Մասնակից:Ajemyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջաստին Րենդալլ Թիմբերլեյկ (անգ. Justin Randall Timberlake; ծնվ. 31 հունվարի, 1981) ամերիկյան փոփ և R&B- երգիչ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, պարող և դերասան: Ստացել է չորս «Էմմի» և ինը «Գրեմմի» մրցանակներ: Ջաստին Թիմբերլեյկը ճանաչում է ստացել, որպես 'N Sync բոյ-բենդի մենակատար: 2002 թվականին Ջաստինը թողարկեց իր առաջին` Justified սոլո ալբոմը, որը վաճառվեց ամբողջ աշխարհում ավելի քան 8 միլլիոն օրինակով:Նրա հաջորդ սոլո-ռելիզը եղավ FutureSex/LoveSounds ալբոմը, որը թողարկվել է 2006 թվականին, որն իր մեջ էր ներառում այնպիսի սինգլներ ինչպիսիք են «SexyBack», «My Love» և «What Goes Around... Comes Around», որոնք դարձան ԱՄՆ-ի հմար մեկ հիթերը: Թիմբերլեյկը վաճառեց ավելի քան 18 միլլիոն օրինակ իր երկու ալբոմները և 50 միլլիոն օրինակ որպես 'N Sync խմբի երկու գլխավոր մենակատարներից մեկը: Նա նաև ստեղծեց իր սեփական ձայնագրման ստուդիան Tennman Records-ը և William Rast հագուստի ապրանքանիշը: