Մասնակից:Amganzak/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D5%8E%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A5%D5%AC%D5%AB_%D5%A1%D5%B2%D5%A2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%B6%D5%A5%D6%80

https://hy.wikipedia.org/wiki/Մասնակից:Amganzak/Ավազարկղ1#.D4.BF.D5.B8.D5.B9.D5.B8.D6.82.D5.B4.D5.B6.D5.A5.D6.80_.D6.87_.D5.BA.D5.A1.D6.80.D5.A3.D6.87.D5.B6.D5.A5.D6.80

Արարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային հինգ կրոնները Արևապաշտությունը,Զրադաշտականությունը,Բուդդայականությունը,Քրիստոնեությունը և Մահմեդկանություը յուրովի համակարգում են իրենց ուսմունքների մեջ Ստեղծողի և Առաջին Աստծո նույնականացման խնդիրը և ներկայացնում են այն դոգմատիկ համակարգի միջոցով։ Բոլոր կրոններում Ստեղծողը կամ Առաջին Աստվածը տալիս է մարդուն իրավունք ,տալիս են նաև իրավունք շնչավորներին և անշունչներին անուններ տալ ։ Ստեղծողի կամ Առաջին Աստծո թույլտվությամբ է ստեղծվում կամ մերժվում այս կամ այն դիցարանը։

Աստուած, [1] (աստված) Արարիչ, համարժեք է սլավոնական՝бог, եվրոպական Gott տերմիններին,Gott տերմիններինը ծագում է նախագերմանական «guthan-ից» որը համահունչ է հայերեն «գութ հան» բառակապակցությանը ՝իմաստով բարություն հանել ։Ըստ Գ․Ջահուկյանի Աստուած բառը ծագում է նախահնդեվրոպական h₂énsus   «աստված, հոգի», h₂énsus տուած (TUAC), տու  (TU)  + ած (ac )։ Կրոնական բոլոր դոգմաներում ընդունված է հաստատել ,որ իրենց կողմից հատուկ անուն ստացած ամենա հզորագույն երևույթը չունի իրեն հավասարը, նա է իրականացնում ամեն ինչ և նա է որոշում ամեն ինչ։ Հայտնի և ընդունված կրոնադավանաբանական դպրոցները Աստուած բառի մեկնությունը կրոնի փիլիսոփայության և պատմության մեջ ներկայացրել են համապարփակ։

Արարիչ կամ Աստուած եզրույթին մասնակիորեն համապատասխանում է Դեմիուրգ եզրույթը։Դեմիուրգ [2] տերմինը առաջին անգամ արևմտյան փիլիսոփայության մեջ շրջանառության մեջ է դրվել Պլատոնի կողմից Թիմեյ (հուն.Τίμαιος; .լատ. Tim.) կոչված տրակտատում, որպես տեսանելի տիեզերքի արարիչ և հայր։ Պլատոնի Դեմիուրգը համարժեք է Մտքին որը կարողանում է համակարգել չհամակարգված նյութը՝ մատերիան։ Ըստ Պլատոնի Դեմիուրգը ամենակարող չէ [3]։Արիստոտելը նույնպես օգտագործում է Դեմիուրգ եզրույթը և ինչպե Պլատոնը իր անձի միջոցով ներկայացրել է Դեմիուրգի մոդելը , ի հակառակ Պլատոնի տալիս է Դեմիուրգին «արհեստավոր և վարպետ» իմաստը բայց նաև հանաձայնվում է Պլատոնի հետ [4]։Նոր պլատոնականները ներկայացրել են Դեմիուրգը որպես համաշխարհային Հոգի որը ինքնուրույն չէ և գործում է միայան Աստվածային Մտքի ազդեցությամաբ։ Փիլիսոփա Պլոտինը (հուն.Πλωτῖνος ,լատ.Plōtínos) համադրում և ստանում է Միտք-Դեմուրգ միասնականությունը [5]։Գնոստիցիզմի մեջ Դեմիուրգը ստանում է բացասական որակներ, քանի որ նա չի ընկալում բարձրագույն գաղտնիքը և թշնամանք ունի բարձրագույն ասվածության հանդեպ։ Փիլոն Ալեքսանդրիացին(Փիլոն Եբրաեցի) Դեմիուրգին է վերագրում Լոգոսը, որը հանդիսանում է Աստծո առաջնեկ Զավակը նաև դիտարկվում է որպես երկրորդ Աստված [6]։

Հինգ համաշխարհային կրոնների և այլ կրոնափիլիսոփայական ուղղությունների այդ թվում նաև Հին կտարականի մեջ․ Ստեղծողը կամ Առաջին Աստված ներկայացողը իմաստասիրական առումով մոտ է հայոց Արարչին։ Սակայն հայոց իմաստասիրական ընկալումներում Աստուած բառը համարժեք չէ Արարիչ բառին ,Արարիչը բարձր է քան Աստուածը։ Հայոց իմաստասիրության մեջ Արարիչը համարժեք է Սկզբին, Ամենակալին, Մեկ էությանը, Մեկ Էությունը համարժեք է Մտքին, Միտքը համարժեք է Գեղեցիկ Անելուն այս ամենի ամբողջականությունը հանդես է գալիս որպես Արարիչ։ Արարիչը ստեղծում է աստվածներին կամ ծնում է զավակներ որոնք դառնում են աստվածներ և կատարում են Արարչի հանձնարարությունները։ Ամենակալի բոլոր հանձնարարություննթրի մեջ կենտրոնական է մարդու արարումը [7] ապա դավանաբանական համակարգի և փիլիսոփայության ստեղծումը կամ գրի առնելը [8] ։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ որևէ կրոնական համակարգ ներկայանում է «առաջին աստծո» առաջնորդությամբ, դրանով փորձ է արվում լուծել աստվածաբանության գերխնդիրը, այսինքն՝ լուծել Մեկ Էության՝ Մտքի և «առաջին աստծո» հակասությունը։ Հակասությունը մեղմելու նպատակով աստվածաբանները փորձում են հնարավորինս պատճառաբանված ներկայացնել, թե ինչու «առաջին աստուած», ով էր իրականացնում մարդու արարումը ,«առաջին աստուած» անունը չի հիշատակվում կամ հիշատակվում է խիստ պայմանական [9]։ Արարիչ բառի իմաստաբանությունը որոշակի հստակեցումներով առաջին անգամ կրոնական դոգմատներից դուրս ներկայացված է այսպես․

Aquote1.png ․․․Ըստ գիտնականների՝ կա սկիզբ, որը գիտության մեջ ներկայացվում է տարբեր կերպ. ամենահայտնին մեծ պայթյունի [10] տեսությունն է, որն իր հերթին ծնում է շատ հարցեր՝ այդ ի՞նչը պայթեց, ինչո՞ւ պայթեց, որտե՞ղ պայթեց։ Մեր նախնիներն իրենց տրամաբանությամբ տվել են այս հարցերի պատասխանը՝ թողնելով մեր մշակույթի մեջ խորքային իմաստ ունեցող անեզրական, եզրական և տիեզրական բառերը: Անեզրականի (Մեկ Էություն՝ Միտք), եզրականի՝ սահմանափակի (տարածություն՝ Էնկի, Բել), տիեզրականի՝ լուսավոր եզրականի (ժամանակ՝ Հայա, Հայկ) հատման կետում տեղի է ունենում փոփոխությունը (պայթյուն): Այս երևույթը մեր նախնիները փոխանցել են մեզ փոխաբերական իմաստով՝ որպես արարում, չորս արևակիր աստվածների սերնդափոխություն, ջրհեղեղ, բաբելոնյան աշտարակաշինություն , առաջին պատերազմ և այլն:

․․․․[11] ներկայացված է «սկիզբը «0 – բացարձակ միավոր է, հանդես է գալիս որպես ցանկացածճարտարապետական մոդելի սկիզբ։ Համակարգը ղեկավարում է հաշվարկի սկիզբ հանդիսացող 0 – բացարձակ միավորը»։ Մի դիտարկում ևս՝ մեր նախնիների համար Մեկ Էությունը՝ Միտքը համարժեք է թվաբանական սկզբին՝ 0–ին, խոհափիլիսոփայական կազմին, հունական կոսմոսին և ֆիզիկական արևին, այս դիտարկումը բնականաբար անում է մարդը՝ երկրից ուղղված դեպի երկինք՝ կազմ։

Հայոց ընկալումների Մեկ էություն՝[12] Միտքը որպես սկիզբ, նույնպես գործում է դուալիզմի և «այն ինչ վերևում է, նաև ներքևում է» սկզբունքով, որի երկնային արտահայտիչն է հրամայական «հայր արա», իսկ երկրային արտահայտիչը՝ հրամայական «արա գեղեցիկ» գործելաձևը: Արևապաշտական կազմաբանության մեջ հրամայական «հայր արա» գործելաձևը բառացիորեն պետք է ընկալենք որպես «զավակից պահանջ ուղղված հորը՝ կատարման պայմանով» և ուղղված դեպի երկինք, այնուհետև ժամանակի մեջ հրամայական «հայր արա» գործելաձևը մարմնավորվեց ու մարդայնացավ և դարձավ հատուկ՝ Հայր Արա, իսկ նրա դուալիստական պատճենումը երկրի վրա մարդայնացավ որպես Արա Գեղեցիկ:

Նորից անդրադառնամ նաև Արամազդ տերմինին. Արամազդ անվանը Ահուրամազդա ձևով առաջին անգամ մենք հանդիպում ենք Ավեսթա կրոնական ուսմունքի մեջ: Ավեսթան Արամազդ-Ահուրամազդա անվամբ մեզ է ներկայացրել հայոց արևապաշտական հավատամքի վերջին պահապանին։ Արամազդ տերմինի իմաստաբանությունն է՝ «արա՝ հրամայական բայ, անվերապահորեն կատարելու պայման, գոյական ար հիմքով՝ իմաստը ար՝ արև, ամ՝ հավերժություն, ազդ՝ հիշեցում նաև տալ իմաստով», մեր ընկալումներով Արամազդ- «արև տուր, հավերժական հուր մեզ»: Ֆարսիական ընկալումներում այն հրամայականից դառնում է հայեցողական և միջնորդավորված և ներկայանում է որպես Ահուրամազդա՝ «աստծո հուրը մեզ տա» , երրորդ դեմքի մասնակցությամբ :

«Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» [13] ձևակերպումը վստահաբար կարող ենք համարել հայոց փիլիսոփայական և լեզվական մտքի կատարելիություն, որտեղ մեկ նախադասության մեջ գերխտացված ձևով ներկայացվել են եռակողմ փոխհարաբերությունները, որպես՝

ա) գաղափարականի (սկիզբ) և նյութականի(բան) դուալիզմ

բ ) նյութի(բան) և առաջինի (աստված ) դուալիզմ

գ ) գաղափարականի (սկիզբ), առաջինի (աստված) և նյութի(բան) ամբողջականություն:

Կարող ենք փաստել, որ հայոց արևապաշտական կազմաբանություն մեջ Մեկ էություն՝ Միտքը ներկայացված է որպես սկիզբ՝արև, արարիչ ամենակալ, հայր արա, Արամազդ, աստված, որտեղ՝ «Արարիչ ամենակալ» եզրույթի մեջ «ար ար» կրկնություն է՝ դուալիզմ «արի միջից ար հանող կամ ստեղծող» իմաստով, «հայր արա» գործելաոճը մեր նախնիները և մեք ընկալում ենք որպես պահանջ հորից՝ երկնքում, իսկ «արա գեղեցիկ» գործելաոճը մեր նախնիները և մենք ընկալում ենք որպես պահանջ երկնքից ՝ արևապաշտ մարդուց , Արամազդը հայոց լեզվի ընկալումներով նույնպես արտահայտում է պահանջ ՝«արև, տուր հավերժական հուր մեզ», Աստված հայոց լեզվի ընկալումներով արտահայտում է «ասի կողմից տրված, առաջինի կողմից տրված:

․․․․Հայոց աստվածաբանությունը պարտավոր է ընդունել. Սկիզբը, Հայր Արան, Արամազդը, Աստվածը, Արարիչը, Ամենակալ Արարիչը արևապաշտական գաղափարախսության և կազմնաբանության մեջ համարժեք են Մեկ էությանը՝ Մտքին ամրագրված հայոց խոհափիլիսոփայության մեջ որպես անեզրականի, եզրականի՝ սահմանափակի և տիեզերականի՝ լուսավոր սահմանա փակի ամբողջականություն։ Մեկ էությունը՝ Միտքը, որպես գործելաձև, հայոց արևապաշտական գաղափարախոսության մեջ ամրագրված է հրամայական գործողություն՝ հայր արա, որպես գործող անձ երկնքում՝Հայր Արա, երկրի վրա որպես գործելաձև՝արա գեղեցիկ և որպես գործող անձ՝ Արա Գեղեցիկ:

Հայոց աստվածաբանությունը պարտավոր է ճանաչել .Մեկ էություն՝ Միտքը հայոց խոհափիլիսոփայության մեջ համարժեք է Սկզբին, Բացարձակին,Անեզրականին, Արարիչ Ամենակալին, ովքեր որպես հավաքականություն և բացարձակ կամքի մարմնավորում՝ ներկայանում են որպես գործող անձ երկնքում՝Հայր Արա ։

1.Առաջին Աստված Իսկ ինչով էր առանձնանում Հայր Արայից՝ «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» Առաջին Աստվածը, և ով էր նա: Առաջին Աստվածը թվաբանական համակարգի մեջ ներկայանում է որպես «թիվ- 1, սկիզբ, նա անկրկնելի է և տիեզերական է, հանդես է գալիս որպես Արարիչ Աստված» [14] :

Առաջին Աստծո խնդիրը ճիշտ ընկալելու համար կարևոր է նաև հասկանալ «մեկ և առաջին» տերմինների ներքին գաղափարական պարունակությունը հայերենում։ «Մեկ»՝ նա, ով իր գալով ապահովում է միացում, «առաջին» բառացիորեն «առ աջին» կամ վերցրու քեզանից աջ գտնվողին՝ թվաբանական իմաստով քանակին կամ մեկը վերցնում է երկուսին, երկուսը երեքին և այլն։ Մեկը ընկալում ենք սկիզբ, առաջինը՝ որպես գործողություն, «վերցրու քեզանից աջ գտնվողին», իսկ գաղափարախոսական ընկալման մեջ որպես բան(նյութ), սա համարժեք է «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» ձևակերպմանը։

Թվաբանական մոդելավորման մեջ «վերցրու քեզանից աջ գտնվողին»-ը ձևավորում է ութի համակարգը, որը իր հերթին մարդու արարման ընթացքի թվաբանական մոդելավորումն է .

0-սկիզբ, համարժեքը Մեկ էություն՝ Միտք (շումերական Ան)

1-համարժեքը առաջին աստված՝ Էնկի-Հայա [15]։

Aquote2.png

Ըստ Շումերական ընկալումների մարդը արարված է Հայա Աստծո [16] կողմից։ Հայոց աշխարում հստակ տեսանելի է կրոնական զարգացումները և անցումները բայց Արարիչ և Աստված բառերի տեղը և դիրքը դավանաբանության մեջ անփոփոխ է ,մասնավորապես հայոց կրոնական ընկալումներում առաջին տեղում է Արարիչ եզրույթները։ Այդ տրամաբանությամբ է դասակարգված հայոց կրոնադիցական համակարգը՝Արարիչ, Աստված,Դից և կից, հարութ,մարութ, տոմարական դիցեր ,հերոս մարդ,մեղավոր մարդ ,սուրբ մարդ և մահկանացու մարդ  ։

Համաշխարհային կրոնների մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային կրոնների մեջ Արարիչը ներկայանում է տարբեր անուններով, սակայն ներկայացնում է նույն գործառույթը՝ արարել և ստեղծել անկրկնելին։

Արևապաշտական դիցահմակարգի Շումերական կրոնական ընկալումների մեջ ամենակալն էր «Անու» կամ «Ան-ը», երկնքի աստված և ղեկավար ամենքի նաև աստվածների։ Տիտղոսն է աստվածների հայր։ Նրան են պատկանել բոլոր բարձրագույն խորհրդանշանները նաև նա է որոշել յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները[17]։Հունական դիցահամակարգի ամենակալն էր Քրոնոսը որպես ժամանակի անձնավորում և արարման սկիզբ ։ Քրոնոսը ստեղծել է կրակը, օդը և ջուրը, իսկ այդ տարրերից առաջացել են աստվածների մի շարք սերունդներ[18]։

