Մասնակից:Մեսրոպ սահակյան/Ավազարկմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ սահակյան/Ավազարկմ
ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման լոգոն
Նպատակներհայ երիտասարդության կրթական աստիճանը բարձրացնել
Գլխադասային գրասենյակՀայաստանի Հանրապետություն, Երևան, Սարյան 5
ՂեկավարՀակոբ Հակոբյան
Կարևոր անձինքՀայկ Խլոյան
Կայքmiasin.am

Զանգվածային ակցիաների, կամպանիաների և միջոցառումների կազմակերպման և անցկացման ուսումնական կենտրոն՝ տարվա բոլոր եղանակներին զանգվածային միջոցառումների և ակցիաների կազմակերպում Երևանում և մարզերում, համերգների և ժամանցային այլ միջոցառումների ծրագիր, փողոցային երգի և թատրոնի ծրագիր՝ փողոցում կարելի է ավելի հետաքրքիր բաներ տեսնել, քան հանրահավաքը տրամաբանությամբ, ընտրություններին ամենատարբեր գործառույթներով մասնակցելու համար դասընթացներ, նախընտրական քարոզարշավներ, գիտահետազոտական կենտրոն, ազգային գաղափար հեռուստածրագիր փորձագիտական համայնքի ընդգրկմամբ, փորձագետների հարթակ ծրագիր, բանավեճի ակումբ ծրագիր, հայրենասիրական ակցիաների ծրագիր, երկրի արդիականացման համար պրոֆեսիոնալ կադրերի բանկ, կրթական ծրագիր` աջակցություն ՀՀ-ում և արտերկրում բուհ ընդունվելու և սովորելու համար, ուսումնական դասընթացների կազմակերպում, տեղեկատվական և քարոզչական ծրագիր, Ինֆորմացիոն հասարակություն` ինտերնետային պորտալներ և բլոգներ, ցանցային ծրագիր, ինտերնետ-ակումբների ծրագիր, բարեգործական ծրագիր` ակնոցներ բոլոր կարիքավորներին, իրավական խորհրդատվության ծրագիր, Հայ Առաքելական Եկեղեցու և կրոնի ուսուցանման ծրագիր եկեղեցու հետ համատեղ, բանակ և ռազմա-հայրենասիրական դաստիարակության ծրագիր, ժամանցի ակումբներ անդամների և համակիրների համար, միջազգային համագործակցության ծրագիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և նմանատիպ շարժումների հետ, ներքին տուրիզմի ծրագիր:

ՄԻԱՍԻՆ երիտասարդական շարժման իրականցրած ֆլեշմոբը 2011 թվականին կազմակերպված ֆորումի ժամանակ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասին երիտասարդական շարժման իրականացրած ֆլեշմոբը մայրության և գեղեցկության օրվա առթիվ
Միասին երիտասարդական շարժման իրականացրած ֆլեշմոբը մայրության և գեղեցկության օրվա առթիվ

«Միասին» երիտասարդական շարժումը իր գործունեությունը սկսել է 2008 թվականի հունիսի 13-ին միասնության երթով, որն ազդարարեց շարժման սկիզբը, բացի այդ շարժման մասնակիցները կազմակերպեցին մամլո ասուլիս, այսպիսով տրվեց «Միասին» երիտասարդական շարժման սկիզբը: «Միասին» երիտասարդական շարժումը իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ: Շարժումը արդեն իսկ կազմակերպել է բազմաթիվ զանգվածային ակցիաներ, որոնք մեծ նպաստ են բերել հայ երիտասարդության զարգացման գործում:

Միասին երիտասարդական շարժումը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք արժանացել են հայ և միջազգային հանրության ուշադրությանը: Շարժման իրականացրած միջոցառումներից շատերն ուղղված էին հասարակության մեջ արմատացած երևույթների դեմ:

Հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասին երիտասարդական շարժման մասնակիցների հանդիպումը Պերճ Զեյթունցյանի հետ

