Մասնակից:-Narek---52

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ḉԱրամ Mp3


Ի ծնե անուն Արամ Սարգսյան Ծնված ապրիլի 5, 1984 (30 տարեկան) Երկիր Հայաստան Հայաստան, Երևան Մասնագիտություն Երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն, դերասան Գործիքներ Վոկալ, դաշնամուր, կիթառ Գործունեություն 2006-ներկա Արամ Սարգսյան (ծնվ. ապրիլի 5, 1984, Երևան), ավելի հայտնի է որպես Արամ Mp3, հայ երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան։ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում իր «Not Alone» երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։


Վաղ կյանք Արամ Ավետիքի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում, Հայաստան։ Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը։

Կարիերա Ուսանողական տարիներին Արամը մասնակցում էր «ԿաՎեԷն» հումորային ծրագրի շոուներին։ 2006 թվականին Արամը դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ իր գործընկերներից մեկը նրան անվանել է Mp3, և նա որոշում է դարձնել այն իր բեմական կեղծանունը։[1] 2007 թվականին Արամը ճանաչվում է հաղթող Հանրային հեռուստաընկերության «2 աստղ» մրցույթում։


Արամը կատարում է իր «Not Alone» երգը Եվրատեսիլ 2014-ի բեմում Համագործակցելով Շանթ հեռուստաընկերության հետ` նա վարել է այդ հեռուստաընկերության «Իքս-Ֆակտոր», «Հայ Սուպերսթար», «Իմ անունն է», «10-ի ուժը» և այլ նախագծեր։ Ներկայումս Արամը հանդիսանում է «Վիտամին ակումբ» հումորային նախագծի անդամ, որը հեռարձակվում է յուրաքանչյուր շաբաթ Շանթ հեռուստաընկերությամբ։

Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ

   1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում

2013 թվականի դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ ներքին ընտրությամբ Արամն ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ։[2] Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերությունը 75 երգ է ստացել հայ և արտասահմանյան երգահաներից, սակայն նրա երգը հայտնի կդառնա մարտ ամսին։[3] Մարտի 14-ին հայտարարվում է որ մրցույթում Արամը կատարելու է «Not Alone» երգը։[4] Մայիսի 6-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014-ի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը։[5] Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը 174 միավորով։

Անձնական կյանք[խմբագրել] 2008 թվականին Արամը ամուսնացել է Աննա Մարգարյանի հետ։ 2011 թվականի հունիսին զույգը ունենում է իրենց առաջնեկին։[6]

Սկավառակագրություն Սինգլներ[խմբագրել] «Shine» (2013) «If I Tried» (2013) «Just Go On» (2013) «Not Alone» (2014)