Զրադաշտականության մեջ Ահուրամազդան հանդես է գալիս երկնքի աստված , ղեկավար աստվածների և ամենքի; Տիտղոսն է Աստվածների հայր, գերագույն աստված։ Նրան են պատկանել բոլոր բարձրագույն խորհրդանշաանները , նա է որոշում յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները, նա է ստեղծել է երկինքը, երկիրը և մարդուն [19]։

Հնդկաստանում վեդակն ուսմունքի ճգնաժամի ընթացքում առաջ են գալիս նոր հոգևոր առաջնորդներ որոնք ձևավորվում են նոր ուսմունքներ, նրանցից էր Սինդհարտա Գումատան, ով դարձավ նոր ուսմունքի հիմնադիր, ի պատիվ հեղինակի կոչվեց Բուդդիզմ։ Բուդդայականության մեջ երկնքի աստված, ղեկավար աստվածների նաև ամենքի հանդես է գալիս Բրահման,Բրահման (տիեզերքի արարիչ) պատկանում է այն աստվածների շարքին որը սկիզբն է[20] ։

Ըստ Հին կտակարանի Աստուած նա է ով յոթ օրում ստեղծել է ամեն ինչ [21] ։ Աստծո ընկալման խնդիրը իր դոգմատիկ լուծումն է ստացել քրիստոնեական դավանաբանական կրոնափիլիսոփայական համակարգում ։Քրիստոնեության մեջ հայրը՝Աստված ,որդին՝ ինքը Քրիստոս նաև Սուրբ հոգին հանդես են գալիս որպես եռամիասնություն , մեկ ամբողջություն՝Մեկ Էություն և մեկ Աստված։

Իսլամ կամ մահմեդականություն սուրբ գիրքը Ղուրանը քարոզում է միաստվածության, այն որոշակի արգելքներով պարտադրում է ապա վկայում է ( لشهادة‎  ) « Չկա ուրիշ Աստված Ալլահից զատ և չկա այլ առաքյալ Մուհամեդից բացի»,ամենը ստեղծված է Ալլահի կողմից և ինքը անկրկնելի է, մեկ հատ է [22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (Նոր բառգիրք հայկազեան լեզուի Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836),
  2. Ա. Մ. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967թ.
  3. Шичалин Ю.А. , Платон и его учение, Учебники платоновской философии, Томск, 1995 г.
  4. Розин В.М., Философия техники: история и современность, ИФРАН , 1997г., ISBN 5-201-01931-5
  5. Venanz Schubert, Plotin. Einführung in sein Philosophieren. Freiburg 1973
  6. Քրիստոնյա Հայաստան,հանրագիտարան ,գլխ.խմբագիր Հովհ.Այվազյան ,Երևան 2002թ.
  7. http://www.hayary.org/wph/?p=1779
  8. Ա․ Մկրտչյան,03.04.2016թ. «Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.
  9. Ա․Մկրտչյան,«Լուսանցք» թիվ 12-18 , 2016թ
  10. М. В. Сажин. Современная космология в популярном изложении. — Москва: УРСС, 2002
  11. <Exotericos> հոդվածում (հրապարակված՝ Լուսանցք 2010թ.)
  12. http://www.eutyun.org/S/EUTYUN-EIZM/Eutyun-eizm.htm
  13. Աւետարան ըստ Յովհաննու, Գլուխ Ա
  14. <Exotericos> (հրապարակված ,Լուսանցք 2010թ)
  15. Ա․Մկրտչյան,«Լուսանցք» թիվ 12-18 , 2016թ.
  16. Հայա Աստծո Գենեզիսը http://www.hayary.org/wph/?p=1779
  17. В. М. Макаревич, И. И.Соколова. Всемирная история: энциклопедия. — Дрофа, 2003. — ISBN 5710774316.
  18. G. S. Kirk, J. E. Raven and M. Schofield. The Presocratic Philosophers. — Cambridge University Press, 2003. — P. 24,.
  19. Энциклопедия «Мифы народов мира». М.: Издательство «Советская энциклопедия», 1991
  20. Торчинов Е. А. Философия буддизма Махаяны. — СПб.: Петербургское Востоковедение, — ISBN 5-85803-197-8.
  21. Գիրք ծննդոց, Գլուխ Ա
  22. Боголюбов А. С. Шахада // Ислам: энциклопедический словарь / отв. ред. С. М. Прозоров. — М. : Наука, ГРВЛ, 1991.