Մասնակից:Մհեր Սումբուլյան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հելգա Փեդերսոն[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հելգա Փեդերսոն (նորվ.՝ Helga Pedersen; 13 հունվարի1973Սյոր-ՎարանգերՆորվեգիա), նորվեգացի սաամների քաղաքական գործիչ, նախկինում Ստորտինգի անդամ և Նորվեգիայի ձկնորսության և ափային ադմինիստրացիայի նախարար (2005—2009), Նորվեգիայի բանվորական ընկերության պառլամենտական ֆրակցիայի ներկայացուցիչ (2009—2013), Ֆինմարք ֆյուլքեի քաղաքապետ (2003—2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի հունվարի 13-ին Նորվեգիայի արևելյան շրջաններից մեկում` Սյոր-Վարանգերում, ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Վեստերտանա (Vestertana), Տանայի շրջան: Հայրը` Տերյե Պեդերսոնը (ծնվ. 1941) զբաղվել է գյուղատնտեսությամբձկնորսությամբ, շրջանի քաղաքական գործիչներից էր, մայրը` Յորդիս Լանգհոլմը (Hjørdis Langholm) (ծնվ. 1942, Jæren) աշխատել է որպես բուժքույր: Իր երեք եղբայրների հետ Հելգան մեծացել է սաամական մշակույթի միջավայրում: Հելգա Պեդերսոնը Նորվեգիայի ձկնորսության և ափային ադմինիստրացիայի նախարար աշխատելու ժամանակ (2005) Տարրական դպրոցն ավարտել է Վեստերտանտում և երկրորդ աստիճանը` Վադսյոյում: Մեկ տարի սովորել է Ֆրանսիայի Բայոյի վարժարանում: 1996 թվականին ավարտել է Բերգենի համալսարանի ռուսերենի բաժինը` ստանալով բակալավրի դիպլոմ, իսկ 1998 թվականին Տրյոմսի համալսարանում ստացել է դիպլոմ` պատմության բաժինն ավարտելու համար:

1992-1993 թվականներին Տանա կոմունայի Boftsa Oppvekstsenter գյուղական դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ և ուսուցչի օգնական:

1998-2000 թվականներին Ֆինմարքի շինարարական ադմինիստրացիայում աշխատել է որպես խորհրդատու:

Պեդերսոնն ու իր երկու աղջիկները պաշտոնապես պատկանում են Նորվեգիայի սաամների փոքրամասնությանը և Նորվեգիայի սաամական պառլամենտի ընտրություններում, նաև գյուղատնտեսության մեջ հարկային ոլորտում ունեն մի շարք առավելություններ: Պեդերսոնն ազատ խոսում է սաամերեն և պաշտոնական ընդունելությունների և տոնակատարությունների ժամանակ հագնում է սաամական ավանդական հագուստ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jump up↑ Opedal, Hallgeir. Hjem til Helga. Dagbladet.no. (նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիաներ:

Նավարկման ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարդալ
  • Խմբագրել
  • Խմբագրել կոդը
  • Դիտել պատմությունը

Մասնակցել[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպել/արտահանել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեղծել գիրք
  • Ներբեռնել որպես PDF
  • Տպելու տարբերակ

Այլ նախագծերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ լեզուներով[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխել հղումները

  • Այս էջը վերջին անգամ փոփոխվել է 21 Դեկտեմբերի 2016 թվականի ժամը 19:31-ին:
  • Տեքստը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։ Մանրամասնությու