Մասնակից:Սոնա Նասիբյան/Ավազարկղ16

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիրջինիա Մարգարետ Դևիս (անգլ.՝ Virginia Margaret Davis), ամերիկացի պարուհի, սցենարիստ և դերասանուհի, ով մանուկ ժամանակ նկարահանվել է տարբեր ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինիան ծնվել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում՝ կահավաճառի ընտանիքում։ Նրա հայրը աշխատանքի բերումով հաճախ էր բացակայում տնից[1][2]։

Վաղ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջինիան 1923 թվականին սկսել է աշխատել Ուոլտ Դիսնեյի Laugh-O-Gram Studio-ում[3]։ Նա խաղացել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը, որտեղ դերասանների նկարահանումները զուգորդվում էին անիմացիայի հետ: Laugh-O-Gram-ի փակվելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ պայմանագիր է կնքել Winkler Pictures-ի հետ՝ ֆիլմի հիման վրա սերիալ ստեղծելու համար, որը հայտնի է դարձել Alice Comedies-ի կողմից։ Դիսնեյը Վիրջինիայի ընտանիքին համոզել է Միսսուրիից տեղափոխվել Լոս Անջելես՝ սերիալում նկարահանվելու համար[4]։ Նրան բնակեցրել են Կալիֆորնիա նահանգի Հոլիվուդում՝ La Brea Apartments-ում։

Հիշելով Ալիսի մասին ֆիլմերի աշխատանքը՝ Դևիսն ասել է. «Դա հիանալի ժամանակ էր՝ լի զվարճանքներով, արկածներով և խաղերով։ Ես պաշտում եմ Վոլտին, ինչպես ցանկացած երեխա։ Նա արտահայտիչ  բացատրում էր ինձ իմ դերը։ Իմ սիրած ֆիլմերից մեկն էր Alice's Wild West Show-ն։ Չնայած գանգուրներով գեղեցիկ դեմքին, իրականում ես թզուկ էի, և այս նկարը թույլ տվեց ինձ կոպիտ գործել: Ես մեծ հաճույք ստացա»։

The Greater Glory[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Դևիսը խաղացել է Ռեզիի դերը Մեծ Փառք (The Greater Glory) ֆիլմում, որը նկարահանվել է First National Pictures-ի կողմից։ Ֆիլմի ռեժիսոր Քուրթ Ռեհֆելդը նշել է. «Դևիսը տիրապետում է դերասանուհու յուրահատուկ տաղանդին, անսովոր հմտությամբ հետևելու հրահանգներին և ունի հրեշտակի բնույթ։ Նկարահանման ժամանակ ոչ մի անգամ ես ստիպված չեմ եղել որևէ հատված երկու անգամ բացատրել, չնայած նրա հասուն մտածելակերպին՝ միևնույն է նա պահպանել է իր մանկական հմայքը»։

Նկարահանման ժամանակ Դևիսը պայմանագիր է կնքել Գարի Կէրիի հետ և նույն թվականին դերասանները միասին նկարահանվել են The Man From Red Gulch (1925) ֆիլմում։

«Կապույտ թռչուն»[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի դեկտեմբերին Դևիսը մասնակցել է Pasadena Playhouse-ի կողմից բեմադրված «Կապույտ թռչուն» ներկայացմանը։ Բացի Դևիսից, ներկայացմանը մասնակցել է 150 երեխա, որոնց թվում էր՝ Ջանեթ Հորնինգը, ով ընդամենը երկու տարեկան էր։

Ուրիշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսը մասնակցել է Դիսնեյի առաջին լիամետրաժ մուլտֆիլմի ՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկների» (1937) ունկնդրմանը, ինչպես նաև փորձել է դեր խաղալ «Պինոկիոյում» (1940):

Գործունեության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ 20 տարիների ընթացքում Դևիսն աշխատել է հոլիվուդյան ստուդիաներում ՝ կատարելով մանկական դերեր, իսկ ավելի ուշ՝ որպես երկրորդ պլանի դերասանուհի։ Նա երգել, պարել և նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Երեքը զույգում» (1932), «Թռիչք դեպի Ռիո» (1933), «Երիտասարդ և գեղեցկուհի» (1934), "Արձակուրդներ" (1936), «Կենդանացած օրիորդ» (1938), «Հանգստյան օրերը Հավանայում» (1941), «Կղզիների երգը» (1942) և «Հարվիի աղջիկները» (1946) ֆիլմերը: Մի քանի անգամ նա օգտագործել է Մերի Դեյլի կեղծանունը (անգլ.՝ Mary Daily), որի ներքո հայտնվել է, օրինակ, «Ձեռքեր ժայռերի միջով» (անգլ․՝ Hands Across the Rockies) ֆիլմում Բիլ Էլիոթի հետ։ Նա նաև որոշ ժամանակ աշխատել է Դիսնեյի Ink-and-Paint Department ստուդիայում։[2]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Դևիսը ամուսնացել է ռազմածովային օդաչու Ռոբերտ Մաքգիի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր։ 59-ամյա ամուսնության ընթացքում նրանք ապրել են մի քանի նահանգներում՝ Նյու Ջերսիում, Կոնեկտիկուտում, Հարավային Կալիֆոռնիայում և Այդահոյում։ 25 տարիների ընթացքում Վիրջինիան աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ, հիմնականում Իրվայնա (Կլաիֆոռնիա) և Բոյսե (Այդահո) շրջաններում։[2]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսի 15-ին երկարատև հիվանդությունից հետո Վիրջինիան մահացել է սեփական մահով իր տանը Կորոնայում (Կալիֆոռնիա)` 90 տարեկան հասակում:[2][1]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ստացել է Disney Legends մրցանակը անիմացիայի համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Douglas Martin (August 21, 2009). «Virginia Davis McGhee, Early Disney Star, Dies at 90». New York Times.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Brian Sibley (21 August 2009). «Virginia Davis. Child star of the Alice comedies that launched Walt Disney's career». The Guardian.
  3. Virginia Davis | Obituary | Film | The Guardian
  4. The Hand Behind the Mouse: The Ub Iwerks Story, Leslie Iwerks, Walt Disney Pictures, 1999
  5. Mariana Uribe (2017-08-16). «Every Disney Thing That Happened in 1998» (անգլերեն). Oh My Disney. Վերցված է 2020-01-20-ին.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Los Angeles Times, "New Members of Players' Club", April 20, 1924, p. J3
  • Los Angeles Times, "Older Sisters' Art Emulated", August 23, 1925, p. 20
  • Los Angeles Times, "Tiny Actress in Blue Bird", December 29, 1929, p. 20
  • Los Angeles Times, "Around And About in Hollywood", March 24, 1934, p. 7