Միասինը կազմակերպել է բազմաթիվ հանդիպումներ մշակութային գործիչների, գիտության և քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ՝ «հանդիպում հետաքրքիր մարդկանց հետ», խորագրով ծրագրի շրջանակներում: Երիտասարդական շարժումը հանդիպումներ կազմակերպելով նպատակ է ունեցել հայ երիտասարդությանը ծանոթացնել տարբեր ոլորտների կենդանի լեգենդների հետ:

մեր պետական լեզուն հայերենն է

«Միասին» երիտասարդական կազմակերպության մի խումբ երիտասարդեր 2008 թվականի հունիսի 19-ին հանդիպում ունեցան հայտնի արձակագիր Պերճ Զեյթունցյանի հետ: Հետագայում հանդիպումները ինտենսիվորեն շարունակվեցին, տարբեր գործիչների հետ: Հունիսի 23-ին հանդիպում տեղի ունեցավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետ:

2008 թվականի հուլիսի 21-ին երիտասարդները հանդումներ ունեցան Վանուշ Խանամիրյանի հետ: Վարպետը պատմեց իր կենսագրության հետաքրքիր դեպքերի մասին:

Հուլիսի 8-ին «Միասին» երիտասարդական շարժման մի խումբ երիտասարդներ Մհեր Մկրտչյանի ծննդյան կապակցությամբ հանդիպեցին վերջինիս եղբոր Ալբերտ Մկրտչյանի հետ:

Շարունակելով հանդիպումները «Միասին»-ի անդամները 2008 թվականի հոկտեմբերի 8-ին հանդիպում ունեցան հայտնի գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի հետ: Հոկտեմբերի 17-ին հանդիպում տեղի ունեցավ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Այս հանդիպումների շարքը շարունակվեց նաև հետագայում՝ «հանդիպում հետաքրքիր մարդկանց հետ» ծրագրի շրջանակներում «ՄԻԱՍԻՆ» երիտաարդական շարժման ակտիվիստները հանդիպեցին հայտնի դերասան Սոս Սարգսյանի հետ: Շարժման ղեկավարները շատ են կարևորում այս ծրագրի շարունակականությունը և այս ծրագրի շրջանակում հանդիպումներ կազմակերպվեցին տարբեր ոլորտների նշանակալի գործիչների հետ: Հանդիպումներ տեղի ունեցան Ռուբեն Հախվերդյանի, Թովմաս Պողոսյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Ալեքսանդր Դվորկինի և այլոց հետ: Այս հանդիպումների ընթացքում «ՄԻԱՍԻՆ»-ցիները գիտելիքների հսկայական պաշար են կուտակել: Հանդիպումների շարքից առանձնանում են ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ հանդիպուները:

2009 թվականի փետրվարի 19-ին «Միասին» երիտասարդական շարժման սկզբնավորման առաջին տարեդարձի կապակցությամբ շարժման անդամները հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ամփոփվեցին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և կարևորվեց շարժման հետագա ծավալումը: Բարձր գնահատականի արժանացան շարժման անդամների կողմից կազմված և հաջողությամբ իրականացված ծրագրերը:

2010 թվականի Փետրվարի 19-ին Միասին երիտասարդական շարժման ակտիվիստները հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպումները վարչապետի հետ արդեն պարբերական բնույթ են կրում և մշտապես նպաստում են առողջ մտքերի փոխանակմանն ու համագործակցությանը:

Վարչապետը կարևորեց 2009 թվականի ընթացքում Միասին շարժման դերը, նշելով, որ Միասինի գործունեությունը մշտապես գտնվում է հանրության ուշադրության ներքո և արժանանում է նրա դրական արձագանքներին: Բովանդակալից քննարկումն ու անմիջական զրույցը մեծ ոգևորություն և նոր գաղափարներ տվեց Միասինականներին, ովքեր խոստացան ակտիվ լինել նաև 2010 թվականի ընթացքում:

Երթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միասին երիտասարդական շարժման միասնության երթ

2013 թվականի հունիսի 13-ին տեղի ունեցավ «Միասին» շարժման «Միասնության» երթը, որը ազդարարեց շարժման մեկնարկը: Երթը մեկնարկեց Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի հարակից հրապարակից և հասավ մինչև Սբ. Սարգիս եկեղեցի:

Շարժման ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել ընդդեմ կոռուպցիայի այս միջոցառումների շրջանակներում մեծ է երթերի դերը, մի քանի անգամ երթեր են կազմակերպվել ընդդեմ կոռուպցիայի: Դրանցից էր 2008 թվականի սեպտեմբերի 18-20-ը կազմակերպված երթը, որի նպատակն էր նպաստել Հայաստանում տարվող պայքարին ընդդեմ կոռուպցիայի: Այս երթը գլխավորապես նպատակ ուներ կոչ անել քաղաքացիներին, որ յուրաքանչյուրը պայքարի դուրս գա կոռուպցիայի դեմ:

2008 թվականի սեպտեմբերի 4-ին երիտասարդները քայլերթ կազմակերպեցին ընդդեմ ծխախոտի, որի ժամանակ կոչ էին անում քաղաքացիներին հրաժարվել վնասակար սովորությունից:

Այս հակածխախոտային երթի ազդեցության ներքո «Միասին»-ի աղջիկները յուրատեսակ երթ կազմակերպեցին և կոչ էին անում բոլորին պայքարել ծխախոտի դեմ 2008 թվականի սեպտեմբերի 10-12 աղջիկները երկու օրերի ընթացքում կազմակերպեցին «հակածխախոտային» քայլերթեր: 2008 թվականի նոյեմբերի 3-ին «Միասին» շարժման անդամները կազմակերպեցին հերթական քաղաքական երթը ուղղված հարկային բարեփոխումների պաշտպանությանը երթը կրում էր «Աջակցենք հարկային բարեփոխումներին» խորագիրը: Երթի մասնակից երիտասարդները կոչ էին անում քաղաքացիներին պահանջել ՀԴՄ կտրոնները:

Մարտի 8-ի ակցիա

Բացի քաղաքական և հասարական հարցերին վերաբերող թեմաներից երթեր էին կազմակերպվում: Հայաստանում առաջին անգամ ժպիտի միջազգային օրը նշանավորեց 2008 թվականի հոկտեմբերի 3-ին կազմակերպված երթով:

Նշանակալից է սեպտեմբերի 21-ին կազմակերպած երթը, որը նվիրված էր Հայաստանի անկախության տոնին, երթը ստացավ «մենք անկախության կրողներն ենք» խորագիրը:

2008 թվականի սեպտեմբերի 22-ին երիտասարդական շարժման անդամները կազմակերպեցին երթ շրջակա միջավայրի մաքրության պահպանման թեմայով «Միասին» շարժման ակտիվիստները սկսեցին Երևանից, փորձելով Երևանի փորձով այս շարժումը տարածել նաև հանրապետության մնացյալ քաղաքներում, կազմակերպեցին երթ՝ քաղաքացիներին կոչ անելով մաքուր պահել մայրաքաղաքը:

2008 թվականը «Միասին» երիտասարդական շարժման համար լավագույն տարիներից մեկն էր: Այդ տարվա ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ երթեր: 2009 թվականը նշանավորվեց «Միասին» երիտասարդական շարժման մասնակցությամբ «համաերիտասարդական» երթով, որի ժամանակ երիտասարդները անկախ քաղաքական պատկանելությունից հայացքներից շարժվեցին դեպի Եռաբլուր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՀՀ Ազգային բանակի կայացման համար իրենց կյանքը զոհած հայորդիներին:

