Մասնակից:Քրիստ11/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյունիքի մարզային գրադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեսակմարզային գրադարան
Հիմնվել է1934 թվական
ՏեղադրությունԿապան, Սյունիքի մարզ, ՀՀ
Հավաքածուներ
Չափ74 000 գիրք
Այլ տվյալներ
ՏնօրենԼիաննա Գասպարյան
Անձնակազմ38
Կայքsyunik.reglib.am

Սյունիքի մարզային գրադարան, տեղեկատվական, մշակութային, կրթական և դաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն Կապանում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապանում առաջին գրադարանը հիմնվել է 1934 թվականին՝ նախկին խրճիթ-ընթերցարանի և հավաքովի գրքային ֆոնդի հիման վրա: Նրա առաջին գրադարանավարն է եղել Հերսելյա Սարդարյանը, այնուհետև՝ Հովհաննես Առաքելյանը, Արշավիր Ծատրյանը:

1948-52 թվականներին Վարդուշ Համբարձումյանը աշխատել է որպես գրադարանի վարիչ: 1952 թվականից Թիվ 1-ին գրադարանի վարիչ է աշխատել Էմմա Հարությունյանը, գրադարանավար՝ Մարուսյա Դավթյանը: Մարուսյա Դավթյանին հետագայում փոխարինեցին Պայծառիկ Մեժլումյանը, Արծվիկ Ստեփանյանը, Վրաժիկ Բաղդասարյանը: Թիվ 1-ին գրադարանը գործեց մինչև 1980 թվականի սկզբները, 1980 թվականի մարտի 1-ից Թիվ 1-ին գրադարանի ֆոնդի հիման վրա ստեղծվեց Գրադարանների կենտրոնացված համակարգը: Գրադարանը հետագայում անվանվեց ԳԿՀ-ի սպասարկման բաժին: ԳԿՀ-ն ուներ հետևյալ բաժինները՝ սպասարկման, մանկական, մեթոդ-մատենագիտական, կոմպլեկտավորման և մշակման բաժիններ, իսկ ավելի ուշ՝ արվեստի բաժին: ԳԿՀ-ի տնօրենն էր Մուշեղ Համբարձումյանը, իսկ 1982 թվականից մինչև 2015 թվականը Սուսաննա Մինասյանը:

ԳԿՀ-ն ուներ 80 մասնաճյուղ գրադարաններ, ներառյալ Քաջարան քաղաքը և տարածաշրջանի գյուղերը: ԳԿՀ-ն տարվա ընթացքում 40-45000 միավոր գիրք էր ստանում և բաշխում համակարգի բաժիններին: ԳԿՀ-ի ստեղծման հետ մեկտեղ փոխվեց նաև գրականության դասակարգումը:

1997 թվականի հունվարի 1-ից Կապանի շրջանային կուլտուրայի բաժնի լուծարման ժամանակ Գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանը /ԳԿՀ/ վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության Սյունիքի մարզի հանրապետական գրադարանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարի

2002 թվականի հուլիսի 18-ին թիվ 289 հրամանի համաձայն Սյունիքի մարզի հանրապետական գրադարանը վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Սյունիքի մարզային գարադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության /ՊՈԱԿ/:

2007 թվականի հուլիսի 6-ին բացվել է«Ամերիկյան անկյունը» Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, որը հագեցված է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով և պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ, ապահովված է էլեկտրոնային պարբերականների և այլ ռեսուրսների բաժանորդագրությամբ: 2015 թվականից գործարկվում է էլեկտրոնային գրացուցակների «ALEPH» ծրագիրը, իսկ 2017 թվականից՝ «KOHA» ծրագիրը: 2018 թվականին ավարտվել է «Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի բոլոր բաժինների ֆոնդերի ավտոմատացված գրացուցակների ստեղծման աշխատանքները: 2016 թվականից Սյունիքի մարզային գրադարանը մասնակցում է Հայ պարբերական մամուլի թվայնացման աշխատանքներին[1]: Այժմ Սյունիքի մարզային գրադարանի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան  74000 կտոր գիրք: Գրադարանը կապեր ունի շուրջ 9 կրթամշակութային հաստատությունների, ավելի քան 10 գրադարանների և 9 կազմակերպությունների հետ: Սյունիքի մարզային գրադարանը գտնվում է Կապան քաղաքում, Շահումյան փողոցի, շենք 6-րդ և 12-րդ բազմաբնակարան շենքերի առաջին հարկում:

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրադարանային հավաքածուի համալրման և մշակման բաժին
  • Սպասարկման բաժին
  • Ընթերցասրահի բաժին
  • Արվեստի բաժին
  • Մանկական բաժին
  • Մատենագիտական տեղեկատվության բաժին
  • Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին      
  • Գրադարանային գործի ավտոմատացման , էլեկտրոնային տեղեկատվության և սպասարկման բաժին
  • Տնտեսական բաժին
  • Կադրերի և ընդհանուր բաժին
  • Հաշվապահական հաշվառման բաժին
  • Ամերիկյան անկյուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սյունիքի մարզային գրադարան — «Մարդը այն է, ինչ կարդում է․․․» Ի․Բրոդսկի». syunik.reglib.am. Վերցված է 2018-11-03-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]