Մասնակից:Ռուզաննա23/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլոկտրոլիտային անհավասարակշռություն կամ ջրա-աղային անհավասարակշռություն, օրգանիզմում էլեկտրոլիտների կոնցենտրացիայի նորմայից շեղում։ Օրգանիզմում հոմեոստազի պահպանման գործում էլեկտրոլիտներն ունեն կենսական կարևոր նշանակություն։ Նրանք օգնում են կարգավորել սրտի և նյարդային համակարգի ֆունկցիաները, հեղուկների հավասարակշռությունը, թթվածնի մատակարարաումը, թթվա-հիմնային հավասարակշռությունը։ Ջրա-աղային անհավասարակշռություն կարող է առաջանալ ինչպես էլեկտրոլիտների չափից շատ կամ քիչ կիրառման, այնպես էլ օրգանիզմից դուրսբերման խանգարումների դեպքում։

Էլեկտրոլիտային խանգարումներ դիտվում են մի շարք հիվանդությունների դեպքում և բժշկության մեջ համարվում են հիվանդների բուժման կարևոր մաս[1]։ Այս խանգարումների պատճառները, ծանրության աստիճանը, բուժումը և ելքերը կարող են լայնորեն տարբերվել՝ կախված էլեկտրոլիտի տեսակից[2]։ Ամենալուրջ էլեկրոլիտային խանգարումները դիտվում են նատրիումի, կալիում և կալցիումի մակարդակների փոփոփությունների դեպքում։ Այլ Էլեկտրոլիտային շեղումներ դիտվում են ոչ այքան հաճախ և սովորաբար զուգակցված են լինում հիմնական Էլեկտրոլիտային փոփոխությունների հետ։ Երիկամները համարվում են ջրա-աղային հավասարակշռությունը կարգավորող աամենակարևոր օրգանները, սակայն այլ գործոններ նույնպես խաղում են կարևոր դեր, օրինակ՝ հորմոնալ փոփոխությունները կամ ֆիզիոլոգիական սթրեսը[1]։ Լուծողականների քրոնիկակական չարաշահումը, ծանր դիարեան (փորլուծություն) և փսխումը կարող են հանգեցնել ջրազրկամն և նրա հետ զուգակցված էլեկտրոլիտային անհավասարակշռության։ Էլեկտրոլիտային խանգարումների ռիսկի խումբ են կազմում բուլեմիայով և անորեքսիայիով հիվանդ անձինք։ Էլեկտրոլիտային անհավասարակշռությունը արագ և պատշաճ կերպով չշտկելու դեպքում կարող է հանգեցնել սրտային անբավարարությամբ պայմանավորված մահվան[3][4][5]։

Ընդհանուր ֆունկցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոլիտները շատ կարևոր դեր ունեն մարդու օրգանիզմում, քանի որ նրանց միջոցով բջիջները (հատկապես՝ նյարդային, սրտի, մկանային բջիջները) ապահովում են բջջաթաղանթի վոլտաժը, ինչպես նաև նրանց միջոցով իրականացվում է էլեկտրական իմպուլսի (նյարդային իմոպուլսներ, մկանային կծկումներ) հաղորդումը մի բջջից մյուսը։ Երիկամների շնորհիվ արյան մեջ կայուն են պահվում էլեկտրոլիտների կոնցենտրացիաները՝ անկախ օրգանիզմում դրանց փոփոխություններից[3][5]։ Օրինակ՝ ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում դիտվեւմ է էլեկտրոլիտների՝ մասնավորապես նատրիումի և կալիումի կորուստ քրտինքի միջոցով[5]։ Նատրիումի մակարդակը պահելու համար երիկամնեը նոսրացնում են մեզը[5]։ Հիպոնատրեմիան էլեկտրոլիտային անհավասաևակշռության ամենահաճախ հանդիպող տեսակն է[6][7]։

Էլեկտրոլիտային անհավասարակշռության բուժումը կախված է այն բանից, թե կոկնրետ որ էլեկտրոլիտի մակարդակն է շեղվել և նրա մակարդակը նորմայից ցածր է, թե բարձր[2]։ Խանգարման ծանրության աստիճանից կախված կարող են փոխվել բուժման մեթոդները և ագրեսիվությունը[2]։ Եթե էլեկտրոլիտի մակաևդակը շատ ցածր է, անհավասարակշռությունը կարելի է շտկել՝ նշանակելով էլեկտրոլիտային հավելում։ Եթե ներգրավված էլեկտրոլիտը նատրիումն է, ամենայն հավանականությամբ խնդիրը ոչ թե նրա անբավարության մեջ է, այլ՝ հեղուկի ավելցուկի, ինչն էլ հանգեցնում է անհավասարակշռության։ Այս դեպքում էլեկտրոլիտային հավելումը կշտկի անհավասարակշռությունը, սակայն դա կլինի ծավալային գերբեռնման հաշվին, որը կարող է շատ վտանգավոր լինել, հատկապես նեոնատալ տարիքում[3]։ Քանի որ յուրաքանչյուր էլեկտրոլիտ տարբեր կերպ է ազդում օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների վրա, պետք է առանձին դիտարկել նրանցից յուրաքանչյուրի շեղման պատճառները, բուժումները և բարդությունները։

Նատրիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումը և նրա հոմեոստազը մեծապես կախված են օրգանիզմում հեղուկի մակարդակից։ Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 60% հեղուկից, այս տոկոսը հայտնի է նաև որպես օգանիզմի ընդհանուր հեղուկ, որը բաժանվում է 2 մասի՝ ներբջջային հեղուկ և արտաբբջջային հեղուկ։ Օրգանիզմի նատրիումի մեծ մասը գտնվում է արտաբջջային հեղուկում[8]։ Արտաբջջային հեղուկը կազմում են բջիջները շրջապատող և արյունատար անոթներում գտնվող հեղուկը։ Արտաբջջային հեղուկում նատրիումի ընդհանուր կենցենտրացիան կազմում է մոտավորապես 140 mEq/L[8]։ Քանի որ բջջաթաղանթները թափանցելի են ջրի համար, բայց ոչ՝ նատրիումի, բջջաթաղանթների միջով ջրի տեղաշարժը ազդում է արյան մեջ նատրիումի մակարդակի վրա։ Նատրիումը գործում է որպես «քաշող » ուժ, որը ստիպում է ջրին տեղաշարժվել նատրիումի ցածր կոնցենտրացիայի վայրից դեպի բարձր կոնցենտրացիայի վայր։ Սա իրականացվում է օսմոս կոչվող պրոցեսի միջոցով[8]։ Երբ գնահատում ենք նատրիումի անհավասարակշռությունը, պետք է դիտարկել և′ օրգանիզմի ընդհանուր հեղուկը, և′ նատրիումի ընդհանուր կոնցենտրացիան[2]։

Հիպերնատրեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերնատրեմիան արյան մեջ նատրումի կոնցենտրացիայի բարձրացումն է։ Նատրիումի 145 mEq/L-ից բարձր մակարդակը համարվում է հիպերնատրեմիա։ Հիպերնատրեմիան բնորոշ չէ այն անձանց, ովքեր չունեն որևէ այլ առողջական խնդիր[2]։ Այս խանգարմամբ հիվանդների մեծ մասը ունենում է դիարեայի պատճառով հեղուկի կորուստ, ծարավի զգացողության փոփոխություն, մեզի խտացման հետ կապված երիկամային խնդիրներ կամ կերակրի աղի չարաշահում[2][8]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում ենք հիպերնատրեմիայի 3 տեսակ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում պատճառները տարբեր են[2]։ Առաջին դեպքում դիտվում է ջրազրկում՝ զուգակցված օրգանիզմի ընդհանուր նատրիումի ցածր մակարդակի հետ։ Այն ամենից հաճախ առաջանում է ջերմային հարվածից, այրվածքներց, առատ քրտնարտադրությունից, փսխումից և դիարեայից[2]։ Երկրորդ տեսակին բնորոշ է օրգանիզմի ընդհանուր հեղուկի ցածր քանակություն, իսկ նատրիումի նորմալ քանակություն։ Այն կարող է առաջանալ ոչ շաքարային դիաբետի, երիակամային հիվանդությունների, հիպոթալամիկ դիսֆունկցիայի, մանգաղաբջջային սակավարյունության և որոշակի դեղորայքների կիրառման դեպքում[2]։ Երրորդ տեսակի դեպքում դիտվում է նատրիումի կոնցենտրացիայի բարձրացում ներծծման ավելացման, Կոնի համախտանիշի կամ Կուշինգի համախտանիշի հետևանքով[2]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերնատրեմիայի ախտանիշները կարող են տարբեր լինել անհավասարակշռության տեսակից և առաջացման արագությունից կախված[8]։ Ընդհանուր նշաններն են ջրազրկումը, սրտխառնոցը, փսխումը, հոգնածությունը, թուլությունը, ծարավի ուժեղացումը, միզարձակման ավելացումը։ Որոշ հիվանդների դեպքում անհավասարակշռությունը կարող է պայմանավորված լինել որոշ դեղորայքների, օրինակ ՝ միզամուղների կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կիրառմամբ[8]։ Որոշ հիվանդներ կարող են ակնհայտ ախտանիշներ ընդհանրապես չունենալ[8]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարևոր է նախ գնահատել հիվանդի կայունությունը։ Շոկի նշանների առկայության դեպքում, օրինակ՝ հաճախասրտություն կամ հիպոտենզիա, անհրաժեշտ է անմիջապես ներերակային լուծույթներ ներարկել[2][8]։ Հիվանդի վիճակի կայունացումից հետո անհրաժեշտ է որոշել հիպերնատրեմիայի պատճառը, քանի որ այն կարող է ազդել բուժման պլանի վրա[2][8]։ Բուժման կարևոր քայլ է համարվում հիվանդի մոտ օրգանիզմի ընդհանուր հեղուկների դեֆիցիտը հաշվարկումը և վերականգնումը այն ներերակային և խմելու հեղուկների միջոցով[2][8]։ Հեղուկների լրացման արագությունը կախված է այն բանից, թե ինչքան ժամանակ է հիվանդը եղել հիպերնատրեմիկ։ Նատրիումի մակարդակի շատ արագ նվազեցումը կարող է բերել ուղեղի այտուցի[8]։

Հիպոնատրեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոնատրեմիան արյան մեջ նատրիումի կոնցենտրացիայի նվազումն է։ Նատրիումի 135 mEq/L-ից ցածր մակարդակը համարվում է հիպոնատրեմիա[9]։ Այս համեմատաբար հաճախ հանդիպող էլեկտրոլիտային խանգարումը կարող է հիվանդության նշան լինել, սակայն ավելի հաճախ դիտվում է հիվանդանոցում հիպոտոնիկ լուծույթների կիրառման դեպքում[10][9]։ Հիվանդների մեծամասնության մոտ դիտվում է թեթև արտահայտված հիպոնատրեմիա, երբ նատրիումի մակարդակը բարձր է լինում 130 mEq/L-ից, միայն հիվանդների 1-4%-ի դեպքում է նատրիումի կոնցենտրացիան 130 mEq/L-ից ցածր լինում[10]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոնատրեմիան ունի մի շարք պատճառներ, ներառյալ՝ սրտային անբավարարությունը, խրոնիկական երիկամային հիվանդությունը, լյարդի հիվանդությունները, թիազիդային միզամուղներով բուժումը, փսիխոգեն (հոգեծին) պոլիդիպսիան (ծարավի պաթոլոգիկ ուժող զգացողություն), անտիդիուրետիկ (հակամիզամուղ) հորմոնի ոչ պատշաճ արտազատման համախտանիշ[9]։ Այն կարող է նկատվել նաև հետվիրահատական շրջանում, ինչպես նաև ջրային ինտոքսիկացիայի դեպքում, որը կարող է դիտվել ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում[9]։ Երեխաների մոտ հիպոնատրեմիայի պատճառ կարող են լինել փորլուծությունը, հաճախակի կերակրումները նոսր կերակուրով, ջրային ինտոքսիկացիան (թունավորում) ջրի չափից շատ կիրառմամբ պայմանավորված, հոգնաները[9]։ Կեղծ հիպոնատրեմիան (փսևդոհիպոնատրեմիա) նատրիումի կեղծ ցածր ցուցանիշն է՝ պայմանավորված արյան մեջ ճարպերի և սպիտակուցների բարձր պարունակությամբ[10][9]։ Նոսրացման հիպոնատրեմիա դիտվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, երբ գլյուկոզայի բարձր մակարդակը «քաշում է» ջուր դեպի արյան հուն, ինչի հետևանքեվ նվազում է նատրիումի կոնցենտրացիան[10][9]։ Հիպոնատրեմիայի պատճառի հայտնաբերումը հիմնված է 3 ցուցանիշների հիման վրա․ օրգանիզմում ընդհանուր հեղուկի ծավալ, պլազմայի օսմոլյարություն, մեզի օսմոլյարություն[10][9]

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թույլ արտահայտված հիպոնատրեմիայի դեպքում կարող են ախտանիշներ չդիտվել։ Ախտանիշների դրսևորումը ուղիղ կապի մեջ է հիպոնատրեմիայի աստիճանի և զարգացման արագության հետ[9]։ Բնորոշ ախտանիշներն են ախորժակի կորուստը, սրտխառնոցը, փսխումը, շփոթվածությունը, գրգռվածությունը և թուլությունը[10][9]։ Ավելի ծանր ախտանիշներ դիտվում են նյարդային համակարգի ախտահարման դեպքում․ կարող են դիտվել ցնցումներ, կոմա և ուղեղաբնի ճողվածքով պայմանավորված մահ[10][9]։ Այս ամենը հնարավոր է, երբ նատրիումի մակարդակը նվազում է 120 mEq/L-ից[9]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանիշների ծանրությունը, սկսման վաղեմությունը, նատրիումի կոնցենտրացիան և օրգանիզմի հեղուկների ծավալը թելադրում են բուժման մոտեցումները[10]։ Երբ նատրիումի մակարդակը ցածր է 120mEq/L-ից, առկա են նյարդաբանական ծանր ախտանիշներ կամ հիվանդության սկիզբը եղել է արագ, անմիջապես նշանակվում է հիպերտոնիկ աղային լուծույթ[10]։ Ոչ հրատապ իրավիճակներում շտկումն անհրաժեշտ է իրականացնել դանդաղ՝ օսմոտիկ դեմիելինիզացնող համախտանիշից խուսափելու համար[10][9]։ Շտկման մեթոդի ընտրությունը կախված է անհավասարակշռության պատճառից։ Եթե հիվանդի մոտ առկա է օրգանիզմի ընդհանուր հեղուկի և նատրիումի ցածր մակարդակ, նշանակվում է ներերակային ֆիզիոլոգիական լուծույթ[9]։ Եթե հիվանդի մոտ առկա է հեղուկի ավելցուկ սրտային կամ երիկամային անբավարարությամբ պայմանավորված, կարելի է սահմանափակել ընդունվող հեղուկների քանակը կամ նշանակել կանթային միզամուղներ[9]։ Եթե հիվանդն ունի օրգանիզմի ընդհանուր հեղուկի նորմալ ծավալ, անհրաժեշտ է ընդունվող հեղուկների քանակի սահմանափակում[9]։

Կալիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիումը գլխավորապես ներբջջային էլեկտրոլիտ է, դրանով պայմանավորված նրա կոնցենտրացիան արյան մեջ տատանվում է 3․5-5 mEq/L-ի սահմաններում[10]։ Երիկամները պատասխանատու են նրա ավելցուկը օրգանիզմից հեռացնելու համար[10]։ Դա նշանակում է, որ երիկամներն ունեն վճռական դեր կալիումի հոմեոստազի պահպանման գործում։

Հիպերկալեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալեմիան արյան մեջ կալիումի մակարդակի բարձրացումն է։ Կալիումի մակարդակի 5 mEq/L-ից բարձրացումը համարվում է հիպերկալեմիա[9][10]։ Այն կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների և նույնիսկ մահվան[9]։ Որպես այդպիսին, հիպերկալեմիան համարվում է ամենավտանգավոր էլեկտրոլիտային խանգարումը[9]։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար հիպերկալեմիայի պատճառ են հանդիսանում երիկամների արտազատական ֆունկցիայի նվազումը, կալիումը տեղաշարժը դեպի արտաբջջային տարածություն, կալիումով հարուստ սնունդը՝ երիկամային անբավարարության դեպքում[9]։ Հիպերկալեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառը լաբորատոր սխալն է՝ արյան փորձանմուշի բջիջների քայքայման և կալիումի ատազատման հետևանքով[10]։ Այլ հաճախ հանդիպող պատճառներից են երիկամի հիվանդությունները, բջիջների մահը, ացիդոզը և երիկամներն ախտահարող դեղամիջոցները[9]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալեմիայի վտանգավորության պատճառներից մեկը այն է, որ հաճախ այն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում է միայն հիվանդի առաջնային զննման ժամանակ նշանակվող լաբորատոր հետազոտության ժամանակ[9]։ Կալիումի մակարդակի բարձրացման հետ կարող են դիտվել սրտխառնոց, փսխում, դիարեա [9]: Արտահայտված հիպերկալեմիայի դեպքում (>7 mEq/L) կարող են դիտվել մկանային ջղաձգումներ, թմրածություն, ծակծկոցներ, ռեֆլեքսների բացակայություն և պարալիզ (լուծանք)[9][10]։ Բնորոշ են նաև առիթմիաները, որոնք կարող են հանգեցնել մահվան[9][10]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի հիպերկալեմիայի բուժման 3 հիմնական ուղղություն․ Սրտի բջիջների կայունացում, կալիումի տեղափոխում ներբջջային տարածություն, օրգանիզմից կալիումի հեռացում[9][10]։ Սրտի բջիջների կայունացումն իրականացվում է ներերակային կալցիումի միջոցով[9]։ Կալիումի տեղափոխումը ներբջջային տարածություն իրականացվում է ինսուլինի և ալբուտերոլի ինհալյացիայի միջոցով[9]։ Օրգանիզմից կալիումի հեռացումն իրականացվում է հեմոդիալիզի, կանթային միզամուղների կամ խեժի միջոցով, որը նպաստում է կալիումի հեռացմանը կղանքի միջոցով[9]։

Հիպոկալեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալեմիան արյան մեջ կալիումի մակարդակի նվազումն է։ Կալիումի մակարդակի 3.5 mEq/L-նվազումը համարվում է հիպոկալեմիա[9]։ Այն հաճախ դիտվում է մագնեզիումի ցածր մակարդակի հետ զուգակցված[9]։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԻպոկալեմիայի պատճառ կարող են հանդիսանալ օրգանիզմից կալիումի էքսկրեցիայի (հեռացման, արտազատման) ուժեղացումը, կալիումով հարուստ սննդամթերքի քիչ կիրառումը, կալիումի տեղաշարժը դեպի բջջի ներս և որոշ էնդոկրին հիվանդություններ[9]։ Կալիումի էքսկրեցիայի ուժեղացումը հիպոկալեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառն է և կարող է պայմանավորված լինել միզամուղներով, մետաբոլիկ ացիդոզով, դիաբետիկ կետոացիդոզով, հիպերալդոստերոնիզմով կամ երիակամային խողովակային ացիդոզով[9]։ Կալիումի կորուստ կարող է դիտվել փսխման և դիարեայի հետևանքով[10]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալեմիան հաճախ ընթանում է անախտանիշ։ Ախտանիշներ կարող են դիտվել , երբ կալիումի մակարդակը նվազում է <2.5 mEq/L-ից[10]։ Բնորոշ նշաններն են մկանային թուլությունը և ջղաձգումները։ Կալիումի մկարդակի նվազումը կարող է հանգեցնել նաև սրտային առիթմիաների[9][10]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումն իրականացվում է կալիումի լրացման միջոցով, որը կարելի անել ինչպես ներերակային այնպես էլ բերանացի եղանակով[9][10]։ Քանի որ հիպոկալեմիան սովորաբար զուգակցված է լինում մագնեզիումի ցածր մակարդակի հետ, հիվանդներին նշանակվում է նաև մագնեզիում[10]։

Կալցիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալցիումի օրգանիզմի ամենամեծ քանակությունն ունեցող էլեկտրոլիտն է, սակայն այն մեծամասամբ գտնվում է ոսկրային հյուսվածքում[10]։ Կալցիումը մեծ մասամբ կլանվում և հեռացվում է աղեստամոքսային համակարգի միջոցով[10]։ Կալցիումի մեծ մասն ունի արտաբջջային տեղակայում և վճռական նշանակություն նեյրոնների, մկաննների, ֆերմենտների ֆունկցիաների և արյան մակարդման հարցում[10]։

Հիպերկալցեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԻպերկալցեմիան արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացումն է։ Կալցիումի մակարդակի 10.5 mEq/dL-ից բարձր լինելը համարվում է հիպերկալցեմիա[9]։ Արյան մեջ կալցիումի շատ բարձր մակարդակը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների[9]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալցեմիայի ամենահաճախ դիտվող պատճառներն են քաղցկեղի որոշակի տեսակները, հիպերպարաթիրեոիդիզմը, ֆեոքրոմացիտոման, վիտամին D-ի չարաշահումը, սարկոիդոզը և տուբերկուլյոզը[9]։ Հիպերպարաթիրեոիդիզմը և չարորակ հիվանդությունները համարվում են գերակշռող պատճառներ[10]։ Հիպերկալցեմիա կարող է առաջանալ նաև բջիջների քայքայման, երկարատև անշարժ լինելու և ջրազրկման հետևանքով[9]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալցեմիայի գերակշռող նշաններն են որովայնային ցավը, փորկապությունը, երիկամային քարերը, ծարավի և միզարձակման ավելացումը, սրտխառնոցը և փսխումը[9][10]։ Ծանր դեպքերում, երբ կալցիումի մակարդակը գերազանցում է 14 mEq/dL-ը կարող են դիտվել շփոթվածություն, հոգեկան վիճակի խանգարումներ, կոմա և ցնցումներ[9][10]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերկալցեմիայի հիմնական բուժումը ներերակային հեղուկնեերն են[9]։ Եթե հիպերկալցեմիան է արտահայտված է և/կամ զուգակցվում է քաղցկեղի հետ, կարեղ են կիրառվել բիֆոսֆոնատներ[9][10]։ Խիստ արտահայտված հիպերկալցեմիայի դեպքում արյունից կալցիումի հեռացման համար կարելի է դիտարկել հեմոդիալիզի հարցը[9][10]։

Հիպոկալցեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալցեմիան արյան մեջ կալցիումի մակարդակի նվազումն է։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալցեամիայի ամենահաճախ դիտվող պատճառները հիպոպարաթիրեոիդիզմը և վիտամիn D-ի անբավարարությունն են[9]։ Այն կարող է դիտվել նաև թերսնուցման, արյան փոխներարկման, էթիլենգլիկոլով թունավորման և պանկրեատիտի դեպքում[9]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկալցեմիայի ամենահաճախ դիտվող դրսևորումները նյարդաբանական և սիրտանոթային ախտանիշներն են[9][10]։ Հիվանդները կարող են նշել մկանային ջղաձգումներ և ցնցումներ, բերանի և մատերի շրջանում թմրածություն։ Կարող են դիտվել նաև շնչարգելություն, արյան ցածր ճնշում և սրտային առիթմիաներ[9]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԻպոկալցեմիայի դեպքում բուժումն իրականացվում է ներերակային կամ բերանացի եղանակով կալցիումի ընդունմամբ[9]։ Ներերակային կալցիում նշանակվում է արտահայտված հիպոկալցեմիայի դեպքում[9][10]։ Անհրաժեշտ է նաև ստուգել մագնեզիումի մակարդակը և անհրաժեշտության դեպքում շտկել[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Balcı, Arif Kadri; Koksal, Ozlem; Kose, Ataman; Armagan, Erol; Ozdemir, Fatma; Inal, Taylan; Oner, Nuran (2013). «General characteristics of patients with electrolyte imbalance admitted to emergency department». World Journal of Emergency Medicine. 4 (2): 113–116. doi:10.5847/wjem.j.issn.1920-8642.2013.02.005. ISSN 1920-8642. PMC 4129840. PMID 25215103.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Walls, Ron M.; Hockberger, Robert S.; Gausche-Hill, Marianne (2018). Rosen's Emergency Medicine: Concepts and Clinical Practice. Philadelphia, PA: Elsevier. էջեր 1516–1532. ISBN 978-0-323-35479-0.
  3. 3,0 3,1 3,2 Bockenhauer, D; Zieg, J (September 2014). «Electrolyte disorders». Clinics in Perinatology. 41 (3): 575–90. doi:10.1016/j.clp.2014.05.007. PMID 25155728.
  4. Tisdall, M; Crocker, M; Watkiss, J; Smith, M (January 2006). «Disturbances of sodium in critically ill adult neurologic patients: a clinical review». Journal of Neurosurgical Anesthesiology. 18 (1): 57–63. doi:10.1097/01.ana.0000191280.05170.0f. PMC 1513666. PMID 16369141.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Moritz, ML; Ayus, JC (November 2002). «Disorders of water metabolism in children: hyponatremia and hypernatremia». Pediatrics in Review. 23 (11): 371–80. doi:10.1542/pir.23-11-371. PMID 12415016.
  6. Dineen, R; Thompson, CJ; Sherlock, M (June 2017). «Hyponatraemia – presentations and management». Clinical Medicine. 17 (3): 263–69. doi:10.7861/clinmedicine.17-3-263. PMC 6297575. PMID 28572229.
  7. Ályarez L, E; González C, E (June 2014). «[Pathophysiology of sodium disorders in children]». Revista chilena de pediatria (Review). 85 (3): 269–80. doi:10.4067/S0370-41062014000300002. PMID 25697243.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Tintinalli, Judith E.; Stapczynski, J. Stephan; Ma, O. John; Yealy, Donald M.; Meckler, Garth D.; Cline, David M. (2016). Tintinalli's Emergency Medicine: A Comprehensive Study Guide. New York, NY: McGraw-Hill. ISBN 978-0-07-179476-3.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 9,31 9,32 9,33 9,34 9,35 9,36 9,37 9,38 9,39 9,40 9,41 9,42 9,43 9,44 9,45 9,46 9,47 9,48 9,49 Walls, Ron M.; Hockberger, Robert S.; Gausche-Hill, Marianne (2018). Rosen's Emergency Medicine: Concepts and Clinical Practice. Philadelphia, PA: Elsevier. էջեր 1516–1532. ISBN 978-0-323-35479-0.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 Tintinalli, JE; Stapczynski, J; Ma, O; Yealy, DM; Meckler, GD; Cline, DM (2016). Tintinalli's Emergency Medicine: A Comprehensive Study Guide. New York, NY: McGraw-Hill. ISBN 978-0-07-179476-3.