Մասնակից:Միլենա Գրիգորյան/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսանկարչական տեքստային աշխատանքներում ցուցադրվել են Սիմփսոնի 1989 թվականի Untitled (2 Necklines) երկու նույնական սև կնոջ պարանոցով շրջանաձև լուսանկարներ: Դրանց միջև ուղղահայաց շարքի սև ուղղանկյունների վրա սպիտակ տառերով գրված են հետևյալ բառերը․ ring, surround, lasso, noose, eye, areola, halo, cuffs, collar, loop։ Ամենաներքևում՝ կարմիր ֆոնի վրա գրված է «feel the ground sliding from under you» (անգլ. թարգմանաբար՝ «զգա, ինչպես է հողը սահում ոտքերիդ տակից») արտահայտությունը, ինչը հստակ ակնարկում է լինչի դատաստանի մասին, չնայած որ պատկերները մնում են անաղմուկ, ոչ առճակատող և էլեգանտ:

Սույն թվականին էլ Սիմփսոնը ստեղծել է Guarded Conditions աշխատանքը, որը կազմված է կնոջ պոլարոիդով արված լուսանկարներից։ Յուրաքանչյուր նկարում կա միայն պատկերի մեկ հատված, որոնք միասին վերցրած կազմում են վեց ֆիգուրների շարքը: Լուսանկարչի հայացքն ուղղված է թիկունքից, մինչդեռ մոդելի կեցվածքում վախ կա հնարավոր թշնամությունից, որը կարող է ենթադրվել սեռի և մաշկի գույնի պատճառով: Լուսանկարների տակ գրված են խոցելիության զգացողությունն ուժեղացնող բառեր: Կերպարանքի մասնատումը և սերիալիզացումը ոչնչացնում և հերքում է մարմնի ամբողջականությունն ու անհատականությունը։ Փորձելով հասկանալ աշխատանքը, դիտորդը առաջացնում է բախում սևամորթ կանանց պատմությունների հետ։ Շատ քննադատներ այս գործը կապում են ստրուկների աճուրդի հետ՝ որպես հիշեցում, որ սևամորթ «ստրկացած կանայք հանվել են մարդկային տառապանքների այն շրջանակից, որում նրանք սեռական և դրամական փոխանակման առարկաներ էին»: Այս կանայք ստիպված էին կանգնել աճուրդի բլոկում և իրենց վաճառքի հանել: Նրանք օբյեկտ, առարկա են դառնում, որոնք Սիմփսոնը հաճախ ներկայացնում է իր աշխատանքների կենտրոնում։

Չնայած Սիմփսոնի աշխատանքները հաճախ հիմնված են իր իսկ վերապրումների վրա, բայց երկար ժամանակ նա ինքնադիմանկարներ չէր ստեղծում: 2009 թվականին հայտնվեց 1957-2009 շարքը, որը ներառում էր 1957 թվականի «երիտասարդ աֆրոամերիկացի կանանց սև և սպիտակ լուսանկարներ պինափ ոճով», որոնք հակադրում էին ինքնադիմանկարներին, որոնցում Սիմփսոնը վերարտադրել էր ֆոնը և մոդելի դիրքը ներկայիս համատեքստում[1]։

Իր աշխատանքներում Սիմփսոնը հաճախ պատկերում էր սևամորթ կանանց և պատկերներին տեքստ էր ավելացնում, որպեսզի արտահայտի ժամանակակից հասարակության վերաբերմունքը ռասայական, էթնիկական և սեռային խնդիրների նկատմամբ: Շատ աշխատանքներում մոդելների դեմքերը մգացված են, ինչի պատճառով դիտորդը չի ցանականում նրանց նայել: «Շրջված ֆիգուրները» օգտագործվել են ոչ միայն «հայացքից հրաժարվելու» համար, այլ նաև «պատկերված կնոջ անձնավորության ցանկացած ընկալումը մերժելու, ինչպես նաև դասակարգման փորձերը ոչնչացնելու և հուզական պրոյեկտման ոչնչացման համար, որոնք սովորաբար ուղեկցում են սևամորթ մարդու լուսանկարչական դիմանկարի ընկալումը»[2]։ Ենթադրվում է նաև, որ գործիչների այս նկարագրությունը «համապատասխանում էր 1980 թվականների և 1990 թվականների սերնդի լուսանկարչական պատկերացումն ընկալելու ձևին»[3]։ Գրաֆիկական տեքստի հետ համատեղ նույն դիմանկարի բազմակի օգտագործման միջոցով Սիմփսոնի «հակապատկերները» մեկնաբանվել են որպես սևամորթների մշակութային ասոցիացիաների գիտական ​​դասակարգում[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ապրում և աշխատում է Բրուկլինում[5]։ 2007 թվականից 2018 թվականը ամուսնացած է եղել իր նկարիչ ընկերոջ՝ Ջեյմս Կազեբերի հետ[6]։ Նրանք ունեն դուստր՝ նկարիչ և բլոգեր Զորա Կազեբեր[7]։ Աղջկա ինստագրամյան էջը հիմնականում մազերի խնամքի և բնական դիմահարդարվեու մասին է։

