Մասնակից:Ջամալյան Վաչիկ/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չարլզ Արտուր «Հմայիչ» Ֆլոյդ (), 30-ականների ամերիկացի բանկային ավազակ, «հանրության համար 1 թշնամի» (անգլ.՝ public enemy number one), ըստ ՀԴԲ-ի դասակարգման։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Արտուր Ֆլոյդը ծնվել է 1904 թվականի փետրվարի 3-ին ԱՄՆՋորջիա նահանգի Բարթոու շրջանում։ 1911 թվականին ընտանիքը տեղափոխվել է Օկլահոմա, որտեղ էլ Չարլզը անց է կացրել իր մանկությունը։ Ֆլոյդը նաև որոշ ժամանակ ապրել է Արկանզաս և Կանզաս նահանգներում[1]։

Հանցագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին կատարել է իր առաջին հանցագործությունը՝ գողանալով 3 դոլար 50 ցենտ։ 1925 թվականին Ֆլոյդը բնակություն է հաստատել Սենթ Լուիսում։ 1925 թվականի սեպտեմբերի 16-ին նա ձերբակալվել է ինկասատորի զինված կողոպուտի համար, որը նրան 11,5 հազար դոլար է բերել։ Ֆլոյդը ստացավ հինգ տարի, և երեք տարի անց ազատ արձակվլուց հետո երդվեց, որ այլևս երբեք բանտ չի ընկնի։ Ազատ արձակվելուց հետո Ֆլոյդը իր գործունեությունը տեղափոխել է Կանզաս։ 1929 թվականի մարտի 9-ին 25-ամյա Չարլզ Ֆլոյդին ձերբակալել են Կանզաս Սիթիում կողոպուտի կասկածանքով, սակայն երեք օր անց նա ազատ է արձակվել հանցանշանների բացակայության պատճառով։ 1929 թվականի մայիսի 6-ին նրան նորից ձեռբակալել են կաղոպուտի կասկածանքով, սկայն հաջորդ օրը նա ազատ է արձակվել հանցանշանների բացակայության պատճառով։ 1929 թվականի մայիսի 10-ին Ֆլոյդը կրկին ձերբակալվել է ոստիկանության կողմից Կոլորադոյի Պուեբլո քաղաքում թափառաշրջության համար: Դատարանը նրան դատապարտել է երկու ամսվա ազատազրկման և 50 դոլար տուգանքի[2]։ Դուրս գալով՝ Ֆլոյդը վերցրել է Ֆրենկ Միտչելի կեղծանունը և ուղեւորվել Օհայո նահանգի Ակրոն, որտեղ 1930 թվականի մարտի 8-ին ձերբակալվել է ոստիկան Հարլենդ Մենեսի սպանության կասկածանքով, որին մեկ օր առաջ սպանել էին խանութի կողոպուտի ժամանակ[3]։ Հաջորդ օրը նա ազատ է արձակվել ապացույցների բացակայության պատճառով, և Ֆլոյդը անհետացել է, բայց արդեն 1930-ի մայիսի 20-ին նրան նկատել են, երբ նա թալանել է Թոլեդոյի բանկերից մեկը: Մի քանի օր անց նա ձեռբակալվել է զինված կողոպուտի մեղադրանքով։ 1930 թվականի նոյեմբերի 24-ին դատարանը 26-ամյա Չարլզ Ֆլոյդին դատապարտել է 12 տարվա ազատազրկման «Ohio State Penitentiary» - ում, սակայն հաջորդ օրը Ֆլոյդին հաջողվել է փախուստի դիմել[4]։ Այդ պահից Ֆլոյդը որոշել է այլևս միայնակ չգողանալ, իսկ 1931 թվականի սկզբին հավաքել է զինված ավազակախումբ՝ բանկերի կողոպուտի համար։ 1931 և 1932 թվականներին Հմայիչի ավազակախումբը թալանել է 51 բանկ։ Արդեն այն ժամանակ նա ստացել է «հմայիչ» մականունը. տուժածներից մեկը ոստիկանությանը նկարագրել է որպես «պարզապես մի տղա՝ մի լավ տղա՝ այտերով, ինչպես խնձորները»։ Ֆլոյդը ատում էր իր մականունը: 1931 թվականի մարտի 25-ին Կանզաս Սիթիում բանկի կողոպուտի ժամանակ մի քանի տասնյակ վկաների աչքի առաջ Ֆլոյդ սառնասրտորեն ատրճանակից գնդակահարել է Ուելլի և Բոլա Էշ եղբայրներին, ապա նրանց դիակները վառվել են նրանց մեքենայի հետ միասին։ Նույն թվականի ապրիլի 23-ին հմայիչ Ֆլոյդի ավազակախումբը Բոուլինգ Գրինգիիկում (Օհայոյի նահանգ) բանկի կողոպուտներից մեկի ժամանակ գնդակահարել է ոստիկանության սպա Ռալֆ Կաստներին, որը փորձում էր նրանց կանգնեցնել[5]։

1931 թվականի հուլիսի 22-ին Կանզա Սիթիում կողոպուտի ժամանակ Չարլզ Ֆլոյդը 45 մմ տրամաչափի զենքից սպանել է «ATF»-ի գործակից Կյորտիս Բրուկսին, և ծանր վիրավորել է իր զուգընկերոչը[6]։ 1932 թվականին Միսուրիում նրա որսի ուժեղացման պատճառով Ֆլոյդը ստիպված էր իր գործունեությունը տեղափոխել Օկլահոմա. այսպես, 1932 թվականի ապրիլի 9-ին Մակինտոշ շրջանում Ֆլոյդին ձերբակալելու փորձի ժամանակ նրա հանցախմբի անդամները գնդակահարել էին նախկին շերիֆ Էրվա Քելլիին[7]։ Հաջորդ ամիսների ընթացքում Չարլզ Ֆլոյդի ավազակախումբը շարունակել է թալանել բանկերն ամբողջ Օկլահոմայում, մինչև 1932 թվականի նոյեմբերի 23-ը Ֆլոյդի խմբավորման չորս անդամներից երեքը չեն սպանվել ոստիկանների կողմից Բոլեյ քաղաքում բանկի վրա հարձակվելու ժամանակ։ Հենց Չարլզը վիրավորվել է, սակայն նրան հաջողվել է խուսափել ձեռբակալումից։ Դրանից հետո մի առ ժամանակ նրա կենսագորթյունը մնում է անհայտ[8]։

1933—1934 թվականների Կանզա սիթիի սպանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԴԲ-ն Ֆլոյդին կասկածում էր այսպես կոչված «Կանզաս Սիթիում սպանդի» մասնակցելու մեջ 1933 թվականի հունիսի 17-ին, երբ անհայտ անձինք սպանել էին երեք ոստիկանների և ՀԴԲ-ի գործակալի։ Ֆլոյդի մասնակցությունը մինչ օրս ապացուցված չէ։ 1933 թվականի ամռանը, Չարլզ Արտուր Ֆլոյդը վերսկսել է իր գործունեություն, և նորից հայտնվել էր իրավապաշտպանների ուշադրության ներքո. նոր գործընկերների հետ` 23-ամյա Ադամ Ռիշետի (1909-1938) և 19-ամյա Էուսի Էլիոթ (1914-1934), նա սկսել է թալանել բանկերը: 1933 թվականի հունիսի Հմայիչ Ֆլոյդի ավազակախումբը ավտոմեքենա է գողանում, իսկ հունիսի 14-ին Միսսուրի նահանգում բանկ է թալանում մոտավորապես 1700 ԱՆՄ դոլլարի չափով։ Նույն օրը, չապացուցված տեղեկատվության համաձայն, Ռիչետիին և Ֆլոյդն իբր սպանել են երկու ոստիկանների, որոնք փորձել են նրանց ձերբակալել[9]։ 1933 թվականի հունիսի 16-ին Ֆլոյդը, Ռիչետին և Էլիոթը մեքնայի հետ պատանդ էին վերցրել, սակայն նրանք ավելի ուշ ազատ էին արձակվել։ Չապացուցված տեղեկատվության համաձայն՝ Չարլզ Ֆլոյդը, Բեռն Միլլերը և Ադամ Ռիչետին 1933 թվականի հունիսի 17-ի գիշերը Кանզաս Սիթիի կայարանում գնդակահարել են երկու ոստիկանների, ՀԴԲ երկու գործակալների և վիրավորել ևս մեկին: Նաև սպանվել էր հայտնի հանցագործ Ֆրենկ Նեշը։ Սակայն ապացույցներ չկան, որ այդ հանցագործությունը հենց իրենք են կատարել[10]։ 1933 թվականի օգոստոսի 29-ին Ֆլոյդը և Ռիչետին թալանել են բանկը մոտովորապես 3000 ԱՆՄ դոլլարի չափով և դիմել փախուստի։ Մեկ ամիս անց նրանք հայտնվեցին Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում, որտեղ 1933 թվականի սեպտեմբերի 21-ին հանեցին Բնակարանը և տեղափոխվեցին իրենց ընկերուհիների մոտ՝ Ռոուզ էշը և Բոլեչ Բերդը, որտեղ էլ ապրել են ՝ առանց կողոպուտի, մինչև 1934 թվականը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934-ի փետրվարի 3-ին ոստիկանության հետ գնդակոծության արդյունքում սպանվել էր 20-ամյա Էյուզի Էլիոթը՝ Ռիչետիի և Ֆլոյդի նախկին զուգընկերը[11]։ Ջոն Դիլլինջերի ոչնչացման հաջորդ օրը՝ 1934 թվականի հուլիսի 23-ին, ՀԴԲ-ն Հմայիչ Ֆլոյդի վարկանիշը բարձրացրել է մինչև «հասարակության համար 1 թշնամի»: 1934 թվականի հոկտեմբերի 10-ին Չարլզ Ֆլոյդը Ադամ Ռիչետիի հետ միասին կատարել է իր կյանքի վերջին կողոպուտը, որի ընթացքում գնդակահարել է երկու ոստիկանի[12]։

1934 թվականի հոկտեմբերի 18-ի երեկոյան Չարլզ Ֆլոյդը, Ադամ Ռիչետին և նրանց ընկերուհիները պատահաբար ավտովթարի են ենթարկվել Իսթ-Լիվերպուլ, Օհայո մայրուղիներում՝ վատ տեսանելիության պայմաններում բախվելով սյանը։ Ոչ ոք չէր տուժել, սակայն մեքենան չէր կարող գնալ, և Ֆլոյդն ու Ռիչետին աղջիկներին քաղաք էին ուղարկել էվակուատորի հետևից, իսկ իրենք, վախենալով ձերբակալությունից, թաքնվել էին մոտակա անտառում։ 1934 թվականի հոկտեմբերի 19-ի լուսաբացին տեղի բնակիչներից մեկը՝ Ջո Ֆրիմենը և նրա որդին, կասկածելի մարդկանց էին նկատել սմոքինգներում, որոնք զառանցում էին երկրի ճանապարհներին, և այդ մասին հայտնել էին տեղի Շերիֆին: Նա 4 ոստիկան էր ուղարկել կասկածելի անձանց ինքնությունը ստուգելու համար։ 1934 թվականի հակտեմբերի 19-ին ոստիկանները Ջոն Ֆլուզոմի գլխավորությամբ փորձել էրին ձերբակալել հանցագործներին։ Նկատելով ոստիկաններին՝ Ռիչետին նետվել էր մոտակա անտառ, իսկ Ֆլոյդը վերձրել էր ատրճանակը և կրակ բացել։ Ֆաուլզի խմբից երեքը նետվել էին Ռիչետիի հետևից, և միայն ինքը՝ Ֆուլզը, փոխհրաձգության մեջ էր մտել Ֆլոյդի հետ, որը վիրավորել էր ոստիկանին ոտքից։ Դրանից հետո նա թաքնվել էր մոտակա անտառում։ Ռիչետտին հայտնաբերվել և կալանավորվել էր 1934-ի հոկտեմբերի 20-ի գիշերը 2 ժամ հետապնդումից հետո։

1934 թվականի հոկտեմբերի 22-ի առավոտյան Չարլզ Ֆլոյդը, զինված ատրճանակով և ինքնաձիգով, անտառից դուրս է եկել մոտակա ֆերմա, որտեղ խնդրանքից հետո տանտերերից մի քիչ ուտելիք է ստացել: Այնտեղ նրան հայտնաբերել են ՀԴԲ-ի գործակալները՝ Մելվին Պերվիսի գլխավորությամբ, որը մինչ այդ արդեն մասնակցել էր այնպիսի հայտնի գանգստերի ձերբակալմանը, ինչպիսին Ջոն Դիլինջերն է: Նրանք հրամայել էին նրան կանգ առնել, բայց հմայիչ Ֆլոյդը նրանց գնդակոծել էր Թոմփսոնի գնդացիր ատրճանակից, իսկ հետո արագ վազել մոտակա անտառ։ ՀԴԲ-ի աշխատակիցները կրակ են բացել փախչող հանցագործի վրա, որից Ֆլոյդը ծանր վիրավորվել է որովայնի շրջանում և աջ ձեռքը վինչեստերի՝ կողմից 38 տրամաչափի կրակոցներից, որն արձակել է սպա Չեսթեր Սմիթն, ու ընկել գետնին: Մոտենալով մահացող Ֆլոյդին Պուրվիսին ասաց. «Հմայիչ Ֆլոյդ, դուք ձերբակալված եք ազգի դեմ ուղղված հանցագործությունների համար, անվանեք ձեր հանցակիցների անունները և նրանց գտնվելու վայրերը, որտեղ նրանք թաքնվում են», որին հանցագործը պատասխանել է․ «Ես Չարլզ Ֆլոյդն եմ, ինձ թվում է, դուք ինձ սպանել էք,  գնացեք գրողի ծոցը... », որից հետո նա անմիջապես մահացել է:

1934-ի հոկտեմբերի 26-ին Չարլզ Արթուր Ֆլոյդը թաղվել է Օկլահոմա նահանգի Ակինսե քաղաքում։ Նրա հուղարկավորությանը ներկա էր մոտ 40 000 մարդ[13][14][15]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարկ Վեստերմանի և Քոդի Չեմբերլենի կոմիքսն Հմայիչն, Մանուկն ու Գնդացիրը Ալ Կապոնեի դեմ (Pretty, Baby, Machine) պատմում է 1933 թվականի իրադարձությունների մասին, երբ ԱՄՆ-ում գործում էր չոր օրենքը։ Այդ ժամանակ երեք գանգստերներ՝ Հմայիչ Ֆլոյդը, Մանուկ Նելսոնը և Գնդացրորդ Քելլին, ստիպված էին միավորել իրենց ուժերը՝ Ալ Կապոնեին դիմակայելու համար։ Կոմիքսի էկրանավորման իրավունքները ձեռք է բերել Landscape Entertainment-ը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Վուդի Գաթրին գրել է «Բալլադ հմայիչ Ֆլոյդի մասին» (The Ballad of Pretty Boy Floyd), որը հետագայում կատարվել է բազմաթիվ այլ երգիչների ու խմբերի կողմից։ Երգում Ֆլոյդը ցուցադրվում է որպես ազնիվ հերոս, աղքատների պաշտպան:

Pretty Boy Floyd խումբը անվանակոչվել է Հմայիչի պատվին[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Charles Arthur 'Pretty Boy' Floyd wanted poster- criminal history record or 'rap sheet'». Flickr (անգլերեն). Վերցված է 2017-10-16-ին.
  2. «Pretty Boy» Floyd Wanted Poster | Flickr — Photo Sharing! Արխիվացված 2014-04-29 Wayback Machine
  3. Officer Harland F. Manes, Akron Police Department, Ohio
  4. The Life and Death of Pretty Boy Floyd — Jeffery S. King — Google Books
  5. Patrolman Ralph Hiram Castner, Bowling Green Police Department, Ohio
  6. Special Agent Curtis C. Burks, United States Department of Justice — Bureau of Prohibition, U.S. Government
  7. Ervin Andrew «Erv» Kelley (1886—1932) — Find A Grave Memorial
  8. BANK ROBBERY Արխիվացված 2011-06-21 Wayback Machine
  9. ISBN 0-8160-4488-0
  10. Patrolman Grant Victor Schroder, Kansas City Police Department, Missouri
  11. en:List of Depression-era outlaws
  12. Public Enemies: America’s Greatest Crime Wave and the Birth of the FBI, 1933-34 — Bryan Burrough — Google Books
  13. Ingram, Dale (2009-10-18). «Family plot: Pretty Boy Floyd relative recalls his infamous uncle». Tulsa World. Արխիվացված է օրիգինալից 2010-10-27-ին. Վերցված է 2010-10-27-ին.
  14. Letters, Nov. 19, 1979 — Printout — TIME
  15. WebCite query result
  16. Tom Beaujour,Richard Bienstock,Chuck Eddy,Reed Fischer,Kory Grow,Maura Johnston,Christopher R. Weingarten, Rolling Stone (2019-08-31). «50 Greatest Hair Metal Albums of All Time» (անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2020-04-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Unger R. The Union Station Massacre: The Original Sin of J. Edgar Hoover’s FBI. Kansas City, Mo.: Andrews McMeel Publishing, 1997
  • Wallis M. Pretty Boy: The Life and Times of Charles Arthur Floyd. New York: St. Martin’s Press, 1992

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Who was "Pretty Boy" Floyd really?