Մասնակից:Վերկա Ավետիսյան/Ավազարկղ21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերջին Զանգ


Սիրելի շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ, Դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին։ Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիրակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց։ Ուսումնառության այս տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ընկերների մաքուր ու անաղարտ հարաբերություններով, ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, բանիմաց, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ։ Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք ու պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հպարտացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ դժվարությունների նաև բազում կյանքերի գնով։ Վստահ եմ, որ ոչ միայն պահպանելու եք, այլ նոր որակներ եք հաղորդելու մեր ազգային այն արժեքներին, որոնք, դարեդար անցնելով, ձեր ծնողների և ուսուցիչների շնորհիվ փոխանցվել են ձեզ՝ դրանք հարցստացած տեսնելու նպատակով։


Հավատացեք, որ մենք՝ ավագներս, ոգևորվում ենք ձեր յուրաքանչյուր հաջոությամբ և համոզված ենք, որ դուք բավարար ուժ ու կամք ունեք հաղթահարելու ցանկացած դժվարություն և ձեր ներդրում եք ունենալու մեր երկրի ի բարօրությանը։


Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, ուզում եմ միշտ հիշեք, որ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս պարտական ենք մեր մանկավարժներին և իրականություն կդարձնենք ձեզ հետ կապված նրանց, և իհարկե ձեր ծնողների բոլոր հույսերն ու երազանքները։ Բարի ե՜րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում եմ մաղթում ձեզ՝ իմ պատանի «բարեկամներ»։