Մասնակից:Պետրոսյան Արմինե/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Հովհաննիսյան
Ծնվել էմայիսի 12, 1932
ԾննդավայրԲերդաշեն, Մարտունու շրջան
Վախճանվել էդեկտեմբերի 25, 2017
Վախճանի վայրՍտեփանակերտ
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԱդրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտ (Բաքու)
Ստեղծագործական շրջան1954-2017թթ.
ԱշխատավայրԼեռնային Ղարաբաղի գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար (1974-1983թթ․)

Արմեն Խաչատուրի Հովհաննիսյան (Ավանեսյան) (1932, մայիսի 12, Ղզղալա (այժմ`Բերդաշեն), Մարտունու շրջան, Արցախի Հանրապետություն – 2017, դեկտեմբերի 25, Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն), հայ բանաստեղծ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Հովհաննիսյանը ծնվել է 1932 թվականի մայիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ղզղալա գյուղում (այժմ` Բերդաշեն): Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ 1968թ․ ավարտել է Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (Բաքու) բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը[4]: Ստեղծագործել սկսել է աշակերտական նստարանից։ 1954թ․ տպագրվել է բանաստեղծությունների առաջին շարքը Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթում, որի գրականության և արվեստի բաժնի վարիչը հայտնի արձակագիր Մարգար Դավթյանն էր, ով հետագայում դառնում է բանաստեղծի «հոգևոր հայրը»։ 1959 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ էր, 1994-ից՝ ԼՂՀ, 2002-ից՝ Հայաստանի գրողների միության, 2001-ից՝ Արցախի ժուռնալիստների միության անդամ[5]: 1974-1983թթ․ եղել է Լեռնային Ղարաբաղի գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Նույն ժամանակահատվածում ընտրվել է կուսմարզկոմի անդամ և աշխատավորների դեպուտատների մարզխորհրդի պատգամավոր։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1953 թվականին, Բաքվում, շինմոնտաժային կազմակերպությունում:

  • 1957-1958թթ․ աշխատել է Բաքվի «Գրական Ադրբեջան» հանդեսի խմբագրությունում։
  • 1958-1959թթ․ - Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագրությունում։
  • 1960-1963թթ․ - ԼՂԻՄ ժողովրդական ստեղծագործության տանը՝ որպես ավագ մեթոդիստ:
  • 1963-1964թթ․ - ԼՂԻՄ մշակույթի վարչությունում՝ որպես գլխավոր տեսուչ:
  • 1964-1966թթ․ - ԼՂԻՄ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես խմբագիր, այնուհետեւ՝ ռադիոթղթակից։
  • 1966-1970թթ․ - Ղարմետաքսկոմբինատի «Մետաքսագործ» թերթի խմբագիր։
  • 1970-1973թթ․ - Ղարմետաքսկոմբինատի կուսկոմիտեի քարտուղար։
  • 1973-1974թթ․ - Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի սեփական թղթակից։
  • 1974-1983թթ․ - Լեռնային Ղարաբաղի գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար։
  • 1983-1984թթ․ - հայրենի գյուղի՝ Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսության կուսկոմիտեի քարտուղար։
  • 1984-1988թթ․ - ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քաղլուստանը՝ որպես խորհրդատու։
  • 1988-1989թթ․ - ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի հրահանգիչ։
  • 1989-1990թթ․ - ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի կուսակցական ապարատի գաղափարախոսական բաժնի մամուլի սեկտորի վարիչ։
  • 1990-1993թթ․ - ԼՂ արհմիությունների մարզային խորհրդի լրատվական կենտրոնի վարիչ։
  • 1993-1994թթ․ - Գիտամեթոդական կենտրոնի գիտաշխատող։
  • 1996-1999թթ․ - «ԼՂ Հանրապետություն» թերթի գործադիր տնօրեն։
  • 1999-2001թթ․ - «Ազատ Արցախ» թերթի թղթակից, այնուհետև՝ հրատարակչության խմբագիր։
  • 2001-2002թթ․ - ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար։
  • 2002-2013թթ․ - «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գրական ալմանախ» (ժողովածուում տեղ են գտել Ա․ Հովհաննիսյանի գործերից), Բաքու, 1957թ․, 227 էջ
  • «Բարի ճանապարհ» (բանաստեղծություններ), Բաքու, 1959թ․, 62 էջ
  • «Հայրենի տուն» (բանաստեղծություններ), Բաքու, 1963թ․, 48 էջ
  • «Լեռնային վտակ» (ժողովածուում տեղ են գտել Ա․ Հովհաննիսյանի գործերից), Բաքու, 1963թ․, 132 էջ
  • «Նվագներ հողի» (բանաստեղծություններ), Բաքու, 1967թ., 60 էջ
  • «Գալիս ենք և մենք» (բանաստեղծություններ), Բաքու, 1973թ., 96 էջ
  • «Անմահների ձայնը» (բանաստեղծություններ), Բաքու, 1975թ․, 100 էջ
  • «Հեռաստանների կանչը» (բանաստեղծություններ), Բաքու, 1978թ․, 231 էջ
  • «Հայրենիք և սեր» (բանաստեղծություններ), Բաքու, 1980թ․, 192 էջ
  • «Չհորինված մեղեդիներ» (բանաստեղծություններ), Բաքու, 1984թ․, 165 էջ
  • «Ավանդատուն» (բանաստեղծություններ), Երևան, 1991թ․, 100 էջ
  • «Տարաժամի զանգեր» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 1997թ․, 127 էջ
  • «Տեսիլաժամ» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2002թ․, 63 էջ
  • «Մոմակալներում հալոցք չէ մոմի» (բանաստեղծություններ,) Ստեփանակերտ, 2002թ․, 191 էջ
  • «Ապաշխարան» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2007թ․, 320 էջ
  • «Արցախի երգը» (ժողովածուում տեղ են գտել Ա․ Հովհաննիսյանի գործերից), Ստեփանակերտ, 2011թ․, 359 էջ
  • «Քարափ․ Իրապատումներ» (արձակ), Ստեփանակերտ, 2011թ․, 80 էջ
  • «Երկերի ժողովածու», երկհատորյակ, Ստեփանակերտ, 2012թ․, 319-ական էջ
  • «Բառը սահմանի վրա» (ժողովածուում տեղ են գտել Ա․ Հովհաննիսյանի գործերից), Ստեփանակերտ, 2016թ․, 237 էջ
  • «Մայրամուտի նվագներ» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2016թ․, 55 էջ
  • «Իմ կորուստները, իմ կարոտները» (բանաստեղծություններ), Ստեփանակերտ, 2017թ․, 59 էջ

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանել է Նիկոլայ Գումիլյովի, Օսիպ Մանդելշտամի, Աննա Ախմատովայի, Բորիս Պաստեռնակի, Մարինա Ցվետաևայի, Վառլամ Շալամովի, Դմիտրի Չիստյակի, Միխայիլ Դուդինի, Լեսյա Ուկրաինկայի, Էդուարդաս Մեժելայտիսի, Ռիմա Կազակովայի, Անատոլի Կրասնովի, Անդրեյ Վոզնեսենսկու, Ելենա Իսաևայի, Սեսար Վալեխոյի ստեղծագործությունները։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծովինար, «Հոգու մեղեդիներ», Ստեփանակերտ, 1998թ․, 112 էջ
  • Ծովինար, «Սիրտս ափի մեջ», Երևան, 2000թ․, 72 էջ

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկրատ Խանյան, «Հայրենի եզերքի և սիրո ծարավը (Արմեն Հովհաննիսյանի քնարերգությունը)», Ստեփանակերտ, 2007թ․, 47 էջ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի գրողների միություն». http://artsakhwriters.com. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «ARTSAKHpress». http://artsakhpress.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «Արցախի հեռուստատեսություն». http://www.artsakh.tv. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. Խաչատրյան, Հայկ (1986). Գրական տեղեկատու. Երևան: Սովետական գրող. էջ 311.
  5. Հարությունյան, Մհեր (2012). Լրագրողական հանրագիտակ. Ստեփանակերտ: Դիզակ պլյուս. էջ 169.