Միասին Երիտասարդական շարժման never again ակցիան ի հիշատակ ցեղասպանության զոհերի

2009 թվականի հոկտեմբերի 1-ին «Միասին» շարժման անդամները երթ կազմակերպեցին դեպի Ծիծեռնակաբերդ «Մենք պահանջատեր ենք» խորագրով: Այս երթը նվիրված էր հայ-թուրքական սահմանի բացմանը: Երթով երիտասարդները պահանջում էին, որ սահմանի բացումը չխանագարի հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Միասին» երիտասարդական շարժումը շարունակեց իր գործունեությունը կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպաստում էին հայ հասարկության կայացմանը: 2011 թվականին երթ կազմակերպեց, որը կրում էր «մեր լոզուն հայերենն է» խորագիրը, այս երթի նպատակն էր, պայքարել օտարալեզու տարրերի ներթափանցմանը հայոց լեզու և հայ ժողովրդի առօրյա:

Ֆլեշ-մոբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց միջազգային տոնին նվիրված շարժման կազմակերպած ֆլեշ-մոբը առանձնանում է իր գեղեցկությամբ մոտ 500 երիտասարդ կազմեցին մարտի 8 հենց ՀՀ հանրապետության հրապարակում: Այնուհետև տեղի ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված ֆլեշ-մոբը, որի ժամանակ արդեն մոտ 700 հոգի կազմակերպեցին ակցիա այս անգամ նույն հրապարակում կազմակերպվեց մայրության տոնին նվիրված ֆլեշ-մոբ: Հատկապես մեծ տարածում գտավ 2011 թվականին հայոց ցեղասպանությանը նվիրված «Never Again» խորագրով կազմակերպած ֆլեշ-մոբը:

Ակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

բնապահպանական ակցիա Ջերմուկում

«Միասին» երիտասարդական շարժումը իր գործունեության ընթացքում կազմակերպել է բազմաթիվ ակցիաներ՝ տարբեր նպատակներով: Ակցիաներից առանձնանում են հատկապես հայ հասարկության մեջ արմատավորված բացասական երևույթների դեմ կազմակերպված ակցիաները:

2008 թվականի Հուլիսի 6-ին «Միասին»-ը կազմակերպեց ակցիա ընդեմ երթևեկության կանոնների խախտումների, սրա հիմնական նպատակն էր ժամանակի ընթացքում խորացող երթևեկության խախտումների դեմ պայքարելը:

Շարժման մասնակիցները շարունակելով ակցիաները 2008 թվականի Սեպտեմբերի 18-20-ը կազմակերպեցին քայլերթեր ընդդեմ երկրում արմատավորված կոռուպցիայի:

Ակցիաներ շարունակվում են իրականացվել այս անգամ հայ հասարակության մեջ արմատավորված արատավոր երևույթների դեմ պայքարի են դուրս գալիս «Միասին» երիտասարդական շարժման մասնակից աղջիկները, ովքեր 2008 թվականի Սեպտեմբերի 10-12-ը կազմակերպում են հակածխախոտային երթ:

«Միասին» երիտասարդական շարժման կարևորագույն ակցիաներից մեկն էլ պայքարն էր բուհ-ական կոռուպցիայի դեմ: Սա մի կարևոր նախաձեռնություն էր, որը ծառայեց իր հիմնական նպատակին:

Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի 3 բուհ-երում (ԵՊՀ, ՀՊՏՀ , ԵՊԼՀ): Ծրագրի նախնական փուլում բուհ-երում տարածվել են թռուցիկներ, որոնք տեղեկացնում էին ծրագրի մեկնարկի մասին: Այնուհետև անցկացվել են ինտերնետային և անմիջական հարցումներ, փակցվել պաստառներ` հակակոռուպցիոն կոչերով և լոզունգներով: Հրապարակվեցին այն դասախոսների նկարները, ում անունները նշվել էին ուսանողների շրջանում անցկացված հարցումների ընթացքում: Նշվեցին նաև այն դասախոսների անունները, ովքեր նույն հարցումների ընթացքում ճանաչվել էին լավագույնը: Սրան զուգահեռ շարժումը համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ և մասնակցել, այլ միջցառումների:

