Մասնակից:Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ17

Վիկտորյա Դե Անջելիս (իտալ.՝ Victoria De Angelis, ), իտալա-դանիացի բաս կիթառահար և երգահան։ 2015 թվականին կիթառահար Թոմաս Ռաջի հետ հիմնադրում է Måneskin անվամբ իտալական ռոք խումբը։ Խումբը հաղթել է Sanremo Music Festival 2021, իսկ հետագայում Եվրատեսիլ 2021 երգի մրցույթներում։ Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել են Իտալիան և հանդես եկել «Zitti e buoni» երգով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյան ծնվել է 2000 թվականի ապրիլի 28-ին Իտալիայում՝ Հռոմում։ Մայրը դանիացի էր, իսկ հայրը իտալացի։ Մայրը մահացել է քաղցկեղից, երբ աղջիկը ընդամենը 15 տարեկան էր[1]։ Վիկտորյան ունի կրտսեր քույր՝ Վերոնիկան, ով 3 տարով փոքր է նրանից։ Դեռ Փոքր տարիքից նա կարծում էր, որ ռոք երաժշտությունը մարմնավորում է ազատության ձգտումը[2]։ Մանկուց ունենալով երաժշտության հանդեպ կիրք և սեր՝ Դե Անջելիսը սկսել է կիթառ նվագել 8 տարեկանից և բաս նվագել յոթերորդ դասարանում[3]։

Elle-ին տված հարցազրույցի ժամանակ նա բացահայտեց, որ 14 տարեկանում խուճապային գրոհ է ունեցել, ինչի պատճառով նա մեկ տարի բաց է թողել դպրոցը[4]։ Դե Անջելիսը հաճախել է Scuola Media Gianicolo միջնակարգ դպրոցը, որտեղ հանդիպել է խմբի անդամ և կիթառահար Թոմաս Ռաջիին, իսկ ավելի ուշ ավարտել է իր դպրոցը Liceo Classico Virgilio-ում[5]։ Դե Անջելիսը Նիկ Օ'Մալլիին և Քիմ Գորդոնին համարում է իր ոգեշնչման աղբյուրը[6][7]։

Գորխունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Անջելիսը և Թոմաս Ռաջին հանդիպել են իրենց դպրոցական տարիներին, շուտով նրանց միանում է Դամիանո Դեյվիդը՝ Հռոմի միջնակարգ դպրոցը հաճախելիս, իսկ ավելի ուշ մոտակա Ֆրոզինոնեից նրանց միացավ Էթան Տորչիոն, երբ նրանք Ֆեյսբուքում թմբկահար էին փնտրում՝ խմբի կազմը համալրելու համար[8][9][10]։

Չնայած նրան, որ Դե Անջելիսն ու Ռաջին առաջին անգամ ստեղծեցին խումբը 2015-ին, միայն 2016-ին այն պաշտոնապես հաստատվեց, երբ անդամները պետք է ընտրեին խմբի անունը, քանի որ նրանք որոշել էին գրանցվել Pulse-ում՝ զարգացող խմբերի տեղական երաժշտական մրցույթում[11]։ Մտագրոհի ժամանակ Դե Անջելիսին, որը կիսով չափ դանիացի է, խմբի ընկերները խնդրեցին ասել մի քանի դանիերեն բառեր, և նրանք համաձայնեցին խմբին անվանել («Լուսնի լույս»), թեև դրա իմաստը կապված չէ բուն խմբի հետ[12]։ Սկզբում նրանք ելույթ էին ունենում Հռոմի Կոլլի Պորտուենսի թաղամասի փողոցներում, իսկ 2017-ին նրանք հայտնի դարձան, երբ զբաղեցրին երկրորդ տեղը իտալական X Factor տաղանդների շոուի տասնմեկերորդ եթերաշրջանում՝ ելույթ ունենալով «Morirò da Re» («Ես կմեռնեմ որպես թագավոր»), ինչպես նաև «Back home» երգերով։ Խումբը բեկումնային դեբյուտ ունեցավ «Il ballo della vita» ալբոմով և 2018 ու 2019 թվականների հյուրախաղերով[13]։ 2021 թվականին թողարկվեց նրանց երկրորդ «Teatro d'ira: Vol. I» ալբոմը[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Անջելիսը բացահայտ բիսեքսուալ է։ Նա ունի կրտսեր քույր՝ Վերոնիկա անունով, ում հետ հաճախ է հանդես գալիս Instagram-ում։ Վիկտորյան սահուն խոսում է իտալերեն, անգլերեն և դանիերեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"A 15 anni mia nipote Victoria ha visto la mamma morire. Le aveva tenuto la mano per 3 mesi"». Huffington Post. 6 December 2021.
  2. Solari, Ilaria (13 May 2021). «Victoria De Angelis senza filtri per Elle: "Che rabbia, le etichette"». Elle Magazine (Italian). Վերցված է 13 May 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Victoria 8 Yrs - SMOKE ON THE WATER». Youtube.
  4. Solari, Ilaria (13 May 2021). «Victoria De Angelis senza filtri per Elle: "Che rabbia, le etichette"». Elle Magazine. Վերցված է 13 May 2021-ին.
  5. Lupia, Valentina (23 May 2021). «Eurovision, Maneskin, la preside di "Zitti e buoni": "Damiano e quel carattere così arrabbiato ma mai coatto"». la Repubblica.
  6. Lowe, Zane. «The Måneskin Interview». Apple Music.
  7. «Victoria De Angelis dei Maneskin: "Quella che ha ispirato il mio immaginario è Kim Gordon dei Sonic Youth"». Sentireascoltare.
  8. Sonia Montrella (24 November 2017). «Tutto quello che c'è da sapere sui Maneskin». Agenzia Giornalistica Italia (իտալերեն). Վերցված է 16 June 2021-ին.
  9. Mastrantonio, Luca (29 March 2018). «Perché i Måneskin fanno ballare anche le mamme delle fan». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 16 June 2021-ին.
  10. Povoledo, Elisabetta (16 June 2021). «They Won Eurovision. Can They Conquer the World?». The New York Times. Վերցված է 16 June 2021-ին.
  11. Alessandra Paolini (26 November 2017). «Ciclone Maneskin, il rock è coatto: Semo de Roma». la Repubblica (Italian). Արխիվացված օրիգինալից 16 December 2019-ին. Վերցված է 2 November 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Si dice Maneskin, non Moleskine!: origine e significato del nome della band» (Italian). Sky Italia. 12 December 2017. Արխիվացված օրիգինալից 10 January 2019-ին. Վերցված է 2 November 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Laffranchi, Andrea (24 May 2021). «Damiano dei Maneskin, la sua storia: dalla strada all'Eurovision, "Con le monetine raccolte il primo singolo"». Corriere.
  14. Mastrantonio, Luca (11 February 2021). «Måneskin, trionfo a Eurovision: "La rabbia dei ventenni è di nuovo forza creativa"». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2 June 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Կատեգորիա:Իտալացի կոմպոզիտորներ Կատեգորիա:Իտալիայի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում