Մասնակից:Ներսեսյան Լեյլի/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յելոուսթոունի ազգային պարկ Համաձայն հնագետների տվյալների մարդիկ սկսել են ապրել տարածքում 11000 տարի առաջ: Այգու տարածքում ժամանակակից հետազոտողները առաջին անգամ հայտնվեցին 1805 թվականին, սակայն 1860-ականներից այստեղ չեն կատարվել գիտական և տնտեսական գործունեություններ: Սկզբում պարկը գտնվել է ԱՄՆ զորքի կառավարման տակ, իսկ 1917 թվականին փոխանցվել էր ազգային զբոսայգիների ծառայությանը: Պարկի հսկայական տարածքում գտնվում են լճեր, գետեր, քարանձավներ և կիրճեր: Հյուսիսային Ամերիկայի լճերից ամենալեռնային լիճը դա Յելոուսթոուն լիճն է, որը գտնվում է մայրցամաքի ամենամեծ հրաբուխի վրա: Կալդերան համարվում է քնած հրաբուխ, որը ժայթքել է մի քանի անգամ վերջին երկու միլիոն տարիների ընթացքում: Պարկի տարածքի մեծ մասը ծածկված է սառեցված լավայով: Պարկում աճում է մոտ երկու հազար տեսակի բույսեր, հանդիպում են հարյուրավոր թռչուններ, ձկներ, կաթնասուններ: Տարածքի մեծ մասը կազմում են անտառները և փոքր անապատները: Անտառները հաճախակի հրդեհվում են, մոտ երրորդ մասը հրդեհվել է 1988 թվականից: Պարկում ասֆալտապատված են հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ, որը հեշտացնում է այցելուների շարժը: Պարկը լայն ճանաչում է ձեռք բերել Թոմաս Մորանի նկարների շնորհիվ: Հետագայում նրա անունով կոչվեց Յելոուսթոունի սարերից մեկը: Պարկի առաջին ինտենդանտ նշանակվեց Նաբանիել Լենգֆորդը: Նրան չէր տրամադրվել դրամային ռեսուրսներ, որի պատճառով պարկում լուրջ պրոբլեմ դարձավ կենդանասպանությունը: 1877 թվականին Լենգֆորդը ստիպված էր հեռանալ: Նրա հետնորդը՝ Ֆիլետուս Հորրիսը ԱՄՆ-ի կոնգրեսից ստացավ դրամական միջոցներ, որոնցով ստեղծվեցին ճանապարհներ և տուրիստական օբյեկտներ: 1880 թվականին յուսիսային ելքին մոտեցվեց երկաթուղին, որը առաջացրեց այցելուների մեծ հոսք: Կենդանասպանության դեմ պայքարի համար 1886 թվականին պարկ ժամանեցին ԱՄՆ-ի զորքի մի մասը: Երբ 1995 թվականին 14 գայլ ազատ արձակվեցին պարկի տարածքում, գիտնականները չէին պատկերացնում թե ինչպես դա կփոխի պարկի բնության համակարգը: Պարկում մոտ 70 տարի գայլեր չկային, այնտեղ թագավորում էին եղջերուները, որոնց անկանոն բազմանալը մեծ վնաս էր հասցրել տեղի ֆլորային: Իհարկե, 14 գայլ կարողացան վերացնել բոլոր եղջերուներին: Դրանից հետո պարկի բնությունը վերականգնվեց: Վեց տարվա ընթացքում հինգ անգամ ավելացան ծառերը: Գայլերը քչացրեցին շնագայլերի քանակը, ինչի հետևանքով ավելացավ մկների և նապաստակների քանակը:Պարկ մտան արջերը, որոնք սնվում էին գայլերի թողած մնացորդներով: Պարկում ավելացավ հատապտուղների քանակը: Եվ ամենահետաքրքիրը՝ գայլերը չփոխեցին գետերի հոսքը: Գայլերի ազդեցությունը եղջերուների վրա, բերեց գետերի ափերի ծառերի և խոտերի ամրապնդմանը: Փոխվեց պարկի աշխարհագրությունը ի շնորհիվ 20 տարի առաջ պարկ բաց թողնված 14 գայլերի:

Աշխարհագրությունը

Պարկի մոտ 90%-ը գտնվում է Վայոմինգ նահանգի տարածքում, 3%-ը Մոնտանա և 1%-ը Այդախո նահանգներում: Պարկն ունի ուղղանկյուն ձև: Ասֆալտապատ ճանապարհի երկարությունը, որը անցնում է պարկի հիմնական տեսարժան վայրերով, կազմում է 230 կմ: Գետերը և լճերը կազմում են 5%, այդ թվում ամենամեծ լիճը Յելոուսթոունը (մակերեսը 352.2քմ, խորությունը 122մ): Անտառները կազմում են տարածքի 80%-ը: Պարկի տարածքի 2/3 մասը, այդ թվում Յելոուսթոուն լիճը և տուրիստական տեսարժան վայրերը պատկանում են Ատլանտիկ օվկիանոսի ջրավազանին: Պարկը տեղակայված է ծովի մակարդակից մոտ 2400մ բարձրության վրա: Բոլոր կողմերից փակված է սարերով 2700-ից մինչև 3400մ բարձրությամբ՝ հյուսիս-արևմուտքում Գալերին, հյուսիսում Արջի Ատամ, արևելքում Աբսարոկա, արևմուտքում և հարավ-արևմուտքում Տիտոն սարերով: Զբոսայգու ամենաբարձր կետը ծովի մակարդակից 3462մ բարձրության վրա Անգղի պիկ, ամենացածրը գտնվում է Ռիզ գետակի մասում: Այս ամենը միասին ձևավորում է Յելոուսթուն հրաբուխը: Յելոուսթոուն զբոսայգում գտնվում է աշխարհում ամենամեծ քարացած անտառը, որը առաջացել է մի քանի հազար տարի առաջ կատարված ժայէքումից: Ծառերը այդ ժայթքումից քարացել են: Այգու 290 ջրվեժից ամենաբարձրը և ամենաշատ ջրի ծախսը կատարողը Յելոուսթոուն գետի վրա գտնվող 94մ բարձրությամբ Ներքևի ջրվեժն է:

Երկրաբանությունը

Յելոուսթոունի կալդերան Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ հրաբխային համակարգն է: Հաճախ նրան անվանում են սուպեր հրաբուխ, քանի որ առաջացել է 640 հազար տարի առաջ եղած ժայթքումից: Զբոսայգում զգացվում են նաև հետքեր ավելի վաղ տեղի ունեցած երկու ժայթքումներից: Բոլոր 3 ժայթքումները իրենցից հետո առաջացրել են մեծ քանակով փոշի, ինչը ցրվել է ամբողջ Հյուսիսային Ամերիկայով: Առաջացած փոշին ու մոխիրը բերել են կլիմայի փոփոխմանը, բնության և կենդանիների ոչնչացմանը: Եվս մեկ ժայթքում էլ տեղի է ունեցել 160 հազար տարի առաջ, ինչի հետևանքով Յելոուսթոուն լճի արևմուտքում առաջացել է ոչ մեծ կալդերա: Վերջին ժայթքումից հետո, որից մեկը վերջացել է 70 հազար տարի առաջ, բերել է այն բանին, որ կալդերայի մեծ մասը թաղվել է լավայի հաստ շերտի տակ: Յելոուսթոունի կալդերայում կարելի է տեսնել ռիոլիտի և բազալտային լավայի մնացորդներ: Լավայի շերտեր նկատվում են Յելոուսթոուն գետի փեշերին: Յելոուսթոունը հսկայական գեյզերային դաշտ է: Զբոսայգու տարածքում գտնվում են 3000 գեյզերներ, որը կազմում է աշխարհի գեյզերների 2/3 մասը: Նրանց մեջ է աշխարհում ամենամեծ Նավ գեյզերը, ինչպես նաև ամենաճանաչված Ծեր ծառայող գեյզերը, որը բաց է թողնում 45-ից մինչև 125 րոպեի ընթացքում 40մ բարձրությամբ տաք ջրի շիթ: Աշխարհում գոյություն ունեն ընդամենը 5 գեյզերային դաշտ, սկսած Յելոուսթոունից: Մնացած գեյզերները Ռուսաստանում են՝ կամչատկա թերակղզու հյուսիսային մասում; Մոտ 40 գեյզերներ գտնվում են Չիլիում՝ Էլ Տատիո, Բոլիվիայի սահմանին, մոտ 80-ը նոր Զելանդիայում Ռոտոուռա քաղաքի մոտ: Գեյզերներ կան նաև Իսլանդիայում: Այս 5 տեղերից ամենաունիկալը և ամենաշատ այցելվածը Յելոուսթոունի ազգային զբոսայգին է: 2001 թվականի մայիսին ստեղծվեց Յելոուսթոունի հրաբխային _____________ : Նրա խնդիրներից է ոչ միայն հետևել հրաբուխներին, այլ գնահատել հրաբուխներիի հետ կապված վտանգները: 2003 թվականի զբոսաշրջիկների այցի Նորրիս գեյզերային ջրավազան կասեցվեց, որովհետև նկատվել էր ջրի տաքության բարձրացում սովորականից: Մի քանի գեյզերներ այնքան էին տաքացել, որ ջրի փոխարեն գոլորշի էին բաց թողնում: 2006 թվականին հայտնաբերվեց, որ հողը երկու տեղում բարձրանում է 4-6սմ: Դա առաջացրեց մեծ հետաքրքրություն լրատվամիջոցների կողմից: Նորրիս ջրավազանում տաք գազերից և գոլորշուց մահացել էին 5 բիզոն: Ամեն տարի զբոսայգում տեղի են ունենում հազարավոր մանր երկրաշարժեր, որոնք մարդու համար աննկատելի են: Այստեղ տեղի են ունեցել 6 խոշոր երկրաշարժեր, բոլորն էլ բարձր մագնիտուդայով: նրանցից մեկի էպիկենտրոնը զբոսայգու հյուսիսային սահմանին էր: Այդ երկրաշարժը առաջացրեց զբոսայգուն վնասող հետևանքներ: Ստեղծվեց նոր Երկրաշարժի լիճը: Այդ երկրաշարժի հետևանքով մահացան 28 մարդ, սկսվեց մի քանի գեյզերների ժայթքումներ, առաջացան մեծ ճաքեր, մաքուր ջրերը կեղտոտվեցին: 1975 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցած (6.1 բալ) երկրաշարժը մեծ վնասներ չպատճառեց: 1985 թվականին՝ երեք ամիսների ընթացքում, գրանցվեց մոտ 3000 փոքր երկրաշարժեր այգու հյուսիս-արևմուտքում, դա կապված է Յելոուսթոունի կալդերայի իջեցման հետ: Ավելի փոքր երկրաշարժեր գրանցվեցին 2007 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

Ֆլորան

Զբոսայգում աճում են 1870 տեսակի բույսեր, որից 1700-ը տեղական տեսակ է, իսկ 170 տեսակը դրսից բերված: Կան 8 տեսակի եղևնիներ, այդ թվում սոճիները կազմում են մոտ 80%-ը: Հաճախ հանդիպում են ուռենիներ և կեչիներ: Հետաքրքիր է, որ կեչիների անտառները զբոսայգում XX դարի ընթացքում նվազում էին, իսկ վերջերս սկսեցին ավելանալ: Ծաղկող բույսերի մեծ մասը ծաղկում է մայիսից սեպտեմբեր: Այգու սահմանների հայտնաբերվել է վերբենայի վայրի տեսակը, իսկ մյուս տեսակները աճում են ավելի տաք կլիմայում: Այս բույսի հայտնվելը այգում կախված է գետերի միկրոկլիմայի հետ: Այս հազվագյուտ բույսը գոյություն ունի մոտ 8000 տեսակով և նրանք բոլորը աճում են ավազային հողերում՝ Յելոութոուն լճի ափին: Ոչ տեղական բույսերը այգում հայտնվել են ոչ այնքան շուտ: Շատերը հանդիպում են զբոսաշրջիկների հավաքատեղերում:

Ֆաունան

Զբոսայգում կան մոտ 60 տեսակի կենդանիներ, այդ թվում գայլեր, արջեր: Մեծ տեսակների մեջ հանդիպում են բիզոններ, սև արջեր, եղջերուներ և այծեր: Բիզոնների քանակը այգում համեմատաբար շատ է, մոտ 4000: Այս փաստը անհանգստացնում է ագարակատերերին, որ բիզոնները համաճարակ կփոխանցեն տնային կովերին: Բիզոնների կեսը վարաքված են բրոցելյուզով, սակայն տնային կենդանիների վարաք այժմ չի նկատվել: Յելոուսթոուն զբոսայգում 1926 թվականին ոչնչացվել էին գայլերը, դրանից հետո խոշոր գիշատիչ դարձան կոյոբները, որոնք ոչնչացնում էին կրծողներին: Սակայն կոյոբները չեն որսում մեծ եղջերավորների, այդ պատճառով նրանց մեջ հիվանդությունները դարձան հաճախակի: Հետագայում անհրաժեշտություն եղավ պաշտպանել գայլերին: 1973 թվականին ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց ոչնչացող տեսակների վերաբերյալ ակտ, որտեղ հիշեցվեց նաև գայլերը: 1990-ականներին այգի բաց թողնվեցին մեքենիական գայլերի: 2005 թվականին նրանց քանակը կազմեց 118 գլուխ: Զբոսայգում ապրում են 600 գրիզլի արջեր, 18 տեսակի ձուկ, այդ թվում կրիաներ և օձեր:

Անտառային հրդեհներ

Հրդեհները բնության մեջ հաճախակի են լինում և բույսերը ինչ-որ կերպ համակերպվել են: Ծառերը ունեն հաստ կեղև, ինչը պաշտպանում է միջուկը հրդեհից: Սոճիների կոները բացվում են բարձր ջերմաստիճանի տակ և սերմերը հրդեհի ժամանակ տեղափոխվում են: Ծառերը, որոնք ավելի վատ են պաշտպանված, աճում են խոնավ տեղերում, որտեղ հրդեհի հավանականությունը քիչ է և բազմանում են հրդեհից չվնասված արմատներով: Յելոուսթոուն զբոսայգում անտառային հրդեհներ բռնկվում են 300 տարին մեկ: Յուրաքանչյուր տարի կայծակից բռնկվում են 35 անտառային հրդեհ, որից՝ 6-10-ը մարդկային գործոնով: Այգում տեղադրված են 3 հրդեհային կայան և բացի այդ կատարվում են մշտական հետազոտություններ: Հիմնականում հրդեհները բռնկվում են հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի կեսերը, օրվա երկրորդ կեսից: Հրդեհները տարածվում են ոչ շատ կես հեկտարից և քիչ դեպքերում այն հասնում է 40 հեկտարի: Ներկայումս այգու քաղաքականությունը կայանում է նրանում, որ արհեստական հրդեհները անհրաժեշտ է մարել, իսկ բնական հրդեհներին հետևել և մարել այն ժամանակ, երբ նրանք կարող են վնասել մարդկանց, կառույցներին: Սա իրագործվում է 1970 թվականից: Մինչ այդ ցանկացած տեսակի հրդեհ համարվում էր վնասակար: 1988 թվականի չոր ամռանը այգում բռնկվեց կատաստրոֆիկ հրդեհ: Օգոստոսի 20-ին այրվեց 610կմ² անտառ: Հրդեհը վնասեց 3213կմ² անտառ, ինչը կազմում է անտառի մոտ 36%-ը: մահացավ 2 մարդ: Վնասը կազմեց 120 մլն դոլլար: Հրդեհները վերջացան աշնանը, անձրևներից: Ներկայումս այս հրդեհի հետևանքները նկատվում է զբոսայգում: Քանի որ այգին գտնվում է սարերում, նրա տարածքում նկատելի են կլիմայական տարբերություններ: 1936 թվականին գրանցվեց ռեկորդային ջերմաստիճան 37°C, 1933 թվականին ռեկորդային ցածր ջերմաստիճան -54°C: Ամռանը ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 20°C-25°C, գիշերները բարձր լեռներում կարող է լինել 0°C-ից ցածր: Ամռանը նկատվում են ամպրոպներ: Գարնանը և ամռանը ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 0-20°c, գիշերը 5-20°C: Անձրևների մակարդակը այգու տարածքում տարբեր է, ամենաքիչը՝ 380մմ տարեկան իսկ Մամոնտի տաք աղբյուրի մոտ ամենաշատը տարեկան 2000մմ այգու հյուսիս արևմուտքում: Ձյուն կարող է տեղալ եղանակի տարբեր ժամանակ: Շատ քիչ են տեղի ունենում տոռնադոները: Ամենաուժեղը գրանցվել է 1987 թվականի հուլիսի 21-ին, քամու ուժգնությունը կազմել է 93-ից 116մ/վ, որից հետո նկատվեց ավերվածություններ 3կմ երկարությամբ:

Զբոսաշրջիկների

Սկսած 1960 թվականից Յելոուսթոունի ազգային այգու այցելուների թիվը կազմել է 2մլն մարդ: 2006 թվականին՝ 2870295 մարդ: Այգում աշխատանքի են ներգրավված 3700 մարդ, որոնք աշխատեցնում են հյուրանոցներ, խանութներ, լցակայաններ: Բացի նրանցից այգում աշխատում են 800 հիմնական և սեզոնային աշխատակիցներ ԱՄն ազգային զբոսայգիների ծառայության կողմից: Այգում տեղակայված են 9 ինֆորմացիոն կենտրոններ և թանգարաններ, նրանք հանդիսանում են պատմական հուշարձաններ: Հյուրանոցներում ամառային սեզոնին գրանցվում են մի քանի ամիս առաջ: Շատերը հանգրվանում են մոտակա բնակելի կենտրոններում: Այգում կան մի քանի ասֆալտապատ ճանապարհներ, որոնք տանում են դեպի այգու տեսարժան վայրեր: Այս ճանապարհները կազմում են մեծ ութաձև տեսք: Մեծ օղակը ունի 225կմ երկարություն, որը միանում է մյուս ճանապարհներին 5 ելքով: Ասֆալտապատ ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 499կմ: Ձմռանը բոլորը փակ են ավտոմաբիլային երթևեկության համար: Հուլիսից-սեպտեմբեր այգի կարելի է հասնել Սոլթ Լեյք Սիթիի և Բոզմենի ավտոբուսներով: Անմիջապես այգում հասարակական տրանսպորտ չկա: Այգում կա 1770 արահետ: Լեռնային տուրիզմը զարգացած չէ, որսը արգելված է, իսկ տնային կենդանիներին թույլատրվում է դուրս բերել կապերով: Ձկան որսը թույլատրվում է միայն համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում:

















XVIII դարում իսպանացիք համառորեն փնտրում էին ցամաքային առևտրի ճանապարհ հյուսիսամերիկյան մայրցամաքից դեպի Խաղաղ օվկիանոս, Կալիֆորնիա: Նոր Իսպանիայում Սանտա Ֆե քաղաքից էքսպեդիցիան առաջանում էր խորքը՝ դեպի լեռնային շրջանններ։ Դեռ հեռվից նրանք նկատեցին մութ կետ, որը պարզվեց փշատերև անտառ էր՝ քարավանների համար հիանալի կողմնորոշիչ։ Այդ ժամանակ քարտեզների վրա հայտնվեց Մեսա Վերդե անվանումը։ Այս վայրի արևմտյան շրջանում եվրոպացիք սկսեցին հիմնավորվել XIX դարի վերջում։ 1888 թվականի դեկտեմբերի 18-ին ձիավոր նախրապահ Ռիչարդ Ուէզերիլը փնտրելով կովերին, ձորի մյուս ափին նկատում է իրական քաղաք տներով ու աշտարակներով։ Հաջորդ օրը Ռիչարդը վերադարձավ, որպեսզի նորից ուշադիր նայի այդ հրաշքին։ Նա տեսավ մեծ քարե շենք, որը նման էր ամրոցի։ Դեղին պատերից սև ուղղանկյուններով նայում էին տասնյակ պատուհաններ։ Հետագայում Ռիչարդը և նրա եղբայրները սանդուղքի օգնությամբ կարողացան հասնել այդ շենքին և ուսումնասիրել այն։

Մեկ տարի անց նրանք ժայռերում հայտնաբերեցին ևս 182 բնակեցված տեղեր։ Գտնված ամենօրյա առարկաները նրանք վաճառեցին թանգարաններին և անհատ կոլեկցիոներներին։ Տրամաբանական էր, որ որ հնագույն քաղաքները կառուցել էին նավախո հնդկացի ցեղերի նախորդները: Այդ պատճառով Ռիչարդ Ուէզերիլը առաջարկեց բնակչությանը կոչել «անասացի», որը նավախոների լեզվով նշանակում էր նախնիներ: 10մ բարձրությամբ սանդուղքը մի մասն է պատշգամբով տանը հասնելու համար: Այդ տանը հասնելու համար պետք է սողոսկել նեղ թունելի միջով և բարձրանալ աստիճաններով: 1893 թվականին դուրս եկավ առաջին գիտական աշխատանքը նվիրված այդ բացահայտմանը, շվեդ Գուստավ Նորդենշելդի «Մեսա Վերդեի ժայռե կացարանները»: Հետագայում այդ հեռացված տեղերին հասան «սև հնագետները»: Նրանք այրեցին մեծ շենքի տանիքը և պատերին առաջացրեցին ծակեր: 1980 թվականի վերջին Կոլորադո նահանգի կանանց ընկերությունները սկսեցին պաշտպանել ունիկալ հնությունները: 1906 թվականին Մեսա Վերդեի շրջանը դարձավ առաջին ազգային պարկը: Այնտեղ արգելեցին կատարել պեղումներ, տեղաշարժել պատմական առարկաներ:

Մեսա-Վերդե ազգային պարկ կարելի է հասնել հյուսիսային մայրուղիով, որը անցնում է Կորտեզ և Դուրանգո քաղաքների միջով։ Առաջին մարդիկ այցելել են այնտեղ VI դարում։ Մեսա Վերդեում մարդիկ բնակվեցին 550 տարի: Սկզբում նրանք ապրել են բլինդաժներում, զբաղվում էին որսով: Որսացել են եղնիկներ և հավաքել ընկույզներ: VIII դարում նրանք սովորեցին նստակյաց կյանքին, ստեղծեցին գյուղատնտեսություն և կառուցեցին մեծ տներ շատ սենյակներով, որոնց անվանում էին պուէբլո: Նրանք ապրում էին պուէբլոներում, որոնք կառուցում էին բարձր ժայռերի վրա: Նրանցում պաշտպանվում էին վատ եղանակից, ամռանը այնտեղ հով էր իսկ ձմռանը ոչ այնքան ցուրտ: Փայտյա աստիճաններով հնդկացիները հասնում էին իրենց տները, դաշտերը: Ամբողջությամբ այդ տները հիշեցնում են ժամանակակից բազմաբնակարան շենքեր: Մեսա Վերդեում է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր տներից մեկը՝ ժայռե կացարանը: Այնտեղ կա 150 բնակելի սենյակ, բացի այդ այնտեղ եղել են պահեստներ և կլոր սենյակներ հոգևորական ծեսերի համար: Պուէբլոները չունեն ստանդարտ պլան: Շինարարները կառուցում էին պատերը որտեղ որ հնարավոր էր: Տեղական ավազից պատրաստում էին հացի չափով բլոկներ և ամրացնում էին թրջաց կավով: Շատերի պատերը սվաղված էին և գեղեցկացված:

Բնակիչները տնային աշխատանքով զբաղվում էին փողոցներում: Կանայք հյուսում էին զամբյուղներ, սանդալներ, կարում էին ծածկոցներ, պատրաստում էին կերամիկական ամաններ և նկարազարդում սև գույնով: Կավե ամաններում ձմռան համար պահում էին լոբազգիներ, ապխտած միս, հատապտուղներ, ընկույզներ, չորացրած ծաղիկներ, որոնք օգտագործում էին որպես համեմունք: Տղամարդիկ քարից ու ոսկրից պատրաստում էին տարբեր գործիքներ՝ դանակներ, ասեղներ, կացիններ և այլ անհրաժեշտ իրեր: Չնայած շինարարական բարձր մակարդակի անասացիները մնում էին քարե դարում՝ մետաղը նրանց ծանոթ չէր: Կրակը օգտագործում էին ամռանը կերակուր պատրաստելու համար, իսկ ձմռանը բոլոր սենյակներում կրակը վառվում էր: Մինչև հիմա պատերի և առաստաղի սևացած տեսքը հիշեցնում է ցրտերի մասին: Անպիտան բոլոր առարկաները, սնունդը պատուհաններից թափվում էր ժայռերին:

Կիվան՝ հոգևորական ծեսերի համար նախատեսված սենյակ էր: Սենյակի կենտրոնում կար փոս նախատեսված կրակի համար: Առաստաղում բացված անցքից՝ աստիճանի օգնությամբ իջնում էին կիվա:

Հնդկացիները որսում էին վայրի թռչունների, որոնք թռչում էին վայրի ընկուզենու վրա: Այդ ընկուզենու ճյուղերից պատրաստում էին նետ ու աղեղ: Որսորդները խփում էին եղջերուների, սկյուռիկների, նապաստակների և նրանց մորթուց պատրաստում ձմեռային հագուստ: Գեղեցիկ և խոշոր փետուրներից պատրաստում էին տաք և թեթև ծածկոցներ: Անասացիների համար կարևոր էր յուկկան: Նրա խոշոր տերևներից ստանում էին թելեր զամբյուղների, սանդալների, խալիների և հագուստների համար: Փշերը օգտագործում էին որպես կարի ասեղներ, իսկ ծաղիկներից եփում էին ապուրներ: Պտուղները արտաքին տեսքով նման էին վարունգի, որոնք օգտագործվում էին սննդի մեջ: Հում վիճակով նրանց համը հիշեցնում է դդմիկի համ, իսկ եփած վիճակում հիշեցնում է կարտոֆիլի համ: Յուկկայի պտուղներից պատրաստված պյուրեների մեջ լցնում էին հատապտուղներ, պատրաստում էին խմորներ և չորացնում էին: Արմատներից եփում էին օճառ:

Ինչ պատահեց Մեսա Վերդեի բնակիչներին երբ արդեն կերտել էին հսկայական քարե քաղաք: 1300 թվականին նրանք սկսեցին հեռանալ: Բնակիչները ստիպված էին լքել իրենց տները և հեռանալ չոր եղանակի պատճառով: Նրանց շրջան հասավ երաշտը, որը տևեց 20 տարուց ավելի: Նրանք հեռանում էին հարավ, որտեղ որ ջուր կար: Այդ բնակիչներից են սկիզբ առել Արիզոնա նահանգի հնդկացի ցեղերը խոպի և 15 տեսակի այլ ցեղեր Ռիո Գրանդե գետի ջրավազանում՝ տաոս, ակոմա զունի և այլն: Ինչպես նրանց նախնիներին այնպես էլ իրենց անվանում էին պուէբլո: Նրանք բնակվում են Նյու Մեքսիկո բարձունքին, կավե տներում:

Մեսա Վերդեի բարձունքը հիմա նորից աշխուժ է: Ազգային պարկը բաց է ամբողջ տարին, որտեղ կարելի է հասնել հյուսիսային մայրուղիով, որը անցնում է Կորտեզ և Դուրանգո քաղաքների միջով։ Պարկի տարածքում կան մոտ 200 տեսակի թռչուններ, այդ թվում ոսկե արծիվը, մեծ բվեճներ, գծավոր բազեներ և տարբեր տեսակի կոլիբրիներ։ Այստեղ կան նաև սպիտակ պոչիկներով նապաստակներ, քարե սկյուռ, լուսան, մողեսներ, ոչ թունավոր օձեր և տարանտուլաներ։ Չնայած նրա հեռավորությանը խոշոր քաղաքներից, այնտեղ ցանկանում են այցելել տասնյակ հազարավոր մարդիկ: Զբոսաշրջիկների ընդհանուր քանակը 10 անգամ առավել է Մեսա Վերդեի բնակիչների քանակից: Բնության և պատմական օբյեկտների պահպանման համար քայլել թույլատրվում է միայն հատուկ ուղիներով: Ժայռե կացարանների մեծ մասը փակ են, նրանցով կարելի է հիանալ միայն բարձունքի հակառակ կողմից:

1978 թվականին ազգային պարկն ընդգրկվել է միջազգային ժառանգություն ցանկի մեջ (ՅՈՒՆԵՍԿՕ)։ Ամեն տարի պարկ են այցելում 700000-ից ավելի զբոսաշրջիկներ։

ԱՄՆ տարածքների ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ տարածքների ցանց, ներկայացվում է ցանց ԱՄՆ-ի այն տարածքների, որոնք գտնվել կամ գտնվում են ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայության ենթակայության տակ։ Տարածքները և օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների՝

Ազգային պարկ Մահվան Հովիտ

• ազգային պարկեր (անգլ.՝ National Park),

• ազգային հուշարձաններ (անգլ.՝ National Monument),

• ազգային արգելավայրեր (անգլ.՝ National Preserve, անգլ.՝ National Reserve),

• ազգային պատմական պարկեր (անգլ.՝ National Historic park),

• ազգային պատմական օբյեկտներ (անգլ.՝ National Historic Site),

• ազգային պարկեր - մարտական դաշտեր (անգլ.՝ National Battlefield Park),

• ազգային ռազմական պարկեր (անգլ.՝ National Military Park),

• ազգային մարտական դաշտեր (անգլ.՝ National Battlefield),

• ազգային հուշարձաններ (անգլ.՝ National Memorial),

• ազգային հանգստի գոտիներ (անգլ.՝ National Recreation Area),

• ծովափեր (անգլ.՝ National Seashore),

• լճափեր (անգլ.՝ National Lakeshore),

• գետեր (անգլ.՝ National River),

• ճանապարհներ (անգլ.՝ Parkway),

• ուղիներ (անգլ.՝ National Historic Trail и National Scenic Trail),

• գերեզմանատներ (անգլ.՝ National Cemetery),

• և այլ տարածքներ, որոնք չեն մտել այս դասակարգման մեջ։

Բացի նահանգներից ազգային պարկերի ծառայության մասնաճյուղերը գտնվում են ԱՄՆ-ի կազմի մեջ մտնող տարածքներում, սակայն չեն ներկայանում ԱՄՆ-ի նահանգներից։ Դրանցից են Կոլումբիայի շրջան, Ամերիկական Վերգինական կղզիներ, Ամերիկական Սամոա, Գուամ և Պուերտո Ռիկո:

ԱՄՆ-ի առաջին ազգային պարկը եղել է Յելուսթոունը 1872 թվականին։ Մինչ ազգային պարկերի ծառայության ստեղծվելը 1916 թվականին ղեկավարվում էր ամերիկական զորքերով։

14 ազգային պարկեր (Վրանգելի, Հավայան հրաբուխ, Գլեյշեր, Գլեյշեր Բեյ, Գրանդ Կանյոն, Գրեյթ Սմոքի Մաունթին, Յելուսթոուն, Յոսեմիթի, Կարլսբադի քարանձավեր, Մամոնտի քարանձավ, Մեսա Վերդե, Օլիմպիկ, Ռեդվուդ, Էվերգլեյդս) և մեկ ազգային պատմական օբյեկտ (Չակո մշակույթի ազգային պատմական պարկ) գտնվում են Յունեսկոյի միջազգային ժառանգության ցանկում։








Գրեյթ Սմոքի Մաունթիս
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Տարածք2108,76 կմ²
Հիմնադրված էՀունիսի 15, 1934թ
Հաճախելիություն10,099,276
Ղեկավարող
կազմակերպություն
National Park Service
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
Great Smoky Mountains National Park


Գրեյթ Սմոքի Մաունթիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյթ Սմոքի Մաունթիս, [1] (անգլ.՝ Great Smoky Mountains National Park), Յունեսկոյի ժառանգության կենտրոն, գտնվում է Ապալաչ լեռան կենտրոնական մասում։ Պարկը գնվում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա և Թեննեսի նահանգների սահմանին։ ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայության տվյալներով Գրեյթ-Սմոքի-Մաունթիսը գտնվում է ամենաշատ այցելվող պարկերի ցանկում [2]: 2007 թվականին այստեղ այցելել են 9.4 մլն մարդ, ինչը երկու անգամ ավելի է Գրանդ Կանյոն պարկի հաճախումներից [3]: Արգելավայրի գոտուց անցնում է այսպես կոչված Ապալաչյան ուղին (англ. Appalachian Trail)՝ աշխարհի ամնաերկար և ԱՄՆ-ում ճանաչված երթուղին Մէն նահանգից մինչև Ջորջիա նահանգը։

Պարկն ստեղծվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1934 թվականին։ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը 1940 թվականին պաշտոնապես հայտարարեց նրա բացման մասին [4]: Ընդհանուր մակերեսը կազմում է 2108 կմ², ինչը դարձնում է պարկն ԱՄՆ-ի արևլքում ամենաշատ հսկվող բնական գոտիներից։ Պարկի հիմնական մայրուղին անցնում է Գետլինբուրգ (англ. Gatlinburg, Tennessee) և Չերոկի (англ. Cherokee, North Carolina) քաղաքներով։ Հենց այդ ճանապարհի գոյության շնորհիվ XX դարի առաջին կեսերից մուտքը Գրեյթ-Սմոքի-Մաունթիս պարկ մնում է անվճար, ի տարբերություն ԱՄՆ-ի մյուս ազգային պարկերի։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյթ Սմոքի Մաունթիս ազգային պարկը գտնվում է համանուն անգլ.՝ Great Smoky Mountains լեռնաշղթայի լանջերին, որն իր հերթին մաս է կազմում երկնագույն լեռնաշղթայի Блу-Ридж-Маунтинс (անգլ.՝ Blue Ridge Mountains)։ Վերջինս Ապալաչյան լեռնաշղթայի համակարգի մաս են կազմում և գտնվում են Հյուսիսային Ամերիկայի արևելքում։

Ազգային պարկի քարտեզը

Պարկի տարածքը միաժամանակ մի քանի նահանգների մաս է կազմում՝ Հյուսիսային Կարոլինա Северная Каролина և Թեննեսի Теннесси՝ Սուէյն, Հեյվուդ, Սևի, Բլանտ և Կոկ: Այն հավասար բաժանված է նահանգների միջև՝ Հյուսիսային Կարոլինային պատկանում է 1118,2 կմ², իսկ Թեննեսային 990,44 կմ² տարածք [5]: Պարկի կառավարմամբ զբաղվում է ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառյությունը։ Արևելքից և հարավից զբոսայգուն սահմանակցում են մի քանի բնապահպանական գոտիներ, որոնք ունեն պետական արգելագոտու կարգավիճակ (անգլ.՝ National ForestՉերոկի (անգլ.՝ Cherokee National Forest), Պիսգա (անգլ.՝ Pisgah National Forest) և Նանտախալա (անգլ.՝ Nantahala National Forest)։ Պարկը սահմանակից է նաև հնդկական ռեզերվացիայի հետ, որի կենտրոնն է Չերոքի քաղաքը։ Մյուս աչքի ընկնող մարդաշատ տարածքներից է Գետլինբուրգը, Պիդջոն Ֆորջը (англ. Pigeon Forge, Tennessee), Սևերվիլլը (англ. Sevierville, Tennessee), Թաունսենդը (անգլ.՝ Townsend, Tennessee), Բրայսոն Սիթին (անգլ.՝ Bryson City, North Carolina) և Սիլվան (անգլ.՝ Sylva, North Carolina

Բարձրությունների տարբերությունը տատանվում է 256 մետր մինչև Աբրամս Քրիկ (անգլ.՝ Abrams Creek) գետակի շրջանում և 2025 մետր Կլիգմենտս Դոմի գագաթին (անգլ.՝ Clingman’s Dome): Ազգային պարկի մյուս հայտնի գագաթներն են՝ Գյույո (Mount Guyot, 2018 м), Լեկոնտ (անգլ.՝ Mount Le Conte, 2010 մ), Կեֆարտ (անգլ.՝ Mount Kephart, 1895 մ), Կոլլինզ (անգլ.՝ Mount Collins, 1886 մ). Պարկից հիմք են ստանում բազմաթիվ գետեր և գետակներ, որոնք հանդիսանում են Թեննեսի գետի մասերից։ Ճանաչվածներից են Օկոնալֆուտի (Oconaluftee) գետը, Խեյլ Քրիկ (Hazel Creek), Իգլ Քրիկ ({{lang-en|Eagle Creek), Ֆորնի Քրիկ (անգլ.՝ Forney Creek) գետակները հարավում, Լիթլ Փինջն Ռիվեր (անգլ.՝ Little Pigeon River) և Լիթլ Ռիվեր (անգլ.՝ Little River) գետերը հյուսիսում։

Գետլինբուրգի համայնապատկերը և Լեկոնտ լեռան ամենաբարձր գագաթը

Երկրագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյթ Սմոքի Մաունթիս պարկը տեղավորված է Ապալաչ լեռան հարավային լանջերին։ Սակայն պարկի ռելիեֆային պատմությունը սկիզբ է առնում մոտ մեկ միլիարդ տարի առաջ, երբ մայրցամաքի բաժանումը դեռ չէր կատարվել։ Մի շարք գիտնականների կարծիքով գոյություն ուներ մեկ կարծր հողամաս Ռոդինիա անվան տակ [6]:


