Մասնակից:Մեդիա ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մեդիագրագիտության ակումբ «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյան մ/ճ[խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր պատմությունը

«Հույսի կամուրջ»-ը հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Մեր առաքելությունն է պաշտպանել նրանց իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս ներառմանը աջակցում են կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույն ապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը: Կազմակերպությունը գործում է 1996 թվականից, և այժմ ունի կենտրոններ Երևանում և Տավուշի մարզի 4 համայնքներում

«Հույսի կամուրջ» հասարակական Կազմակերպության Նոյեմբերյանի Մասնաճյուղ

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնը Նոյեմբերյանի համայնքի կողմից անհատութց օգտագործման իրավունքով տրամադրված հարյուրամյա պատմական այս շենքում գործունեություն է ծավալում սկսած 2005 թվականից: Այս տարիների ընթացքում Կենտրոնում երեխաների իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանն ուղղված կրթական, սոցիալ-հոքեբանական և մշակույթային տարաբնույթ ծառայություններ են տրամադրվել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 բնակավայրերի հաշմանդամության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակներում հայտնված ավելի քան 800 երեխաների և նրանց ընտանիքներին: