Մասնակից:1Alina1/Ավազարկղ
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լոմժա | |||||
Łomża | |||||
| |||||
Լոմժայի համայնապատկերը հյուսիս-արևելքից | |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Ղեկավար | Մարիուս Խշանովսկի | ||||
Բնակչություն | 62 779[1] մարդ | ||||
Պաշտոնական կայք | lomza.pl |
Լոմժա, (/ˈwɒmʒə/; իդիշ՝ Lomzhe, գերմ.՝ Lumbsee) Վարշավայից մոտ 150կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ Բելոստոկից 80կմ դեպի արևմուտք ընկած քաղաք հյուսիսարևմտյան Լեհաստանում: Գտնվում է Նարեվ գետի ափին և 1999թ.-ից համարվում է Պոդլասկիե Պրովինսի մաս: 1975-1998 թ.թ. այն եղել է Լոմժա նահանգի մայրաքաղաքը: Այժմ այն Լոմժայի Կոմսության մայրաքաղաքն է, իսկ 1925թ.-ից եղել է Լոմժայի կաթոլիկ թեմի նստավայրը:
Լոմժան արևելյան Մազովիայի տնտեսական, կրթական և մշակութային հիմնական կենտրոններից է, ինչպես նաև Պոդլաշյե Վոյվոդշիփի (վարչատարածքային միավոր) երեք գլխավոր քաղաքներից մեկը ( Բելոստոկի և Սուվալկիի հետ միասին): Լոմժա համանունն է կրում նաև Բնության հատուկ պահպանվող տարածք համարվող Լոմժա բնապահպանական այգին: Այս քաղաքում է գտնվում Լոմժա գարեջրատունը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոմժան հիմնադրվել է 10-րդ դարում նեկայումս գոյություն ունեցող Ստարա Լոմժա (Հին Լոմժա) գյուղի տարածքում։ Այն առաջին անգամ հիշատակվել է 14-րդ դարի պաշտոնական արձանագրություններում։ Լոմժան իր տեղական ինքնավարության իրավունքները ստացել է 1416թ․-ին և 16-րդ դարի կեսերին դարձել քաղաքական և տնտեսական նշանավոր կենտրոն[2][3]: Լոմժան եղել է լոմժա Լենդի մայրաքաղաք, արքայական քաղաք Լեհաստանում, ինչպես նաև մինչև 1795թ․-ին իր անկախության ընդունումը եղել է Լեհաստանի Թագավորությունում գտնվող Մազովյան Վոյվոդշիփի վարչական միավոր (Երկիր (Լեհաստան))։
Լեհաստանի դուքս Բոլեսլավ 4-րդ Գանգրահերը 12-րդ դարում այնտեղ մի պալատ է կառուցել։ 1444թ․-ին քաղաքն ազատվեց Նարեվ գետի անցակետային ծախսերից, որն էլ հիմք հանդիսացավ դրա հետագա զարգացման հաամար։ 16-րդ դարում Սիգիզմունդ II Օգոստոս թաագվորը Լոմժային հնարավորություն տվեց տարին երեք անգամ մեծ տոնավաճառներ կազմակերպել, ինչպես Վարշավայում և Պլոցկում էր լինում։ 1614թ.-ին Հիսուսի Միաբանության անդամները հիմնադրեցին Հիսուսյանների Քոլեջ, որը՝ որպես Լեհաստանի ներկայիս հանրակրթական ավագ դպրոց, երկրի ամենահին ավագ դպրոցներից է։ 1618թ․-ին խոշոր հրդեհը կորժանեց քաղաքի մեծ մասը, իսկ վեց տարի անց համաճարակի պատճառով մահացավ 5021 մարդ՝ հանգեցնելով բնակչության կտրուկ նվազման։ Մի շարք աղետներ (այդ թվում՝ Շվեդական ներխուժումը և Կազակական արշավանքները) քաղաքի կործանման պատճառ դարձան[2][3]:
Լեհաստանի Բաժանումների արդյունքում 1795թ․-ին Լոմժան միացավ Պրուսիային։ 1807թ.-ին այն միացավ Վարշավայի դքսությանը: 1815թ.-ին Լոմժան միացավ Լեհական թագավորությանը, որը 1902թ.-ին ստիպողաբար դարձավ Ռուսական Կայսրության մաս:
1892թ.-ին Կիլինովսկի ընտանիքի մի քանի անդամներ իրենց ապրուստը վաստակում էին՝ առանց անձնագրի մնացած և աղքատության մատնված ռուսներին օգնելով ստվարախիտ անտառի միջով հասնել Գերմանիա:Անտառի համեմատաբար ավելի ստվարախիտ մասի հասնելուն պես Կիլինովսկի ընտանիքը սպանում էր նրանց: Մյուս առաջնորդները, անտառի այդ հատվածներում տեսնելով թաքցրած դիակները, տեղեկացնում են իշխանություններին: Կիլինովսկի ընտանիքը մահվան է դատապարտվում[4]:
1919-1921թ.թ.-ին տեղի ունեցած Լեհ-Սովետական պատերազմի ընթացքում Վարշավայի ճակատամարտի ժամանակ Լոմժան պարտության մատնեց ռուսական բանակին: 1920թ.-ի օգոստոսի 15-ին սովետական Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի գեներալ Ավգուստ Կորկը, նախքան դեպի արևելք նահանջելը, գեներալ Լեոնարդ Սկերսկիի ղեկավարած բանակի դեմ քաղաքը պաշտպանելու մի անհաջող փորձ արեց[5]:
1939թ.-ի սեպտեմբերին Լոմժայի ճակատամարտի ժամանակ միաժամանակ և՛ սովետական բանակի, և՛ գերմանացիների գրոհման ընթացքում Լոմժան մեծ վնասներ կրեց նացիստների կողմից, հետո անցավ Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին[6]: Լոմժան մնաց սովետական տիրապետության տակ մինչև Բարբարոսա (ռազմական գործողություն) օպերացիան: 1941թ.-ի հունիսին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստները գրավեցին Լոմժան[7]: Ռուսական բանակը պատասխան հարվածներ հասցրեց ընդդեմ նացիստական հարձակումների և 1944թ.-ի սեպտեմբերի 13-ին հաջողությամբ գրավեց Լոմժան[8]:
1946-1947թ.թ.-ի ընթացքում վերակառուցվեց քաղաքի ամենահին մասը: Նոր կառույցներ հայտնվեցին այնպիսի արդյունաբերական գործարանների կողքին, ինչպիսիք են Լոմժայի բամբակի և կահույքի գործարանները, օսլա արտադրող «ՊԻՊԻԻՍԸ», ինչպես նաև համայնքային ջերմաէլեկտրակայանը: Այս ժամանակաշրջանում հիմնադրվեց նաև քաղաքի տրանզիտային համակարգը: Մինչև 1970-ականների սկիզբը քաղաքի բնակչությունն արդեն հասել էր 30.000-ի[9]:
Հրեական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոմժայում հրեաների բնակության վերաբերյալ հիշատակությունները պատկանում են 1494թ.-ին: 1808թ.-ին քաղաքում պաշտոնապես ապրում էր 157 հրեա: 1881թ.-ին Ռաբբի Էլիեզեր-Սիմչա Ռաբինովիչի նախաձեռնությամբ այնտեղ մի հսկայական քարե Սինագոգ կառուցվեց: Հենրիկ Մարկոնիի կողմից նախագծված Մեծ Սինագոգը (Լոմժա) դարձավ Սիոնիզմի կենտրոնը[2]: 1931թ.-ին քաղաքում արդեն ապրում էր 8,912 հրեա բնակիչ:
Առաջին համաշխարհային պատերազմը շատ ծանր էր լոմժայի հրեա համայնքի համար, քանի որ այն գերմանական զորքերի դեմ կռվելու գլխավոր կետն էր[10][11][12][13][14]: 1915թ.-ին Հրեաների Օժանդակության կազմակերպության հաշվարկներով պատերազմի պատճառով 22.000 հրեա մնացել էր անտուն[15]: 1936թ.-ի փետրվարին Կաշրութ կենդանիների մորթը (շխիտա) արգելվեց Պոզնանում, նաև առաջարկ կար այդ արգելքը տարածել ամբողջ Լեհաստանում: Պոզնանի հրեաները միասնական կերպով որոշեցին միս չուտել, քանի որ արգելվել էր կաշերային մսի օգտագործումը: Հայմ Էբստայնը՝ Լոմժայի հրեական համայնքի նախագահը, Լեհաստանում ընդունված այդ նոր օրենքի պատճառով ինքնասպանություն գործեց[16]:
1941թ.-ի հոկտեմբերի 29-ին նացիստական զորքերը 1000 հրեացիների ստիպեցին խրամատներում ծնկի գալ ու բոլորին գնդացիրներով սպանեցին[17]: Նացիստները սպանում էին ընտանիքների՝ չխնայելով ընտանիքի անդամներից որևէ մեկի կյանքը[18]:
1941թ.-ի օգոստոսի 12-ին Հին Շուկայի Հրապարակի (Ստարի Ռինեկ) հարևանությամբ Լոմժա Գետո ստեղծվեց: Հերման Շափերի գլխավորությամբ Նացիստական մահվան դաատպարտող ջոկատը ( Einsatzkommando) մի քանի օր անց մասսայական սպանություն իրականացրեց ենթադրյալ սովետական աշխատակիցների նկատմամբ: Շրջակա գյուղերից ու քաղաքներից՝ Յեդվաբնեից, Ստավիսկիից, Պյենտնիցայից, Ռոտկիից, Վիզնայից, Լոմժայից և այլ վայրերից Լոմժա Գետոյում հավաքված հրեաների թիվը 10,000-18,000 էր: Ավելի քան երկու հազար մարդ սպանվեց քաղաքին կից Գելչին անտառում: Շատ հրեաներ մահացան թերսնման պատճառով կամ այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են Դիզենտերիան և Բծավոր տիֆը: Իսկ հրեաների մյուս մասն էլ տեղափոխվեց Օսվենցիմ: Լոմժայի սինագոգը կործանվեց: Գետոն 1942թ.-ի նոյեմբերի 1-ի վերջնական տեղահանությամբ լուծարվեց[2][3][19][20]: Հրեաներից շատ քչերը ողջ մնացին Հոլոքոստից հետո. որոշները ապաստան գտան լեհական կաթոլիկ ընտանիքներում: 1944թ.-ի վերջին ռուսական բանակը կրկին գրավեց տարացքը: Ղրիմի կոնֆերանսից (1945) հետո ռուսները Լեհաստանին վերադարձրին տարածքը, որի բնաչության թիվը նվազել էր՝ դառնալով 12,500. նրանցից և ոչ մեկը հրեա չէր[21][22]:
Քաղաքում մնացած միակ բանը, որ հիշեցնում է հրեաների մասին, հրեական գերեզմանոցն է[23]: 1999թ.-ին գերեզմանոցը վերականգնելու նպատակով պաշտոնապես հիմնադրվեց Լոմժա-հրեական Գերեզմանատան հիմնադրամը՝ այնտեղ հանգչողներին հարգանք ցուցաբերելու, ինչպես նաև լեհ-հրեական հարաբերությունները բարելավելու համար[23]: Լոմժան հայտարարեց, որ հրեական գերեզմանատունը պատմական տարածք է և, որ դրան հասցված յուրաքանչյուր վնաս կպատժվի համաձայն Պատմական վայրերի պահպանման մասին օրենքի[23]: Քաղաքը նաև որոշում կայացրեց դռներ և տանիք տեղադրել գերեզմանատներից մեկում[23]:
1997թ.-ին Լոմժայի տներից մեկում Երկրորդ Համաշխարհային Պատերազմից մնացած Թորա (գիրք) հայտնաբերվեց[21]: Գիրքը հայտնաբերվեց այն ժամանակ, երբ տունը քանդվում էր նոր կառույց շինելու համար[21]: Թորան գնեց ԱՄՆ-ի Իլինոյս նահանգից Ջերալդ Բենդեր անունով մի մարդ, որի հայրը ծնվել ու մեծացել էր Լոմժայում[21]: Բենդերն այն գնեց, որ նվիրաբերի Սինագոգին[21]:
Ժողովրդավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարագրություն | Ընդհանուր | Կանայք | % | Տղամարդիկ | % |
---|---|---|---|---|---|
Լոմժայի բնակչությունը | 63,036 | 32,652 | 51.8 | 30,384 | 48.2 |
Բնակչության խտությունը (մարդիկ/կմ²) |
1,929.5 | 999.4/կմ² | 930.0/կմ² |
լոմժան իր 63,036 բնակչով Պոդլասկիե Վոկվոդշիփի երրորդ ամենամեծ քաղաքն է: 2006թ.-ի վերջին բնակչության թվում դրական աճ նկատվեց, սակայն արտագաղթի ցուցանիշը՝ բարձր էր[24]: 2008թ.-ի մայիսին գործազրկության ցուացնիշը 10,2% էր[25]: Ըստ 2006թ.-ի ցուցանիշների[24]՝ յուրաքանչյուր բնակչի միջին եկամուտը կազմում էր 2,942,31 զլոտի[24]:
Լոմժայի պատմական բնակչությունը, 1808-1931թ.թ.[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական բնակչությունը՝ կապույտով: Հրեական հավատքին պատկանող լեհերի թիվը՝ կանաչով[2]:
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների մեծ մասը կաթոլիկ է, սակայն դարերի ընթացքում բացի կաթոլիկներից այնտեղ բնակություն են հաստատել նաև այլ կրոնների հետևորդներ: Լոմժայի գերեզմանատներում հրեական և Բողոքական եկեղեցուն պատկանող գերեզմանաքարեր են հայտնաբերվել, մասնավորապես հրեական երկու քանդված գերեզամնոցներում:
-
Սուրբ Միքայել Հրեշտակապետ տաճարի գլխավոր Նավը
-
1589թ.-ի Տապանաքար Սուրբ Միքայել Հրեշտակապետ տաճարի նեսում
-
Սուրբ Երրորդություն եկեղեցի (19-րդ դար)
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոմժայում կրթական կյանքին վերաբերող հիշատակությունները պատկանում են 15-րդ դարին, երբ հիմնադրվեց առաջին ծխական դպրոցը: 1614թ.-ին Հիսուսի Միաբանության անդամները հիմնադրեցին Քոլեջ, որի ծխական քահանաներից մեկը Էնդրյու Բոբոլան էր:
Ներկայումս Լոմժայում գործում է պետական և մասնավոր դպրոցների ճկուն համակարգ: Քաղաքում գործում են յոթ հիմնական դպրոց, տասը միջնակարգ դպրոց, վեց համալսարան և երկու արվեստի դպրոց:
-
Լոմժայում համակարգչային գիտության և բիզնեսի կառավարման քոլեջ
-
Լոմժայի ուսանողները համալսարանի դիմաց
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոմժայի տնտեսության մեջ մեծ դեր ունի քաղաքի բնական միջավայրը՝ իր գյուղատնտեսական և անտառաբուծական արդյունաբերություններով: Տնտեսությունը բարենպաստ վիճակում է իր բոլոր ճյուղերում՝ սննդի արդյունաբերություն, գինեգործություն, էլեկտրաէներգիա, շինանյութերի ու կահույքի արտադրություն, գյուղմթերքի արտադրություն և մշակում, ինչպես նաև զբոսաշրջություն և ագրոտուրիզմ: Նույնիսկ ամենամեծ գործարաններում աշխատում է 1000-ից քիչ աշխատող, չնայած, որ մի շարք ընկերություններ դասված են Պոդլաշյեի թոփ հարյուր ձեռնարկատիրությունների շարքում[26]: Դրանց թվում են Լոմժայի գինու գործարանը, Ապակիների գործարանը (DOMEL), Լոմժայի կահույքի գործարանը, Պաստառագործական ընկերրոթյունը (FARGOTEX), Կոնրադը (գյուղացիական կենդանիների ներմուծող), Լոմժայի կահույքի գործարանը, Օսլայի գօրծարանը (PEPEES): Քաղաքը նաև գրանցված է Գյուղատնտեսության վերակազմակերպման և արդիականացման Պոդլաշյեի գործակալությունում:
2007թ.-ի վերջին Լոմժայում կայուն աշխատանք ունեցող մարդկանց թիվը 13,408 էր, որոնցից 7,170-ը կանայք էին[27], բայց 2009թ.-ի դրությամբ գործազրկությունը շարունակում էր համեմատաբար բարձր մակարդակում մնալ: Մինչև 2008թ.-ի վերջ գրանցված բիզնեսների թիվը 6,280 էր, որոնցից 6.280-ը անահտ ձեռներեցներին էին պատկանում[27]:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոմժայում սպաորտային կյանքը սկսվելէ 19-րդ դարի վերջից, երբ 1897թ.-ին կազմակերպվում էին առաջին սիրողական ձիավազքերը: Երկու տարի անց հիմնադրվեց Լոմժայի Թիավարական Կազմակերպությունը, որը սկսեց գործունեություն ծավալել 1902թ.-ի հունվարի 26-ից:
Առաջին ֆուտբոլային ակումբը, որ ներկայիս հայտնի «ԷԼԿԱԷՍ Լոմժա»-ն է, հիմնադրվել է 1926թ.-ի ապրիլի 16-ին: Այս ակումբը քաղաքի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբն է, որը 1930-ականներին, 1940-ականներին և 2000-ականներին խաղացել է Լեհաստանի առաջին ֆուտբոլային լիգայում:
Քաղաքում կան նաև մի շարք այլ սպորտային ակումբներ՝ վոլեյբոլ, բասկետբոլ, աթլետիկա և մարտարվեստ: 1998թ.-ին ազգային և միջազգային սպորտային իրադարձությունների համար սպորտային փակ մարզադաշտ բացվեց:
-
«ԷԼԿԱԷՍ Լոմժա»
-
«ԷԼԿԱԷՍ Լոմժայի» մարզադաշտը
-
Սպորտային համալիր Լոժայում
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ստարի Ռինեկ
-
Լոմժայի քաղաքապետարան
-
Եպիսկոպոսական պալատ
-
Լոմժայի նախկին բանկը
-
Լոմժայի տարածքային դատարան
-
Նախկին «Սուրբ Հոգի» հիվանդանոց
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Central Statistical Office (Poland): Population of cities in Podlaskie Voivodeship
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Qiryat Tiv'on, "Łomża from its beginnings," translated from Hebrew by Stan Goodman, original published by Pinkas haKehilot branch of Yad Vashem
- ↑ 3,0 3,1 3,2 Marian Bagiński, Ph.D., "A Different View on the Łomża Region," published by PolishNews.com, 2010
- ↑ "Slain by Trusted Guides: Poor Russian Emigrants Killed in the Forest Depths". The Washington Post. November 11, 1892. p. 1.
- ↑ Zamoyski, Adam (2008). Warsaw 1920 Lenin's failed conquest of Europe. Harpercollins Pub Limited. ISBN 9780007225521.
- ↑ Shapiro, Chaim. "Go, My Son: A Young Jewish Refugee's Story of Survival". New York: Feldheim, 1989.
- ↑ "The Russo-German War Today". The Baltimore Sun. June 25, 1941. p. 3.
- ↑ "Narew River Line in Poland Cracks: Reds Also Advance To Within 50 Miles Of Yugoslavia". Associated Press. The Baltimore Sun. September 6, 1944. p. 1.
- ↑ «Liczba mieszkańców Łomży, world-gazetteer.com». Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին.
- ↑ "Million Men Battle: Over a Front of Eighty Miles Russians and Germans Meet". The Washington Post. March 12, 1915. p. 2.
- ↑ "Russians Rolled Back: Defeated Again in East Prussia, Declare Berlin Reports". The Washington Post. April 1, 1915. p. 11.
- ↑ "Berlin Reports Gains". The Baltimore Sun. May 5, 1915. p. 2.
- ↑ "Great Battle Begun for Warsaw: Forts of City Now Under Fire: Teutons Attack Fortresses of Lomza, Ostrolenka and Ivangorod". The Washington Post. August 5, 1915. p. 1.
- ↑ "Lomza Offensive Menaces: May Threaten Bialystok and Brest-Litovsk, Says Correspondent". The New York Times. August 7, 1915. p. 2.
- ↑ "Jews' Sufferings Grow: Aid Society Estimates the Number of Homeless at 100,000". The New York Times. June 5, 1915. p. 18.
- ↑ "Polish Jews Pray to Retain Customs". The New York Times. February 21, 1936. p. 9.
- ↑ "Jews Machine-gunned". Associated Press. The Washington Post. October 30, 1941. p. 3.
- ↑ "2,500 Poles Executed: Mass Executions in Lomza and Bialystok Reported". The New York Times. November 14, 1943. p. 3.
- ↑ Łomża webpage at www.shtetlinks.jewishgen.org Արխիվացված Նոյեմբեր 1, 2011 Wayback Machine
- ↑ Edelheit, Hershel; Edelheit, Abraham J. (1991). A World in Turmoil An Integrated Chronology of the Holocaust and World War II. Greenwood Publishing Group. էջ 216. ISBN 978-0-313-28218-8.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 Wertheimer, Gila (October 8, 1998). "Hidden Torah to be given new life". Chicago Jewish Star (Skokie, Illinois, USA). p. 1.
- ↑ Grant, Linda (November 8, 1998). "Poland's Promise: Writer Returns to Birthplace of Her Father, a Polish Jew, to Learn of Her Homeland". The Guardian. Pittsburgh Post-Gazette. p. F1.
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 Namm, Leissah (March 18, 2000). "Rekindling Jewish Sparks: Descendants of Polish Jewish families protect memories and embrace future". Jewish News of Greater Phoenix (Phoenix, Arizona, USA). p. 10.
- ↑ 24,0 24,1 24,2 Central Statistical Office, Poland - data of 2007 year Արխիվացված Սեպտեմբեր 23, 2012 Wayback Machine
- ↑ County Labour Bureau in Łomża: Statistics of the local job market Արխիվացված Սեպտեմբեր 21, 2013 Wayback Machine
- ↑ "Raport o sytuacji społeczno-gospodarczej miasta Łomża," Urząd Miejski w Łomży, November 2006 (77 pages)
- ↑ 27,0 27,1 Bank Danych Regionalnych Głównego Urzędu Statystycznego, Łomża