Մասնակից:Նարե Խաչատրյան/Ավագ այգեպանի զրույցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավագ այգեպանի զրույցը
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1894


«Ավագ այգեպանի զրույցը»[1][2] (ռուս.՝ Рассказ старшего садовника), Անտոն Չեխովի պատմվածքներից, որը գրել է 1894 թվականին։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1894 թվականին դեկտեմբերի 25-ին «Ռուսկիե վեդոմոստի» թերթի 356-րդ համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ:

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավագ այգեպանի զրույցը»-ում բարձրացվում է մահապատժի խնդիրը: 1888 թվականին Չեխովի «Գրազ» պատմվածքի մեջ հարց է բարձրացվել մահապատժի «անբարոյականության» մասին, ելնելով պարզ օրենքի տեսանկյունից: Այս դրույթը նախևառաջ ձևակերպել է Չեզարե Բեկարիան իր «Պատիժներում եղած հանցագործությունների մասին» (իտալ.՝ Dei delitti e delle pene) հրատարակության մեջ։ Երկար ժամանակ Ռուսաստանում այն քննարկման առարկա էր: Չեխովը ունեցել է այս գրքի ռուսերեն թարգմանությունը:

Սախալինի ճանապարհորդության ժամանակ, այս հարցը Չեխովի համար վերացական էթիկայի ոլորտից տեղափոխվեց առանձնահատկությունների դաշտ: Չեխովը գրել է Ալեքսեյ Սուվորինին, որ Սախալինիում «տեսել է ամեն ինչ, բացի մահապատժից»։ Նրա Սախալին կղզի գրքի «Աքսորված բնակչության բարոյականությունը։ — Հանցավորություն։ — Հետաքննություն և դատարան: — Պատիժ: — Ճիպոտներ և մտրակներ։ — Մահապատիժ» գլուխը գրվել է ականատեսների վկայություններով։

«Ավագ այգեպանի զրույցի» մեջ հիմնական տեղը զբաղեցնում է լեգենդը, որում արտահայտված է հավատ այն անձնավորության նկատմամբ, որը ստեղծվել է «Աստծո պատկերով և նմանությամբ»:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատ Սերգեյ Խուդեկովը իր ժամանակներում ուշադրություն է դարձրել այդ պատմության վրա: 1895 թվականին գրողի մեծ եղբայր Ալեքսանդր Չեխովը գրել է Անտոն Չեխովին․ «Խուդեկովը, տեսնելով ինձ, մատնանշել է «Ռուսական ամսագրում և ասել․ Ահա և ձեր եղբայրը ժամանակ է գտել է «Ռուսկիե վեդոմոստի» թերթում գրելու Սուրբ Ծննդյան պատմվածքը։ Իսկ մեզ ոչինչ չի տվել: Վատը չէ, շատ վատը չէ պատմվածքը»[3]:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Կառլովիչ՝ այգեպան, պատվարժան ծերունի
  • Թոմսոն կամ Վիլսոն՝ բժիշկ, տարեց և միայնակ տղամարդ
  • Հարևան հողատեր
  • Պատմող

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը ներկայացվում է առաջին դեմքով: Մի անգամ ամռանը ջերմոցում ծաղիկների վաճառք էր։ Այնտեղ եկան պատմողը, հարևան հողատերն ու վաճառականը։ Ծաղիկները դասավորում էր ծեր այգեպան Միխայիլ Կառլովիչը։ Գնորդների միջև սկսվեց խոսակցություն՝ նրանց կողքով անցնող գնչու աշխատողի մասին։ Հողատերը պատմեց, որ վերջերս քաղաքում նրան մեղադրել են կողոպուտի համար և արդարացրել են՝ ճանաչելով նրան խելագար։ Հողատիրոջ կարծիքով՝ նա լիարժեք առողջ է։ Նրա կարծիքով արդարացման համար ստեղծված հիվանդություններն ու հոգեկան անհավասարակշիռ պահվածքը բարոյալքում են մարդուն և բթացնում արդարության զգացումը։

Միխայիլ Կառլովիչը լսեց նրանց խոսակցությունները և ասաց, որ ինքը միանգամայն արդարացի է համարում այդ ամենը, քանի որ դատավորները կարող են սխալներ թույլ տալ և մեղադրել անմեղներին։ Այնուհետև նա պատմեց իր տատից լսած պատմությունը:

