Jump to content

Մասնակից:Փիրումյան Մարինե/Ավազարկղ/3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիրջինիա Բրուքս

Վիրջինիա Բրուքս` (1886,հունվարի 11 - 1929,հունիսի 15) ամերիկացի ընտրական իրավունքի պաշտպան և քաղաքական բարեփոխիչ, աշխատել է Չիկագոյի մարզում և Ինդիանայի ամբողջ շրջանում 1900-ականների սկզբին:Նա ծնվել է Օհայոյից Չիկագո տեղափոխված ընտանիքում: Բրուքսը գրել է երկու գիրք՝ «Փոքրիկ կորած քույրը» (1914) և «Իմ մարտերը փոխնախագահի հետ» (1915)[1][2]:

Բրուքսը ծնվել է 1886 թվականի հունվարի 11-ին Չիկագո նահանգի Հայդ Պարկ թաղամասում, Օլիվեր Հ. Բրուքսի և Ֆլորա Պ. Բրուքսի ընտանիքում։ Նրա ծնողները հարևանությամբ պանսիոնատներ ունեին: Նա ամուսնացավ Չարլզ Շեֆարդ Ուոշբերնի հետ 1913 թվականի ապրիլի 3-ին: Զույգն ուներ մեկ որդի՝ Ուոլթեր Ուոշբերն անունով:

Ակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
A photograph of Brooks published in a 1913 brochure.

Չիկագո, Իլինոյս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1910-ականներին Բրուքսը ժամանակ է անցկացրել Չիկագոյում՝ աշխատելով տարբեր խմբերի և քաղաքական գործիչների հետ: Բրուքսը մտերիմ հարաբերություններ ուներ Իդա Բ. Ուելսի հետ՝ ընտրական իրավունքի պաշտպան, լրագրող, ֆեմինիստ և Քաղաքացիական իրավունքների շարժման նշանավոր առաջնորդ: Ուելսը Չիկագոյում հանդիպեց Վիրջինիա Բրուքսին: 1913 թվականին Բրուքսը, Բել Սքուայրի օգնությամբ, աշխատեց Ուելսի հետ՝ ստեղծելու Ալֆա ընտրական իրավունքի ակումբ (ASC), որն աշխատում էր աֆրոամերիկացի կանանց ներգրավել ընտրական իրավունքի շարժման մեջ[3]: ASC-ի առաջին նպատակն էր բավարար գումար հավաքել Ուելսին Վաշինգտոն ուղարկելու համար, որպեսզի մասնակցի ընտրական իրավունքի երթին ակումբի անունից: Իլինոյսից պատվիրակության ղեկավար Գրեյս Թրաութն ասել է Ուելսին, որ իրեն թույլ չեն տվել երթի դուրս գալ նահանգի սպիտակամորթ կանանց հետ, բայց եթե ցանկանա, կարող է սևամորթ կանանց պատվիրակություն կազմել։Բրուքսը կանգնեց նրա կողքին՝ ասելով. «...բացառել միսիս Ուելսին ռասայական հիմքով, ոչ ժողովրդավարական կլիներ»[3]: Բրուքսը և Սքուայրը կամավոր գնացին իրենց ընկերոջ՝ Ուելսի հետ քայլելու երթի սև հատվածով, բայց երթի օրը նրան ոչ մի տեղ չգտան:Բրուքսն ու Սքուայրը վերադարձան Իլինոյսի կանանց բաժին՝ անհանգստանալով,որ չգիտեն Ուելսի գտնվելու վայրը: Երբ երթը սկսվեց, Ուելսը դուրս եկավ ամբոխից և կանգնեց Բրուքսի և Սքուայրի կողքին Իլինոյսի ընտրական իրավունքի պաշտպանների հետ:

Վեսթ Համմոնդ, Իլինոյս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուքսը մոր հետ տեղափոխվեց Վեսթ Համմոնդ, Իլինոյս, այն բանից հետո, երբ իր հորից ժառանգեց մոտ 39,000 դոլար արժողությամբ հողատարածք[4][5]: Վեսթ Համմոնդը գյուղ էր Իլինոյսի և Ինդիանայի սահմանին (այժմ 1923 թվականի դրությամբ Կալումետ Սիթիի մի մասն է), Չիկագոյից անմիջապես հարավ: Նա նկատեց, որ գյուղը լցված է ներգաղթյալների մեծ թվով, ինչից օգտվում է գյուղի կառավարությունը:Նա աշխատել է գյուղի կենսապայմանները բարելավելու համար՝ աշխատելով նրանց անունից, ովքեր չեն կարողացել իրենց համար աշխատել։ Նա քարոզարշավ է կազմակերպել Վեսթ Համմոնդի արատավոր մշակույթի դեմ և հարձակվել պանդոկի սեփականատերերի վրա, որոնք ղեկավարում էին գյուղը:Բրուքսը իր ջանքերի համար հայտնի էր որպես Վեսթ Համմոնդի «Ժաննա դ՛Արկ»։[6] Քաղաքական ակտիվության մեջ նրա առաջին քայլերից մեկը արշավն էր, որը նա անցկացրեց 1911 թվականին Վեսթ Համմոնդի կարգավիճակը գյուղից քաղաք անցնելու դեմ[7]: Բրուքսը կարծում էր, որ գյուղը պետք է մաքրվեր արատավորությունից և կոռուպցիայից, նախքան այն նոր ոճի կառավարման անցնելը: Նա միանձնյա հետևեց կոռումպացված պանդոկատերերին, որոնք ղեկավարում էին քաղաքը և սկսեց իր բարեփոխումը:Բարեփոխումների համար նրա կարգախոսն էր. «Քվեարկեք գյուղի համար: Դուք չեք կարող ազնիվ քաղաքը դարձնել անազնիվ գյուղ, քանի դեռ ռինգը իշխանության մեջ է: Նախ մաքրեք»: Արշավը, ի վերջո, անհաջող էր, բայց գյուղը դարձավ նրա բարեփոխման աշխատանքների սրբավայրը, քանի որ նա ամեն օր աշխատում էր դրական փոփոխություններ կատարելու համար: Նա առաջադրվել է իր առաջին պետական ​​պաշտոնի համար 1912 թվականին որպես Վեսթ Համմոնդ Կրթական խորհրդի 156 շրջանի նախագահ (այլ կերպ հայտնի է որպես Սոբիեսկի շրջան[8]: Նա հաղթեց ընտրություններում 1912 թվականի ապրիլի 22-ին։

Բրուքսը ելույթ ունեցավ Ինդիանայում տարբեր միջոցառումների ժամանակ: 1912 թվականին նա Ինդիանապոլիսի Հավասար ընտրական իրավունքի լիգայի գլխավոր խոսնակն էր[9]: Նաև 1912թ.-ին նա խոսեց իր խաչակրաց արշավանքի մասին՝ Ռիչմոնդում, Ինդիանա նահանգի բարեփոխումների համար[10]:

Վերջին տարիներ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր վերջին տարիներին Բրուքսը որդու՝ Ուոլթերի հետ, ով հայտնի էր որպես Բրուքս, ճանապարհորդեց դեպի արևմուտք՝ դեպի Պորտլենդ, Օրեգոն։ Նա մահացավ 1929 թվականի հունիսի 15-ին Պորտլենդում իր ամուսնական անունով՝ Վիրջինիա Ուոշբերն, իսկ աճյունն ընկած է Վիլհելմի Պորտլենդի հուշահամալիրի գերեզմանատանը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Brooks, Virginia (1914). Little Lost Sister. Gazzolo and Ricksen.
  2. Brooks, Virginia (1915). My Battles with Vice. Macaulay Co.
  3. 3,0 3,1 Rouff, Ruth A. (2010). Ida B. Wells: A Woman of Courage. West Berlin, New Jersey: Townsend Press. էջեր Chapter 20. ISBN 978-1-59194-218-4 – via Google Books.
  4. Bigott, Joseph (2001). From Cottage to Bungalow: Houses and the Working Class in Metropolitan Chicago, 1869-1929. Chicago, IL: University of Chicago Press. ISBN 9780226048758.
  5. «Virginia Brooks: 20th century Joan of Arc». Chautauqua Brochure. 1913. Վերցված է November 14, 2016-ին – via Special Collections Dept. at The University of Iowa Libraries, Iowa Digital Library.
  6. «The Luyceumite and Talent, Volume 6». Lyceum Magazine. University of Michigan. March 1913. Վերցված է 2018-02-19-ին – via Google Books.
  7. «The Lake County Times». February 1, 1911.
  8. «The Lake County Times». April 16, 1912.
  9. «The Hammond Times». April 23, 1912.
  10. «The Hammond Times». August 27, 1912.