Մասնակից:Օլեսյա Սահակյան/Իվ Արդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեսյա Սահակյան/Իվ Արդեն
1972 թվական
Ծնվել է1908 թվականի ապրիլի 30-ին
ԾննդավայրԱՄՆ, Կալիֆոռնիա, Միլլ Վալլի
Մահացել է1990 թվականի նոյեմբերի 30 (82 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID ID 0000781

Իվ Արդեն (անգլ.՝ Eve Arden ) ամերիկացի դերասանուհի, «Էմմիի», ինչպես նաև 1946 թվականի «Օսկարի» մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունիս Կենդենսը, որն առավել հայտնի է որպես Իվ Արդեն, ծնվել է 1908 թվականի ապրիլի 30-ին Կալիֆոռնիա նահանգի, փոքրիկ քաղաք՝ Միլլ Վալլիում, Լյուսիլ և Չարլզ Փիթեր Կենդենսի ընտանիքում, ովքեր բաժանվել են, երբ Յունիսը դեռ երեխա էր։ 16 տարեկան հասակում թողել է դպրոցը և ընդունվել թատերական խմբակ։ 1929 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Սիրո երգը» ֆիլմում, որը «Columbia» ընկերության հաջողված աշխատանքներից է դառնում։ Նրա դեբյուտը Բրոդվեյում կայացել է 1934 թվականին՝ «Զիգֆելդի հիմարությունները» բեմադրությունում։

Կենդեսը դերասանական կարիերան սկսել է 1937 թվականին, «Դուռ դեպի բեմ» ֆիլմի Իվ Արդենի դերը ստանալուց հետո։ Այդ դերը հաջողությամբ խաղալուց հետո, նրան սկսեցին նոր դերեր առաջարկել։ Հաջորդ տարիներին նա սկսեց նկարահանվել հայտնի ֆիլմերում՝՝ «Զիգֆելդի աղջիկները» (1941) և «Շապիկի աղջիկը» (1941) , Ռիտա Հեյուորթ հետ, գլխավոր դերում։ 1945 թվականին Յունիսը խաղացել է իր ամենահայտնի դերերից՝ Իդ Կորվինի դերը «Միլդրեդ Փիլս» ֆիլմում, ինչի համար նա արժանացել է «Օսկարի», որպես Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։

Դերասանուհին ուներ նաև հաջող կարիերա ռադիոյում, որտեղ նա խաղում էր դպրոցական ուսուցչուհու Քոննի Բրուկսի դերը՝ «Մեր տիկին Բրուկս» ռադիոբեմադրությունում՝ 1948 թվականից մինչև 1957 թվականը։[1] Այնուհետև, 1952 թվականից մինչև 1956 թվականը, նա կատարում էր նույն դերը հեռուստասերիալում, որի համար նա արժանացել է «Էմմիի» մրցանակին։ Այդ կերպարն այնքան հայտնի էր, որ 1952 թվականին Յունիսը դարձավ Ամերիկյան միության կազմի պաշտոնական անդամը։

Յունիսը նկարահանվել է նաև հեռուստատեսությունում։ Նա խաղացել էր «Կախարդ», «Փառահեղ ներկայացումներ», «Էլիս», «Սիրո նավակ» հեռուստասերալներում։ Նա շարունակում էր նաև խաղալ թատերական սցենարներում, կատարելով գլխավոր դերերը՝ «Հելլո, Դոլլի» և «Տիկին Մամե» բեմադրություններում, իսկ 1967 թվականին արժանացել է Դարա Սիդդոնսի մրցանակին Չիկագոյի թատրոններում աշխատելու համար։[2]

1985 թվականին դերասանուհին հրապարակեց ինքնակենսագրությունը՝ «Իվի երեք փուլերը»։ Նրա ներդրումը կինոյում նշվել է աստղով՝ Հոլլիվուդյան փառքի ծառուղում, իսկ ռադիոյի ներդրումը նշվել է Ռադիոյի փառքի սրահում։[3]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին մինչև 1947 թվականը Յունիսն ամուսնած էր Նեդ Բերգենի հետ։ 1952 թվականին ամուսնացել է Բրուքս Ուետի հետ, ով մահացել է 1984 թվականին։ Դերասանուհին Բրուքսից ունեցել է չորս երեխա։

Իվը մահացել է քաղցկեղից 1990 թվականի նոյեմբերի 12-ին՝ Լոս Անջելեսում, իր տանը և թաղված է Վեսթվուդի գերեզմանոցում։

Իվ Արդենը 1975 թվականի հունվարի 1-ին։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1937 ֆ Դուռ դեպի բեմ Stage Door ԻՎ
1940 ֆ Ընկեր Իքս Comrade X Ջեյն Ուիլսոն
1941 ֆ Էներգիա Manpower
1941 ֆ Զիգֆիլդի աղջիկները Ziegfeld Girl Փեթսի Դիկսոն
1944 ֆ Շապիկի աղջիկը Cover Girl Կորնելիա Ջեկսոն
1945 ֆ Միլդրեդ Փիրս Mildred Pierce Իդա Կորվին
1946 ֆ Օր ու գիշեր Night and Day Գաբրիել
1947 ֆ Անհավատարիմ The Unfaithful Պոլա
1948 ֆ Վեներայի մեկ հպումը One Touch of Venus Մոլլի Ստյուարդ
1948 ֆ Մտրակ Whiplash Քրիս Շերվուդ
1949 ֆ Երազում եմ քո մասին My Dream Is Yours Վիվիան Մարտին
1950 ֆ ԹԵյ երկուսի համար Tea for Two Պոլին Հսսթինգս
1956 ֆ Մեր տիկին Բրուկս Our Miss Brooks Քոննի Բրուկս
1959 ֆ Սպանության անատոմիա Anatomy of a Murder Մեյտա Ռուտլեջ
1960 ֆ Մթություն, աստիճանների վերևում The Dark at the Top of the Stairs Լոթթի Լեյսի
1960 ֆ Բաթթերֆիլդ, 8 BUtterfield, 8 Վաճառողուհի ոսկերչական խանութում
1978 ֆ Բրիոլին Grease Տնօրեն ՄակԳԻ
1981 ֆ Ծիածանի տակ Under the Rainbow Իշխանուհի
1982 ֆ Բրիոլին, 2 Grease 2 Տնօրեն ՄակԳԻ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953 «Էմմի» - «Լավագույն դերասան կատակերգրական սերիալում» («Մեր տիկին Բրուկս»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Eve Arden, 82, dies; best known as 'Our Miss Brooks'». The Oregonian. Worthpoint. November 13, 1990. Վերցված է December 5, 2011-ին.
  2. «The Sarah Siddons Society Awardees». Sarah Siddons Society. 2010. Վերցված է June 13, 2011-ին.
  3. «Comedy: Eve Arden». Radio Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից May 26, 2011-ին. Վերցված է June 13, 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)