Մասնակից:ALLA SINANYAN/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • Օլստեր՝ երկկողմ կոճակաշարով վերարկու՝ բարձր օձիքով, գրպաններով և թեզանիքով։ Երկար է, ծածկում է ծնկները։ Հետևում՝ գոտկատեղի վրա առկա է գոտի՝ երկու մեծ կոճակներով։ Այդպես է անվանվել այն տեղանվան պատվին, որտեղ ստեղծվել է՝ իռլանդական Օլստեր նահանգում։ Ավելի վաղ մոդելները հայտնվել են 1870- ական թվականներին և շատ են տարբերվել ժամանակակից տարբեր կարաձև ունեցող մոդելներից, ունեցել են ուսերի վրա գցվող շղարշներ՝ վատ եղանակից պաշտպանվելու համար։ Եղել են և միակողմ և երկկողմ կոճակաշարով։ Երկարությունը՝ մինչև ոտքի կոճը։ 1890- ական թվականներին ստեղծվել են բեր պելերինա մոդելը, իսկ 1910-ականներին դրանք շատ են տարածվել։ Օլտերն արդեն ձեռք է բերում իր ճանաչելի ձևը։ 1930-ական թվականներից վերարկուն նորից է հայտնիություն ձեռք բերում։ Ներկայումս շատ քիչ են վաճառվում այս վերարկուները[1][2]։
  • Ռեգլան՝ Չեստերֆիլդի մի տեսակն է, որում ուսն ու թևը կտորի մի հատվածից են կարվում և դրանց արանքում կար չկա։
  • Բուշլատ՝ կարճ, երկկողմ կոճակաշարով վերարկու, որը հայտնի է ծովայինների մոտ։ Ունի լայն օձիք և դարձածալ, խոշոր մետաղական կոճակներ։
  • Շինել՝ հաստ, տաք վերարկու, որը բնորոշ է XIX—XX դարերի ցամաքային զորքի համար։ Ունի առանձնահատուկ լայն դարձածալ և մինչև կուրծք հասնող օձիք, գոտկատեղի հետևի մասում կա գոտի, թևերին՝ թեզանիք։
  1. Ольстерское пальто
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «GG» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: