Մասնակից:Սյուզի/Ավազարկղ Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզի/Ավազարկղ Գ
Ծնվել էդեկտեմբերի 9, 1970 թ.
Վախճանի վայրԿաղապար:Դրոշավորում/
ՄասնագիտությունԳրող
Լեզուֆրանսերեն
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Ստեղծագործական շրջան1980 թ.-ից մինչ հիմա
ՊարգևներГран-при RTL

Աննա Գավալդա (ֆր.՝ Anna Gavalda, 1970թ. դեկտեմբերի 9, Բուլոն-Բիանկուր)-ֆրանսիացի ճանաչված գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գավալդան ծնվել է Փարիզի հեղինակավոր արվարձանում: Ծնողների բաժանումից հետո 14 տարեկանից ապրել է պանսիոնում, հետագայում կրթություն ստացել Սորբոնում: 1992 թվականին հաղթել է ազգային մրցույթում՝ գրելով լավագույն սիրո նամակը: 1999 թվականին, լինելով դպրոցի ուսոցչուհի, լույս է ընծայում նովելների իր առաջին գիրքը «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի», որը ջերմ ընդունվեց քննադատների կոմից: Այս գրքի համար նա արժանացել է գրան պրիի: «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» գիրքը թարգմանվել է շուրջ 30 լեզուներով, Աննային բերելով համաշխարհային ճանաչում: Գավալդային մեծ հաջողություն են բերում «Ես նրան սիրում էի» և «Պարզապես միասին» վեպերը, վերջինս ստացել է ամենամեծ թվով մրցանակներ: Երեք գրքերն էլ բեսթսելլեր են դարձել, և 2004-2008 թվականների ընթացքում վաճառվել համապատասխանաբար 1 885 000, 1 259 000 և 2 040 000 օրինակներով, բերելով հեղինակին 32 միլիոն եվրո: 2007 թվականի մարտին էկրան է բարձրանում Կլոդ Բերի ֆիլմը, նկարահանված Աննայի Գավալդայի «Պարզապես միասին» վեպի հիման վրա, գլխավոր դերը մարմնավորում էր Օդրի Տոտուն: Ֆրանսիացի կինոքննադատները մեծ ոգևորությամբ ընդունցին ֆիլմը: 4 շաբաթվա ընթացքում այն դիտում է շուրջ երկու միլիոն մարդ: Վեցերորդ ամենամյա կինոյի և գրականության ֆորումում , որն այդ տարի անկացվում էր Մոնակոյում , ֆիլմի ռեժիսորը արժանանում է մրցանակի՝ վեպի հետ լավագույն ադապտացիայի համար: 2009 թվականին Իզաբել Բրայտմանը նկարահանում է ֆիլմ «Ես նրան սիրում էի» գրքի հիման վրա: Հիմա Աննա Գավալդան ապրում է Մելյոնում, ամեն օր երեք ժամ նովելներ է գրում , հոդվածներ «Elle» ամսագրի համար և դաստիարակում երկու երեխաների: «Գավալդան գրական սենսացիա է»- թերթ «Собеседник», «Աննայի նովելների ու վեպերի թեման հենց ինքը կյանքն է՝ իր բոլոր երանգներով»,-«Комсомольская правда»:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովելների հավաքածու

  • «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» (1999թ. սեպտեմբեր)

Վեպեր

  • «Ես նրան սիրում էի» (2003թ. հոկտեմբեր, էկրանավորումը 2009թ.)
  • «Պարզապես միասին» (2003թ. մարտ, էկրանավորումը 2007թ.)
  • «Պիտանկի մխիթարիչ փուլը» (մարտ 2008թ.)
  • «Ազատության համը» (օգոստոս 2010թ.)
  • «Բիլլի» (2014թ.)

Վեպեր երիտասարդության համար

  • 35կգ հույս (2002թ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա: Ֆրանսիացի գրողներ Կատեգորիա: Հոկտեմբերի 9 ծնունդներ Կատեգորիա: 1970 ծնունդներ