Մասնակից:98Lilit/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Թանգ
«Քամին սոճիներում՝ բյուրավոր հովիտների միջև» (1124)
Ծնվել էմոտ. 1050
ԾննդավայրՉինաստան, Հարավային Սոն Թագավորություն
Վախճանվել է1130(1130)
ԱզգությունՉինացի
Մասնագիտություննկարիչ

Լի Թանգ (չին.՝ 李唐; փինյին՝ Lǐ Táng; Վէդ – Ջայլս՝ Li T'ang, երկրորդ անուն՝ Xigu 晞 古; մոտ. 1050 - 1130 թվականներ)[1] չինացի բնանկարիչ, որը ուսանել էր Կայֆինում և Հանչժոուում Սոն թագավորության ղեկավարման ընթացքում: Նա կապող օղակ է հանդիսացել ավելի վաղ արվեստագետների, ինչպիսիք են Գուո Սին, Ֆան Կուանը և Լի Չենգը, և ավելի ուշ շրջանի այնպիսի արվեստագետների միջև, ինչպիսիք են Սյա Գուին և Մա Յուանը: Նա կատարելագործեց «կացնի պես կտրուկ» վրձնահարվածների տեխնիկան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Թանգը ծնվել է մոտավորապես 1050 թվականին, ծնունդով Հեյանգից: Արդեն վաղ տարիքից նա իր ապրուստը վաստակում էր նկարչությամբ: Մոտ․ 1100 թվականից հետո՝ կայսր Հուեյ ցզունի օրոք, նա ստացավ ամենաբարձր աստիճանը Բիանջինի (այժմ՝ Կայֆին) արքունիքի նկարչության ակադեմիայում:

Նրան հաջողվեց կենդանի մնալ Ճուրչեն Ծինի տոհմի արշավանքի ժամանակ 1126–27 թվականներին, և արքունիքի հետ միասին տեղափոխվել Ցիանթանգ (այժմ՝ Հանչժոու), որը դարձավ Հարավային Սոնգի նորաստեղծ թագավորության մայրաքաղաքը: Նա շարունակեց ծառայել արքունիքում որպես նկարիչ Գաոցոնգ կայսեր օրոք և մահացավ մոտ․ 1130 թվականին:

Իր արվեստի բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծինի Դուքս Վենը վերականգնում է իր ունեցվածքը՝ վերագրվող Լի Թանգին (1140)

Լին վաղ Հարավային Սոնգի բնանկարիչներից ամենաազդեցիկներից էր և ուներ շատ համախոհներ: Նա կարևոր կապող օղակ էր հանդիսանում Հյուսիսային Սոնգ դպրոցի (Գուո Սի, Ֆան Կուան, Լի Չենգ և այլք) և հետագա Հարավային Սոնգի նկարիչների միջև, ինչպիսիք են Սյա Գուին և Մա Յուանը, որոնք երկուսն էլ ուսումնասիրում էին Լիի արվեստը: Նա զարգացրեց և կատարելագործեց այսպես կոչված «կացնի պես կտրուկ» վրձնահարվածների տեխնիկան, որոնք ժայռերին և լեռներին հատկապես հիանալի տեսք էին հաղորդում:

«Քամին սոճիներում՝ բյուրավոր հովիտների միջև»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Սոնգի նկարիչների մեծ մասի մոտ, այնպես էլ Լի Թանգի նկարներից քչերն են պահպանվել և դրանց մեծ մասը կասկածելի հեղինակություն ունեն: Հսկա կախովի թղթագլանը «Քամին սոճիներում՝ բյուրավոր հովիտների միջև» (հայտնի է նաև որպես «Լեռներում շշնջող սոճիներ». Կայսերական պալատի թանգարան, Թայպեյ, Թայվան) միակ նկարն է, որը կրում է նկարչի հստակ ստորագրությունը և տեղադրված է լավագույն բաժնի բարձրադիր կետերից մեկում: Այնտեղ ասվում է. «Նկարել է Հո-յանգի Լի Թանգը՝ Մեծ Սոնգի [թագավորություն] Խսուան-հո գահակալության «chia-ch'en» տարվա գարնանը»: Այս նկարում ժայռերի կառուցվածքը «կացնի պես կտրուկ» հարվածների տեխնիկայի տիպային օրինակ է:

Այլ վերագրվող աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Թանգ, Վայրի խոտաբույսերի հավաքում, Պալատի թանգարան, Պեկին

Լի Թանգին սովորաբար վերագրվող այլ աշխատանքներն են` Գետի և լեռների մտերիմ տեսարանը, երկար բնապատկերային թղթագլան և Ժայռերին նստած` մշուշին հառած, որոնք երկուսն էլ հանդիսանում են Կայսերական պալատի թանգարանի սեփականությունը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական գեղանկարչություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barnhart 1997, p. 373.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barnhart, R. M. et al. (1997). Three thousand years of Chinese painting. New Haven, Yale University Press. 0-300-07013-6
  • Richard Edwards: The Landscape Art of Li T'ang. Archives of the Chinese Art Society of America, Volume 12, 1958, pp. 48–60 (JSTOR)
  • Richard Barnhart: Li T'ang (c.1050-c.1130) and the Kōtō-In Landscapes. The Burlington Magazine, volume 114, issue 830, May 1972 (special edition for Chinese landscape painting), pp. 304–311, 313-314 (JSTOR)
  • Dorothy Perkins: Encyclopedia of China: History and Culture. Routledge, 2013, 9781135935627, p. 280 (Auszug (Google), p. 280, at Google Books)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]