Մասնակից:2020likilik/Ավազարկղ սիդնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2020likilik/Ավազարկղ սիդնի

Ֆիլիպ Սիդնի ((անգլ.)՝ Philip Sidney), անգլիացի բանաստեղծ և հասարակական գործիչ ():

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով ազնվական էր, Օքսֆորդի շրջանավարտ, Սիդնին սեր է ունեցել գիտությունների, լեզուների և գրականության հանդեպ և դարձել բանաստեղծների հովանավորը, նախքան ինքը հայտնի կդառնար որպես բանաստեղծ: Ձգտելով դիվանագիտական կարիերային՝ նա երեք տարի անցկացրեց Ֆրանսիայում, որտեղ նա մտերմացավ բողոքական գրողներ Դյուպլեսի- Մորնեի և Բեզայի հետ: Փարիզում ապրելով Բարդուղիմեոսյան գիշեր՝ Սիդնին վառվում էր բողոքականության գործի համար մարտնչելու ցանկությամբ։ 1576 թվականից նա զբաղեցնում էր քրավչի պաշտոնը: 1577 թվականին նշանակվել է Պրահայի կայսերական պալատի դեսպան, որտեղ անցկացրել է մեկ տարի, որից հետո իր կրոնական գաղափարների պատճառով խայտառակվում է։ Թագուհին չէր կիսում նրա կրոնական գաղափարները. այդ ժամանակ նա ժամանակավորապես հեռացավ իր կալվածքները, որտեղ անսպասելիորեն իհայտ է գալիս նրա բանաստեղծական տաղանդը: Դրան նպաստում էր գրական ժամանցը քրոջ՝ Մարիամի՝ Պեմբրուկի ապագա կոմսուհու շրջապատում: Գյուղի հանդարտության մեջ Սիդնին ստեղծեց քնարական սոնետների մի շարք և վերադարձավ պալատ՝ նոր գրական փառքի շքեղությամբ այն բանից հետո, երբ Եղիսաբեթը բարեհաճորեն ընդունեց իրեն նվիրված «Մայիսյան թագուհի» հովվերգությունը և 1583 թվականին նրան դարձրեց ասպետ: Մայրաքաղաքում նրա շուրջը համախմբվեց Արեոպագ կոչվող բանաստեղծների խմբակը, որում ընդգրված էին Գաբրիել Հարվին, Էդմոնդ Սփենսերը, Ֆուլկա Գրևիլան և Էդվարդ Դայարին։ Այսուհետ Սիդնին իր ժամանակակիցների ուշադրության կենտրոնում եղավորպես անգլիական պալատականի անթերի մարմնացումը՝ համատեղելով ազնվականությունը, կրթությունը, քաջությունն ու բանաստեղծական շնորհը: 1581 և 1584-1585 թվականներին դարձել է Քենթի խորհրդարանի անդամ: 1583 թվականին նա պատերազմ մեկնեց Նիդերլանդներում, որտեղ ռազմական հաջողություններ ունեցավ: 1585 թվականի կեսերին նշանակվեց նվաճված տարածքների նահանգապետ և թագավորական հեծելազորի ղեկավար։ Մեկ տարվա ընթացքում անգլիական զորքերը նրա ղեկավարությամբ չկարողացան արդյունքի հասնել, և Զուտֆենի՝ տանուլ տված ճակատամարտում Սիդնին ծանր վիրավորվեց: Արնհեմ տեղափոխելու ժամանակ արյան վարակում է ստացել և մահացել։ Նրա մարմինը տեղափոխեցին Անգլիա և թագավորական կարգով թաղեցին Սուրբ Պողոսի Մայր տաճարում 1587 թվականի փետրվարի 16-ին։ Բողոքական հերոսի ողբերգական մահը նրան անգլիական ազգային լեգենդ դարձրեց, և տարիներ շարունակ պարոն Ֆիլիպը մնաց Անգլիայի ամենահայտնի բանաստեղծը: Նա նաև դարձավ առաջինը էլիզաբեթի դարաշրջանի այն բանաստեղծներից, որոնց բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական այլ լեզուներով:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Филип Сидни

Ֆիլիպ Սիդնին նորարար է պոեզիայի և գրականության տեսության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ սոնետի հաստատված ձևը XVI դարում Եվրոպայում սիրված և չափազանց տարածված էր, նա չի ընդօրինակել իտալական կամ իսպանական նմուշներին, ինչպես շատ էպիգոններ [Ն 1], որոնք արատավորեցին Պետրարկայի մեղեդային հառաչանքը շռնդալից փքուն խոսքով՝ չնայած Սիդնին անկեղծորեն հարգում էր Պետրարկային և անգլերեն է թարգմանել իտալական և իսպանական քնարական պոեզիայի մեծ մասը: Նա ստեղծել է 108 սոնետներից բաղկացած «Աստղաֆիլ և Ստելլա» շարքը, որի յուրօրինակությունը եղել է այդ բանաստեղծական մանրանկարների միավորումը էպոսի ընդհանուր մտահղացմամբ. իսկական սիրո տրագիկոմեդիա՝ իր հույսերով ու գայթակղություններով, խանդով ու հիասթափություններով, առաքինության ու կրքի պայքարով։ Ավարտը տխուր է. քնարական հերոսը մնում է անդրդվելի իր սիրո և նվիրվածության համար, և միևնույն ժամանակ լավատես է, քանի որ տառապանքն ու փորձությունները նրան ցույց տվեցին բարոյական կատարելության ուղին: Սերը բացեց ճշմարիտ գեղեցկությունը և այսուհետ կծառայի վշտի մեջ և ուժ կտա նոր սխրանքների համար, այդ թվում՝ քաղաքացիական ասպարեզում ։ Բանաստեղծը փորձել է երկխոսությունը ներառել սոնետի մեջ, ինչը նրա հերոսներին դարձրել է անսովոր վառ կենդանի կերպարներ։ Միևնույն ժամանակ նրա բանաստեղծությունները լի են ընթերցողի համար անսպասելի պարադոքսալալ եզրակացություններով և հումորով: Սիդնիի թեթև ձեռքով նուրբ հեգնանքը դարձավ անգլերեն բառերի բնորոշ առանձնահատկությունը: Արժանին մատուցելով նաև պոեզիայի այլ ձևերին՝ Էլեգիային, բալլադին, ներբողին, հերոսական և երգիծական բանաստեղծություններին, Սիդնիից հետո անգլիացի բանաստեղծները նախընտրեցին սոնետը։ Է. Սպենսերը, Դ. Դևիսը թողել են հարյուրավոր նրբագեղ գլուխգործոցներ, որոնք պարփակված են 14 անփոփոխ տողերում: Սիդնին իր խմբակի գեղագիտական մանիֆեստում հանդես է եկել որպես գրականության և արվեստի լուրջ տեսաբան «Պոեզիայի պաշտպանություն» տրակտատում [Ն 2], որը գրված է ի պատասխան պուրիտանական պամֆլետների, որոնք դատապարտում են «թեթևամիտ պոեզիան»: Այն տոգորված է բարոյական անհատականություն դաստիարակող և հոգևոր կատարելության հասնող գրականության բարձր նշանակության մասին մարդասիրական մտորումներով, որն անհնար է առանց մարդկանց գիտակից ջանքերի։ Ըստ հեղինակի՝ բոլոր գիտությունների, ինչպես նաև ստեղծագործության նպատակը «մարդու էության, էթիկական և քաղաքական ճանաչումն է, նրա հետագա ազդեցությունը»: Հումորով և բանավեճի եռանդով հենվելով Արիստոտելի «պոետիկայի» վրա, ինչպես նաև օրինակ վերցնելով անտիկ պատմությունից, փիլիսոփայությունից և գրականությունից՝ Սիդնին ապացուցել է, որ բարձր բարոյական իդեալների քարոզչության համար բանաստեղծն ավելի պիտանի է, քան փիլիսոփա-մորալիստը կամ պատմաբանը՝ իրենց ձանձրալի քարոզով և խրատներով։ Նա իր անսահման երևակայության շնորհիվ կարող է լսարանի առջև ազատորեն պատկերել իդեալական մարդու կերպարը։ Բանաստեղծը նրա աչքերի մեջ վերածվեց համահեղինակի և նույնիսկ Բնության մրցակցի: Բոլորը նկատեցին այդ օրինաչափությունները, «և միայն բանաստեղծը ... ստեղծում է ըստ էության այլ բնություն, ... այն, ինչը ավելի լավ է, քան Բնության կողմից ստեղծվածը, կամ այն, իմչը երբեք գոյություն չի ունեցել…» Պոեզիայի նշանակության մասին Սիդնիի մտքերը ընկալվել են այդ ժամանակների լավագույն գրականագետների կողմից՝ է.Սպենսեր, Վ. Շեքսպիր, Բեն Ջոնսոն։ Նա հիմք դրեց այն գրականության, որը սահմանել Է Եղիսաբեթ թագուհու ժամանակաշրջանի գրականությունը, որն ստեղծվում էր այն բանաստեղծների կողմից, որոնք տարված են բարձր էթիկական իդեալներով, բայց խորթ են ազգային բարոյականությանը: Ֆիլիպ Սիդնին և նրա պաշտպան Սպենսերը դարձել են անգլիական հովվերգության ռահվիրաները։ 1590 թվականին լույս տեսավ Սիդնիի «Արկադիա» անավարտ վեպը, որում կամա թե ակամա արձակը և պոեզիան ազատորեն փոխվում էին՝ պատմելով օրհնյալ երկրում սիրո երկու իշխանների հուզիչ արկածների մասին, որի հովվերգական նկարագիրը հարություն էր առել անտիկ Արկադիայի կերպարով, բայց միևնույն ժամանակ դրանում գուշակվում է բանաստեղծի հարազատ Անգլիայի բնապատկերը:
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found