Մասնակից:Նարե Իշխանյան/Ավազարկղ 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարե Իշխանյան/Ավազարկղ 8

Յանկել Յակուբ Ադլեր (լեհ.՝ Jankiel Adler ), լեհ-հրեա նկարիչ, գրաֆիկ ու դիզայներ, պոետ:

Կենսագրութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բելառուսից ներգաղթած հրեական ընտանիքում: 1912 թվականին Բելգրադում իր հորեղբոր մոտ սկսել է սովորել փորագրության արվեստը: Նույն թվականին սկսեց աշխատել որպես փորագրող Բելգրադի փոստային բաժանմունքում:

1914 թվականին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ որոշ ժամանակ ապրել է Բարմենում և սովորել «Կիրառական արվեստի դպրոցում»՝ պրոֆեսոր Գ. Վիտյուհտերի ղեկավարության տակ:

1918-1919 թվականներին ապրել է Լոձում, որտեղ դարձել է «Երիտասարդ իդիշ» նկարիչների ավանգարդ խմբի հիմնադիրներից և առաջատար նկարիչներից մեկը: 1918 թվականին Լոձում կայացավ նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որը կազմակերպել էր «Նկարիչների և կերպարվեստի սիրահարների ասոցիացիան»: Այստեղ՝ Լոձում, նա սկսեց հրատարակել իր բանաստեղծությունները:

1919 թվականին Ադլերը ներկայացրել է իր աշխատանքները Վարշավայի «Polonia» հյուրանոցի լեհական արվեստի ակումբում:

Մինչև 1920 թվականը ապրել է Վարշավայում: 1920 թվականին մեկնում է Բեռլին, որտեղ ընկնում է «Die Aktion»-ի շուրջ համախմբված նկարիչների շրջան: 1921 թվականին վերադառնում է Բարմեն և դառնում «Die Wupper» նկարիչների խմբի անդամ:

1922 թվականից ապրել և աշխատել է Մ. Էռնստի և Գ. Կամպենդոնկի հետ Դյուսելդորֆում: Եղել է Հռենոսյան մոդեռնի անդամ:

1931-1933 թվականներին դասավանդել է «Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում» և ընկերություն է արել Պաուլ Կլեեի հետ:

1935 թվականին ունեցել է ցուցահանդես, որին հաջորդել են ցուցահանդեսներ Իտալիայում, Չեխոսլովակիայում և ԽՍՀՄ-ում: 1937 թվականին Ադլերը դարձավ այն նկարիչներից մեկը, ում աշխատանքները ցուցադրվեցին Մյունխենում՝ «Դեգեներատիվ արվեստ» ցուցահանդեսում: Նույն թվականին նա հանդիպում ունեցավ Պիկասոյի հետ: Այդ ժամանակից ի վեր Ադլերի նկարչական ոճը դարձել է ավելի մոնումենտալ ու հարուստ գույներով[1]:

1940 թվականին նա կամավոր մեկնել է լեհական բանակ Ֆրանսիայում, որտեղ տարհանվել է Շոտլանդիա, ավելի ուշ հիվանդության պատճառով զորացրվել[2]։

1943 թվականից մինչև իր մահը ապրել է Լոնդոնի մերձակայքում գտնվող Ալդբորնում։ Մահացել է սրտի կաթվածից, երբ իմացել է, որ իր ողջ ընտանիքը՝ այդ թվում 10 եղբայրներն ու քույրերը, մահացել են Հոլոքոստի ժամանակ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Վարշավայում, Բեռլինում, Դյուսելդորֆում, Փարիզում ու Լոնդոնում։

Ադլերը Լեհաստանում հրեական մշակութային շարժման մի մասն էր, նրա ստեղծագործություններից շատերը եղել են հրեական թեմայով:

1917 թվականից նա ստեղծել է մի շարք նկարներ էքսպրեսիոնիզմի ոգով[3]։

Դրամատիկ նոստալգիան, հոռետեսական ֆատալիզմը, աղետի կանխազգացումը համակել էին նրա նախապատերազմյան նկարները, որոնք եղել են հրեական բանահյուսության, աստվածաշնչյան և թալմուդյան պատմությունների թեմաներով։ Նա մեկնաբանեց քրիստոնեական պատկերագրության առակները, որպես հրեական ավանդույթի վերածննդի խորհրդանշական արտահայտություն։

Ժամանակի ընթացքում նա հեռացավ էքսպրեսիոնիզմից։ Կուբիզմի և կոնստրուկտիվիզմի ազդեցության տակ նա ստեղծել է ոճավորված ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ՝ չհրաժարվելով պատմողական մոտիվներից։ Գաղափարական ուղղության ոլորտում նա ձգտել է համադրել անձնական փորձը, ազգային ինքնությունը և կրոնական ու էթնիկական արժեքները։ Վաղ կուբիզմի գեղագիտության համաձայն՝ նա թեման արտահայտել է միաժամանակ մի քանի տեսակետից։ Նատյուրմորտներում նա կպցրեց պաստառի կտորներ տարբեր նախշերով և թերթերի հատվածներով. ընդօրինակել է փայտի հյուսվածքը, կոմպոզիցիայի դաշտում մուտքագրել տառեր և թվեր, ինչպես նաև եբրայերեն գեղագրություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Benus, Benjamin. «Figurative Constructivism, Pictorial Statistics, and the Group of Progressive Artists, c. 1920-1939» (PDF). DRUM. University of Maryland. Վերցված է 6 February 2018-ին.
  2. «Kirkcudbright Galleries». June 2019. Վերցված է 28 June 2019-ին.
  3. Lee, David; Shuttleworth, Malcolm, eds. (2000). The Millennium Book of Aldbourne - A Snapshot of the Parish in the Year 2000. Aldbourne: Trustees of the Aldbourne Memorial Hall. էջ 201.