Մրցանակներ և պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 - Արեստի Ազգային հիմնադրամի թոշակ (ԱՄՆ)[8]
  • 1987 - «Workspace Grant», Ջամայկայի արվեստի կենտրոն[9]
  • 1989 - Совет директоров «Artists Space»-ի (Нью-Йорк)
  • 1990 - Լուի Քոմֆորտ Թիֆանիի հիմնադրամի պարգև (Նյու Յորք)
  • 1994 - Մրցանակ նշանավոր աշխատանքի համար, Արվեստի քոլեջների ասոցիացիա (Նյու Յորք)[10]
  • 1997 - Վեքսների արվեստի կենտրոնի դրամաշնորհ (Կոլումբոս, Օհայո նահանգ)
  • 1998 - 1998 թվականին Հյուգո Բոսի մրցանակի ֆինալիստ, Սոլոմոնա Գուգենհեյմի հիմնադրամ (Նյու Յորք)
  • 2001 - Մրցանակ Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի Cartier-ի և Ոսկերչական իրերի ժամանակակից արվեստի հիմնադրամի կողմից (Նյու Յորք)
  • 2003 - Դրամաշնորհ Քրիստիանա Ջոնսի հիմնադրամից, Քոլգեյթի համալսարան (Համիլթոն, Նյու Յորք նահանգ)
  • 2014 - «Deutsche Börse Photography Prize»-ի ընտրված մրցանակ [11]
  • 2019 - Փոլ Գեթի կրծքանշան (Բիրդ Մերիի և Էդ Ռուշոյնի հետ)[12]

Ընտրված ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • lll (Three Wishbones in a Wood Box) 1994։ Փայտե տուփ՝ կերամիկայից, ռետինից և բրոնզից պատրաստված երեք ոսկորներով, որորք տեղադրված են երկու թաղիքե հիմքերի մեջ: Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ[13]։
  • Back [[1991]։ 2 գունավոր polaroid պատկերներ և 3 պլաստմասե աղյուսակներ[14]։
  • Counting 1991։ Լուսափորագրանկար և դրոշմ։ Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ[15].
  • Five Day Forecast 1991։ 5 լուսանկարներ, ժելատինի արծաթե լուսանկարչական տպագրություն թղթի վրա, 15 փորագրական աղյուսակ։ Թեյթ Մոդեռն, Լոնդոն[16]։
  • Untitled (What should fit here...) 1993։ Լուսափորագրանկար, տպագրություն, ակվարել։ Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ[17]։
  • The Waterbearer 1996։ Արծաթե տպագրություն[10]։
  • Wigs (Portfolio) 1994։ Թաղիքի վրա 21 վիմագրերի, 17 տեքստային ցուցանակների վիմագրական պորտֆելիո: Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)[18]։
  • Gestures/Reenactments 1985։ Սպիտակ հագուստով սևամորթ տղամարդու 6 լուսանկար՝ մակագրություններով[1]։

