Մասնակից:Նարեկ Տիտանյան/Թիկնապահը Պեկինից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նարեկ Տիտանյան/Թիկնապահը Պեկինից

«Թիկնապահը Պեկինից» (չին.՝ 中南海保鑣, անգլ.՝ The Bodyguard from Beijing), հոնկոնգյան մարտաֆիլմ։ Գլխավոր դերում հանդես է եկել Ջեթ Լին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տեղակայված միջազգային թիկնապահների միության ամենահեռանկարային անդամներից մեկն է։ Նրան վարձում է հոնկոնգյան գործարար Ջեյմս Սուն իր ընկերուհի Միշելին պաշտպանելու համար։ Վերջինս մաֆիայի կատարած սպանության միակ ողջ վկան էր։ Այնուամենայնիվ, Միշելի և Ալանի հարաբերությունները հարթ չէին ընթանում, քանի որ Միշելն իրեն զգում էր, ասես, տնային կալանքի տակ, իսկ Ալանը դժգոհ էր, որ իրեն չեն ընդունել թիկնապահների թիմ Միշելին պաշտպանելու պարտավորության պատճառով։

Ի վերջո Միշելը փախչում է Ալանից և գնում առևտրի կենտրոն։ Նա չգիտի, որ առևտրի կենտրոնը լի է մաֆիայի վարձկաններով։ Երբ մարդասպանները փորձում են տանել Միշելին, փոխհրաձգություն է սկսվում, սակայն հայտնվում է Ալանը և պաշտպանում նրան՝ մեկը մյուսի հետևից սպանելով մարդասպաններին։ Նրանցից մեկը, որը ներկայացել էր որպես ոստիկան, մարդասպան Վոնի փոքր եղբայրն էր։ Նա երդվում է վրեժ լուծել Ալանից եղբոր մահվան համար։

Միևնույն ժամանակ Միշելը երախտապարտ է իր թիկնապահին, նրա մեջ զգացմունքներ են առաջանում Ալանի նկատմամբ։ Նրանք մտերմանում են, քանի որ սկսում են ավելի լավ հասկանալ միմյանց։ Չնայած աղջկա բացահայտ զգացմունքներին՝ Ալանը ստիպված է մերժել նրան, քանի որ նրան պաշտպանելու պարտավորություններ ունի։

Վոնը վարձկանների խմբի հետ հարձակվում է պենտհաուսի վրա, սկսվում է փոխհրաձգություն։ Ի վերջո, Ալանը պատժում է հարձակվողների մեծ մասին, սակայն Միշելի կրտսեր եղբայրը՝ Բիլլին, ոտքի վնասվածք է ստանում։ Վիրավորելով Բիլլին՝ Վոնը թաքնվում է։ Ջեյմսը գալիս է տուն։ Այդ ժամանակ Վոնը վերցնում է իր զենքը։ Ուղղելով այն Միշելի վրա՝ հարցնում է տղամարդկանց, թե ով է պատրաստ զբաղեցնել նրա տեղը։ Ջեյմսը փորձում է համոզել մարդասպանին չկրակել՝ առաջարկելով վճարել, բայց Վոնը հրաժարվում է։ Ալանն իր մարմնով փակում է Միշելին և երկու գնդակ ընդունում, սակայն կրծքից հանում է դանակը և սպանում Վոնին։

Ջեյմսը Միշելին տանում է Չինաստան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեթ Լի - Ալան Հյոյ Չենյոն
  • Քրիստի Չուն - Միշել Յոն Սինյի
  • Քենթ Չեն - Չարլի Լյոն Կամպո
  • Նգայ Սին - մարդասպան Վոն
  • Ջոյ Լյոն - Ա Կյոն
  • Նգ Լոուրենս - Ջեյմս Սուն Սայչհեն
  • Ուիլյամ Չու - Բիլի

Արտադրություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներն անցկացվել են Հոնկոնգում[1]: Ֆիլմը վարձույթով թողարկվել է 1994 թվականի հուլիսի 28-ին[2]: Արտադրության ավարտից հետո ֆիլմը արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այնուամենայնիվ, Ջեթ Լին հանդես է եկել իր ֆիլմերի գրաքննության դեմ[3]:

Ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rotten Tomatoes» կայքում 7 գրախոսականի հիման վրա ֆիլմն ունի միջին վարկանիշ՝ 71%, և 10-ից 5․5 միավոր[4]։ «The Austin Chronicle» ամսագրից Ջո Օ’Բայանը 5 հնարավոր միավորից ֆիլմը գնահատել է 2․5 միավորով և անվանել այն «պայծառ, պարզ և զվարճալի»[5]։ Ահարոն Բայերլին «DVD Talk»-ից ֆիլմը գնահատել է հնարավոր 5-ից 2 աստղով և գրել․ «Լավ ֆիլմ է, երբեմն՝ զվարճալի, բայց հրաշալի չէ»[6]։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Hong Kong Film Awards» 14-րդ մրցանակաբաշխության ժամանակ (1995 թվական) ֆիլմն առաջադրվել է լավագույն խորեոգրաֆիա անվանակարգում (Կորի Յուն, Յուն Տակ)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Defender (1994)»։ Baseline 
  2. «Get kick out of remakes»։ The Age (Melbourne)։ 6 мая 2004 
  3. «Jet Li calls for Chinese censors to relax grip»։ The Guardian։ 2007-08-20 
  4. ZHONG NAN HAI BAO BIAO (THE DEFENDER) (THE BODYGUARD FROM BEIJING) (1994). Rotten Tomatoes
  5. «The Bodyguard From Beijing»։ The Austin Chronicle։ 1994-10-21 
  6. Beierle Aaron (2000-08-24)։ «The Defender»։ DVD Talk 
  7. Номинанты и лауреаты премии 14-й церемонии награждения(չին.) на официальном сайте Гонконгской кинопремии.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]