Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ61

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լենդիսի գիտափորձ, հոգեբան Կարինի Լենդիսի կողմից իրականացված հոգեբանական գիտափորձերի շարք, որը կոչվում է նաև Ինքնաբուխ դեմքի արտահայտություններ և ստորադասություն։ Շարքն անցկացվել է 1924 թվականին Մինեսոտայի համալսարաններից մեկում[1]։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի նպատակն էր բացահայտել հույզերի արտահայտման համար պատասխանատու դեմքի մկանների աշխատանքի ընդհանուր օրինաչափությունները, հայտնաբերել այն դիմախաղը, որը բնորոշ է այդ հույզերին:

Ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հետազոտվողներ հանդես են եկել Կարինի Լենդիսի ուսանողները[2]: Ավելի հստակ արդյունքներ ստանալու համար ուսանողների դեմքին գծեր էին նկարել: Այնուհետև գիտնականը տարբեր ձևերով հույզեր է առաջացրել փորձարկվողների մոտ։ Ուսանողները լսում էին ջազ, հոտոտում ամոնիակ, դիպչում կենդանի դոդոշներին: Հույզը դրսևորելու պահին Լենդիսը նրանց լուսանկարում էր։ Գիտափորձի ամենատհաճ մասը եզրափակիչն էր, երբ մասնակիցները պետք է կտրեին կենդանի առնետի գլուխը: Մասնակիցներից շատերը համաձայնել են: Հեղինակն ասել է, որ «Նրանք փորձում էին ամեն ինչ անել հնարավորինս արագ, բայց արդյունքում առնետի գլխատումը վերածվել է դժվարին ու երկար աշխատանքի»:

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինիի գիտափորձի արդյունքում ոչ մի օրինաչափություն չի հայտնաբերվել, սակայն հոգեբանները հաստատել են, որ մարդիկ հեշտությամբ ենթարկվում են հեղինակությանը և պատրաստ են անել այն, ինչ երբեք չէին անի իրենց ցանկությամբ[3]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձը հանրության կողմից քննադատության է ենթարկվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով: Գիտափորձը նպատակին չի հասել և համարվել է ձախողված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Facial expressions while decapitating a rat, 1924». www.madsciencemuseum.com. Վերցված է 2017-09-13-ին.
  2. «Carney Landis: The Scourge of Rats Everywhere». Games for the Web (Fall 2010) (ամերիկյան անգլերեն). 2010-10-14. Վերցված է 2017-09-13-ին.
  3. Landis, C. (1924). Studies of Emotional Reactions, II., General Behavior and Facial Expression. Journal of Comparative Psychology. 4(5): 447-509