«Միասին» կրթական ֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միասին» երիտասարդական կրթական ֆորումը, որը հաջողությամբ իրականացվում է արդեն մի քանի տարի: Ֆորումի նպատակը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ հնարավորինս մեծ թվով հայ երիտասարդների համախմբումն ու նրանց մեջ ազգային և համամարդկային արժեքների կարևորումն ու սերմանումն է, որը, վստահ ենք, ազգանվեր և ազգանպաստ գործ է:

Միասին երիտասարդական շարժման իրականացրած ֆլեշմոբը մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Ներկայացնում ենք «Միասին» երիտասարդական կրթական ֆորումի մանրամասները` 5 տարվա կտրվածքով. 2009 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր, ճամբարին մասնակցել է 500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Զանգվածային ակցիաները: Ֆորումի մասնակից երիտասարդները սեմինարների, դասախոսությունների և քննարկումների արդյունքում ձեռք են բերել զանգվածային ակցիաների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ հմտություններ, տիրապետել այդ խնդրին առնչվող համապատասխան գործիքներին, որոնք հետագայում կիրառել են պրակտիկայում` կազմակերպելով և մեծ հաջողությամբ իրականացնելով մի շարք զանգվածային ակցիաներ ու միջոցառումներ:

2010 թվականին ճամբարը կազմակերպվել է 2 հոսքով (10օր). մասնակցել է 600 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Բիզնես ինովացիան: Երիտասարդները քննարկումների միջոցով մշակել և ներկայացրել են մի քանի նորարարական բիզնես-ծրագրեր, որոնք հավանության են արժանացել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից և մեկնարկել նրա աջակցությամբ:

Միասին կրթական ֆորում 2011

2011 թվականին ճամբարը կազմակերպվել է 3 հոսքով (15օր). մասնակցել է 1500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Ընտրական մոդելը: Ֆորումի մասնակից երիտասարդները, տեղում կազմակերպելով և իրականացնելով նախագահական նախընտրական քարոզարշավի և բուն ընտրությունների մոդելը, ձեռք են բերել այդ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք նպաստել են նրանց քաղաքական հասունացմանն ու ապագայում իրական ընտրություններում ճիշտ կողմնորոշվելու և դիպուկ գործելու հնարավորություն տվել:[1]

2012 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր. մասնակցել է 400 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Գենդերային հավասարությունը: Ֆորումի մասնակիցները դասախոսությունների ու բանավեճերի միջոցով կարողացել են գենդերային հավասարության գաղափարը համադրել ազգային մտածելակերպի ու սովորույթների հետ , սովորել քարոզել և կիրառել առաջադեմ միտքն ու գաղափարը` չդավաճանելով ազգային սկզբունքներին:

2013 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր. մասնակցել է 300 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Արատավոր երևույթների դեմ պայքարը: Ֆորումի ընթացքում մասնակից երիտասարդները ձեռք են բերել արատավոր երևույթների դեմ պայքարելու համար անհրաժեշտ հմտություններ, սովորել օգտագործել այդ գործի համար առավել արդյունավետ գործիքներ, որոնք կիրառել են պրակտիկայում` կազմակերպելով և իրականացնելով անկարգապահ վարորդների դեմ պայքար-ակցիան` Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ:

Միասին 2014 կրթական ֆորումի թեման եղել է «Աջակցություն բարեփոխումներին , պայքար արատավոր երևույթների դեմ»: Անցկացվել է Սևան ազգային պարկում, տևել է 5 օր՝ օգոստոսի 20-ից 25-ը ընկած ժամանակահատվածում: Իրենից ներկայացրել է վրանային ճամբար, որի ընթացքում ինչպես միշտ կազմակերպվել են մի շարք հատկանշական միջոցառումներ, որոնք և ուսումնական և ժամանցային բնույթ են կրել[2]:

Կրթական ֆորումը շարունակվում է և նախատեսված է ճամբար անցկացնել նաև 2015 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]