Մի փոքրիկ քաղաքում ապրում էր տարեց և միայնակ պարոն Թոմսոնը կամ Վիլսոնը, ով անվճար բուժում էր մարդկանց։ Այդ ժամանակ գիտնականները սովորական մարդկանց նման չէին․ նրանք օր ու գիշեր ինքնախոհության մեջ էին՝ գրքեր ընթերցելու և հիվանդությունների բուժման համար: Քաղաքի բնակիչները հասկանում էին դա և չէին ձանձրացնում այցելություններով ու խոսակցությունով։ Բժիշկը քաղաքի բնակիչներին սիրում էր երեխաների նման։ Նա ինքը անձամբ թոքախտ ուներ։

Քաղաքի համար բժիշկ էր անհրաժեշտ։ Մեկ գիշեր հիվանդանոցից վերադառնալիս անտառում ավազակները հարձակվում են նրա վրա, բայց իմանալով, թե նա ով է, գողերն իրենց գլխարկները նետեցին նրա դիմաց և հարցրին, թե ինչ-որ բան կուտի: Երբ նա ասաց, որ կուշտ է, նրան տվեցին անձրևանոց և ուղեկցեցին նրան քաղաք: Մի օր այդ բժշկին սպանված են գտնում։ Դատավորները հետաքննություն անցկացրին և ասացին․ «Այստեղ մենք ունենք սպանության բոլոր նախանշանները, բայց քանի որ աշխարհում չկա այնպիսի անձ, ով կարող էր սպանել մեր բժշկին, ապա ակնհայտորեն չկա սպանություն, և նախանշանները ամբողջությամբ պատահականություն են: ՊԵտք է ենթադրել, որ բժիշկը մթության մեջ ինքն է ընկել ձորը, վնասվել և մահացել»։

Բոլորը համաձայնեցին այդ կարծիքին։ Սակայն մարդասպանը հայտնաբերվեց։ Ինչ-որ անբան շփոթվում է, երբ սկսում են մեղադրել իրեն։ Նրան խուզարկել և հայտնաբերել են արյունոտ թևերով վերնաշապիկ և բժշկի վիրաբուժական դանակը։ Ապացույցները գտան։ Ոճրագործին բանտ նետեցին։ Չնայած այն բանին, որ բոլոր փաստերը և ապացույցները նրա դեմ էին, նա մեղադրանքը հերքեց դատավարության ժամանակ: Դատարանը ցանկանում էր նրան դատապարտել՝ մեղադրելով բժշկին սպանելու մեջ, սակայն գլխավոր դատավորը չէր ավարտել մեղադրական ելույթը և սկսեց բղավել․ «Երդվում եմ՝ նա մեղավոր չէ։ Ես չեմ ընդունում այն միտքը, որ կարող է գտնվել մի մարդ, ով համարձակվի սպանել մեր ընկեր բժշկին։ Մարդ ընդունակ չէ ընկնել այդքան խորը»։ Մյուս դատավորները համաձայնեցին նրա հետ և ազատեցին մարդասպանին։ Միևնույն ժամանակ, ոչ ոք չի դատապարտել դատավորներին անարդարության համար:

Միխայիլ Կառլովիչը ելույթն ավարտեց այն խոսքերով, որ մարդու հանդեպ հավատքի համար Աստված ներել էր քաղաքի բոլոր բնակիչների մեղքերը: «Թող արդարացումն լինի ի վնաս քաղաքի, բայց ինչպիսի բարենպաստ ազդեցություն է ունենում այդ հավատը մարդու վրա, նա առաջացնում է առատաձեռն զգացմունքներ մեր մեջ և միշտ խրախուսում է սիրել և հարգել յուրաքանչյուր մարդու»։

Ունկնդիրները չեն գտել առարկելու պատճառ և հեռացել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ավագ այգեպանի զրույցը».
  2. «Ավագ այգեպանի զրույցը».
  3. Антон Чехов — Том 24. Письма 1895—1897

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Рассказ старшего садовника // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Le Récit d’un jardinier-chef, notes page 1016, traduit par Édouard Parayre, révision de Lily Dennis, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1971, ISBN 2 07 0106 28 4.
  • Le Récit du jardinier-chef, traduit par Édouard Parayre, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1971, ISBN 2 07 010628 4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]