Մասնակից:Վանիկ Մեժլումյան/Ավազարկղ 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնակավայրը գտնվում է Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում՝ Խաչենագետի վերին հոսանքի ձախափնյա լոռնալանջի։

Ընդհանուր առմամբ Խաչենագետի վերին հոսանքի երկու հատվածներում գտնվող տարածքները բնաաշխարհագրական տեսանկյունից բավականաչափ հարմարավետ են, և պատահական չէ, որ դարեր շարունակ հայ մարդն անընդհատ ապրել է նշված գողտրիկ վայրերում։ Այս վայրերում հաճախակի հանդիպում ենք Ք․ա․ 3-1-ին հազարամյակներին վերաբերվող դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցներ։ Մանավանդ քրիստոնեական դարաշրջանի  հուշարձանները բավական բազմազան են ու շատ։ Սկզբնական շրջանում բնակավայրերը  պաշտպանական նկատառումներով տեղադրված ենեղել բարձրադիր լեռնային հատվածներում։ Առաջաձորի բնակիչների նախնիները բնակվել են Տակաթաղ և Փլուսանց շեն լեռնային գյուղերում։
10-րդ  դարում այդ գյուղերի բնակիչները իջել և բնակչություն են հաստատել ցածրադիր մասում, որի դիմաց ձգվում է մի անդնդախոր ձոր։ Կարծիք կա, որ այստեղ էլ առաջացել է գյուղի անվանումը։