Մասնակից:ANI MARTIROSYAN/ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծրագրային ապահովման ճարտարագիտությունը (ԾՃ) համակարգված,կարգաբերված կիրառական մեծություն է,զարգացման մոտեցում,գործողությունների և ծրագրային ապահովման պահպանւմ,ինչպես նաև օգտագործում:Եվ այս մոտեցումների ուսումնասիրությունը կայանում է ծրագրային ապահովման ճարտարագիտության կիրառման մեջ:.Քաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag Սա հանդիսանում է ծրագրային ապահովման ճարտարագիտության կիրառություն, քանի որ այն ինտեգրում է և' մաթեմատիկական, և' համակարգչային գիտելիքների պրակտիկա, որոնց սկիզբը հենց նախագծումն է:[1] Այն նաև սահմանվում է որպես ծրագրային ապահովման վերլուծությունների, նախագծման, գնահատման, ներդրման, փորձարկման, պահպանման և վերանախագծման համակարգված մոտեցում, այսինքն ծրագրային ապահովման ճարտարագիտության կիրառություն:.[2] Ծրագրային ապահովման ճարտարագիտություն տերմինը առաջին անգամ հայտնվել է 1968 թվականին, NATO Ծրագրային ապահովման ճարտարագիտության համաժողովում, և միտված էր ժամանակի ընթացքում առաջ բերելու մտահոգություններ "ծրագրային ճգնաժամի" վերաբերյալ:.[3][4]

Ծրագրային ապահովման զարգացումը ,որը շատ օգտագործվող և ավելի ընդհանուր տերմին էր, պարտադիր չէր, որ նկարագրեր ինժեներական նմուշները:Ինչևիցե, հայտնի չէր, թե այն ինչ ազդեցություն էր ունեցել փաստացի ծրագրային ապահովման զարգացման վրա վերջին 40 տարվա ընթացքում:[5][6] Այդ բնագավառի ապագան հուսադրող էր համարվում, ի շնորհիվ Գումար ամսագրի և Աշխատավարձ.comի, որոնք դարձնում էին "ծրագրային ապահովման ճարտարագիտությունը" Միացյալ Նահանգներում ամենալավ աշխատանքը:.[7] Բացի այդ, 2012 թվականին Wall Street ամսագիրը հրապարակեց այն. որպես լավագույն աշխատանք:. [8]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ վաղ 1940-ական թվականներին հայտնվեցին առաջին ժամանակակից համակարգիչները,[9] սարքավորումները, որոնք ստիպում էին դրանց աշխատել, գտնվում էին հենց մեքենայում: Կիրառողները շուտով հասկացան, որ այդ դիզայնը այնքան էլ ճկուն չէ և եկան "պահվող ծրագրի ճարտարապետության" կամ von Neumannի ճարտարապետության հասկացություններին: Այսպիսով, "տեխնիկական" և "ծրագրային ապահովման" միջև բաժանումը սկսվեց աբստրակցիա, որն օգտագործվում էր հաշվողական համակարգերում բարդությունների հանդիպելիս:

Ծրագրավորման լեզուները սկսեցին ի հայտ գալ 1950-ական թվականներին, և սա համարվեց ևս մեկ կարևոր քայլ աբստրակցիայի մակարդակում: Կարևոր լեզուներ, ինչպիսիք են Fortranը, ALGOLը, և COBOLը ստեղծվել են ուշ 1950-ականներին, և զբաղվել են համապատասխանաբար գիտական, ալգորիթմական, և բիզնես խնդիրներով: Է.Վ. Դիջկստրա 1968 թվականին գրեց իր գիտական զեկույցը, "Դեպի վնասակար հայտարարագիր",[10] և Դեյվիդ Պառնասը 1972 թվականին ներկայացրեց մոդուլյարության և թաքնված տեղեկատվության հիմնական գաղափարները [11] որպեսզի օգնի ծրագրավորողներինաշխատել նույնիսկ երբևիցե առաջացող տարբեր տեսակի ծրագրային ապահովման համակարգերի բարդությունների պայմաններում: Ապարատային կառավարման համար նախատեսված ծրագրային ապահովման համակարգերը, որոնց անվանում են օպերացիոն համակարգեր,ստեղծվեցին Unixի կողմից 1969 թվականին: 1967-ին Simula լեզուն ներկայացրեց օբյեկտակողմնորոշված նմուշը:

Ծրագրային ապահովման մեջ այս առաջընթացները հանդիպեցին առավել մեծ առաջընթացի համակարգչային տեխնիկայի բնագավառում: 1970-ականների կեսերին ստեղծվեցին միկրոհամակարգիչները, որոնք շահագործողների համար ավելի մատչելի դարձան և թույլ տվեցին նրանց գրելու տվյալ համակարգչի համար ծրագիր: Սա իր հերթին հանգեցրեց այժմ հայտնի Անհատական համակարգիչների (PC) և Microsoft Windowsիստեղծմանը: The Ծրագրային ապահովման զարգացման կյանքի պարբերաշրջանը կամ SDLC-ն 1980-ականների կեսերին սկսեց ի հաըտ գալ որպես ծրագրային ապահովման փոխհամաձայնեցված կենտրոնացված կառույց: 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին ներկայացվեցին մի շարք նոր Simula-ից ոգեշնչված օբյեկտակողմնորոշված ծրագրավորման լեզուներ,ինչպիսիք են Smalltalkը, Objective-C_ն, և C++_ը:

Բաց կոդերով ծրագրային ապահովումը սկսեց հայտնվել 90-ականների սկզբին Linux և այլ ծրագրաշարերի տեսքով, ներառյալ "bazaarը" կամ ծրագրային ապահովման կառույցի ապակենտրոնացված ոճը:[12] Այնուհետև Համաշխարհային լայն ցանցը,www և համացանցային մասսայական հարվածը 90-ականների կեսերին մեկ անգամ ևս փոխեցին ծրագրային ապահովման ճարտարագիտությունը: Բաշխված համակարգերը նոր ազդեցություն ձեռք բերեցին նախագծման համակարգերում, և Java ծրագրավորման լեզուն ներկայացրեց իր իսկ սեփական վիրտուալ մեքենան, որպես հերթական քայլ աբստրակցիայի մակարդակում: Ծրագրավորողները համագործակցեցին և գրեցին Agile Manifesto, Ճկուն Մանիֆեստը, որը նպաստեց, որպեսզի ավելի պարզ պրոցեսները ստեղծվեն ավելի էժան և ճիշտ ժամանակին ծրագրային ապահովման մեջ:

Ծրագրային ապահովման ճարտարագիտության ներկա սահմանումը դեռևս այսօր էլ քննարկվում է կիրառողների կողմից, քանի որ նրանք պայքարում են ստանալ ծրագրային ապահովման այնպիսի եղանակներ, որոնք լինեն "ավելի էժան,լավ և արագագործ". Ծախսերի նվազեցումը տեղեկատվական տեխնոլոգիաների IT ոլորտում ուշադրության կենտրոնում է դեռևս 1990-ականներից: Սեփականության ընդհանուր ծախսերը ներկայացնում է ավելին, քան միայն ձեռքբերման ծախսերը: Այն իր մեջ ներառում է արտադրողականության խոչընդոտները,պահպանման ջանքերը,ինչպես նաև անհրաժեշտ ռեսուրսները' աջակցելու համար ենթակառուցվածքներին:

Մասնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային ապահովմանն տիրապետող պրոֆեսիոնալ ինժեներների լիցենզավորման կամ հավաստագրման իրավական պահանջները տարբերվում են ամբողջ աշխարհում:Մեծ Բրիտանիայում, Բրիտանական Համակարգչային կազմակերպությունը լիցենզավորում է ծրագրային ապահովման ճարտարագետների, ինչպես նաև կազմակերպության անդամները կարող են դառնալ նաև արտոնագրված ինժեներներ (CEng), մինչդեռ որոշ Կանադական տարածաշրջաններում, ինչպիսիք են Ալբերտան,Օնտարիոն [13] և Քուեբեքը, ծրագրային ապահովման ճարտարագետները կարող են ստանալ Պրոֆեսիոնալ ճարտարագետ որակավորումը, կամ Տեղեկատվական համակարգերի մասնագետ (I.S.P.) որակավորումը: Ինչևիցե, չկա մի որևէ օրինական պահանջ` ունենալու այս որակավորումները:

IEEE համակարգչային կազմակերպությունը և, ACM` ծրագրային ապահովման ճարտարագիտության երկու խոշոր մասնագիտական կազմակերպություններ, հրատարակում են ծրագրային ապահովման ճարտարագիտության մասնագիտական ուղեցույցներ: IEEE-ի Ծրագրային ապահովման գիտելիքների ուղեցույց- 2004 տարբերակը , կամ SWEBOK-ը սահմանում է ոլորտը և նկարագրում է այն գիտելիքները, որ IEEE-ն ակնկալում է ծրագրային ապահովման ճարտարագետներից: IEEE-ն նաև հրատարակել է "Ծրագրային ապահովման ճարտարագիտության էթիկայի կանոնագիրը":[14]

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ԱՄՆ-ի աշխատանքային վիճակագրության բյուրոն հաշվարկել է 760.840 ծրագրային ապահովման ճարտարագետների,ովքեր աշխատում են ԱՄՆ-ում, այն ժամանակ, երբ մյուս բոլոր ճարտարագիտական առարկաների մասնագետների թիվը ԱՄՆ-ում եղել է 1.4 միլիոն:[15] Որպես ուսումնառության ոլորտ, ծրագրային ապահովման ճարտարագետների պաշտոնական կրթությունը հաճախ ուսուցանվում է որպես համակարգչային գիտության ուսումնական ծրագրի մի մաս, և շատ ծրագրային ապահովման ճարտարագետներ ստանում են համակարգչային գիտության աստիճաններ:[16]

Շատ ծրագրային ապահովման ճարտարագետներ աշխատում են որպես ծառայողներ կամ կապալառուներ`շինմոնտաժային աշխատակիցներ: Ծրագրային ապահովման ճարտարագետները աշխատում են բիզնեսի, պետական գործակալությունների` քաղաքացիական կամ զինվորական, և շահույթ չհետապնդող կազմակերպություններում:Որոշ ծրագրային ապահովման ճարտարագետներ աշխատում են իրենք իրենց համար, որպես ասենք անկախ մասնագետներ: Որոշ կազմակերպություններ ունեն հատուկ մասնագետներ, ովքեր կատարում են ցանկացած առաջադրանք ծրագրային ապահովման զարգացման գործընթացում: Այլ կազմակերպություններ պահանջում են ծրագրային ապահովման ճարտարագետներ, ովքեր կկատարեն այս բոլոր առաջադրանքները միասին: Խոշոր նախագծերում մարդիկ կարող են մասնագիտանալ միայն մի ճյուղում: Փոքր նախագծերում մարդիկ կարող են մասնագիտանալ մի քանի, կամ միևնույն ժամանակ բոլոր ճյուղերում: Մասնագիտացումները ներառում են արդյունաբերությունը` վերլուծաբաններ,ճարտարապետներ,կառուցապատողներ, փորձարարներ,տեխնիկական աջակցողներ, միջանկյալ շինվածքների վերլուծաբաններ, մենեջերներ և գիտակրթական համակարգը` մանկավարժներ,հետազոտողներ:

Շատ ծրագրային ապահովման ճարտարագետներ և ծրագրավորողներ շաբաթական աշխատում են 40 ժամ, բայց ծրագրային ապահովման ճարտարագետների 15%-ը և ծրագրավորողների 11%-ը 2008 թվականին աշխատել են շաբաթական ավելի քան 50 ժամ: Այս մասնագիտության ոլորտում վնասվածքները հազվադեպ են:Ինչևիցե, մյուս աշխատողների նման, ովքեր երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, ճարտարագետները և ծրագրավորողները ևս ենթակա են աչքի լարվածության, մեջքի անհարմարության, ձեռքի և դաստակների խնդիրների, ինչպիսիք են օրինակ տարբեր տեսակի խոր սինդրոմները:[17]


Հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային ապահովման ինստիտուտը առաջարկում է հավաստագրեր, այնպիսի հատուկ ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են անվտանգությունը, գործընթացի բարելավումը և ծրագրային ապահովման ճարտարապետությունը:[18] Apple, IBM, Microsoftև այլ ընկերություններ նաև հովանավորում են իրենց սեփական սերտիֆիկացման քննությունները: Շատ IT հավաստագրման ծրագրեր կողմնորոշված են դեպի հատուկ տեխնոլոգիաներ, և այս տեխնոլոգիաները ղեկավարվում են վաճառողների կողմից:[19] Այս հավաստագրման ծրագրերը հարմարեցված են այնպիսի հաստատությունների, որոնք կարող են վարձել մարդկանց, ովքեր կօգտագործեն այս տեխնոլոգիաները:

Ընդհանուր ծրագրային ապահովման ճարտարագիտության հմտությունների լայն հավաստագրումը հասանելի է տարբեր մասնագիտական կազմակերպություններում: Ինչ վերաբերում է 2006 թվականին,IEEE-ն հավաստագրեց ավելի քան 575 ծրագրային ապահովման պրոֆեսիոնալների` որպես հավաստագրված ծրագրային ապահովման զարգացման մասնագետ (CSDP):[20] 2008-ին նրանք ավելացրին մուտքային մակարդակի հավաստագիր` հայտնի որպես հավաստագրված ծրագրային ապահովման զարգացման գործակից(CSDA):[21] ACM-ը 1980-ական թվականների սկզբին ուներ մի մասնագիտացված հավաստագրման ծրագիր, որը հետաքրքրության պակասի պատճառով դադարեցվեց: ACM-ը 1990-ականների վերջին ուսումնասիրեց ծրագրային ապահովման ճարտարագետների մասնագիտական հավաստագրումը, բայց ի վերջո որոշեց, որ այդպիսի հավաստագրումը չի համապատասխանում ծրագրային ապահովման ճարտարագիտության մասնագիտական արտադրական պրակտիկային:Քաղվածելու սխալ՝ Invalid parameter in <ref> tag

Մեծ Բրիտանիայում, Բրիտանական Համակարգչային կազմակերպությունը մշակել է իրավաբանորեն ճանաչված մասնագիտական համապատասխանության հավաստագրում, որը կոչվում է Արտոնագրված մասնագետ (CITP), որը հասանելի էր լիարժեք որակավորում ունեցող անդամներին: Ծրագրային ապահովման ճարտարագետները կարող են իրավասու լինել Ճարտարագիտության և Տեխնոլոգիայի ինստիտուտի անդամակցությանը և այդպիսով արժանանալ Արտոնագրված ճարտարագետ կարգավիճակին: Կանադայում, Կանադական Տեղեկատվական մշակման կազմակերպությունը մշակել է իրավաբանորեն ճանաչված մասնագիտական համապատասխանության սերտիֆիկատ, որը անվանվում է Տեղեկատվական համակարգերի մասնագետ:[22] Օնտարիոյում, Կանադայում, ծրագրային ապահովման ճարտարագետները, ովքեր ավարտել են Կանադական ինժեներական հավատարմագրման խորհրդի հավատարմագրված ծրագիրը, հաջողությամբ անցնում են PEO-ի (Օնտարիոյի պրոֆեսիոնալ ինժեներների) մասնագիտացված պրակտիկայի ստուգումը և ունեն առնվազն 48 ամիս` անցնելու ընդունելի ճարտարագիտական փորձագիտական շրջան, հետո իրավասու են լիցենզավորվել Օնտարիոյի Մասնագիտական ճարտարագետների կողմից և կարող են դառնալ Պրոֆեսիոնալ ճարտարագետներ:[23]

Գլոբալացման ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին ռեսուրսների սկզբնական ազդեցությունը և մարդկային ռեսւորսների համեմատաբար ցածր գինը զարգացող երրորդ աշխարհի երկրներում հանգեցրեց 1990-ականներին com –ի պայթյունին: Սա բացասական ազդեցություն ունեցավ ծրագրային ապահովման տեխնիկական մասնագիտության շատ բնագավառների վրա: Օրինակ որոշ ուսանողներ զարգացած երկրներում խուսափում էին ծրագրային ապահովման ճարտարագիտության հետ կապված կրթություն ստանալուց, քանի որ վախենում էին արտաքին ռեսուրսների առկայությունից` ծրագրային ապրանքների և ծառայությունների ներմուծումից այլ երկրներից, և օտարերկրյա մուտքի արտոնագրի աշխատակիցների կողմից հեռացվելուց:.[24] Չնայած վիճակագրական տվյալները ներկայումս ցույց չեն տալիս ծրագրային ապահովման ճարտարագիտության սպառնալիքները, կապված աշխատանքի հետ, բայց համակարգչային ծրագրավորումը կարծես թե տուժում է:[25][26] Այդուհանդերձ, ափամերձ և ոչ ափամերձ ռեսուրսների ավելի խելացի լծակների սիստեմը արեգակնային աշխատանքի արդյունքում բարելավեց շատ կազմակերպությունների ընդհանուր գործառնական կարողությունները:[27] Երբ հյուսիսային ամերիկացիները թողնում էին աշխատանքը, ասիացիները ժամանակին հենց աշխատանքի վայր էին ժամանում: Երբ ասիացիներն էին թողնում այն, եվրոպացիներն էին հասնում աշխատանքին: Սա ապահովում է շարունակական կարողություններ ունենալու մարդկային վերահսկողությունը բիզնես պրոցեսներում, օրական 24 ժամ` առանց արտաժամյա աշխատանքի վարձատրության կամ առանց խափանելու հիմնական մարդկային ռեսուրսների քնի ազդակները:


Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրավորման իմացությունը ծրագրային ապահովման ճարտարագետ դառնալու նախապայմանն է: 2004 թվականին IEEE-ի համակարգչային կազմակերպությունը արտադրեց SWEBOK-ը, որը հրապարակվեց որպես ISO/IEC տեխնիկական զեկույց 19759:2004, որը նկարագրում էր այն գիտելիքները, որ նրանց կարծիքով պետք է տիրապետեր 4 տարվա աշխատանքային փորձ ունեցող, շրջանավարտ ծրագրային ապահովման ճարտարագետը:[28]Շատ ծրագրային ապահովման ճարտարագետներ մուտք են գործում մասնագիտական ոլորտ` բարձրագույն կրթական աստիճան ձեռք բերելուց կամ միջին մասնագիտական դպրոցներում սովորելուց հետո:Ստանդարտ միջազգային ուսումնական ծրագիրը,որը նախատեսվում էր ծրագրային ապահովման ճարտարագիտության աստիճան ստանալու կուրսերում,սահմանվեց CCSE-ի կողմից և թարմացվեց 2004 թվականին:[29]Մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ ունեն ծրագրային ապահովման ճարտարագիտական աստիճանի ծրագրեր, ինչպես օրինակ,2010-ին Միացյալ Նահանգներում եղել են 244 Campus ծրագրեր, 70 առցանց`Online , 230 վարպետ,41 թեկնածուական մակարդակի և 69 հավաստագրային մակարդակի ծրագրեր:[30]Բացի համալսարանական կրթությունից շատ ընկերություններ հովանավորում են այն ուսանողների պրակտիկան , ովքեր նպատակ ունեն շարունակելու իրենց կարիերան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Այս պրակտիկաները կարող են ուսանողներին ծանոթացնել իրական կյանքում հետաքրքիր առաջադրանքներին, որոնց հատուկ ծրագրային ապահովման ճարտարագետները հանդիպում են ամեն օր: Նման փորձը կարող է ձեռք բերվել զինվորական ծառայության միջոցով ծրագրավորման ճարտարագիտության մեջ:

Համեմատության մեջ գիտության մյուս ճյուղերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային ապահովման ճարտարագիտության և մյուս ճարտարագիտական առարկաների միջև հիմնական տարբերությունը,ըստ որոշ հետազոտողների կայանում է արտադրական ծախսումների մեջ: [31]

Ենթաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթաճյուղեր Ծրագրային ապահովման ճարտարագիտությունը կարող ենք բաժանել 10 ենթաճյուղերի: Դրանք են`[32]

  • Ծրագրային ապահովման պահանջներ: Ծրագրային ապահովման պահանջների թվարկում, վերլուծություն,դասակարգում և վավերացում:
  • Ծրագրային ապահովման նախագծում: Համակարգերի կամ այլ բաղադրիչների ճարտարապետության, համալրիչների, ինտերֆեյսի և այլ բնութագրիչների որոշման գործընթացը: Այն նաև սահմանվում է որպես այդ գործընթացի արդյունք:
  • Ծրագրային ապահովման կառուցվածք: Ծրագրային ապահովման իմաստալից աշխատանքի մանրակրկիտ ստեղծում` կոդավորման համադրության,ստուգման, միավոր հսկման,փորձարկման ինտեգրացման և կարգաբերման միջոցով:
  • Ծրագրային ապահովման թեստավորում: Վերջավոր շարքերի փորձարկման դեպքերում, ծրագրի վարքագծի դինամիկ ստուգում, համապատասխանաբար ընտրված անվերջ տիրույթում` սպասվող վարքագծին հակառակ:
  • Ծրագրային ապահովման տեխնիկական սպասարկում:Ծրագրային ապահովման տեխնիկական սպասարկում: Գործունեությունների ամբողջությունը, որը պահանջվում է ապահովելու ծրագրային ապահովման համար անհրաժեշտ արդյունավետ ծախսումները:
  • Ծրագրային ապահովման կարգավորումների կառավարում: Համակարգի կարգաբերման նույնականացում` կարգաձևման համակարգված վերահսկման փոփոխությունների նպատակով,ժամանակի առանձին միավորների համար, միևնույն ժամանակ պահպանելով համակարգի ամբողջականությունը և կոնֆիգուրացիայի հետագծելիությունը` համակարգի գործունեության ամբողջ պարբերաշրջանի ընթացքում:
  • Ծրագրային ապահովման ճարտարագիտության կառավարում: Կառավարման գործունեության կիրառություններն են`պլանավորումը, կոորդինացիան, չափումը, մոնիտորինգը, վերահսկողությունը և հաշվետվությունները: Սրանք անհրաժեշտ են, որպեսզի համոզվենք, որ ծրագրային ապահովման զարգացումը և պահպանումը համակարգված է , կարգաբերված և հաշվարկված:
  • Ծրագրային ապահովման ճարտարագիտության գործընթացը:Ծրագրային ապահովման գործունեության գործընթացի սահմանումը, կատարումը, գնահատումը, չափումը, կառավարումը, փոփոխումը և կատարելագործումը:
  • Ծրագրային ապահովման ճարտարագիտության տեխնիկական գործիքներ և մեթոդներ: Համակարգչի հիմնական գործիքները, որոնք միտում ունեն աջակցելու ծրագրային ապահովման գործունեության ցիկլի պրոցեսներին, տես համակարգի ավտոմատացված ծրագրային ապահովման ճարտարագիտության, և մեթոդները, որոնք պարտադրում են սարքավորմանը իրականացնել ծրագրային ապահովման ճարտարագիտության գործունեությունը, այն նպատակով, որպեսզի այդ գործունեությունը դարձվի համակարգված և վերջ ի վերջո ավելի հաջողված:
  • Ծրագրային ապահովման որակ: Այն աստիճանը, որով հատուկ հատկանիշների համալիրը կատարում է պահանջները:

Հարակից գիտության ճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային ապահովման ճարտարագիտությունը համակարգչային գիտության ենթաճյուղ է և ունի որոշ կապեր կառավարման գիտությունների հետ: Այն նաև համարվում է ընդհանուր համակարգերի ճարտարագիտության մի մասը:


Համակարգերի նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգերի նախագծողները գործ են ունենում հիմնականում ընդհանուր համակարգերի պահանջների և նախագծման հետ, ներառյալ տեխնիկական և մարդկային հարցերն ու խնդիրները: Նրանք հաճախ մտահոգված են տեխնիկական , ծրագրային կամ մարդկային օպերատորների ֆունկցիոնալության պատնեշների խնդիրներով: Ուստի, ճարտարագիտական համակարգերի գործընթացների արտադրանքը ծառայում է որպես ներդրում` ծրագրային ապահովման ճարտարագիտության գործընթացում:

Համակարգչային ծրագրավորման նախագծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային ծրագրավորման նախագծողները սովորաբար համակարգային մակարդակի ` (ծրագրային ապահովման ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր) համակարգչային գիտության կամ ծրագրային ապահովման մակարդակի համակարգային ճարտարագիտության շրջանավարտներ են: Այս տերմինը ներառում է նաև ընդհանուր համակարգչային գիտությունների շրջանավարտներին` մի քանի տարվա աշխատանքային փորձով, նաև դրան հավելած ծրագրային ապահովման ճարտարագիտությունը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Portal box

Վկայակոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://computingcareers.acm.org/?page_id=12. Վերցված է 2010-11-23-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |հրատարակող= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն); Unknown parameter |վերջին= ignored (օգնություն); Unknown parameter |տարի= ignored (օգնություն)
  2. Կաղապար:Cite գիրք
  3. Կաղապար:Cite կոնֆերանս
  4. http://homepages.cs.ncl.ac.uk/brian.randell/NATO/NATOReports/index.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն); Unknown parameter |առաջին= ignored (օգնություն); Unknown parameter |հրատարակիչ= ignored (օգնություն); Unknown parameter |մեջբերում= ignored (օգնություն); Unknown parameter |մուտքային ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն); Unknown parameter |վերջին= ignored (օգնություն)
  5. http://alistair.cockburn.us/The+end+of+software+engineering+and+the+start+of+economic-cooperative+gaming. Վերցված է 2012-03-25-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |ամսաթիվ= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |հրատարակող= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն)
  6. http://cat.inist.fr/?aModele=afficheN&cpsidt=15417224. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |ամսաթիվ= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |հրատարակող= ignored (օգնություն); Unknown parameter |մուտքի ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն)
  7. Kalwarski, Tara (2006). «Best Jobs in America». MONEY Magazine. CNN. Վերցված է 2006-04-20-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  8. «Best and Worst Jobs of 2012». online.wsj.com. Վերցված է 2012-ին.
  9. Կաղապար:Cite գիրք
  10. Կաղապար:Cite ամսագիր
  11. . 15 (12). doi:10.1145/361598.361623 http://www.acm.org/classics/may96/. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |ամիս= ignored (օգնություն); Unknown parameter |ամսագիր= ignored (օգնություն); Unknown parameter |առաջին= ignored (օգնություն); Unknown parameter |էջեր= ignored (օգնություն); Unknown parameter |մուտքային ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն); Unknown parameter |վերջին= ignored (օգնություն); Unknown parameter |տարի= ignored (օգնություն)
  12. Raymond, Eric S. The Cathedral and the Bazaar. ed 3.0. 2000.
  13. Կաղապար:Cite կոնֆերանս
  14. (PDF) http://www.computer.org/cms/Computer.org/Publications/code-of-ethics.pdf. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |ամսաթիվ= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |մուտքի ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն)
  15. ԱՄՆ-ի աշխատանքային վիճակագրության բյուրոն Department of Labor, USDL 05-2145: Մասնագիտական ​​Զբաղվածություն եւ աշխատավարձ, Նոյեմբեր 2004, Table 1.
  16. «Software Engineering». Վերցված է 2008-02-01-ին.
  17. http://www.bls.gov/oco/ocos303.htm#training. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |մուտքային ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն)
  18. «SEI certification page». Sei.cmu.edu. Վերցված է 2012-03-25-ին.
  19. Wyrostek, Warren (March 14, 2008). «The Top 10 Problems with IT Certification in 2008». InformIT. Վերցված է 2009-03-03-ին.
  20. IEEE Computer Society. «2006 IEEE computer society report to the IFIP General Assembly» (PDF). Վերցված է 2007-04-10-ին.
  21. IEEE. «CSDA». {{cite web}}: Unknown parameter |մուտքային ամսաթիվ= ignored (օգնություն)
  22. Canadian Information Processing Society. «I.S.P. Designation». Վերցված է 2007-03-15-ին.
  23. «Օնտարիոյի պրոֆեսիոնալ ինժեներներ: Welcome to PEO's website». Peo.on.ca. Վերցված է 2012-03-25-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |ամսաթիվ= (օգնություն)
  24. Patrick Thibodeau (2006-05-05). «As outsourcing gathers steam, computer science interest wanes». Computerworld.com. Վերցված է 2012-03-25-ին.
  25. «Computer Programmers». Bls.gov. Վերցված է 2012-03-25-ին.
  26. Mullins, Robert (2007-03-13). «Software developer growth slows in North America». InfoWorld. Վերցված է 2012-03-25-ին.
  27. «Gartner Magic Quadrant» (PDF). Cognizant.com. Վերցված է 2012-03-25-ին.
  28. Կաղապար:Cite գիրք
  29. . 2003-09-30 http://sites.computer.org/ccse/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |հրատարակող= ignored (օգնություն); Unknown parameter |մուտքի ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն)
  30. [1] Ծրագրային ապահովման ճարտարագիտության կրթական ծրագրերը
  31. Կաղապար:Cite գիրք
  32. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «BoDu04» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Լրացուցիչ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիգրքերի պատկերանիշը
Վիքիգրքերի պատկերանիշը
Անգլերեն Վիքիգրքերում կան նյութեր այս թեմայով՝
ANI MARTIROSYAN/ավազարկղ2

Կաղապար:Software engineering Կաղապար:Computer science Կաղապար:Technology

hy:Ծրագրային ապահովման ճարտարագիտություն