարող էր պատժվել, այդ թվում և կախաղան բարձրացնելու միջոցով[6]: Քրիստոնեության տեսանկյունից հետաքրքիր էր համարվում այն հարցի պատասխանը, թե որ տարիքից են երեխաները գիտակցում իրենց արարքների մեղսունակությունը: Տարբեր մեկնաբաններ ենթադրում են, որ հստակ տարիք այստեղ նշել հնարավոր չէ[7]:

Հռոմեական իրավունքների և օրենսդրության ավանդույթների տեսանկյունից մինչև 25 տարեկանը մարդը չի համարվել չափահաս[8], սակայն իրենց ունեցվածքը տնօրինելու իրավունք տղամարդիկ ունեին արդեն 20 տարեկանից, իսկ կանայք՝ սկսած 18 տարեկանից: Ամուսնության նվազագույն տարիքը տղաների համար 15 տարեկանն էր, իսկ աղջիկների համար՝ 13 տարեկանը: Ինչպես տղաներին, այնպես էլ աղջիկներին նշելու համար օգտագործվում էին հունարեն բառեր (հին հուն․՝ τέκνον (téknon) և հին հուն․՝ παῖς (páī̈s)): Ընդ որում դրանցից առաջինն ավելի շատ վերաբերվում էր հոգևոր մերձավորություն, իսկ երկրորդը կարող էր օգտագործվել նաև ստրուկների համար[9]: Բյուզանդիայի հունարեն լեզվում տարբեր տարիքի երեխաների համար գոյություն ունեին տարբեր հասկացություններ՝ նորածին երեխա, մանուկ և այլն[10]։ 14-ից 15 տարեկան տղաները կոչվում էին ἔφηβος[11] (éfivos):

Բյուզանդական հասարակության մեջ երեխաների դերի հարցը վիճելի է: Մի կողմից, երեխաների քանակի հակասությունը, հավանաբար, մեծ էր: Այսպես, օրինակ՝ համաձայն Ա.Լաիի տվյալների, որը հավաքվել է XIV դարի սկզբում մակեդոնացի գյուղացիների համայնքի համար, տղամարդկանց 50 %-ը գտնվում էին 20 տարեկան հասակում, այն պարագայում, երբ տղամարդկանց 6 %-ը և կանանց 7 %-ը 45 տարեկանից մեծ էին[12]: Մյուս կողմից այն փաստը, որ երեխաներն սերտորեն ինտեգրվել էին հասուն կյանքի մեջ, մի քանի ուսումնասիրողների մոտ կասկած էր առաջացնում այն հարցում, որ այդ պարագայում կարող էր առանձնանալ «մանկության» սպեցիֆիկ կարգավիճակը՝ իր ժամանակակից արևմտյան հատկանիշներով: Այդ տեսակետը1960-ական թվականներին արդարացրեց ընտանիքի ֆրանսիացի պատմաբան Ֆ.Արյեսը[12], որի ՝ «L’enfant et la vie familiale sous l’Ancien Régime» (1960) գիրքը հիմնասյուն է համարվում մանկության հասկացության ուսումնասիրման համար: Հետագայում Արյեսի մոտեցումը հաճախ քննադատվում էր ժամանակակից հասկացությունները ավելի վաղ շրջան տեղափոխելու և պատկերագիր աղբյուրների նկատմամբ ոչ քնադատական վերաբերմունքի համար: Հակադիր տեսակետի կողմնակից է ժամանակակից միջնադարագետ Ն.Օրմեն, որի համաձայն 500 կամ 1000 տարի առաջ երեխաները նույնն էին, ինչ հիմա[13]: Այսօր, վերջին 50 տարիների ընթացքում մանկության դերի մասին գիտելիքների ինտենսիվ զարգացումների արդյունքում, մանկության և դրա հետ կապված հասարակության կարևորության գաղափարը զարգացել է, սկսած անտիկ դասական դարաշրջանից[14]:

Միջնադարի Արևմտյան Եվրոպայի համեմատ, Բյուզանդիայում մանկության շրջանը ավելի քիչ է ուսումնասիրված: Այդ թեմայով առաջին ուսումնասիրությունը եղել է 1938 թվականին Ֆ.Կուկուլեսի՝ երեխաների խնամքին նվիրված աշխատանքը:1970-ական թվականներին բյուզանդական մանկության սոցիալական և օրենսդրական ասպեկտների վերաբերյալ մի շարք գործեր է հրապարակել Է.Պատլագեան[15]:

Երեխայի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելուց առաջ և հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկկան ծնում է Եսայուն և Հակոբին, մանրանկարչություն XI դարի ձեռագրից։ Վատիկանի գրադարան , gr. 747, 46v։

Բյուզանդիայում ամուսնության նպատակը համարվում էր երեխաներ ունենալը, որն անհրաժեշտ ընտանիքի հետագա գոյատևումն ապահովելու համար։ Եկեղեցու տեսանկյունից, քրիստոնեության գոյության առաջին դարերում, կուսության պահպանման համար քարոզչությունը IV դարում փոխարինվեց ամուսնության և տոհմի շարունակության կարևորության ճանաչմամբ։ Պետությունը նպաստել է ամուսնության ինստիտուտի զարգացմանը օրենսդրության մեջ[16]։ Համապատասխանաբար, անպտղությունը ընդունվում էր որպես մեծ դժբախտություն, որը տառապանք էր պատճառում կանանց, որոնց դերը ընտանիքում մայրության հետևանքով բավականին մեծացել էր[17]։ Ընդհանրապես, ըստ Ա․Լաիուի, «մարդկային ռեսուրսների վերարտադրումը» հասարակության տեսանկյունից, բյուզանդական կանանց հիմնական խնդիրն էր[18]։ Անպտղության և դրա հետ կապված խնդիրների թեման տարածված է առօրյա գրականության մեջ․ դրանից հաճախ տառապել են ապագա սրբերի ծնողները[19], հիշատակվում են տղա երեխա ունենալու ցանկություն մի քանի աղջիկ երեխա ունենալուց հետո[20], սրբերին դիմել, ցանկություն ունենալով ազատվել անպտղությունից։ Նպատակ ունենալով հասնել ցանկալի հղիության, կանայք դիմում էին ինչպես աստծո օգնությանը, այնպես էլ ժողովրդական միջոցներին (նապաստակի արյուն, բադի յուղ), կրում էին թալիսմաններ, դիմում էին մոգությանն ու աստղագուշակությանը։ Անպտուղ կանանց այդ դժբախտությունը ցանկացած ճանապարհով հաղթահարելու ցանկությունը քննադատել է Հովհան Ոսկեբերանը[21]։ Միշտ չէ, որ երեխաները սպասված էին, ինչի հետ կապված քիչ չէին նաև մանկասպանության դեպքերը։ Վաղբյուզանդական շրջանի մանկական ամենամեծ գերեզմանոցներից մեկը հայտնաբերվել է իսրայելական Աշկելոնում։ Հնագետները հաշվել են մոտ հարյուր մանուկների, գերազանցապես տղաների, մնացորդներ։ Ենթադրվում է, որ դրանք անբարոյականների երեխաներ են։ Աղջիկ երեխաների մնացորդների փոքր քանակը բացատրվում է նրանց տնտեսական կարևորությամբ՝ որպես ապագա անբարոյականներ[22]։

Բյուզանդացի կանայք հիմնականում ծննդաբերում էին տանը, սակայն գոյություն ունեին նաև ծննդատներ (հին հուն․՝ λοχοκομεία (lokhokomeia))։ 40 մահճակալներով յոթ այդպիսի հաստատություններ հիմնադրվել են Ալեքսանդրիայի տարբեր շրջաններում՝ Յոհանն V պատրիարքի (610—619) կողմից ։ Սակայն դա միակ վկայությունն է Բյուզանդիայում գոյություն ունեցող ծննդատների մասին, թեև XII դարում հայտնի է կանանց համար ոչ մեծ հիվանդանոցի մասին` մայրաքաղաքի Պանտոկրատորա մենաստանում[23]։ Գինեկոլոգիայի և ծննդաբերության անցկացման մասին անտիկ շրջանում գիտելիքների մակարդակի մասին բավական լավ հայտնի է Սորան Եփեսոսցու, Աէցիա Ամիդացու (V—VI դարեր) և Պավել Էգինացու (VII դար) պահպանված աշխատություններից։ Ծննդաբերության ընթացքը ղեկավարում էին մանկաբարձուհիները, որոնց գիտելիքները հիմնված էին անձնական փորձի վրա։ Բարդությունների դեպքում դիմում էին բժիշկների օգնությանը, որոնց տրամադրության տակ կային հատուկ գործիքներ[24]։ Մայրերի և երեխաների մահացության թիվը բարձր էր[25]։ Մի այդպիսի դեպքի մասին է վկայում IV—V դարերում ապրած սուրբ Պորֆիա Գազացին[26]

Երեխաների մահացությունը ուներ նաև հանցագործական պատճառներ։ Երեխաներին թողնելու և նույնիսկ նրանց սպանելու տարածվածության մասին է պատմում IV դարի աստվածաբան Գրիգոր Նյուսացին։ Կանոնային օրենքների տվյալներից կարելի է հետևություն անել կերակրելուց հրաժարվելը՝ դիտարկելով որպես մանկասպանության տեսակ [27]։ Աբորտը սպանություն չէր համարվում, այն հանցագործություն էր ընդդեմ ամուսնու, և պատժվում էր մարմնական պատիժներով և արտաքսմամբ։ IX դարից աբորտը համարվում էր բավարար պատճառ ամուսնալուծվելու համար[28]։

Անտիկ շրջանից եկող ավանդույթի համաձայն, բյուզանդացիները բարուրել են իրենց երեխաներին․ այդ տեխնիկայի նկարագրությունը տալիս է Սորան Եփեսոսցին[29]։ Երեխային անհրաժեշտ էր բարուրել ամբողջությամբ, ներառյալ գլուխը և մատները։ Դա պետք է ապահովեր նրա պաշտպանությունը ցրտից և կյանքի առաջին շաբաթների ընթացքում հնարավոր տարբեր վնասվածքներից[30]։ Այդ նույն բժիշկը տալիս է առաջարկություններ երեխաներին կերակրելու համար։ Կրծքով կերակրելը անհրաժեշտ էր սկսել երեք օրական տարիքից, այդ նույն տարիքից կարելի էր սկսել կերակրել մեղր կամ այծի կաթի հետ խառնած մեղր։ Որոշ ուսումնասիրողներ կարծում են,որ ապահով ընտանիքներում մայրերին իրենց կրծքով կերակրելը դատապարտելի էր համարվում։ Այդ նպատակով անհրաժեշտ էր օգտագործել կերակրողներ։ Մյուս կողմից, առօրյա գրականությունը ենթադրում էր, որ բարոյական տեսանկյունից ավելի ճիշտ կլիներ մոր կողմից կերակրելը։ Երեխային կրծքից կտրելը իրականանում էր հիմնականում երկուսից մինչև երեք տարեկան հասակում[31]։ Կրծքից այսքան ուշ կտրելը կարող էր լինել այն գործոններից մեկը, որի շնորհիվ բյուզանդական ընտանիքները մեծ չէին[32]։

Խնամք ու դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթը արածեցնում է ոչխարներին։ Թեոդորովսյան տաճարի մանրանկար, 1066 թիվ։

Երեխաների առողջ սննդի հարցը բյուզանդացիների կողմից դիտարկվել է կրոնական պատկերացումների շրջանակներում։ Այդ հարաբերությամբ աստվածաբանական գրականության մեջ հաճախ շարժիչը համարվում էր ապագա սրբերից հրաժարումը, նախորոք իրեն պատրաստելով ասկետիզմ կյանքին։ VI դարի կեսերից մինչև VII դարի սկզբներն ապրած սուրբ Թեոդոր Սիկեոնացին հաղորդում է այն մասին, թե ինչպես է տարբեր նախատինքներով իր ընտանիքի հետ միասին խուսափում ուտելիք ուտելուց․ «Եթե նրա մայրը հարցնում էր, թե ինչու նա չի գնում իր մոտ ճաշի ժամին, նա, խաբելով նրան, ասում էր,որ «Ես չեմ հասցրել պատասխանել քերականության դասը և ինձ ստիպել են մնալ ուսումնարանում, կամ որ նա ուներ ստամոքսի խանգարումներ,և չէր ուզում ուտել»[33]։ Այն, որ նման բացատրությունները կարող էին հանգեցնել ծնողների կողմից շահագործման, որոնք հրաժարվում էին իրենց ծնողական պարտականություններից, կարելի է եզրակացնել Գանգրի տաճարի ( IV դարի կեսեր)15 կանոններից, որը քննադատում է նրանց, ովքեր «Մեկուսացման անվան տակ, հոգ չէին տանում» իրենց երեխաների մասին[34]։ XII դարում, մեկնաբանելով այս կանոնը, Յոհան Զոնարը և Թեոդոր Վալյսամոն նույնպես քննադատում էին այդպիսի պրակտիկան։ Աշխարհիկ օրենսդրությունը, երեխաների սնունդը չապահովող ծնողներին դիտարկում էր որպես մարդասպաններ։ Ծնողների պարտականությունը երեխաներին կերակուրով, հագուստով և բնակարանով ապահովելը չէր դադարում՝ երեխաների հասուն կյանք մտնելուց հետո։ «Հասարակ» երեխաների սննդակարգի մեջ մտնում էր այն սննդամթերքը, ինչով որ սնվում էին մեծահասակ բյուզանդացիները՝ ձու, պանիր, սպիտակ հաց, թռչնի միս, ձուկ, մրգեր[35][36]։

Բյուզանդիայում երեխաների դաստիարակության մասին պատմաբաններին շատ քիչ բան է հայտնի, քանի որ բյուզանդական գրականությունը, նշանավոր բյուզանդագետ Գ․ Գ․ Լիտավրի բնորոշմամբ, գրականություն է առանց երեխաների[37]։ Հոգևոր իմաստով ծնողների գլխավոր մտահոգությունը երեխաների մեջ աստվածապաշտության և բարեպաշտության դաստիարակումն էր՝ առաջնորդվելով Նոր Կտակարանի օրինակներով և գաղափարներով[38][39]։ Գլխավոր բարոյական արժեքները, որը ներշնչվում էր երեխաներին, քրիստոնեական դաստիարակության մոդելի համապատասխան, հնազանդությունն ու հարգանքն էր ծնողների նկատմամբ[40]։ Դաստիարակության նման օրինակը, որը ժառանգել էր Հին Հուդաից[41], ուներ մեծ նշանակություն․ այն պաշտպանում էր ընտանիքը անկումից։ Մանուկ հասակից դրված պատկերացումները ենթակայության մասին, հետո դառնում էին հասարակական կարգի հիմքը․ կանայք պետք է ենթարկվեին իրենց ամուսիններին, երեխաները՝ ծնողներին, ստրուկները՝ տերերին, քրիստոնյանները՝ աշխարհիկ իշխանությանը, ողջ մարդկությունը՝ Աստծուն[42]։ Մահացած ծնողին բյուզանդացին պետք է ողբար մրմունջով, ավանդական ծեսի համաձայն ընտանիքի գլխավոր տղամարդը պետք է այդ նույն եղանակով իր վիշտը արտահայտեր այլ դժբախտությունների ժամանակ էլ[43]։ Նույնքան քիչ էլ հայտնի է բյուզանդացի երեխաների խաղերի մասին։ Աստվածաբանական բավական տարածված մոտիվ է եղել ապագա սրբերի կյանքի դրվագների նկարագրումը, երբ նա հրաժարվում էր այլ երեխաների և իր հասակակիցների հետ խաղերից կամ նրանց հետ միասին ժամանակ անցկացնելուց։ ՄԵծահասակ սրբերը հաճախ էին օգտագործում իրենց բուժիչ տաղանդը` խաղերի ժամանակ երեխաների ստացած վնասվածքները բուժելու համար։ Վերջապես, լուսավորված ձեռագրերի նկարազարդումները երբեմն պարունակում են մանկական խաղերի նկարներ[44]։ Երեխաների և մեծահասակների շրջանում տարածված էին գնդակով խաղերը։ Բացի դրանից, Հովհան Ոսկեբերանը երեխաների խաղերի առարկաներ է հիշատակում օղակները, քարերը։ Նիկիտաս Հոնիաթը, պատմում է Մանուիլ I-ի տասնմեկամյա որդու Ալեքսիոսի խաղերի մասին, որը նա «խաղում էր ընկույզների հետ կամ զբաղվում էր քարեր նետելով»[45][46]։

Ոչ վերջին տեղում էր գտնվում բյուզանդացիների՝ երեխաներ ունենալու պահանջը, որը բացատրվում էր ընտանեկան տնտեսության կամ արհեստի տեսքով օգնություն ստանալու անհրաժեշտությամբ[42]։ Կենցաղը պարունակում է բազմաթիվ օրինակներ այն մասին, թե ինչպես 6 տարեկան հասակում գյուղացի տղաները հարմարեցվում էին դաշտում աշխատելուն։ Ավելի ունևոր ծնողների երեխաների համար դաստիարակության այս ձևն ավելի քիչ էր բնորոշ։ Տղաները հաճախ աշխատում էին որպես հովիվ[47]։ Ունևոր և ճանաչված ընտանիքներում երեխան 5–ից մինչև 7 տարեկանը գտնվում էր գինեկեյի բնակիչների հսկողության տակ, որից հետո նրան հանձնում էին ուսուցչի խնամքին, ով հետևում էր իր աշակերտի խաղերին և նրան գիր էր սովորեցնում։ Ունևոր ընտանիքի տղան կարող էր մի քանի տարի ապրել իր հարսնացուի տանը։ Նշանավոր ընտանիքների երեխաները կարող էին դաստիարակություն ստանալ կայսեր դղյակում, որտեղ նրանք կմեծանային գահի ժառանգորդի հետ։ Այդ շրջանակից դուրս էին գալիս ապագա մեծ պաշտոնյաներ և զորահրամանատարներ։ Շատ արիստոկրատներ ձգտում էին պատրաստել իրենց որդիներին զինվորական կարիերայի համար և համապատասխանաբար կառուցել նշանավոր սերոունդների կրթությունը։14–ից 15 տարեկանում նրանք արդեն մասնակցում էին պատերազմական արշավներին[48]։ Աղջիկների զբաղմունքների մասին ավելի քիչ է հայտնի, հավանաբար, նրանք զբաղվում էին տնային աշխատանքով[49]։ Հայտնի ընտանիքներում աղջիկները կարող էին ստանալ լավ կրթություն, որի վառ ապացույցն է կայսր Ալեքսեսիոս l Կոմնենոսի դստեր Աննայի ճակատագիրը[50]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդնուպոլսի փիլիսոփայական դպրոց, նկարազարդումը Յոհաննա Սկիլիացու մադրիդյան ձեռագրերի քրոնիկից, XIII-XIV դար։

Հասարակության կրթվածության մակարդակը բավականին բարձր էր, այն տարածված էր բոլոր սոցիալական խավերի և կայսրության բոլոր մասերի վրա։ Նախնական կրթությունը երեխաները ստանում էին կամ տանը ծնողների կողմից[51], կամ հարուստ ընտանիքներում աշխատող անձնական ուսուցչիցներից։ Բյուզանդիան ժառանգել է հունա–հռոմեական կրթական համակարգը, որտեղ ուսուցման պրոցեսի կազմակերպումը համարվում էր մասնավոր նախաձեռնություն[52]։ Ուսուցումը սկսվում էր, երբ երեխան դառնում էր վեց կամ յոթ տարեկան։ Այս տարիքից երեխաները սկսում էին, հիմնականում, կրոնական բնույթի մեծ քանակությամբ տեքստեր անգիր անել։ Ուսուցումը հիմնականում կատարվում էր հունարենով[53] և ուսուցման այս փուլի նպատակը երեխայի լեզվի «հելենիզացումն» էր[54]։ Հիմնականում գիր սովորում էին տեղի դպրոցներում կամ մենաստաններում։ Վանական դպրոցների կազմակերպման կարգի մասին հայտնի է Վասիլ Մեծի «Մեծ Ասկետոնի» 15 հարցերի պատասխաններից[55]։ Անտիկ շրջանի ծրագրի համեմատ Վասիլի դպրոցից հանվեց ֆիզիկական կուլտուրա առարկան։ Ավագ տարիքի երեխաներին պահանջվում էր սովորեցնել փոքրերից առանձին, սակայն ավագ աշակերտներից լավագույնները նշանակում էին փոքր աշակերտների ուսուցիչ, աղոթքը ավագները և փոքրերը կատարում էին միասին[56]։

Տարրական դպրոցների կազմակերպման համար անհրաժեշտ էր միայն գտնել ուսուցիչ, շենք և գիրք, այդ պատճառով էլ նրանք գոյություն ունեին ամենուր, նպաստելով նախնական կրթության տարածմանը։ Ջ․Բ․Բյուրը նշում է, որ յուրաքանչյուր բյուզանդացի ծնողի ցանկությունն էր իր երեխային որևէ կրթություն տալ, և յուրաքանչյուրը, որը կարողանում էր դրա համար գումար գտնել, անում էր դա[57]։ Բյուզանդիայի տարբեր սոցիալական շերտերի և մարզերի երեխաների շրջանում կրթվածության տարածման մասին ուսումնասիրությունների համար շատ արժեքավոր էր կենսագրական գրականությունը ,քանի որ քիչ բացառություններով սրբերը կայսրության բնակիչների միակ կատեգորիան էին, որոնց կյանքի ողջ ընթացքի վերաբերյալ պահպանվել են մանրամասն տեղեկություններ[58]։ Տիպիկ օրինակ է համարվում նշանավոր կամավոր Կիրիլլի դեպքը, ով, Թեսալոնիկայում կարդալ սովորելով և Եկեղեցու հայրերի ստեղծագործությունները դժվարանալով հասկանալ, գնում է Կոստանդնուպոլիս՝ ավելի խոր գիտելիքների հետևից, կամ Մեծ Լավրի հիմնադիր Աֆանասի Աֆոնսկին, ով չկարողացավ բավարել գիտելիքների նկատմամբ իր պահանջարկը՝ Տրապիզոնում[59]։ Գյուղական բնակչության կրթվածությունը, բնականաբար, ավելի ցածր էր, սակայն բավականին կրթված մարդկանց քանակը, ովքեր իրենց ամուսնական պայմանագրի տակ ստորագրություն կարող էին դնել, ինչպես նշում է Էկլոգը(VIII դար), նշանակալի էր[60]։

Բարձրագույն կրթության հնարավորությունն ավելի քիչ էր, և Բյուզանդիայի պատմության «մութ դարերում» (VII դարից մինչև IX առաջին կեսը), այն շատ դժվար էր ստանալ, նույնիսկ Կոստանդնուպոլսում։ Կայսրությունում առաջադեմ գիտական դասընթացներ վարելու պատրաստ մարդկանց թիվն ավելի քիչ էր։ Գյուղացիների երեխաները մեծամասամբ զրկված էին կրթություն ստանալու հնարավորությունից[61]։ Սակայն ավելի տաղանդավոր աշակերտների համար, որոնք զգալի հաջողություններ էին ցուցադրել 12 տարեկանում, հնարավորություն էր ստեղծվում երկու–երեք տարիների ընթացքում քերականություն սովորել՝ Հոմերոսի և սաղմոսների սահմաններից դուրս[62]։ Դպրոցների քանակի, ուսուցման տևողության և սովորողների քանակի վերաբերյալ տեղեկությունները հստակ չեն։ X դարի երկրորդ քառորդում Կոստանդնուպոլսում հիշատակվում են առնվազն չորս միջնակարգ դպրոցներ, որտեղ յուրաքանչյուրում տարի սովորում էր 20-30 աշակերտ[63]։ Ավելի վաղ ասվածները բնորոշ էր տղաների կրթությանը։ Աղջիկների կողմից կրթություն ստանալու հնարավորության մասին, գրեթե ոչինչ հայտնի չէ[53][64]։

Գործնական արժեքի տեսանկյունից կրթությունը կարևոր էր հոգևոր կամ պաշտոնյայի կարիերայի համար։ Տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները հիմնականում ձեռք էին բերվում արդեն աշխատանքի կատարման ժամանակ։ Կրթության գերակշռող տեսակետը այն համարեց որպես անհրաժեշտ նախապատրաստություն առաքինի քրիստոնեական կյանքի համար, և ոչ թե որպես ինքնակազմակերպման ինքնարժեք: Այս տեսակետը ենթադրում էր ուսուցման ընթացքում ստեղծագործությունների նկատմամբ ավելի մեծ ուշադրություն, ընթերցողին հասցնելով բարոյական արժեքների, ինչը կօգներ հասնել փրկության։ Այդ եղանակով երեխաների ընթերցանության շրջանակի մեջ, բացի Աստվածաշնչից, մտնում էր նաև սրբերի վարքագրությունը, քանի որ սրբերի մանկության մասին ուսուցանող պատմությունները այս ժանրի ստեղծագործությունների անբաժանելի մասն էին համարվում։ Հավանաբար, երեխաները կարդում էին նաև այնպիսի գրական ստեղծագործություններ, ինչպիսիք էին «Պատմություն երեխաների համար քառոտանի կենդանիների մասին»,Դիգենիս Ակրիտաս «Ալեքսանդր Մեծի պատմությունը» և այլ ստեղծագործություններ, որոնք հետաքրքիր էին նաև մեծահասակներին[65]։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի վերջերից Միջին դարերում և, հատկապես, Բյուզանդիայում մանկության ուսումնասիրման համար սկսեցին կիրառվել հնագիտական մեթոդներ: Միայն վերջին տասնամյակում է հերքվել այն տեսությունը, որ երեխաների մնացուկները չեն պահպանվում գերեզմանների ոչնչացումից հետո: Ներկա ժամանակաշրջանում մանկական կենսաէկոլոգիան զարգացած գիտական կարգ է համարվում, որը հնարվորություն է տալիս կազմել երեխաների կյանքի և մահվան տարբեր իրավիճակներ: Երեխաների թաղման արարողությունների մանրամասն նկարագրությունը հայտնի է Միխաիլ Փսելոսի ելույթից, որը կապված էր նրա դստեր Ստիլիանայի մահվան հետ[66]:

Մի շարք բարդույթների հետ կապված, հղիությունը և ծննդաբերությունը Բյուզանդիայում դժվար ժամանակաշրջան էր համարվում մոր և երեխայի կյանքում։ Տարբեր խնդիրներն ու հիվանդությունները այս շրջանում հաճախ կապում էին չար հոգիների և, հատկապես, Գելլո դևի միջամտության հետ, որն իբր թե հայտնվում էր հղիների մոտ, պտղի սխալ դիրք առաջացնում կամ սպանում նորածիններին։ Պահպանվել են վաղբյուզանդական բրոնզե կամ կապարե վզնոցներ, որոնց վրա պատկերված էր կես կին-կես օձ բաց թողած վարսերով՝ սուրբ ձիավորի կողմից նիզակով վիրավորելիս։ Այդպիսի կամ այլ վզնոցներ ծնողները տալիս էին նորածիններին կամ կախում էին նրանց օրորոցից[67]։ Երեխաների մահվան աստիճանը բավականին բարձր էր։ Ուսումնասիրման տարբեր մեթոոդները, որոնք օգտագործվում էին տարբեր մարզերի և պատմական ժամանակաշրջանների համար, նշում են մահվան աստիճանը մինչև15 տարեկան, 39 %–ից (վաղ և միջին բյուզանդական շրջան Կրիտեի պատմության մեջ, Խ․ Բուրբուի բիոէկոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա արված տվյալներ) մինչև 50 %՝ Փոքր Ասիայում, Եգիպտոսում և Պաղեստինում ( Է․ Պագլագեան գերեզմանների գրությունների տվյալների հիման վրա)։ Մակեդոնիայի համար XIV դարում այդպիսի գնահատական է տվել Ա․ Լաուին՝ մարդահամարի տվյալների հիման վրա։ Լաիուի տվյալների համաձայն, երեխաների կեսը մահացել է առաջին 5 տարիների ընթացքում[68]։