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adams, Kevin. Hiking Great Smoky Mountains National Park. — Falcon, 1998. — 304 p. — ISBN 0762711108
  • Brewer, Carson; Jenkins, Ken. Great Smoky Mountains National Park. — Pathways to Nature, 1998. — 143 p. — ISBN 1580270182
  • Dunn, Durwood. Cades Cove: The Life and Death of a Southern Appalachian Community 1818-1937. — University of Tennessee Press, 1988. — 288 p. — ISBN 0870495593
  • Fodor's, Mark Sullivan. Fodor's the Carolinas & Georgia. — Fodor's, 2007. — 544 p. — ISBN 1400017416
  • Fodor's, Mark Sullivan. Fodor's In Focus Great Smoky Mountains National Park. — Fodor's, 2009. — 224 p. — ISBN 1400008921
  • Koontz, Katy. Insiders' Guide to the Great Smoky Mountains. — Insiders' Guide, 2009. — С. 186. — 264 p. — ISBN 0762750383
  • Moore, Harry L. A Roadside Guide to the Geology of the Great Smoky Mountains National Park. — Knoxville: University of Tennessee Press, 1988. — 192 p. — ISBN 0870495577
  • Ogle, Lucinda Oakley; Wear, Jerry. Sugarlands: A Lost Community of Sevier County, Tennessee. — Sevierville, Tennessie: Sevierville Heritage Committee, 1986. — 94 p.
  • Rozema, Vicki. Footsteps of the Cherokees: A Guide to the Eastern Homelands of the Cherokee Nation. — John F. Blair Publisher, 2007. — 394 p. — ISBN 089587346X
  • Schafale, Michael P.; Weakley, Alan S. Classification of the natural communities of North Carolina: Third approximation. — North Carolina Natural Heritage Program. Division of Parks and Recreation. Department of Environment and Natural Resources. — Raleigh, NC, 1990. — 325 p.
  • Strutin, Michal. History Hikes of the Smokies. — Great Smoky Mountains Association, 2003. — 352 p. — ISBN 0937207403
  • Trout, Ed. Historic Buildings of the Smokies. — Great Smoky Mountains. — 1995. — 80 p. — ISBN 0937207160
  • Williams, Dan D. The Forests of Great Smoky Mountains National Park: A Naturalist's Guide to Understanding and Identifying Southern Appalachian Forest Types. — CreateSpace, 2010. — 254 p. — ISBN 1451564988
  • Woodward, Grace Steele. The Cherokees (Civilization of the American Indian Series). — University of Oklahoma Press. — 1982. — 396 p. — ISBN 0806118156

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Всемирное наследие

  • «Great Smoky Mountains National Park - Официальный сайт» (անգլերեն). Служба национальных парков США. Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին. Վերցված է 2011-07-26-ին.


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Национальный парк Грейт-Смоки-Маунтинс (1983)». Центр Всемирного наследия ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2011-12-28-ին. Վերցված է 2011-08-01-ին.
  2. «Great Smoky Mountains National Park (U.S. National Park Service)» (անգլերեն). Служба национальных парков США. Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին. Վերցված է 2011-07-26-ին.
  3. Walls, Margaret A. Parks and Recreation in the United States // Local Parks Backgrounder. Backgrounder. —Washington, DC, 2009. — В. June. Архивировано из первоисточника 28 Դեկտեմբերի 2011.
  4. «Great Smoky Mountains National Park - Stories (U.S. National Park Service)» (անգլերեն). Служба национальных парков США. Արխիվացված է օրիգինալից 2011-12-28-ին. Վերցված է 2011-07-26-ին.
  5. «Park Statistics». www.greatsmokymountainsnationalpark.com. Արխիվացված է օրիգինալից 2011-12-28-ին. Վերցված է 2011-07-29-ին.
  6. Li, Z. X.; Bogdanova, S. V.; Collins, A. S.; Davidson, A.; B. De Waele, R. E. Ernst, I. C. W. Fitzsimons, R. A. Fuck, D. P. Gladkochub, J. Jacobs, K. E. Karlstrom, S. Lul, L. M. Natapov, V. Pease, S. A. Pisarevsky, K. Thrane and V. Vernikovsky. Assembly, configuration, and break-up history of Rodinia: A synthesis // Precambrian Research. — 2008. — Vol. 160. — P. 179—210.







Մամոնտի քարանձավ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Տարածք52,830 հա
Հիմնադրված էՀուլիսի 1, 1941թ
Հաճախելիություն508,054
Ղեկավարող
կազմակերպություն
National Park Service
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
Mammoth Cave National Park

Մամոնտի քարանձավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամոնտի քարանձավ(անգլ.՝ Mammoth Cave National Park) - ազգային պարկ, որը գտնվում է ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում։ Զբոսայգում գտնվում է աշխարհի ամենաերկար քարանձավային համակարգի մի մասը։ Մակերեսը կազմում է 214 կմ²: Մոտակա քաղաքն է Բրաունվիլը [1]: Պարկը գտնվում է ԱՄՆ ազգային պարկերի ծառայության ղեկավարության տակ։ Այն հիմնադրվել է 1941 թվականի հուլիսի 1-ին, իսկ 1981 թվականի հոկտեմբերի 27-ին մտել է ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկ։ 1990 թվականի սեպտեմբերի 26-ին պարկը և Բերեն գետի հովտում ընկած մոտակա տարածքները մտան արգելագոտու միջազգային ցանկ։

Մամոնտի քարանձավը կամ Մամոնտի քարանձավային համակարգը, Ֆլինտ-Ռիջ, ստեղծվել է մոտ 10 մլն տարի առաջ [2]: Քարանձավի իրական երկարությունն անհայտ է։ Յուրաքանչյուր տարի քարանձավագետները բացահայտում են մի քանի կիլոմետր երկարությամբ նոր մուտքեր։ Հետազոտված քարանձավային համակարգի երկարությունը 115 մ խորությամբ կազմում է 627650 մ։[2]

Այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկները իջնում են քարանձավ

Ազգային պարկերի ծառայությունը քարանձավի հաճախորդներին առաջարկում են էքսկուրսիաներ մի քանի տարբերակներով։ Քարանձավում նշանավոր տեղերից են Գրանդավենյուն, Սառած Նիագարայի, Հաստլիկի տանջանքը: Քարանձավի լուսավորված հատվածներում էքսկուրսիաները տևում են 1-6 ժամ։ Անցկացվում են նաև երկու էքսկուրսիա առանց էլեկտրական լուսավորության։ Այդ ժամանակ հաճախորդներին առաջարկում են իրենց հետ վերցնել թորած նավթով լապտեր։ Անցկացվում են մի քանի «վայրի» էքսկուրսիաներ քարանձավի հետազոտված մասերում, որտեղ կարիք կա բարձրանալու կեղտոտ և փոշոտ մուտքերով։ 1990 թվականի սկզբին առաջարկվեց Էխո ստորգետնյա գետով նավակով էքսկուրսի։ Սակայն այդ էքսկուրսիաները դադարեցվեցին գետի ֆաունային այցելուների կողմից վնաս պատճառելու հետևանքով։[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի առաջագնացները բացահայտել են քարանձավը 1797 թվականին։ XIX դարի առաջին կեսին մի շարք ձեռներեցներ արդյունահանել են այդտեղից կալիումի և կալցիումի նիտրատներ։ 1839 թվականին քարանձավը գնել է բժիշկ Ջոն Քրոգանը և առանց հաջողության հասնելու վերածել առողջարանի։ XX դարի սկզբին հսկայական քարանձավը դարձավ ճանաչված տուրիստական տեսարժան վայր։ Քրոգանների մահից հետո Քենթուկիի հարուստ բնակիչների մոտ առաջացավ գաղափար այն դարձնել ազգային պարկ։ 1926 թվականին քաղաքացիների կողմից կազմավորվեց ազգային պարկի ընկերություն «Մամոնտի քարանձավ»: 1926 թվականի մայիսին հայտնվեց պետական նախագիծ պարկ ստեղծելու վերաբերյալ։[2] Սակայն պլանավորված արգելավայրի տարածքում գտնվում էին բազմաթիվ ագարակներ և անհատական հողային տարածքներ, որտեղ բնակվում էին հազարավոր մարդիկ։ Ագարակների մի մասը գնվեց ազգային պարկ ընկերությունը՝ նվիրաբերած գումարներով։ Մյուս մասը ստիպողական օտարվեց պետության կողմից՝ դատարանի միջոցով։ Օրենքով օտարված հողատարածքների սեփականատերերը պետք է ստանաին դրամական փոխհատուցում, սակայն արժեքները իջեցված էին։

1934 թվականի մայիսին ազգային պարկերի ընկերությունը և պետական իշխանությունները կարողացան ձեռք բերել հողատարածք պարկի «միջուկի» համար և 1936 թվականին պարկի համար տրամադրված հողատարածքները պետականացվեցին ազգային պարկերի դաշնային ծառայության կողմից։

Պարկը պաշտոնապես բացվեց 1941 թվականի հուլիսի 1-ին։ Նույն ժամանակ կազմակերպվեց ԱՄՆ ազգային քարանձավաբանական ընկերությունը։ Պարկի առաջին տնօրեն դարձավ Թեյլոր Հոսքինսը: Ազգային պարկերի ծառայությունը շարունակում էր ձեռք բերել քարանձավների տարածքներ պարկի շրջակայքում։ 1961 թվականին պարկն ստացավ իր ժամանակակից ուրվապատկերը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mammoth Cave Visitation Statistics» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին. Վերցված է 2009-07-03-ին.(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Mammoth Cave National Park Frequently Asked Questions» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին. Վերցված է 2009-07-03-ին.(ռուս.)



Պոմպեյը, հնադարյան քաղաք է Իտալիա, շրջապատված պարսպով և շախմատաձև սալարկած փողոցներով, որը գտնվում է Նեապոլից 16 կմ հարավ-արևմուտք։ Կործանվել է 79 թվականի օգոստոսի 24-ին Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով։ Բնակիչների թիվը մոտ 20000 էր, որոնցից 5000-ը՝ ստրուկներ։ Հրաբխի ժայթքման ժամանակ մահացել են մոտ 2000-ը։

Պոմպեյի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոմպեյի վերջին օրը

79 թվական, օգոստոսի 24: սովարական մի առավոտ Նեապոլի ծովածոցի և տարվա այդ եղանակի համար։ Մարդիկ շտապում են իրենց գործերին, առանց ուշադրություն դարձնելու Վեզուվին: Հանկարծ սարսափելի մի պայթյուն է լսվում։ Հրաբխի կոնը սկսում է ժայթքել քաղաքի վրա մոխրի և քարի անձրև թափելով։ Քանդված տների փլատակների տակ բազմաթիվ մարդիկ են մնում։ Ոմանք ողջ-ողջ այրվել են կամ մնացել 6-մետրանոց հրաբխային մոխրի շերտի տակ։ Հռոմեացիների առօրյային ծանոթացանք շնորհիվ հնագետների, ովքեր պեղեցին այդ թաղված քաղաքները։

Պեղումների սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեզուվ և քաղաքային պատ

Պոմպեյի կործանման մասին մարդիկ գիտեին արդեն 15-րդ դարում։ Հետազոտողները պատահաբար հանդիպել էին աղետի մասին տեղեկությանը, որը Պլինիուս Կրտսերը (62-ից 113 թվականներին) հաղորդել էր հռոմեացի պատմագիր Տակիտոսին։ Նա գրում էր իր հորեղբոր ճակատագրի մասին, որ զոհվել էր Վեզուվի հրաբխի ժայթքման ժամանակ։ Սակայն ոչ մեկի մտքով չէր անցնում փնտրել մոխրածածկ քաղաքը։ Ոչինչ չփոխվեց նույնիսկ այն ժամանակ, երբ իտալացի մի ճարտարապետ 1592 թվականին ստորգետնյա ջրանցք կառուցելիս արձանագրոություններով ավերակների հանդիպեց։ Պոմպեյի նկատմամբ հետաքրքրություն առաջացավ այն ժամանակ, երբ Հերկուլանումի գտածոների քանակը խիստ նվազեց։ Մարդիկ ձգտում էին ազնվականների համար արձաններ և արվեստի այլ արժեքավոր գործեր գտնել։ Քաղաքի կանոնավոր հետազոտումը սկսեց իտալացի Ջուզեպե Ֆյորելին 1860 թվականին և շարունակվում է մինչև այսօր։ Գտածոների նկարագրումը կանոնավորելու համար Ֆյորելին ամբողջ տարածքը վանդակների բաժանեց և համարակալեց բոլոր շինությունների դռները և բոլոր հայտնաբերված խոռոչները հեղուկ գիպս լցրեց։ Հետագայում պարզվեց, որ դրանք աղետից զոհված մարդկանց և կենդանիների տեղերն են։ Գիպսապատճենները ոչ միայն պատմում են Պոմպեյի բնակիչների առօրյայի մասին, այլև մանրամասնություններով ցույց են տալիս պայքարը մահվան դեմ։

Գտածոները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ուներ կենտրոնական հրապարակ, տաճար, թատրոն, հասարակական շենքեր, գինու մառաններ, հացի փռեր, խանութներ, բնակելի տներ, դղյակներ և այլ կառույցներ։ Գտնվել են բազմաթիվ ածխացած մագաղաթյա ձեռագրեր, առօրյա գործածության իրեր՝ ձեթի ճրագ, ապակե սափորներ և այլն։ Անհետացած քաղաքներից ոչ մեկն այնքան լավ չի պահպանվել քան Պոմպեյը։ Իտալացի և ամերիկացի գիտնականները պահպանված ոսկորներն ուսումնասիրելով կարողացան ստույգ պատկերացում կազմել զոհվածների տարիքի, արտաքին տեսքի, նախասիրությունների և հիվանդությունների մասին։ Նրանցից շատերը տառապել էին շնչուղիների հիվանդություններով, պալարախտով, իսկ ոմանք ունեցել էին ոսկրերի կոտրվածքներ։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անհետացած քաղաքներ, Անտարես 2010