Մասնակից:Ռուբեն Դավթյան/8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թիրիոն Լանիսթեր
270px
Փիթեր Դինքլեյջը Թիրիոն Լանիսթերի դերում
ՍտեղծագործությունԳահերի Խաղ
Սեռարական
Ազգությունանդալներ
Բնակության վայրՄեերին
Տարիք39 [1][2]
Ծննդյան տարեթիվՎ․ է․ հետո 263 թ․
ԾննդավայրՔասթեռլիի ժայռ
ԸնտանիքԼանիսթերներ
Մականունսատանա, կիսամարդ
ԿոչումԹագուհու Գլխավոր Օգնական
Դերը կատարել ենՓիթեր Դինքլեյջ

Թիրիոն Լանիսթեր, ամերիկացի գրող Ջորջ Մարտինի կողմից ստեղծված գեղարվեստական կերպար է, որը նաև HBO հեռուստաալիքի Գահերի խաղը հեռուստասերիալի գլխավոր հերոսներից է։ Թիրիոն Լանիսթերի դերը հեռուստասերիալում խաղացել է Փիթեր Դինքլեյջը:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի Խաղը հեռուստասերիալի սկզբում Թիրիոն Լանիսթերը 23 տարեկան է[3]: Թիրիոնը ցածրահասակ է, աչքերի տարբեր գույնով (սև և կանաչ) և խայտաբղետ մազերով (բաց և մուգ): Սև Ջրի կռվում Թիրիոնը կորցրեց քթի մի մասը և ստացավ մեծ սպի իր դեմքին, որը նրան ավելի տգեղ դարձրեց: Թիրիոնը Լորդ Թայվինի ամենափոքր զավակն է, և անտարակույս ամենատգեղը: Թիրիոնին չհասավ ոչինչ նրանից ինչ աստվածները տվել էին նրա քրոջ՝ Սերսեյաին և եղբոր՝ Ջեյմեին: Ցածրահասակ Թիրիոնը մեծ դժվարությամբ էր հասնում եղբոր հետևից, իր կարճ ոտքերով: Նրա գլուխը շատ մեծ էր, համեմատած իր մարմնին:

Անձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրիոն Լանիսթերի մանկությունը շատ դժվար էր: Նա չարժանացավ հոր սիրուն,[3] քանի որ նրա մայրը մահացել էր նրան ծննդաբերելու ժամանակ: Միակ համեմատաբար նրան մոտ մարդը դա նրա եղբայր Ջեյմեն էր: 13 տարեկանում Թիրիոնն ամուսնանում է Թիշա անունով մի սովորական աղջկա հետ, որը Ջեյմեի խոսքերով մարմնավաճառուհի էր: Այս ամուսնությունը դուր եկավ Լորդ Թայվինին և նա չափազանց դաժանորեն վերաբերվեց իր որդու հետ՝ նրա հրամանով Գվարդեականներից յուրաքանչյուրը բռնաբարեց Թիշային Թիրիոնի աչքի առաջ:

Դերը սյուժեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի Խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Թիրիոնը թագավոր Ռոբերրտ Բարաթեոնի հետ գնաց Վինթերֆելլ, որտեղից էլ գնաց Պատ, Բենժեն Սթարքի և Ջոն Սնոուի հետ: Թագավորական նստավայր գնալու ժամանակ Թիրիոնը ձերբակալվեց Քեյթլին Սթարքի կողմից, իր որդի՝ Բրենդոն Սթարքի սպանության փորձի մեղադրանքով: Այնուհետև Քեյթլի Սթարքը Թիրիոնին տարավ Արծվի Բույն, որտեղ էլ Քեյթլինի քույր Լիզա Արրենը նրան մեղադրեց իր ամուսնուն թունավորելու մեջ: Որից հետո Թիրիոնը մի քանի օր անցկացրեց Արծվի բույնի օդային զնդանում:

Aquote1.png ֊ Օդային զնդանը կոտրում է բոլորին, խոսի՛ր, Սատանա։


֊ Ինչի՞ց սկսել, տիկնայք և պարոնայք, ես չար մարդ եմ, ես խոստովանում եմ դա: Իմ հանցանքները սահաման չունեն: Ես խաբել եմ, խորամանկել եմ, տրվել եմ մոլությանը և ցանկություններին, կարծում եմ ձեզ մանրամասնություններ են պետք: Յոթ տարեկանում ես տեսա մի աղախնի գետում լողանալուց, ես գողացա նրա շորը և նա ստիպված պալատ վերադարձավ մերկ, տասը տարեկանում ես իմ հորեղբոր կոշիկների մեջ գոմաղբ լցրեցի, իսկ երբ ամեն ինչ պարզվեց ես մեղադրեցի զինակրին: Մեկ անգամ էլ ես ավանակ տարա հասարակաց տուն...
- Գահերի խաղը
Aquote2.png


Թագավորների կռիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմե Լանիսթերի գերության մեջ հայտնվելուց հետո Թիրիոնը նշանակվեց Ջոֆրի Բարաթեոնի գլխավոր խորհրդական, որից հետո նա իր քույր Սերսեյայի դրածոների փոխարեն, իր օգնականներ նշանակեց վստահելի մարդկանց: Մշակեց ստրատեգիական պլան Սև Ջրի ճակատամարտի համար և մասնակցեց ճակատամարտին, սակայն վիրավորվեց, որի արդյունքում կորցրեց քթի մի մասը:

Թրերի մրրիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվին Լանիսթերի վերադառնալուց հետո, Թիրիոնը զիջեց Թագավորի Գլխավոր Օգնականի պաշտոնն իր հորը: Թայվինի ցանկությամբ Թիրիոնը ամուսնացավ Սանսա Սթարքի հետ: Թագավոր Ջոֆրի Բարաթեոնի մահանալուց հետո, որը մահացավ իր իսկ ամուսնության ժամանակ, նրան մեղադրեցին Ջոֆրիի սպանության մեջ, որը սակայն նա չէր արել: Նա պահանջեց փորձություն մենամարտով, սակայն նրա մարտիկ Օբերին Մարթելը պարտվեց մենամարտը Սիր Գրեգոր Կլեգանին և մահացավ, որից հետո Թիրիոնին դատապարտեցին մահապատժի: Սակայն նրան զնդանից ազատեց իր եղբայր Ջեյմեն, որից հետո նա պետք է Լորդ Վարիսի հետ գնար Պենտոս: Բայց միչև Պենտոս գնալը Թիրիոնը մտնելով իր հոր ննջասենյակ սպանեց իր սիրուհուն՝ Շայային, ապա զուգարանում գտնելով իր հորը սպանեց նրան աղեղնազենով[3]:

Պարը վիշապների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալանտիս հասնելուց հետո Թիրիոնին առևանգում է Ջորոխ Մորմոնտը, որն էլ ցանկանում էր նրան հասցնել Դեներիս Թարգարիենի մոտ։ Սակայն Քվարթ գնալու ճանապարհին նրանց ձերբակալում են ստրկավաճառները և վաճառում Մեերինի դարպասների մոտ՝ Մորմոնտին որպես ռազմիկ, իսկ Թիրիոնին որպես ծաղրածու։ Մարմոնտը հաղթում է բոլորին ռազմիկների հորում, իսկ այնուհետև փրկում Դեներիս Թարգարիենին։ Որից հետո էլ Դեներիս Թարգարիենը Թիրիոնին նշանակում է որպես Թագուհու Գլխավոր Օգնական։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրիոն Լանիսթերի դերը Գահերի Խաղը հեռուստասերիալում խաղացել է Փիթեր Դինքլեյջը[4]։ Առաջին եթերաշրջանում իր կատարած դերի համար Դինքլեյջը ստացել է Էմմի մրցանակը որպես 2֊րդ պլանի լավագույն դերասան դրամատիկական սերիալում, Ոսկե Գլոբուս մրցանակը, 2֊րդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, Satellite մրցանակը՝ նույն անվանակարգում, Scream որպես 2֊րդ պլանի լավագույն դեր։ Deadline֊ ը հաստատեց, որ Փիթեր Դինքլեյջը, ինչպես նաև Լինա Հիդին, Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, Էմիլիա Քլարկը և Քիթ Հարինգթոնը բանակցություններ էին վարում վերջին 2 եթերաշրջանների համար։ Նաև տեղեկացվում էր, որ նրանց վճարում էին $500 000 Գահերի Խաղի 7֊րդ և 8֊րդ եթերաշրջանների մեկ սերիայի համար[5][6]։ Սակայն 2016 թվականի նոյեմբերի 18֊ին հաստատվեց, որ նրանք վերջին երկու եթերաշրջաններում մեկ սերիայի համար պետք է ստանան $1 100 000։ 2017 թվականի ապրիլի թջ֊ին նրանց աշխատավարձը մեկ սերիայի համար բարձրացավ մինչև $2 600 000[7][8]։

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանի սկզբում Թիրիոնը, առանց Մեսանդեյաին և Մոխրագույն Ճիճվին տեղեկացնելու Մեերին է հրավիրում Յունքայի և Աստապորի ստրկավաճառներին և նրանց հետ բանակցություններ վարում։ Վեցերորդ եթերաշրջանի 5֊րդ սերիայում նա Վարիսի հետ հանդիպում է Ռգլոր Քինվարուին։ 8֊րդ սերիայում Դեներիսի հետ հանդիպում է Յարա և Թեոն Գրեյջոյների հետ։ Իսկ 10֊րդ սերիայում Դեներիսից ստացավ Թագուհու Գլխավոր Օգնականի կրծքանշան և նրա հետ մեկնեց գրավելու Վեսթերոսը[9]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարի հանրաճանաչությունը հասավ այնպիսի մեծ մասշտաբների, որ Մեծ Բրիտանիայում շատ նորածինների տալիս էին Թիրիոն անունը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tyrion Lannister
  2. Тирион Ланнистер
  3. 3,0 3,1 3,2 Дмитрий Злотницкий. Играющие в престолы: Великие дома Вестероса // Мир фантастики, № 13 (сентябрь 2004)
  4. Нелли Андреева HBO lures McCarthy, Dinklage to «Game» Reuters. 05.05.2009
  5. Andreeva Nellie (June 21, 2016)։ «‘Game Of Thrones’ Stars Set For Potential Season 8 On HBO With Big Raises»։ Deadline։ Վերցված է June 27, 2016 
  6. Robinson Joanna (June 21, 2016)։ «Game of Thrones: Are These Characters “Safe” After Renewing Contracts Through Season 8?»։ Vanity Fair։ Վերցված է June 28, 2016 
  7. Parker Mike (April 25, 2017)։ «Game Of Thrones season 7: Stars set to earn £2 Million per episode»։ Daily Express։ Արխիվացված օրիգինալից April 25, 2017-ին։ Վերցված է April 25, 2017 
  8. Hooton Christopher (April 25, 2017)։ «Game of Thrones season 7: Actors 'set to earn £2million per episode', making them highest-paid ever»։ The Independent։ Արխիվացված օրիգինալից April 25, 2017-ին։ Վերցված է April 25, 2017 
  9. 'Game Of Thrones' Season 6 Needs To Resolve These 'ASOIAF' Book Cliffhangers
  10. Cleveland Kent Evans. The great big book of baby names. — Publications International, Ltd, 2006. — P. 305. — 608 p. — ISBN 1412713005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]