Ընտրված անհատական ​​ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lorna Simpson: Projects 23, Museum of Modern Art, New York, 1990
  • Lorna Simpson, For the Sake of the Viewer, Museum of Contemporary Art Chicago; Contemporary Art Museum Honolulu; Contemporary Arts Center, Cincinnati; Henry Art Gallery, University of Washington. Seattle; Studio Museum in Harlem, New York, 1992-1994
  • Lorna Simpson: Recent Work, John Berggruen Galley, San Francisco, 1993
  • Works by Lorna Simpson, Contemporary Arts Museum Houston, 1993
  • Wigs, Museum of Photographic Arts, San Diego, 1994
  • Lorna Simpson: New Works, Rhono Hoffman Gallery, Chicago, 1994
  • Standing in the Water, Whitney Museum of American Art at Phillip Morris, New York; Fabric Workshop, Philadelphia, 1994
  • Lorna Simpson: Wigs, Albrecht Kemper Museum of Art, Saint Joseph, MO, 1996
  • Lorna Simpson: New Work Series, Miami Art Museum, 1997
  • Lorna Simpson: Interior/Exterior, Full/Empty, Wexner Center for the Arts, Ohio State University, Columbus, 1997-1998
  • Lorna Simpson: Call Waiting, Art Gallery of Ontario, Toronto, 1998
  • Scenarios: Recent Works by Lorna Simpson, Addison Gallery of American Art, Andover, MA; Walker Art Center, Minneapolis; University of Michigan Museum of Art, Ann Arbor; National Museum of Women in the Arts, Washington, DC; Sean Kelly Gallery, New York, 1991-2001
  • CCA Kitakyushu Project Gallery, Kitakyushu, Japan, 2000
  • Lorna Simpson: Easy to Remember, Weatherspoon Art Museum, University of North Carolina, Greensboro, 2002
  • Lorna Simpson: Cameos and Appearances, Whitney Museum of American Art, 2002[19]
  • Consejo Nacional Para la Cultura y las Artes, Mexico City, 2003
  • Compostela: Lorna Simpson, Centro Galego de Arte Contemporanea, Santiago de Compostela, Spain, 2004
  • Lorna Simpson, Corridor, Wohnmaschine, Berlin, 2004
  • Lorna Simpson: 31, Prefix Institute of Contemporary Art, Toronto, 2005
  • Lorna Simpson , organized by American Federation of the Arts; Museum of Contemporary Art, Los Angeles; Miami Art Museum; Whitney Museum of American Art, New York; Kalamazoo Institute of Art, Kalamazoo, MI; Gibbes Museum, Charlestown, SC, 2006-2007[10]
  • 30 Americans , the Rubell Family Collection, Miami, North Carolina Museum of Art, Corcoran Gallery of Art, Chrysler Museum of Art, Milwaukee Art Museum, Frist Center for the Visual Arts, Contemporary Arts Center (New Orleans), Arkansas Arts Center, Detroit Institute of Arts, Cincinnati Art Museum, and Tacoma Art Museum, 2008.[20][21][22]
  • Lorna Simpson: Momentum, Salon 94 Bowery, New York, 2011.[23]
  • Lorna Simpson: Gathered , The Elizabeth A. Sackler Center for Feminist Art at the Brooklyn Museum, 2011.[24]
  • Lorna Simpson , organized by the Foundation for the Exhibition of Photography, Minneapolis and Lausanne, Switzerland; Galerie nationale du Jeu de Paume, Paris; Haus der Kunst, Munich; Addison Gallery of American Art, Andover, MA , 2013 (The first European retrospective of Simpson's work in 2013, which traveled to the Baltic Centre for Contemporary Art in 2014).[25][26]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Simon, Joan. "Lorna Simpson." New York: Prestel Publishing, 2013. Print.
  • Als, Hilton Lorna Simpson: Works on Paper.
  • Momin, Shamim Lorna Simpson.
  • Simpson, Lorna Lorna Simpson.
  • Simpson, Lorna Lorna Simpson: for the sake of the viewer.
  • Rogers-Lafferty, Sarah Lorna Simpson: interior/exterior, full/empty.
  • Gili, Marta Lorna Simpson.
  • Jones, Kellie Lorna Simpson.
  • Simpson, Lorna Compostela: Lorna Simpson: Centro Galego de Arte Contemporánea, 5 marzo - 30 maio 2004, Santiago de Compostela.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brockington, Horace. "Logical Anonymity: Lorna Simpson, Steve McQueen, Stan Douglas." International Review of African American Art 15 No. 3 (1998): 20-29.


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Simon, Joan Lorna Simpson. — Munich, 2013. — ISBN 9783791352664
  2. Copeland, Huey Bound to Appear: Art, Slavery, and the Site of Blackness in Multicultural America. — 2012.
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    22» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Tate. «Twenty Questions (A Sampler), Lorna Simpson 1986 | Tate». Tate (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-02-28-ին. Վերցված է 2017-02-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Lorna Simpson Biography – Lorna Simpson on artnet». www.artnet.com.
  6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «автоссылка2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  7. «Meet the Art Royalty Daughter Whose Hair Instagrams Speak to a New Generation». Vogue (անգլերեն).
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. Simpson, Lorna.
  10. 10,0 10,1 10,2 «Simpson, Lorna». Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Վերցված է 2017-01-17-ին.
  11. Vincent, Alice (2014-05-12). «Richard Mosse wins Deutsche Börse Photography Prize 2014». The Daily Telegraph. Վերցված է 2014-05-13-ին.
  12. «Mary Beard, Ed Ruscha, and Lorna Simpson Awarded Getty Medals». www.artforum.com (անգլերեն). Վերցված է 2019-05-02-ին.
  13. «lll (Three Wishbones in a Wood Box)». collections.artsmia.org. Minneapolis Institute of Art. Վերցված է 2017-01-28-ին.
  14. {{{заглавие}}}.
  15. «Counting». collections.artsmia.org. Minneapolis Institute of Art. Վերցված է 2017-01-28-ին.
  16. «Lorna Simpson, Five day forecast». Tate. Վերցված է 2018-04-25-ին.
  17. «Untitled (What should fit here...)». collections.artsmia.org/. Minneapolis Institute of Art. Վերցված է 2017-01-28-ին.
  18. «Wigs (Portfolio)». www.moma.org/learn/moma_learning. Museum of Modern Art. Վերցված է 2017-01-28-ին.
  19. Glueck, Grace (2002-10-25). «ART IN REVIEW; Lorna Simpson -- '31' and 'Cameos and Appearances'». The New York Times (անգլերեն). Վերցված է 2019-03-19-ին.
  20. «30 Americans participate in one extraordinary exhibit». Washington Post. Վերցված է 2017-03-11-ին.
  21. «30 Americans». rfc.museum (անգլերեն). Վերցված է 2017-03-11-ին.
  22. «Lorna Simpson». rfc.museum (անգլերեն). Վերցված է 2017-03-11-ին.
  23. «Salon 94». Salon94 (անգլերեն). Վերցված է 2019-03-19-ին.
  24. «Brooklyn Museum: Lorna Simpson: Gathered». www.brooklynmuseum.org. Վերցված է 2017-03-11-ին.
  25. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  26. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «
    5» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: