Մասնակից:AdrianaVardyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետ

                                                                                                                   Ա. Վարդյան
                                                                                                   ԵՊՀ, անգլերենի թիվ 1 ամբիոն
                                        ԵՊՀ-ի ՌՈՄԱՆԱԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ
                                           ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԹԻՎ 1 ԱՄԲԻՈՆԻ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ
       ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնը հիմնվել է 1991 թվականին, սակայն մինչ այդ անցել է երկար և բազմակառույց փուլեր: 
      1919թ. Հայաստանում համալսարանի հիմնադրման օրվանից միայն 15 տարի անց` 1935-1936 ուսումնական տարում, ստեղծվել է արևմտաեվրոպական լեզուների ամբիոն: Ամբիոնը ստեղծվել է շնորհիվ այն բանի, որ 1935-1936 ուսումնական տարում համալսարանում ձևավորվում և սկսում են գործել ութ ֆակուլտետներ, որոնց թվում՝ բանասիրական ֆակուլտետը: Այն ուներ չորս բաժիններ, որոնցից մեկը արևմտա-եվրոպական լեզուների և գրականության բաժինն էր: 1937-1938թթ. ամբիոնը վերանվանվել է օտար լեզուների ամբիոն, որը ղեկավարել է Հակոբ Հարությունյանը: Ամբիոնն ունեցել է փոքր դասախոսական կազմ, որոնք դասավանդել են երեք լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: 
     Ելնելով արխիվային սուղ տեղեկություններից` որոնք քաղված են 1945-1946 թթ. ամբիոնի վարիչ Ե.Տեր-Մինասյանի գիտխորհրդում ներկայացրած զեկուցումից, համառոտ կարելի է ներկայացնել հետևյալը:
     Ամբիոնում աշխատել են 18 դասախոսներ, որոնք դասավանդել են բոլոր երեք լեզուներով: Դասագրքերի ընտրությունը, հայթայթումը և բաշխումը եղել են ամբիոնի ամենացավոտ խնդիրները: Ուսումնական տարվա սկզբից ամբիոնում կազմվել է տարեկան աշխատանքների պլան, իսկ դասախոսները ունեցել են օրացուցային պլաններ:
      Ամբիոնի ղեկավարը վերահսկել է բոլոր օրացուցային պլանների կատարումը, երեկույթների և պատի թերթերի հրապարակման աշխատանքների կազմակերպումը, գրավոր աշխատանքների կատարումը, ծրագրային և մեթոդական հարցերի քննարկումը, պլանների կատարման ընթացքը, քննական նյութերի նախապատրաստումը, ստուգարք-ների և քննությունների կազմակերպումը: Օրացուցային պլանները կազմվել են ըստ ընդհանուր ծրագրի սկզբունքների, որտեղ ընդգրկված էին բոլոր տեսակի աշխատանք-ները՝  կարդալ, թարգմանել, հարց ու պատասխան (երկխոսություն), պատմել, քերակա-նու¬թյուն, գրավոր աշխատանքներ, տնային ընթերցանություն (կոնկրետ նշված գիրք): Ամբիոնի վարիչը լսում է ամբիոնի աշխատակիցների դասերը՝ տալով համապատասխան ցուցումներ և ուղղություններ:
  Օտար լեզուների կաբինետը կազմակերպել է հետևյալ աշխատանքները.
  1.   Գեղարվեստական ընթերցանություն – շաբաթը 3 անգամ:
  2.   Ֆոնետիկայի կուրս – շաբաթը 2 անգամ:
  3.   Լեզվական խմբակների պարապմունք – շաբաթը 2 անգամ:
  4.  Կոնսուլտացիաներ – շաբաթը 2 անգամ:
  Ամբիոնը ունեցել է նաև թեկնածուական թեզ պաշտպանողներ թե´ հեռակա և թե´ առկա ֆակուլտետներց: Սովորողների թիվը կազմել է մոտավորապես 30 ասպիրանտ:
  Հետագայում ամբիոնը ղեկավարել են այնպիսի հայտնի և վաստակաշատ գիտնականներ, ինչպիսիք են՝ բանասիրական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Ա.Ջահուկյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Է.Աթայանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հ.Թոքմաջյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Դ.Սաքայանը:
  1960-ական թվականների սկզբին բանասիրական ֆակուլտետի ներսում գոյություն ունեցող օտար լեզուների ամբիոնը բաժանվում է երկու ամբիոնների՝ ռոմանագերմա-նական լեզուների ամբիոն և օտար լեզուների ամբիոն:     
  Վերջինս համարվում էր համահա-մալսարանական, քանի որ այն համալսարանի բոլոր ֆակուլտետներին ապահովում էր օտար լեզուների բարձրորակ մասնագետներով:
  Օտար լեզուների ամբիոնը սկսում է ղեկավարել Հ. Թոքմաջյանը: Սակայն նա ղեկավարել է ոչ լրիվ ընտրաշրջան, և 1960-ականների կեսերից ամբիոնը գլխավորում է  բանասիրական գիտությունների թեկնածու Դոռա Սաքայանը: 
  Դ.Սաքայանի ղեկավարման ժամանակահատվածում ամբիոնը ձևավորվեց և դարձավ մի կուռ համակարգ, ամբիոնի դասախոսները դասավանդում էին երեք լեզուներով:
  Այդ ժամանակահատվածը համարվել է ամբիոնի աննախադեպ զարգացման տարիները: Ուսումնական դասագրքերի և ձեռնարկների հրատարակմանը զուգընթաց ամբիոնի դասախոսները տարբեր ամսագրերում հրատարակել են գիտական հոդվածներ:
  Դ.Սաքայանի հեռանալուց հետո ամբիոնի ղեկավարությունը ստանձնեց Մ.Հարությունյանը (մինչև 1987թ.):
  1987թ. Մոսկվայում թեկնածուական թեզ պաշտպանած Կ.Կարապետյանը ընտրվում է օտար լեզուների ամբիոնի վարիչ: Մինչև 2000թ. Կարո Կարապետյանի ղեկավարությամբ ամբիոնը գրավեց իր ուրույն տեղը և դիրքը համալսարանում՝ ունենալով մեծ առաջադիմություն թե՛ կադրերի, թե՛ հրատարակվող դասագրքերի, ձեռնարկների և թե՛ գիտական հոդվածների առումով: Կ.Կարապետյանի ղեկավարման տարիներին, երբ ստեղծվեց ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, օտար լեզուների ամբիոնը բաժանվեց երեք ամբիոնների՝ ըստ լեզուների: Այսպես ստեղծվեց Անգլերենի թիվ 1 ամբիոնը:
  2000թ. Կ.Կարապետյանը նշանակվեց ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան, և ամբիոնը սկսեց ղեկավարել Մոսկվայում թեկնածուական թեզ պաշտպանած երիտասարդ մասնագետ Մարգարիտա Ապրեսյանը, որը մինչ օրս ղեկավարում է այն:
  Մ.Ապրեսյանի կատարած աշխատանքը լի է նորամուծություններով և հաջողու-թյուններով: Սկսած 2001թ-ից` Մ.Ապրեսյանի անխոնջ ջանքերի շնորհիվ հրատարակվեց և մինչ օրս հրատարակվում է FLSP (օտար լեզուները մասնագիտական նպատակների համար) միջազգային ամսագիրը, որտեղ տպագրվում են ոչ միայն համալսարանի դասախոսների և հանրապետության մյուս բուհերի աշխատակից¬ների գիտական հոդվածները, այլև բազմաթիվ օտար երկրներից ստացվող գիտական հոդվածներ:
  Ներկայումս Անգլերենի թիվ 1 ամբիոնն ունի 9 դոցենտ և 12 գիտության թեկնածու: Ամբիոնը հաստատել է սերտ կապեր Անգլիայի և ԱՄՆ-ի մի շարք համալսարանների հետ: Ամեն տարի կազմակերպվում են գիտական կոնֆերանսներ, որտեղ հրավիրվում են նաև օտարերկրյա գիտնականներ: Շատ հաճախ ամբիոնը հյուընկալում է մեթոդիստ – մասնագետների օտար երկրներից, որոնց դասախոսությունները շատ օգտակար են ամբիոնի դասախոսների մեթոդական հմտությունների զարգացման և ընդլայնման համար: Մ.Ապրեսյանը ոչ միայն քաջալերում է դասախոսներին ընդլայնել իրենց գիտամեթոդական գործունեությունը, այլև իր գործունեությամբ օրինակ է ծառայում: Նա ունի 63 հրատարակված գործեր, որոնք ընդգրկում են գիտական հոդվածներ, դասագրքեր, ձեռնարկներ և մենագրություններ: Մ.Ապրեսյանը նաև “Կրթությունը և գիտությունը Արցախում” հանդեսի անգլերեն մասի պատասխանատուն է:
  Այսօր ամբիոնը ստեղծել է դասընթացներ TOEFL-ի քննություններին մասնակցել ցանկացողների համար, ինչպես նաև հատուկ մասնագիտական անգլերենի խմբեր տարբեր մասնագիտությունների դասախոսների համար:
  Ամբիոնը կապեր է հաստատել Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ: Այսօր ամբիոնի նպատակն է ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետ – գիտնականների մի խումբ պատրաստել, որին հնարավորություն կընձեռնվի ազատ դուրս գալ միջազգային ասպարեզ: