Մասնակից:Մարիամ Միրիջանյան/Որտե՞ղ եմ ես նրան տեսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որտեղ եմ ես նրան տեսել
Որտեղ եմ ես նրան տեսել
Տեսակնկարված մուլտիպլիկացիա
Ժանրհումոր
ՌեժիսորԲորիս Ձյոժկին
ՍցենարիստԱլեքսանդր Կումմա,
Սակկո Ռունգե,
Բորիս Ձյոժկին
Բեմադրող նկարիչՎլադիմիր Սոբոլյով
ԱնիմատորներՎադիմ Դոլգիխ,
Վիկտոր Արսենծև,
Բորիս Ձյոժկին
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ՕպերատորԵլենա Պետրովա
Հնչյունային օպերատորԲորիս Ֆիլչիկով
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ընկերությունսովետական մուլտֆիլմ
Տևողություն10 րոպե 3 վրկ.

«Որտե՞ղ եմ ես նրան տեսել», սովետական նկարված մուլտիպլիկացիա, որը ստեղծվել է 1965 թվականին ռեժիսոր նկարիչ-մուլտիպլիկատոր Բորիս Ջյոժկինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում: Մուլտֆիլմը Ուրախ մարդուկների արկածների մասին պատմող սերիաներից է[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Ուրախ մարդուկների ակումբ է գալիս մի փոքրիկ տղա, ով իր հետ բերել էր ակումբ ընդունվելու մասին դիմում: Ակումբի նախագահի՝ Մատիտի հարցին, թե ինչ է տղան կարողանում անել, նա հայտարարում է, որ կարողանում է անել ամեն ինչ: Մատիտը ճշտում է, կարող է արդյոք նա հանդես գալ որպես կենդանիներ վարժեցնող, և նա խոստանում է, որ մի շաբաթից կվերադառնա պատրաստ համարով: Բուրատինոն՝ ակումբի մասնակիցներից մեկը, խոժոռվում է և փորձում հիշել՝ որտեղ է տեսել այդ տղային, բայց ապարդյուն:

Մեկ շաբաթ անց տղան գալիս է ակումբ և ասում, որ կենդանիներ վարժեցնելու համարը անհետաքրքիր է, և մի շաբաթից ինքը նորը կմտածի, այս անգամ՝ պարային: Մատիտը, վշտացած այդ լուրով, թույլատրում է նրան հնարել նոր համար, որը պետք է պատսատ լիներ մեկ շաբաթից: Տղան նորից խոստանում է և հեռանում, իսկ Բուրատինոն նորից փորձում է հիշել, թե որտեղ է տեսել նրան:

Մեկ շաբաթից տղան նորից գալիս է, բայց, ի զարմանս ներկաների, հայտարարում է, որ չի պատրաստել պարային համար և կպատրաստի երաժշտական: Մատիտը, դա լսելով, կատաղում է և փորձում է տղային արտաքսել տարածքից: Տղան, վախենալով սկսում է վազել սենյակով և գնալով ակումբի ամեն անդամի մոտ ասում է՝ «ես խոստանում եմ»: Մատիտը, կոլեգաների հետ խորհրդակցելով, որոշում է կայացնում վերջին անգամ հավատալ նրան:

Մեկ շաբաթ անց՝ համերգի օրը, տղան գալիս է Մատիտի մոտ և «պատրա՞ստ ես» հարցին պատասխանում է «այո», Մատիտը, ուրախանալով գովում է տղային: Սակայն մի քանի րոպե հետո տղան հայտարարում է, որ պատրաստել է ֆոկուսներ: Մատիտը շոկային վիճակում հարցնում է տղային, թե ուր է երաժշտական համարը, իսկ այդ պահին Բուրատինոն, ով փորձում էր հիշել տղային, ուրախ սկսում է գոռալ, որ հիշել է նրան. նա Խոստովանիկն Էր: Խոստովանիկը, հասկանալով, որ այլևս չի կարող մասնակցել համերգին, հարցնում է Բուրատինոյին՝ արդյոք համերգը տեղի կունենա:

Գալով դահլիճ, Խոստովանիկը տեսնում է, որ համերգի բոլոր մասնակիցները են իրենց համարներում ծաղրել են իրեն: Պետական քաղաքական միացյալ կառավարումը, որը նստած էր Խոստովանիկի կողքին, բռնի ուժով քարշ է տալիս բեմը, և նա խոստովանում է. «Այո՛, ես եմ Խոստովանիկը: Բայց ես խոստանում եմ, որ ոչ միայն կխոստանեմ, այլ նաև կկատարեմ»:

Ստեղծողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբը կազմված էր[2].

  • ռեժիսոր — Բորիս Ձյոժկին
  • սցենարիստ - Ալեքսանդր Կումմա, Սակկո Ռունգե, Բորիս Ձյոժկինի մասնակցությամբ
  • կոմպոզիտոր — Միխայիլ Մերովիչ
  • բեմադրող — Վլադիմիր Սոբոլյով
  • անիմատորներ — Վադիմ Դոլգիխ, Վիկտոր Արսենծև, Բորիս Ձյոժկին
  • օպերատոր — Ելենա Պետրովա
  • հնչյունային օպերատոր — Բորիս Ֆիլչիկով
  • ռեժիսորի ասիստենտ — Գ. Լյուբարսկայա, Տ. Սազանովա
  • նկարիչ-դեկորատոր — Դմիտրի Անպիլով
  • խմբագիր — Պյոտր Ֆռոլով
  • ֆիլմի ղեկավար — Ֆյոդր Իվանով
  • դերասաններ — Կլառա Ռումյանովա (Խոստովանիկ), Ալեքսանդր Գրավե (Մատիտ)

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մուլտֆիլմը պաշտոնապես թողարկվեց DVD սկավառակով «Սոյուզ-վիդեո» ընկերության կողմից: Բացի «Որտե՞ղ եմ ես նրան տեսել», սկավառակի մեջ նեռարվում էին ևս յոթ մուլտֆիլմ` «Ուղիղ երեք անց կես», «Գարնանային երաժշտություն», «Փոքրիկ նավակ», «Մաշայի համերգը», «Անտառային էստրադային», «Օտար ձայն», «Ոչխար-երաժիշտ»[3]:

  • Ձայն — Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
  • Տարածաշրջանային կոդ — 0 (All),
  • Պատկեր - Standart 4:3 (1,33:1),
  • Գույն — PAL,
  • Փաթեթավոում — Կոլեկցիոն հրատարակչություն,
  • Դիստրիբյուտոր — «Սոյուզ-վիդեո»:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը հնչյունավորող դերասանների անուններն ու ազգանունները մակագիրներում նշված չեն[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Мультфильм.ru կայքում,