Մասնակից:Վիլյամ Ոսկանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելիզ, 1831 թվական

Բելիզայի պատմություն սկսում է իր հաշվարկը 1000 տարի առաջ։ Մայաների քաղաքակրթությունը տարածվել է ժամանակակից Բելիզի տարածքում մ․թ․ա․ 1500 թվականից մինչև մ․թ․ա․ 200 թվականին և իր ծաղկունքի գագաթնակետին է հասել մոտ 1200 թվականին (մ․թ․)։ Մի քանի ճարտարապետական հուշարձաններ՝ մասնավորապես Կախալ Պեչը, Կարակոլը, Լամանայը, Լուբան Տույը, Ալթուն–Խանը, Շունանտունիչը վկայում են այդ փուլում խիտ բնակչության քաղաքակրթության և զարգացվածության մասին։ Առաջին փաստացի գրանցված եվրոպական գաղութը հիմնադրվել է Անգլիայի ծովագնացների կողմից, որոնք դարձել են 1638 թվականին տեղի ունեցած նավաբեկության զոհը։ Հետագա 150 տարիների ընդացքում ստեղծվել են բավականին անգլիական գաղութներ։ Այն ընդացքում սկիզբ է դրվում ծովահենությանը և բնիկների ու հարևան իսպանական գաղութների վրա հարձակումներին[1]։

18–րդ դարի վերջին Մեծ Բրիտանիան նշված մարզ առաջինն է ուղարկել պաշտոնական ներկայացուցչին, բայց Բելիզը իրականում մինչև 1840 թվականը այդպես էլ չի անվանվել «Բրիտանական Հոնդուրաս»։ 1862 թվականն այն դարձել է բրիտանական գաղութ։ Հետագայում, ժողովրդավարական կառավարության ընդլայման համար կատարվել են որոշակի սահմանադրական փոփոխություններ։

Նախարարական համակարգի ներքո, 1964 թվականի հունվարին, ձեռք է բերվում լիարժեք ներքին ինքնքկառավարում։ Տարածաշրջանի պաշտոնական անվանումը «Բրիտանական Հոնդուրասից» «Բելիզ» փոխվել է 1973 թվականի հունիսին, իսկ լիարժեք անկախություն շնորհվել է 1981 թվականի սեպտեմբերի 21-ին[1]։

Մայաների հնագույն քաղաքակրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայաների քաղաքակրթության տարածումը

Մայաների քաղաքակրթությունը երևացել է առնվազն 3000 տարի առաջ, Յուկատան թերակղզու ցածրադիր մասում և հարավի լեռնային տեղանքներում, որը հիմա գտնվում է նախկին հարավարևելյան Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի և Բելիզի արևմտյան մասերի տարածքներում։ Այսօր այդ մշակույթի շատ դրսևորումներ պահպանվել են տվյալ մարզում, չնայած 500 տարի եղել է եվրոպական գերիշխանության տակ։ Մոտավորապես մինչև մ․թ․ա․ 2500 թվականին, որսորդությամբ և հողագործությամբ զբաղվող որոշ ցեղեր ոչ մեծ գաղութներով գաղթել և բնակվել են այստեղ, զբաղվել գյուղատնտեսությամբ։ Հետագայում նրանք աճեցրել են այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են եգիպտացորենը, լոբին, դդմիկն ու կարմիր պղպեղը։ Լեզուների և ենթամշակույթների տարաբնույթ լինելը նպաստել է մայաների մշակույթի կորիզի ձևավորմանը։ Այդ քաղաքակրթության գագաթնակետը համընկել է այն դասական ժամանակաշրջանի հետ, որի սկիզբը համարվում է մ․ թ․ա․250 թվականը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Background Note: Belize».
  2. Bolland, Nigel.