Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ40

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դինո Մորեա (անգլ.՝ Dino Morea, ), նախկին մոդել, իսկ այժմ՝ հնդիկ դերասան, նկարահանվում է Բոլիվուդում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինո Մորեան ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 9-ին Բանգալորում՝ իտալացու և հնդկուհու ընտանիքում[1]։ Դինոն երեք տղաներից միջնեկն է[2]։ Նրա ավագ եղբոր անունը Նիկոլո է, իսկ կրտսերինը՝ Սանտինո։ Մորեան հաճախել է Բանգալորի ռազմական դպրոցը, ապա ավարտել է Սուրբ Ջոզեֆի քոլեջը։ Հաճախել է նաև Քլերենսի ավագ դպրոց։ Առաջին անգամ նրան նկատել են, երբ աշխատում էր որպես մոդել։ Շուտով ապագա դերասանը ստացավ իր առաջին դերը կինոյում։

Դինո Մորեայի դեբյուտը կայացել է Ռինկե Քհանայի հետ ձախողված «Սիրո մեջ լինում է նաև այդպես» ֆիլմում (1999)։ Այնուհետև նա նկարահանվել է հաջող թամիլական «Բանականություն և զգացմունքներ» ֆիլմում (2000), իսկ 2002 թվականին՝ «Առեղծված» սարսափ ֆիլմում և «Մեղքի զգացում» թրիլերում։ Նրա հաջողված աշխատանքներից են նաև «Փոխակերպուկ» (2003), «Ոչինչ մի ասա» (2003), «Արյան կախարդանք» (2004) և «Լքված գործարան» (2009)[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Անվանակարգ Կինո Հաղթող
2003 Zee Cine մրցանակ Լավագույն զույգ «Գաղտնիք» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dino Morea - Biography». Oneindia.in. Արխիվացված է օրիգինալից 11 January 2013-ին. Վերցված է 30 August 2010-ին.
  2. Digital Native (31 May 2017). «Dino Morea reveals his Kerala Connection». The News Minute. Վերցված է 7 January 2019-ին.
  3. Jurgen Fauth; Marcy Dermansky. «Dino Morea». About.com. Վերցված է 30 August 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]