Հույն ուսումնասիրող է․ Պուլակու–Ռեբելակուն մանրամասն ուսումնասիրել է Բյուզանդիայում մանկաբուժության առկայության հարցը և եկել է այն եզրահանգման, որ ժամանակակից իմաստով Բյուզանդիայում այդ բժշկական ուղղությունը բացակայել է։ Այդ ժամանակ, ինչպես հայտնի է, անվանի հիվանդանոցներում, հատկապես Կոստանդնուպոլսում, այլ բժշկական մասնագիտությունների և համապատասխան բաժինների գոյության և մանկաբուժության բաժինների գործունեության մասին վկայություններ չկան[69]։ Սակայն բժշկական տեքստերում, որպես կանոն, գոյություն ունեին երեխաներին նվիրված հատուկ բաժիններ։ Օրինակ, Օրիբասին (IV դար), Աէցի Ամիդացին (V—VI դարեր) և Պավլոս էգենացին (VII դար) իրենց տրակտատներում ուշադրություն են դարձրել նորածինների խնամքին, նրանց կերակրելուն, ինչպես նաև տարածված հիվանդությունները՝ բորբոքումներ, այրվածքներ,զարգացման պաթոլոգիա,ատամները ծակելու հետ կապված խնդիրները բուժելու միջոցներին։ Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ջրծաղիկը, կարմրուկը և քութեշը շատ հաճախ մահացու էին[70]։ Ատամների պաթոլոգիայի դեպքեր հնագիտական նյութերում քիչ քանակությամբ է բացահայտվել[71]։ Ուսումնասիրությունների ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս էֆեկտիվորեն բացահայտել երկաթյա դեֆիցիտի անեմիայի դեպքերը։ Այս համախտանիշով առաջացող Cribra orbitalia պաթոլոգիաները և հիպերոստոզը շատ տարածված էին, ինչը բացատրվում է, հավանաբար, այծի կաթի և մեղրի վրա հիմնված դիետայով[72]։

Իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցվածքի ժառանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուստինիանոսի օրենսգրքի (VI դար) համաձայն` չափահասությունը երիտասարդների համար սկսվում էր 20–ից 25 տարեկան հասակում, իսկ աղջիկների համար` 18–ից 25 տարեկանում։ Էկլոգան (VIII դար) մանրամասնում է, որ անչափահասների համար, որոնք գտնվում էին մանկատների, մենաստանների կամ նմանատիպ գործառույթ իրականացնող այլ հաստատությունների խնամքի տակ, լիակատար իրավունակությունը տեղի էր ունենում ամուսնության և ամուսնության տարիքի հասնելու պարագայում։ Եթե դա տեղի չի ունենում մինչև 20 տարեկանը լրանալը, հոգաբարձուների խորհուրդը պետք է խնամակալության տակ գտնվողնեին տա իրենց հասանելիք ունեցվածքը։ Մակեդոնական դինաստիայի կառավարման սկզբում տեղի ունեցած վերադարձ հուստինիանոսյան 25 տարիներին վերաբերող նորմերին։ Կայսր Լևոն VI -ը (886—912) ընդունեց լրացուցիչ օրենքներ՝ որբ երեխաների ունեցվածքի պաշտպանության համար և չափահասության տարիք սահմանեց աղջիկների համար 18, իսկ տղաների համար 20 տարեկանը։ Քանի որ համապատասխան օրենսգրքի առաջնահերթությունը որբերի ունեցվածքի պաշտպանությունն էր, ուշադրության էին արժանանում դեպքեր, երբ, հասնելով նշված տարիքին, անձը դեռ բարոյապես պատրաստ չէր ընդունելու ունեցվածքային իրավունքները, կամ հակառակը այդ իրավունքը նրան կարող էր ավելի վաղ տրվել։Այդ հարցերի որոշումը գտնվում էր կայսերկոմպետենտության կամ հատուկ հաստատությունների ձեռքին[73]։

Ժառանգության բյուզանդական համակարգը հիմնված է ունեցվածքի բաժանման սկզբունքի վրա, երբ բոլոր երեխաները իրենց ունեցվածքի բաժնի իրավունք ունեին։ Կտակի բացակայության պարագայում բոլոր զավակները ժառանգում էին հավասար բաժնով։ Որոշ դեպքերում դա կարող էր հանգեցնել ավագ սերնդի իրավունքների խախտման և ընտանեկան գույքի ոչնչացման[74]։ Տարբեր շրջաններում ժառանգման կարգը փոխվում էր, բայց հիմնական ուղղությունները,երբ տեղի էր ունենում ունեցվածքի վերաբաժանում, երեխաների ամուսնությունն էր և ծնողների մահը։ Օրենքի համաձայն երեխաներին հասնում էր մոր ունեցվածքից ⅓ մինչև ½[75]։ Օրենքը ճանաչում էր նաև ապօրինի երեխաների ծնողների ժառանգության որոշ իրավունքներ[76]։ Ելնելով առօրյա գրականության տվյալներից,համարվում է, որ ընտանիքներում եղել է 3-4 երեխայից ոչ ավել։ Գյուղական ընտանիքները ավելի փոքր էին, քան արիստոկրատների ընտանիքները[77]։

Դիրքը ընտանիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Հին Հռոմի, որտեղ ընտանիքի հայրն իրավունք ուներ իր երեխաների կամ թոռների կյանքի ու մահվան նկատմամբ, ուշ Հռոմեական կայսրությունում մանկասպանությունը արգելված էր արդեն 370 թվականից՝ Վալենտինիանոս I (364—375) կայսեր հրամանով, արգելքը վերականգվում է Թեոդոսիայի կանոնագրքով (V դար)[78]։ Սեփական երեխաներին ստրկության վաճառելը արգելված էր, սակայն կայսր Կոստանդին Մեծի օրենքով 329 թվականից թույլատրվում էր՝ ծայրահեղ աղքատության ժամանակ[79]։ Հուստինիանոս I-ի օրենսդրությունը ճանաչում էր կյանքի իրավունքը սաղմից հետո[80]։ Լևոն VI հրամանով ճանաչվում էր մայրերի ոչ թե իրավաբանական, այլ բարոյական իրավունքը իր երեխաների նկատմամբ։ Ամուսնու մահվան դեպքում այրին, եթե նա երկրորդ անգամ չէր ամուսնանում, ընդունում էր իր վրա երեխաների նկատմամբ պատասխանատվությունը[81]։ Իրավունակությունը սկսվում էր 25 տարեկանից, բայց Լևոն VI-ի օրոք այդ կարգավիճակը ճշտվեց և ազատագրումը տրվեց անկախ տարիքից, մասնավոր սեփականություն ունենալու պայմանով[82]։ Վաղ Բյուզանդական օրենսդրությունը ժառանգել է հռոմեականը որոշակի հարցերում, որոնք վերաբերվում են patria potestas հասկացությանը։ Գոյություն ուներ երեխաների դասակարգում՝ պայմանավորված իրենց ծնողների սոցիալական կարգավիճակով, ինչը հանգեցնում էր երեխաների սկզբունքային բաժանման՝ օրինականների և ապօրինիների[78]։ Patria potestas չէր տարածվում որդեգրած երեխաների վրա[83]։ Համաձայն բյուզանդացիների ավանդական պատկերացումների, որոնք գրանցվել են XI դարում Կեկավմենի «Խորհուրդներ և պատմվածքներ» աշխատության մեջ, երեխաները պարտավոր են լսել և հարգել իրենց ծնողներին։ Հատկապես դուստրերին հեղինակը տալիս է հետևյալ խորհուրդը․ «պահիր դուստրերիդ փակված, ինչպես դատապարտվածներին, հեռու օտար աչքերից, որպեսզի չհայտնվի օձից խայթվածի կարգավիճակում»[84][85]։

Ավելի քան հազար տարվա Բյուզանդիայի պատմությունը, պատմական և աշխարհագրական տարբերությունները, հնարավորություն չեն տալիս հստակորեն բնութագրել բյուզանդական ընտանիքի կառուցվածքը։ Ա․Պ․Կաժդանի կարծիքով բյուզանդական տնային տնտեսությունը իր հիմքում ունեցել է նուկլեար ընտանիքը, սակայն փաստաթղթային և ագիոգրաֆիկ աղբյուրներում հիշատակվում են նաև ընդարձակ ընտանիքներ՝ 20-30 մարդուց բաղկացած[86]։ Այդպիսի ընտանիքներում տեղ էր նախատեսված բարդ ոչ ազգական հարաբերությունների համար, ինչպես օրինակ որդեգրումը և խնամակալությունը։ Ընտանիքի անդամ էին համարվում նաև կնքահայրն ու կնքամայրը, որոնք ընտրվում էին ըստ իրենց հեղինակության։ Նրանք երեխայի հետ պահում էին սերտ հարաբերություններ ողջ կյանի ընթացքում՝ ապահովելով հոգևոր առաջնորդությունը։ Հաճախ նույն ծնողների բոլոր երեխաները ունեին նույն կնքահայրն ու կնքամայրը[87]։

Որդիներից և դուստրերից սպասվում էր, որ նրանց կօգնեն իրենց ծնողներին ծերության ժամանակ։ Այրիները, որոնց թիվը, ըստ աղբյուրների, բավականին մեծ էր պայմանավորված տղամարդկանց մահացության թվի բարձր մակարդակի հետ, դժվար էին տանում իրենց կարգավիճակը։ Նրանք ժառանգել էին ընտանեկան ունեցվածքը և երեխաների դաստիարակության և ամուսնության պատասխանատվությունը։ Եթե նրանք միանգամից չէին կարողանում վստահել ընտանիքի բարեկեցության խնամքը որդուն, ապա ենթադրում էին դա իրականացնել ապագայում[88]։ Եթե որդին որոշում է ընտրել հոգևոր կարիերան, ապա այդ պարտականությունները դառնում էին խոչնդոտ նրա ծրագրերի համար։ Լավագույն ելքը այս պարագայում դառնում էր վճիռ ընդունել մոր, քրոջ, թե մենաստանի միջև [89]։ Երեխաների պարտավորությունը օգնել ծնողներին, աղքատության և ծերության ժամանակ, ամրագրված էր նաև աշխարհիկ օրենսդրության մեջ և եկեղեցական կանոններում[90]։

Սեքսուալությունը և ամուսնության կնքումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Սիմոնիդա, Ֆրեսկա Գրաչանիցա մենաստանից, XIV դար։

Բյուզանդական ամուսնական օրենսդրությունը բավականին լայն է։ Համաձայն հռոմեական օրենքի,ամուսնության համար թույլատրելի տարիք էր համարվում աղջիկների համար 12 տարեկանը, իսկ տղաների համար՝ 14 տարեկանը։ Ամուսնության կնքումը կարող էր տեղի ունենալ արդեն 7 տարեկանում, սակայն պրակտիկայում կարող էին դրվել լրացուցիչ սահմանափակումներ, կապված այն բանի հետ, որ ամուսնությունից հետո աղջիկը գնում էր ապրելու իր ապագա ամուսնու տանը և զրկվում էր իր ծնողների պաշտպանությունից։ Համաձայն կայսր Լևոն VI-ի 109 նովելի, 7 տարեկանից ցածր երեխաների ամուսնությունը թույլատրվում էր միայն կայսրերհամաձայնությամբ[91]։ Բյուզանդական օրենսդրությունը թույլատրում էր մինչև 12 տարեկան աղջիկների համար վաղ ամուսնությունը, այդ դեպքում ամուսինը պետք է սպասեր իր անչափահաս կնոջ համապատասխան տարիքի լրանալուն՝ սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար։ Սակայն, պրակտիկայում, ծնողները հաճախ մեծացնում էին նրանց տարիքը և շրջանցում այս արգելքը։ Եթե հոգևորականները տեղեկանում էին այդ մասին, ապա նրանք իրավունք ունեին չեղարկել ամուսնությունը[92]։ Հովհաննես Հապոկավկոս պատրիարքը չեղարկել էր 30-ամյա տղամարդու և վեց ամյա աղջկա ամուսնությունը և պատիժ սահմանել այս միությունը հաստատող մասնակիցների նկատմամբ[93]։

Վաղ ամուսնությունները ավելի տարածված էին բարձր հասարակությունում: Դրանք կնքվում էին ընտանիքների միջև կապը ամրապնդելու նպատակով ։Հակաօրինական այդպիսի մի ամուսնության մասին է վկայում Նիկիտա Հոնիատը։ Ալեքսեյ II Կոմնենոս (1180—1183) կայսեր տապալումից հետո, նրա հորեղբայր Անդրոնիկոսն ամուսնացավ իր զարմիկի 11 ամյա այրու հետ։1299 թվականին կայսր Անդրոնիկոս II Ավագի հնգամյա դուստրը կնության է տրվել Սերբիայի թագավոր գրեթե հիսունամյա Միլուտինին[94]։ Ինչպես հայտնում է պատմաբան Նիկիփորոս Գրիգորը, ամուսինը չի սպասել համապատասխան տարիքի լրանալուն և խախտել է ամուսնության պայմանները, երբ Սիմոնիդեն 8 տարեկան էր, նրան պատճառելով ծանր վնասվածքներ։ Չնայած կնոջ ցանկությանը՝ լքել ամուսնուն և մտնել մենաստան, քաղաքական նկատառումներով Անդրոնիկոս II-ը արգելեց նրան գնալ այդ քայլին[95]։

Երեխաների մարմնավաճառությունը տարածված երևույթ էր, և համաձայն VI դարի պատմաբան Յոհանն Մալալեի, իր ժամանակներում չունևոր ծնողները վաճառում էին իրենց երեխաներին 5 սոլիդով։ Դեֆլյորացիայի իրականացման իրավունքը հատուկ պահանջ էր: 535 թվականին հրատարակված Հուստինյանոս I նովելլը արգելում էր մարմնավաճառության մեջ ներառել 10 տարեկանից փոքր երեխաներին[96]։ Դրանով հանդերձ աղբյուրներում տարբեր հիշատակություններից կարելի է ենթադրել, որ ավելի ուշ տարիքում մարմնավաճառությունը թույլատրվում էր[94]։ Այն մասին,որ այս կայսրեր ապագա կինը փոքր հասակում մարմնավաճառությամբ է զբաղվել, իր «Գաղտնի պատմության» մեջ հայտնում է Պրոկոպիոս Կեսարացին․ «Թեոդորան, դեռ հասունացած չլինելով, չէր կարող գնալ տղամարդկանց հետ և հարաբերություններ ունենալ նրանց հետ ինչպես կին, բայց նա տրվում էր այդ հետաքրքրասիրությանը[97]»։

Համասեռական հարաբերությունները Բյուզանդիայում արգելված էին Հուստինիանոս I օրոք , իսկ օրենքը 726 թվականին հաստատում է պատասխանատվություն 12 տարեկանից բարձր երեխաների մասնակցելու համար, քանի որ ենթադրվում էր, որ այդ տարիքում երեխաները ի վիճակի են կատարել գիտակցված ընտրություն։ Այլ առումով պատասխանատվությունը ավելի վաղ էր դրվում։ Այսպես, IX դարում, Իսագոգի օրենսդիր մարմինը մահվան դատապարտման եղանակով պատիժ էր սահմանում սպանության համար՝ սկսած 7 տարեկանից, ավելի վաղ օրենսդրությունը այդպիսի սահմանափակումներ չէր դնում[94], սխոլաստիկները այդ օրենքին ավելացնում էին, որ փոքր տարիքի երեխաները (հին հուն․՝ ἴμφας) ի վիճակի չեն գիտակցել այդպիսի օրենքի մեղսունակությունը[6]։ Պեդոֆիլիան ևս շատ տարածված էր։ Այդ բնույթի մեղադրանքներ քրոնիկները ներկայացրեցին Թեոդոսիոս II (402—450), Կոստանտին V (741—755) կայսրերին և Հուստինիանոս I բարձրաստիճան պաշտոնյա Յոհանն Կապադովկիացուն։ Համաձայն Հովհաննես Ոսկեբերանի (V դարի սկիզբ) մայրերը վախենում էին երեխաներին թողնել տնից հեռու։ Պեդոֆիլիան պատժվում էր, ինչպես աշխարհիկ օրենքներով, որտեղ դրա համար նախատեսված էր մահվան դատավճիռ գլուխը կտրելու եղանակով, այնպես էլ եկեղեցական օրենքներով՝ դրա համար պահանջելով մեղքերի թողություն մոտ 19 տարի[98]։

Ինցեստը, ինչպես նաև սեռական այլ շեղումները Բյուզանդիայում, խիստ քննադատության էին ենթարկվում և արգելվում էին օրենսդրորեն։ Սակայն կոնկրետ դեպքեր շատ քիչ են հայտնի։ Դրանցից ամենահայտնին՝ կայսր Հերակլ I-ի (610—641) երկրորդ ամուսնությունն էր իր 14-ամյա զարմուհու՝ Մարտինայի հետ[99]։ Օրենսդրության տեսանկյունից այդպիսի մոտ ազգակցական ամուսնությունները որոշակի ժամանակաշրջանում օրինական էին․ զարմիկների ու զարմուհիների միջև ամուսնությունը մինչև 741 թվականը, իսկ հորեղբոր և զարմուհու միջև մինչև 342 թվականը[100]։

Որբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաներին լքելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդիայում որբեր առաջանալու պատճառներն ինչպես բնական էին, այնպես էլ կապված ծնողների կամ հոր մահվան հետ[101]։ Բացի այդ տարածված էր նաև տարբեր պատճառներով երեխային թողնելը: Այս երևույթի գերակշռության վերաբերյալ վստահելի վիճակագրություն գոյություն չունի ոչ Բյուզանդիայի և ոչ էլ պատմության ավելի վաղ շրջանների համար: Դժվար է նաև ասել ինչպես է փոխվել երեխաներին թողնելու հաճախականությունը կայսրության քրիստոնեացումից հետո: Երեխաներին թողնելու պատմություններ հայտնի էին դեռ վաղ անտիկ շրջանից: Այս հարցը քննարկվում էր Վիֆինիայի մարզպետ Պլինիոս Կրտսերի՝ կայսր Տրայանոսի հետ երկխոսություններում (98—117): Պլինիոս կայսեր ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ իր մարզերում ապրող շատ ազատ մարդիկ լքում են իրենց երեխաներին, որոնց հետագայում վերցնում են ուրիշ մարդիկ և դարձնում իրենց ստրուկները: Տրայանոսը պատասխանել է նրան, որ եթե գոյություն ուներ այդպիսի երեխաներ ունենալու ազատ հնարավորություն, որոնց անվանում են θρεπτός, ապա նրանց պետք է վերականգնել ազատ կարգավիճակում[102]: Հայտնի է Մարկոս Ավրելիոսի (160—180) թագավորության շրջանի փաստաթուղթ, որը հավանաբար վերաբերվում էի միայն Հռոմեական Եգիպտոսին (հին հուն․՝ Γνώμων τοῦ Ἰδίου Λόγου ), համաձայն որի պաշտոնյաները պետք է պահպանեին որդեգրություն իրականացրած մահացած մարդու ունեցվածքի մեկ քառորդ մասը: Դրա նպատակն էր կանխել երեխա չունեցող ծնողների չարաշահումները, որոնց ունեցվածքը, հակառակ դեպքում, կարող էր ամբողջությամբ անցնել գանձարան[103]: Երեխաներին թողնելու պատճառների և հանգամանքների գեղարվեստական նկարագրությունն տրված է II դարի հայտնի «Դաֆնիս և Հլոյա» վեպում: Այս ստեղծագործության մեջ  խոսվում է Լեսբոս կղզում հայտնաբերված, հովիվների կողմից թողնված աղջիկների և տղաների մասին։ Դաֆնիսի հայրը այդ քայլին էր դիմել, քանի որ արդեն ուներ երեք երեխա և դա նրան բավական էր: Հլոի հայրը, մեծ ծախսեր իրականացնելով, ինչը կապված էր իր քաղաքացիական պարտականությունների հետ, շատ աղքատ էր դարձել[104]: Դաֆնիսի հոր սպասելիքների համաձայն նրա երեխան պետք է մահանար: Այլ տեսանկյունից, երեխաներին հաճախ թողնում էին շատ այցելվող վայրերում, որտեղ նրանց հեշտությամբ կարող էին գտնել[105]:

Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի գրողները խիստ քննադատում էին երեխաների թողնելու պրակտիան, անկախ պատճառից: Քննադատողների շարքում էր վաղքրիստոնեական ապոլոգետ Աֆինագոր Աթենացին, որը քննադատում էր գլադիատորների խաղերը, հրապարակային կախաղանները, աբորտը և երեխաներին թողնելը[106]: Թողած երեխաների ճակատագրի մասին պարզաբանում են Հուստինոս նահատակի վկայությունները (II դար): II դարի վերջում Կլիմանտ Ալեքսանդրացին իր «Ուսուցիչ» աշխատության մեջ քննադատության էր ենթարկում անառակ կանանց, որոնք «որբացած տղաներին իրենց մոտ չեն թողնում, նրան թութակների և թռչունների են կերակրում, լքելով սեփական երեխաներին, իսկ երիտասարդ թռչուններին ընդունում են իրենց տուն»[107]: IV դարում աստվածաբան Բարսեղ Մեծը իրենց երեխաներին լքած ծնողներին համեմատում էր արծիվների հետ, որոնք թողնում էին իրենց ձագերից մեկին (ում հետո փրկում և կերակրում էին ֆենիքսները), որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն մյուսներին: Բարսեղը բացատրում է, որ այդ երևույթը աղքատների մոտ բացատրվում է իրենց երեխաներին ապահովել չկարողանալու հանգամանքով, իսկ հարուստների մոտ՝ իրենց ունեցվածքը շատ մեծ մասերի չբաժանելու ցանկությամբ[108]:

Սկսած Կոստանդին Մեծի (306—337) կառավարման ժամանակներից, պետությունը սկսեց ուշադրություն դարձնել որբ երեխաներին աջակցելու հարցերին: 315 թվականին նա, նպատակ ունենալով վերացնել մանկասպանությունը, իրավունք տվեց պրեֆեկտին գումար տրամադրել չունևոր ծնողներին: Այդ օրենքը սկզբում տարածվում էր միայն Իտալիայի վրա, և 322 թվականին նմանատիպ օրենք ըդնոընվեց Աֆրիկայի համար: Սակայն հայտնի չէ, արդյոք այդ ծրագիրը տարածված էր ողջ կայսրությունում, իսկ Հուստինիանոս I (528—565) օրենսդրության մեջ չկա հիշատակություն նմանատիպ վճարումների մասին: Հավանաբար, Կոստանդինի այդ որոշումը շատ թանկ էր[109]: Սակայն, դրանով հանդերձ, Կոստանդինը չարգելեց երեխաներին թողնելու հին սովորույթը։ Նա փոխեց Տրայանոսի օրենքը կարգավիճակի մասին, և հիմա, ստրուկներ կլինեն նրանք, թե ազատներ, չէր որոշվում նրանով, թե ովքեր էին նրա կենսաբանական ծնողները, որոնց իրավունքները ամբողջությամբ կորսված էին, այլ որոշվելու էր նրանց որդեգրած ծնողների կողմից[110]: 336 թվականին Կոստանդինը արգելեց որևէ մեկին ժառանգել իր չամուսնացած մորը: Պատմաբան Ջ.Բոսուէլլի կարծիքով ,այս օրենքների նպատակը ընտանիքի ամրապնդումն էր և  հասարակության մեջ տնտեսական և քաղաքական հավասարակշռության բարձրացումը[111]: Մյուս տեսակետի համաձայն , դրա նպատակը երեխաների թողնելը անընդունելի դարձնելն էր և որդեգրումների թիվն ավելացնելը[110]: Հաջորդ կայսրերի օրոք այս օրենքները վերահաստատվում էին չնչին փոփոխություններով: Թեոդոսիոս II (402—450)  կայսրը պարտավորվեծ որդեգրողների երեխաներին գրանցել տեղի եպիսկոպոսի մոտ՝ նրանց իրավունքների պաշտպանության համար: 529 թվականին Հուստինիանոս I-ն արգելեց որդեգրողներին գտնված երեխաներին ստրկացնել: 541 թվականի օրենքով, երեխաներին լքողները հրապարակավ կարող էին կախաղան բարձրացվել: Վերջապես Դիգեստներում ընդունվեց III դարի իրավաբան Հուլիոս Պավլոսի բացատրությունը, որը երեխաներին լքելը հավասարազոր էր համարում մանկասպանությանը: Հետագա օրենսդրությունը այս սկզբունքներով է առաջնորդվել[112]:

Որբերի ճակատագրով, որոնք գտնվում էին համայնքի խնամակալության տակ, զբաղվում էր հատուկ բաժինը, հատուկ պաշտոնյայի ` օրֆանոտրոֆի ղեկավարությամբ, որի հսկողության տակ էին գտնվում պետական որբանոցների համակարգը[113]: Գոյություն ունեին նաև Եկեղեցու կողմից կառավարվող մանկապարտեզներ (հին հուն․՝ βρεφοτροφεία ), որտեղ, հավանաբար, երեխաները մնում էին մինչև մանկատուն տեղափոխվելը[114]:

Որդեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրբ Գեորգին և երեխաները( Սուրբ Դիմիտրի բազիլիկի քարե խճանկար Սալոնիկում, VII-VIII դարեր)։

Բյուզանդիայում որդեգրումը, մկրտության և ծիսական արարողությունների հետ միասին, համարվում էր «բարեկամություն ըստ համաձայնության» ձևերից մեկը, ի հակադարձություն արյունակցական բարեկամության ձևին: Որդեգրման ու մկրտության ազգականության համար կիրառվել է նմանատիպ տերմինաբանություն, ինչը պայմանավորված կայսր Լևոն VI-ի (886—912) օրենսդրական բարեփոխումների հետ, երեք նովելլներ նվիրել էր որդեգրման հետ կապված հարցերին: 24-րդ նովելլը հաստատում էր, որ առավել անընդունելի են ամուսնությունները ազգականների և որդեգրած ծնողների միջև, քանի որ որդեգրումը հաստատվում է եկեղեցական օրհնությամբ: Փաստացիորեն, այս նովելը որդեգրողին հավասարեցնում էր կնքահոր հետ: 24-րդ և 27-րդ նովելլները ընդլայնում էին պոտենցիալ որդեգրողների ցանկը, դրանց ավելացնելով աղջիկներին, անզավակ կանանց և ներքինիներին: Այս պահից վերջնականապես ավարտվում էր որդեգրման հետևանքով «patria potestas» իրավունքների հաստատումը, որը ընկալվում էր որպես երեխայի նկատմամբ խնամքի դրսևորում : Երեխայի պարտականությունն էր համարվում ծեր տարիքում ծնողներին խնամելն ու ունեցվածքը ղեկավարելը՝ դրա առկայության դեպքում[115]:

XIII—XIV դարերում պահպանվել են բավականաչափ իրավաբանական փաստաթղթեր որդեգրման մասին: Նրանցից որոշները կնքվել են կենսաբանական և խնամակալ ծնողների միջև, մյուսները՝ որդեգրողների և որդեգրվողների:

Առաջին պարագայում, օրինակ` աղքատ այրին մնալով միայնակ իր երկու աղջիկների հետ, նրանցից մեկին տալիս էր ավելի ապահովված ընտանիքի խնամակալությանը: Երկրորդ պարագայում պայմանագիրը կնքում էին անպտուղ զույգերը, ցանկանալով շարունակել իրենց տոհմը, 25 տարին լրացած կամ ավելի մեծ մարդկանց հետ: Հենց իրենցով այս պայմանագրերը չէին հաստատում որդեգրման հարաբերություններ, որի համար նախկինի պես պահանջվում էր եկեղեցու մասնակցությունը: Պայմանագիրը ներկայացնում էր կողմերի պարտավորությունները. խնամակալություն ստանձնած մայրը խոստանում էր չհրաժարվել պայմանագրից, և հատկապես, երեխային հետ վերադարձնելուց: Որդեգրվողը իր հերթին պարտավորվում էր ծառայել իր խորթ ծնողներին, իր հարազատ ծնողների պես և նրանց հարգանքով վերաբերվել: Ծնողների այլ պարտականությունները կարող էին ընդգրկել նաև ամուսնական տարիքի հասնելու ժամանակ օժիտ տալը և նույնիսկ երեխային իր ժառանգ նշանակելը: Այդ ճանապարհով, թեև որդեգրած երեխան մտնում էր ընտանիքի մեջ, հարկահանության տեսանկյունից համարվում էր ընտանիքի անդամ, սակայն որոշ դեպքերում նա կարող էր ունենալ ավելի քիչ իրավունքներ, քան եթե լիներ հարազատ[116]: Թեև նման պայմանագրերը հայտնի չեն ավելի վաղ շրջաններում, դրանց ձևակերպումները, հավանաբար, շատ ավելի վաղ են[117]:

Ավելի հայտնի երևույթ է համարվում Միքայել Փսելիոսի որդեգրության վերաբերյալ մանրամասն նկարագրությունը, որը նա իրականացրել է, երբ նրա միակ դուստրը 8 տարեկան հասակում մահացել է: Ցանկանալով ապահովել որդեգրած դստեր ապագան՝ Փսելոսը վաղ տարիքում ամուսնացնում է նրան ոմն Էլպիդիոսի հետ, օժիտ տալով 50 ֆունտ ոսկի, որից 20-ը պետք է գնային Էլպիդիոսի համար պրոտոսպաֆարի պաշտոն գնելու համար: Այն բանից հետո, երբ Էլպիդիոսն իրեն ցույց տվեց որպես ալարկոտ և պաշտոն վարելու անընդունակ, ամուսնությունը չեղյալ համարվեց և որդեգրած դուստրը ամուսնական պայմանագիր կնքեց այլ մարդու հետ: Նրա որդուն Փսելիոսը դիտարկում էր որպես իր հաջորդ: Ընդհանուր առմամբ լավ ամուսնության հոգացությունը որդեգրած երեխաների համար տարածված երևույթ էր[118]: XI դարում գոյություն ունեին նաև քաղաքական նպատակներով որդեգրումները կայսրուհի Զոյաի կողմից Միխայիլ Կալաֆատի որդեգրումը , Նիկիփորոս III Վոտանիատի կողմից Նիկիփորոս Վրիեննայի որդեգրումը և այլն: Իկոնոգրաֆիկական առումով որդեգրումը ներկայացվում էր խնամակալ հոր ոտքերին նստած որդեգրած երեխայով[83]:

Բյուզանդիան ընդունում էր խնամակալության հռոմեական կոնցեպցիան (հին հուն․՝ ἐπιτροπεία), առանց որևէ փոփոխության[119]: Խնամակալի հիմնական խնդիրն էր համարվում երեխայի ունեցվածքի  տնօրինումն ու նրա ամուսնության կազմակերպումը: Մեծ տղամարդկանց կողմից ծնողներին կորցրած երեխայի իրավունքների պաշտպանության պահանջը ընդգրկված է արդեն տասներկու աղյուսակների օրենքների մեջ (Մ.թ.ա  մոտ 450 թվական ): Հետզհետե խնամակալների նկատմամբ պահանջներն ու նրանց պարտականությունների շրջանակը բարդանում է: Մ.թ.ա. I դարում  խնամակալության բացատրությունն է տվել Սերվիոս Սուլյպիցիոս Ռուֆը, որի համաձայն այն համարվում է խնամակալի պաշտպանիչ իշխանությունը (լատ.՝ tutor), որպեսզի պաշտպանի ինքն իրեն[120]: III դարում խնամակալությանը վերաբերվող (լատ.՝ tutela) օրենսդրությունը դարձավ հռոմեական իրավունքի ընդարձակ բաժիններից մեկը, որը, ըստ դասական իրավաբանների, պարզեցում էր պահանջում[120]: Այնուամենայնիվ Սուլպիցիայի բանաձևը, առանց փոփոխությունների, կիրառվեց Պավլոսի, իսկ հետո՝ Հուստինիանոսի ինստիտուցիաներում, կայսր Բարսեղ I-ի (867—886) Պրոխիրոնում և Արմենոպուլոսի «Վեցհատորյակում» ( XIV դար)[119]: Խնամակալությունը կարող էր հաստատվել կամ ժառանգությամբ, կամ էլ ազգականներից որևէ մեկի նշանակումով, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Այրի և երկրորդ անգամ չամուսնացած կանանց իրենց երեխաների խնամակալությամբ զբաղվելու իրավունք էր տրվում  Թեոդոսիոս I-ի (379—395) օրոք։ Հուստինիանոս I-ի օրոք այդ իրավունքը տարածվում էր նաև տատիկների վրա[114]: Խնամակալի և որդեգրվողի միջև սեռական կապը խստիվ արգելվում էր[121]:

Երեխաները և եկեղեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդացի երեխայի զարգացումը ուղեկցվում էր մեծ քանակությամբ ծիսակատարություններով, որոնցից յուրաքանչյուրը նշում էր իր կյանքում նոր փուլի սկիզբն իր իրավունքներով և պարտականություններով։ Դրանցից որոշները հրապարակային էին, օրինակ՝ անվանակոչումը, մկրտությունը, տղաների առաջին սափրվելը և ամուսնությունը։ Մյուս իրադարձությունները կատարվել են ընտանիքի ներսում՝ առաջին լոգանքը, առաջին կտրվածքը, առաջին ատամի դուրս գալը, կրծքից կտրվելը։ Այս արարողությունների մեծ մասը ունեն կրոնական իմաստ և նկարագրվում են Եվհոլոգիայում[122]։ Երեխայի ծնվելուց հետո ծնողները երեխային անուն էին ընտրում, շատ հաճախ հայտնի սրբի կամ ճգնավորի պատվին։ Անվան ճիշտ ընտրությունը շատ կարևոր էր համարվում, և այն ընտրելու համար ծնողները դիմում էին այդ թվում և ուղղափառ մեթոդների։ Հովհաննես Ոսկեբերանը քննադատում է հեթանոսական ժամանակներից եկած այն պրակտիկան, երբ անունը ընտրելու համար այրում էին մի քանի լապտերներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում էր սրբի անվանը։ Այն բանից հետո, երբ բոլորը կայրվեն, երեխային տրվում էր այն սրբի անունը, որի լապտերը այրվել էր վերջինը․ դա պետք է ապահովեր նրա համար ավելի երկար կյանք։ Միջբյուզանդական շրջանում երեխաներին անվանում էին պապիկների և տատիկների պատվին[123]։ Ավելի տարածված անուններից էին Հովհաննեսն ու Մարիան[124]։ Ութերրորդ օրը, մկրտությունից առաջ, օրհնելով երեխային անունը, հոգևորականը հաստատում էր այն։ Բյուզանդական պատմության վաղ շրջանում մկրտությունը կատարվել է երեխայի երեք տարեկանը լրանալուց հետո, իսկ VI դարից՝ 8-ից 40 օրականում։ Այն դեպքում, երբ վտանգ կար երեխայի կյանքի համար, արարողությունը կարող էր առաջին շաբաթ տեղափոխվել[125]։ Մկրտությունը, ինչպես այն նկարագրված է Եվհոլոգիայում, երկար և բարդ ընթացակարգ էր, որի մեջ փոփոխություն չէր կատարվել այն բանից հետո, երբ այն սկսվեց կիրառվել ոչ միայն մեծահասակ ճգնավորների համար[126]։ Այն բանից հետո, երբ մկրտությունը սկսեցին իրականացնել մանուկ հասակում, երեխայից այլևս չէր պահանջվում հասկանալ քրիստոնեական հավատի հիմունքները։ Միջբյուզանդական շրջանում հանդիսավոր կերպով իրականացվում էին նաև օծման և առաջին հաղորդության արարողությունները, որից հետո երեխաները համարվում էին եկեղեցական համայնքի լիիրավ անդամներ։ Սակայն մինչև 12 տարեկանը խոստովանությունը պարտադիր չէր հաղորդությունից առաջ[87]։ Սեռական հասունացման տարիքը տղաների մոտ նշվում էր մորուքի սափրման արարողությամբ, իսկ աղջիկների մոտ՝ գլուխը ծածկելով։ Այն հարցը, թե այս արարողությունները օգտագործվում էին արդյոք որպես երեխաներին հոգևոր կարիերային նվիրելու նշան, ժամանակակից ուսումնասիրողները բացասական պատասխան են տալիս[127]։

