Մասնակից:Տաթևիկ Թումանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Նոր Զելանդիայի խոշորագույն կրոնները[1]      Կաթոլիկություն (12.61%)     Անգլիկանություն (11.79%)     Երիցականություն (8.47%)     Այլ քրիստոնեություն (15.14%)     Հինդուիզմ (2.11%)     Բուդդիզմ (1.50%)     Մահմեդականություն (1.18%)     Այլ կրոններ (1.53%)     Չեն նշել (4.44%)     Անկրոնություն (41.92%)

Կրոնը Նոր Զելանդիայում այնտեղ բնակվող ժողովուրդների կրոնական համոզմունքների ամբողջությունն է։ Նոր Զելանդիան բազմադավան երկիր է և չունի պետական կրոն։ 2013 թվականի դրությամբ Նոր Զելանդիայի բնակչության մեծամասնությունը (48%) դավանում է քրիստոնեություն, 42%—ը կրոնապաշտ չէ, մոտ 6%-ը դավանում է կրոններ, որոնք քրիստոնեության ճյուղեր չեն համարվում, Նրանց թվում ամենախոշորը հինդուիզմն է[1]:

Չնայած պետական կրոնի բացակայությանը, միապետը պարտավոր է անգլիկանություն դավանել։ Հավատքի ազատությունը պաշտպանվում է Վայտանգի պայմանագրի ստորագրման պահից[2]։

Նախքան եվրոպական գաղութացումը տեղի բնակչության՝ մաորիները, դավանում էին անիմիզմ։ Ավելի ուշ քրիստոնյա միսիոներները մաորիների մեծ մասին դավանափոխեցին քրիստոնեության։ Նոր Զելանդիայում հաստատված եվրոպացի ներգաղթյալների մեծ մասը եկել է բրիտանական կղզիներից, նրանք հիմնել են երկրի Անգլիկան, կաթոլիկ և Երիցական եկեղեցիները: Շոտլանդացի ներգաղթյալները հիմնականում բնակություն են հաստատել Օտագոյում և Սաութլենդում, ուստի այնտեղ ամենախոշոր դավանանքը Երիցականությունն էր, մյուս շրջաններում գերիշխում էր Անգլիկանությունը։ Չնայած այն հանգամանքին, նորզելանդացիների որ 47,5%-ը իրեն քրիստոնյա է համարում, սակայն, պարբերաբար եկեղեցիներ այցելում են, ամենայն հավանականությամբ, մոտ 15%-ը%[3]:

1990—ականներից քրիստոնյաների թիվը կայուն նվազում է, իսկ անկրոն մարդկանց թիվն աճում։ Ասիայից կանոնավոր ներգաղթի սկսելու հետ ավելացել է նաև ոչ քրիստոնյա, այլադավան մարդկանց թիվը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013թ․ մարդահամարի տվյալներով բնակչության 48%-ը իրենց քրիստոնյա են ճանաչել[1]։ Երկրի բնակիչների կրոնական պատկանելության պատկերը հետևյալն է[1]

Կրոն Перепись 2011 2006թ․ մարդահամար 2001թ․ մարդահամար Փոփոխությունը (%)
Քանակը % Քանակը % Քանակը % 2001—2013
Քրիստոնեություն 1 858 977 47,65 2 027 418 54,16 2 043 843 58,92
Կաթոլիկություն 492 105 12,61 508 437 13,58 485 637 14,00
ԱՆգլիկանություն 459 771 11,79 554 925 14,82 584 793 16,86
Երիցականություն, Կոնգրեգացիոն եկեղեցի և Կալվինականություն 330 516 8,47 400 839 10,71 431 139 12,43
«Քրիստոնեություն» (առանց բաժանման) 216 177 5,54 186 234 4,97 192 165 5,54
Մեթոդականություն 102 879 2,64 121 806 3,25 120 546 3,48
Հիսունականներ 74 256 1,90 79 155 2,11 67 182 1,94
Բապտիզմ 54 345 1,39 56 913 1,52 51 423 1,48
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի կամ մորմոնիզմ 40 728 1,04 43 539 1,16 39 915 1,15
Եղբայրություն[en] 18 624 0,48 19 617 0,52 20 397 0,59
Եհովայի վկաներ 17 931 0,46 17 910 0,48 17 829 0,51
Ադվենտիստներ 17 085 0,44 16 191 0,43 14 868 0,43
Ավետարանական քրիստոնյաներ, Վերածնվածները, Ֆունդամենտալիստներ 15 381 0,39 13 836 0,37 11 016 0,32
Ուղղափառություն 13 806 0,35 13 194 0,35 9 576 0,28
Փրկության բանակ 9 162 0,23 11 493 0,31 12 618 0,36
Բողոքականություն (առանց բաժանման) 4 998 0,13 3 954 0,11 2 787 0,08
Լյութերականություն 3 903 0,10 4 476 0,12 4 314 0,12
Church of Christ and Associated Churches of Christ 2 145 0,05 2 991 0,08 3 270 0,09
Միավորված եկեղեցիներ և Էկումենիզմ 999 0,03 1 419 0,04 1 389 0,04
Ասիական քրիստոնեություն 132 <0,01 195 0,01 195 0,01
Այլ քրիստոնեություն 3 714 0,10 3 798 0,10 3 558 0,10
Հինդուիզմ 89 319 2,11 64 392 1,72 39 798 1,15
Բուդդիզմ 58 404 1,50 52 362 1,40 41 634 1,20
Մաորական քրիստոնեություն 52 947 1,36 65 550 1,75 63 597 1,83
Ռատանա 40 353 1,03 50 565 1,35 48 975 1,41
Ռինգատու[en] 13 272 0,34 16 419 0,44 15 291 0,44
Մաորական քրիստոնեություն (առանց բաժանման) 222 0,01 219 0,01 237 0,01
Այլ մաորական քրիստոնեություն 333 0,01 360 0,01 426 0,01
Մահմեդականություն 46 149 1,18 36 072 0,96 23 631 0,68
Սպիրիտուալիզմ և Նյու-Էյջ կրոններ 18 285 0,47 19 800 0,53 16 062 0,46
Սպիրիտուալիզմ 7 776 0,20 7 743 0,21 5 856 0,17
Բնապաշտության վրա հիմնված կրոններ 5 943 0,15 7 125 0,19 5 838 0,17
Սատանիզմ 840 0,02 1 164 0,03 894 0,03
Նյու-Էյջ (առանց բաժանման) 441 0,01 669 0,02 420 0,01
Սայենտոլոգիա 318 0,01 357 0,01 282 0,01
Այլ Նյու-Էյջ կրոններ 3 015 0,08 2 871 0,08 2 784 0,08
Հուդայականություն 6 867 0,18 6 858 0,18 6 636 0,19
Այլ կրոններ 34 245 0,88 24 450 0,65 18 780 0,54
Սիկհիզմ 19 191 0,49 9 507 0,25 5 199 0,15
Այլ կրոններ 5 202 0,13 4 830 0,13 4 641 0,13
Բահայի 2 634 0,07 2 772 0,07 2 988 0,09
Մաորիների կրոնը 2 595 0,07 2 412 0,06 1 995 0,06
Թեիզմ 1 782 0,05 2 202 0,06 1 491 0,04
Զրադաշտականություն 972 0,02 1 071 0,03 486 0,01
Չինական ավանդական կրոն 906 0,02 912 0,02 1 269 0,04
Ճապոնական ավանդական կրոն 423 0,01 384 0,01 303 0,01
Ջայնիզմ 207 0,01 111 <0,01 57 <0,01
Այլ 333 0,01 258 0,01 351 0,01
Ընդամենը կրոնավոր 2 146 167 53,64 2 271 921 60,69 2 232 564 64,36
Անկրոնություն 1 635 345 41,92 1 297 104 34,65 1 028 049 29,64
Չեն պատասխանել հարցմանը 173 034 4,44 242 607 6,48 239 241 6,90
Ընդամենը պատասխանել են 3 901 167 100,00 3 743 655 100,00 3 468 813 100,00
Չի ընդգրկվել վիճակագրության մեջ (այնպիսի պատասխաններ, ինչպես օրինակ «չգիտեմ» և անորոշ հավատքներ) 347 301 292 974 287 376
Ընդամենը 4 242 048 4 027 947 3 737 277

Քրիստոնեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991թվականից քրիստոնյաների թիվը կրճատվում է, իսկ անկրոն մարդկանց թիվը աճում

Մեծ թվով եվրոպացիների (հիմնականում բրիտանացիներ)՝ Նոր Զելանդիա ժամանելուց հետո, ինչպես նաև մաորիների՝ քրիստոնեություն ընդունելուց հետո քրիստոնեությունը դարձավ երկրի խոշորագույն կրոնը։

Քրիստոնեության խոշորագույն ճյուղերը քիչ են փոխվել 2001-2006 թվականներին. կաթոլիկների և մեթոդիստների թիվն ավելացել է, անգլիկանների, երիցականների, կոնգրեգացիոնալիստների և ռեֆորմիստների թիվը՝ նվազել: Քրիստոնեության փոքր ուղղությունների շարքում ամենամեծ աճը գրանցել է ուղղափառությունը (+37,8 %), ավետարանական քրիստոնյաները, վերածնվածները և ֆունդամենտալիստները (+ 25,6%), հիսունականները (+ 17,8%)[4]։

Չնայած այն հանգամանքին, որ քրիստոնեության դիրքերը դեռևս ամուր են, հաճախելիությունը Նոր Զելանդիայի եկեղեցիներ միջինում միշտ ավելի ցածր է եղել, քան արևմտյան երկրների եկեղեցիներում[5]: Եկեղեցիներ այցելելու ցուցանիշը 10-20% է. Նոր Զելանդիայի աստվածաշնչյան հասարակությունը 2008 թվականի իր հետազոտության մեջ նշել է, որ նորզելանդացիների 15%—ը այցելում է եկեղեցի առնվազն ամեն շաբաթ, իսկ 20%-ը՝ առնվազն ամեն ամիս[3]։

Ավանդական հավատքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաորիների կրոնը հեթանոսությունն է, պատմականորեն այն դավանել են և մասամբ դավանում են այժմ Նոր Զելանդիայի մաորիները: Այս դավանանքին բնորոշ են անիմիզմը և նախնիների զարգացած պաշտամունքով: Այն հետաքրքիր է դիցաբանության բարդ համակարգով, որը հիմնականում նմաություններ ունի Պոլինեզիայի ժողովուրդների հիմնական առասպելների հետ: Քրիստոնեությունը դուրս մղեց մաորիների ավանդական հավատքները և այսօր մաորիների մեծ մասը քրիստոնյաներ են[6]։

Մաորիները քրիստոնեության հիման վրա ստեղծել են երկու սինկրետիկ կրոններ՝ ռատանա և ռինգատու[en]:

Մահմեդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենթերբերիի մզկիթ, հունիս, 2006թ.

Մահմեդականությունը Նոր Զելանդիա ներթափանցեց գաղթականների հետ 19-րդ դարի կեսին: Բայց մահմեդական համայնքը սկսեց ընդլայնվել 1990-ական թվականներից: Մահմեդականների թվի ավելացումը գլխավորապես կապված է փախստականների անվերջ հոսքի հետ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆիջին, Սոմալին, Աֆղանստանը, Իրաքը, Բոսնիա և Հերցեգովինան: Բացի այդ, այդ գործընթացում իրենց ներդրումն ունեն Մալայզիայից և Սինգապուրից եկած ուսանողները: Շուրջ 1000 մաորիներ մահմեդականություն են ընդունել[6]: Մահմեդականների ընդհանուր թիվը կազմում է 1.2%:

Հուդայականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուդայականությունը սկսեց ներթափանցել Նոր Զելանդիա 19-րդ դարի կեսերին՝ հրեա ներգաղթյալների հետ միասին։ 2013 թվականին Նոր Զելանդիայի բնակչության 0.2%-ը հրեա է ճանաչվել՝ 2006 թվականի մարդահամարի տվյալների համեմատ գրանցելով 200-ով ավելի մեծ ցուցանիշ [7][8].։ Ամենամեծ հրեական համայնքները այնպիսի քաղաքներում են, ինչպիսիք են Օքլենդը, Վելինգտոնը և Դանիդինը: Դանիդինում աշխատում է աշխարհի ամենահարավային սինագոգը[9]:

Բահայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բահայի կրոնի հետևորդները Նոր Զելանդիայում հայտնվել են 20-րդ դարի սկզբին: Այդ ժամանակից ի վեր բահայի հավատքը դինամիկ կերպով զարգանում է։ 1924 թվականին կազմակերպվեց Նոր Զելանդիայի Բահայի ազգային հոգևոր խորհրդի ժողովը[10]։ 1957 թվականին Նոր Զելանդիայում բահայիներն ընտրեցին իրենց առաջին ազգային հոգևոր խորհուրդը[11]։ 1963 թվականին երկրում կային չորս մեծ խորհուրդներ և 18 բնակավայրեր՝ բահայիների ավելի փոքր խմբերով[12]։ 2006 թվականի մարդահամարի տվյալներով կային 2800 բահայի դավանողներ տեղական 45 խորհուրդներում և շուրջ 20 բահայի դավանող փոքր խմբեր[13]։ Կրոնական հարցերով զբաղվող վարչության գնահատականներով 2005 թվականին շուրջ 7400 բահայի կար։

Այլ կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինդուիզմը, բուդդիզմը Նոր Զելանդիայում փոքրամասնության կրոններ են համարվում: Հիմնականում այդ կրոնները դավանում են Ասիայից եկած ներգաղթյալները և նրանց ժառանգները:

Էլեկտրոնային փոստով քվեարկումների շնորհիվ 2001 թվականին ավելի քան 53 000 մարդ նշել էր, որ ջեդայ է։ Եթե այդ պատասխանը վավեր համարվեր, ջեդայները կկազմեին հարցման մասնակիցների 1,5%-ը, և ջեդայիզմը կհամարվեր քրիստոնեությունից հետո երկրի ամենամեծ կրոնը, սակայն վիճակագրական բյուրոն ներառել էր նրանց ‹‹պատասխանը հասկանալի է, բայց չի ներառվի հաշվարկում›› կետում[14]։ 2006 թվականին ջեդաիզմ դավանողների թիվը կրկնակի անգամ պակասեց (20 000)[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «2013 Census per about culture and identity – Religious affiliation». Stats NZ – stats.govt.nz. 2014-04-15. Վերցված է 2017-08-24-ին.(չաշխատող հղում)
  2. «Religious Diversity in New Zealand - Statement on Religious Diversity» (PDF). New Zealand Human Rights Commission and Victoria University. 2007.
  3. 3,0 3,1 Opie, Stephen Bible Engagement in New Zealand: Survey of Attitudes and Behaviour. — Bible Society of New Zealand, 2008. — С. 4. Արխիվացված է Մայիս 26, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  4. «QuickStats About Culture and Identity». Statistics NZ Home > Census > 2006 Census Data > About a Subject. Statistics New Zealand (www.stats.govt.nz). Արխիվացված է օրիգինալից 2013-04-03-ին. Վերցված է 2010-05-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Ward, Kevin Towards 2015: the future of mainline Protestantism in New Zealand(անգլ.) // Journal of Beliefs & Values : journal. — Research Unit, Department of Internal Affairs, 2006. — Т. 27. — № 1. — С. 13—23.
  6. 6,0 6,1 «Маори (история народа, 40 фото и изображений)» (ռուսերեն). Վերցված է 2017-10-13-ին.
  7. Stephen Kevin, Jews in New Zealand, Encyclopedia of the Jewish Diaspora: Origins, Experiences, and Culture (Vol. 1), p. 538
  8. American Jewish Year Book 2012: The Annual Record of the North American Jewish Communities (eds. Arnold Dashefsky & Ira M. Sheskin), p. 266.
  9. Levine, Stephen I. (1999). The New Zealand Jewish community. Lexington Books. p. 30. ISBN 978-0-7391-0003-5 .
  10. «Bahá'í Reference Library - Arohanui: Letters from Shoghi Effendi to New Zealand, Pages 93-94». reference.bahai.org. Վերցված է 2017-10-13-ին.
  11. «"New Zealand community – Historical timeline". New Zealand Community. National Spiritual Assembly of the Bahá'ís of New Zealand». Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին. Վերցված է 2017-10-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Bahá'í Faith, The: 1844-1963» (անգլերեն). bahai-library.com. Վերցված է 2017-10-13-ին.
  13. «QuickStats About Culture and Identity» (անգլերեն). www.stats.govt.nz. Վերցված է 2017-10-13-ին.(չաշխատող հղում)
  14. Perrott, Alan (2002-08-31). «Jedi Order lures 53,000 disciples». The New Zealand Herald. Վերցված է 2006-04-05-ին.
  15. «Jedi knights wane, migrant religions grow». Dominion Post. 2006-12-08. Վերցված է 2010-05-29-ին. «'... census general manager Nancy McBeth told The Dominion Post there were more than 20,200 followers of the force – down from 54,000 in 2001.'»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]