Եկեղեցին իր մասնակցությունն է ունեցել երիտասարդ սերնդի ճակատագրի վրա՝ ուշադրություն դարձնելով հատկապես որբերի վրա [128]։ IV դարում եպիսկոպոս Վասիլիոս Կեսարացին իր մենաստանային համայնք ընդունեց որբերին և հիմնեց դպրոց որբ աղջիկների և տղաների համար[129]։ Որբերի ապաստանները հաճախ գտնվում էին եպիսկոպոսների հովանավորության տակ, խոշոր ապաստարանները կառուցվում էին մենաստաններին կից։ Ծնողները իրենց երեխաներին ուղարկում էին մենաստաններ՝ կրթություն ստանալու համար։ Վաղ բյուզանդական շրջանում երեխաները մենաստաններում կարող էին սկսել ուսումը 7 տարեկանից։ 692 թվականից այդ տարիքը բարձրացվեց մինչև10 տարեկան [96][130]։ Սակայն մենաստաններում կրթություն ստանալը ենթադրում էր (բացառությամբ Ստուդիսկյան մենաստանի դպրոցի) վանական ուխտի անպայման ընդունում, որը ընդունելի չէր բոլոր բոլոր երեխաների համար։ Շատ մենաստանների տիպիկոնները արգելվում էին իրենց տարածքում գտնվող ներքինիներին, կանանց և տղաների՝ բարոյական պատճառներով[131]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Moffat, 1986, էջ 706
  2. Ariantzi, 2009, էջեր 52—54
  3. Ariantzi, 2009, էջեր 54—55
  4. Prinzing, 2009, էջեր 15—16
  5. Ariantzi, 2009, էջեր 55—59
  6. 6,0 6,1 Prinzing, 2009, էջ 26
  7. Prinzing, 2009, էջ 27
  8. Prinzing, 2009, էջ 17
  9. Kazhdan, 1991, էջ 420
  10. Ariantzi, 2009, էջեր 59—67
  11. Hennessy, 2010, էջ 81
  12. 12,0 12,1 Hennessy, 2010, էջ 82
  13. Papaconstantinou, 2009, էջ 2
  14. Beaumont L. A. Childhood in Ancient Athens. — Routledge, 2012. — P. 7—9. — 303 p. — ISBN 978-0-415-24874-7
  15. Papaconstantinou, 2009, էջ 5
  16. Laiou, 2009, էջ 56
  17. Ariantzi, 2012, էջեր 51—52
  18. Laiou A. The Role of the Women in Byzantine Society // JÖB. — 1982. — Т. 31. — № 1. — P. 233—260.
  19. Ariantzi, 2012, էջեր 52—55
  20. Ariantzi, 2012, էջեր 55—58
  21. Ariantzi, 2012, էջեր 58—60
  22. Bourbou, 2010, էջ 103
  23. Ariantzi, 2012, էջեր 64—65
  24. Ariantzi, 2012, էջեր 65—67
  25. Ariantzi, 2012, էջ 68
  26. Марк Диакон։ «Житие и подвизание Порфирия епископа Газского» 
  27. Congourdeau, 1993, էջ 164
  28. Moffat, 1986, էջեր 715—716
  29. Ariantzi, 2012, էջեր 77—79
  30. Moffat, 1986, էջ 718
  31. Ariantzi, 2012, էջեր 79—89
  32. Moffat, 1986, էջ 717
  33. «Житие преподобного отца нашего Феодора, архимандрита Сикеонского, написанное Георгием, учеником его»։ Крутицы 
  34. «Поместный Собор-Гангрский»։ Канон. Свод законов православной церкви 
  35. Литаврин, 1974, էջ 177
  36. Ariantzi, 2012, էջեր 122—124
  37. Литаврин, 1974, էջ 176
  38. Guilland, 1953, էջ 63
  39. Ariantzi, 2012, էջ 125
  40. Ariantzi, 2012, էջ 129
  41. Ariantzi, 2012, էջ 133
  42. 42,0 42,1 Ariantzi, 2012, էջ 135
  43. Литаврин, 1974, էջ 165
  44. Moffat, 1986, էջեր 706-707
  45. Никита Хониат, Царствование Алексея Порфирородного, сына царя Мануила, 4
  46. Pitarkis, 2009, էջեր 233-236
  47. Ariantzi, 2012, էջ 138
  48. Литаврин, 1974, էջ 178—180
  49. Ariantzi, 2012, էջ 139
  50. Литаврин, 1974, էջ 181
  51. Ariantzi, 2012, էջ 175
  52. Ariantzi, 2012, էջ 168
  53. 53,0 53,1 Buckler, 1948, էջ 201
  54. Guilland, 1953, էջ 64
  55. Василий Великий, Правила, пространно изложенные в вопросах и ответах (Большой Аскетикон), 15
  56. Miller, 2003, էջ 117
  57. Buckler, 1948, էջ 200
  58. Browning, 1978, էջ 46
  59. Browning, 1978, էջ 47
  60. Browning, 1978, էջ 49
  61. Ariantzi, 2012, էջ 177
  62. Moffat, 1986, էջեր 707—708
  63. Лемерль, 2012, էջ 378
  64. Ariantzi, 2012, էջեր 178—180
  65. Moffat, 1986, էջեր 708—709
  66. Bourbou, 2010, էջեր 99—101
  67. Bourbou, 2010, էջ 104
  68. Bourbou, 2010, էջ 106
  69. Πουλάκου-Ρεμπελάκου Ε. Η Παιδιατρική στο Βυζάντιο // Archives of Hellenic Medicine. — 2000. — № 17. — P. 326—331.
  70. Bourbou, 2010, էջ 109
  71. Bourbou, 2010, էջ 111
  72. Bourbou, 2010, էջեր 113—115
  73. Ariantzi, 2009, էջեր 68—69
  74. Laiou, 2009, էջ 53
  75. Laiou, 2009, էջ 61
  76. Литаврин, 1974, էջ 164
  77. Moffat, 1986, էջ 714
  78. 78,0 78,1 Дячук, 2014
  79. Kazhdan, 1991, էջ 1420
  80. Bourbou, 2010, էջեր 102—103
  81. Ariantzi, 2009, էջեր 69—70
  82. Prinzing, 2009, էջ 18
  83. 83,0 83,1 Kazhdan, 1991, էջ 22
  84. Кекавмен, Советы и рассказы, § 51
  85. Kazhdan, Epstein, 1985, էջ 100
  86. Kazhdan, 1991, էջ 776
  87. 87,0 87,1 Hennessy, 2010, էջ 86
  88. Ariantzi, 2012, էջ 141
  89. Ariantzi, 2012, էջ 145
  90. Ariantzi, 2012, էջ 153
  91. Prinzing, 2009, էջ 28
  92. Poulakou-Rebelakou, 2000, էջ 1086
  93. Литаврин, 1974, էջ 154
  94. 94,0 94,1 94,2 Hennessy, 2010, էջ 85
  95. Poulakou-Rebelakou, 2000, էջ 1087
  96. 96,0 96,1 Patlagean, 1973, էջ 86
  97. Прокопий Кесарийский, Тайная история, IX, 10
  98. Poulakou-Rebelakou, 2000, էջ 1088
  99. Poulakou-Rebelakou, 2000, էջ 1090
  100. Laiou, 2009, էջ 57
  101. Moffat, 1986, էջ 721
  102. Miller, 2003, էջ 144
  103. Grubbs J. E. Infant Exposuree and Infanticide // The Oxford Handbook of Childhood and Education in the classical World / Ed. by J. E. Grubbs, T. Parkin. — Oxford University Press, 2013. — ISBN 978–0–19–978154–6.
  104. Miller, 2003, էջեր 142—143
  105. Miller, 2003, էջ 145
  106. Афинагор Афинский, Прошение о христианах, 35
  107. Климент Александрийский, Педагог, книга 3, 4
  108. Miller, 2003, էջեր 146—148
  109. Miller, 2003, էջ 149
  110. 110,0 110,1 Miller, 2003, էջ 150
  111. Boswell J. The Kindness of Strangers: The Abandonment of Children in Western Europe from Late Antiquity to the Renaissance. — University of Chicago Press, 1988. — С. 71—73. — 488 p. — ISBN 0-226-06712-2
  112. Miller, 2003, էջ 151
  113. Kazhdan, 1991, էջեր 1537—1538
  114. 114,0 114,1 Hennessy, 2010, էջ 83
  115. Macrides, 1990, էջեր 110—111
  116. Macrides, 1990, էջ 112
  117. Macrides, 1990, էջ 113
  118. Macrides, 1990, էջ 116
  119. 119,0 119,1 Miller, 2003, էջ 79
  120. 120,0 120,1 Miller, 2003, էջ 31
  121. Kazhdan, 1991, էջ 886
  122. Baun, 2013, էջ 114
  123. Ariantzi, 2012, էջ 103
  124. Baun, 2013, էջեր 120—121
  125. Ariantzi, 2012, էջ 95
  126. Baun, 2013, էջ 122
  127. Baun, 2013, էջ 130
  128. Miller, 2003, էջ 109
  129. Miller, 2003, էջեր 114—115
  130. Hennessy, 2010, էջ 84
  131. Moffat, 1986, էջ 713

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

անգլերեն
ռուսերեն
գերմաներեն
  • Ariantzi D. Aspekte der Kindheit in Byzanz vom 6. bis 11. Jahrhundert im Spiegel hagiographischer Quellen. — Wien: Dissertation, 2009. — 350 с.
  • Ariantzi D. Kindheit in Byzanz. Emotionale, geistige und materielle Entwicklung im familiären Umfeld vom 6. bis zum 11. Jahrhundert. — Berlin: De Gruyter, 2012. — 384 с.
  • Pratsch T. Der hagiographische Topos. Griechische Heiligenviten in mittelbyzantinischer Zeit. — Walter de Gruyter, 2005. — 475 p. — ISBN 3-11-018439-7
ֆրանսերեն