Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 46

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառոլինա Բանգ
իսպ.՝ Carolina Bang
Կառոլինա Բանգ (2017)
Ի ծնե անուն՝Carolina Herrera Bang
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 21, 1985(1985-09-21) (38 տարեկան)
Ծննդավայր՝Կանարյան կղզիներ
Սանթա-Կռուզ-դե-Թեներիֆե
Իսպանիա
Երկիր՝Իսպանիա
Ազգություն՝Իսպանուհի
Քաղաքացիություն՝Իսպանիա Իսպանիա
Մասնագիտություն՝Դերասանուհի
Կարիերա՝2005 թվականից
Ուղղություն՝Կատակերգություն
Կարճամետրաժ ֆիլմեր
Դրամա
IMDb։ID 3016653
www.carolinaherrera.com

Կարոլինա Էռերա Բանգ (իսպ.՝ Carolina Herrera Bang, 1985 թվական սեպտեմբերի 21 Սանթա-Կռուզ-դե-Թեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա) - թատրոնի և կինոյի իսպանացի դերասանուհի: Ունի նորվեգական արմատներ: Նրա ամենահայտնի դերն է՝ աճպարարուհին, ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում (2010), որի համար 2011 թվականին նա անվանակարգվել է «Գոյա» կինոմրցանակին «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականին Թեներիֆե կղզում, փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ: Մադրիդյան պոլիտեխնիկական համալսարանում ուսումնասիրել է ճարտարապետություն, և դրա հետ մեկտեղ սովորել է դերասանական արվեստ:

2005 թվականին, Կարոլինա Բանգը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան, աշխատելով թատրոնում: 2007 և 2008 թվականների ընթացքում, նա նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում[1]: Միևնույն ժամանակ, նա նկարահանվել է «Պակոյի մարդիկ» և «Los exitosos Pells» սերիալներում:

2010 թվականին դերասանուհին նկարահանվել է Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում[2]: Կառոլինան վերջ ի վերջո անվանակարգվել է «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ «XXV Գոյա մրցանակ»-ի համար (2011)[3]:

2011 թվականին Բանգը Անտոնիո Ռեսինեսի և Մարիա Բարանկոյի հետ համատեղ նկարահանվել է «Ռասպուտինի դաշույնը» ֆիլմում[4], ինչպես նաև հրավիրվել է «Աիդա» հեռուստասերիալ որպես հյուր: Կարոլինան նաև հաստատել է, որ Telecinco հեռուստաալիքի «Գայլերի երկիր» սերիալում խաղալու է գլխավոր դերը[5][6]: 2011 թվականին նկարահանվել է նաև «Կյանքի վերջին կայծը» ֆիլմում:

2013 թվականին խաղացել է երիտասարդ վհուկ Եվայի դերը «Վհուկները Սուգարամուրդիից» կոմեդիայում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հարազատ իսպաներենից բացի, ազատ խոսում է նաև անգլերենով և ուսումնասիրում է գերմաներեն և չինարեն լեզուները[7]: Նա հայտնել է, որ քնելուց առաջ սիրում է դիտել այնպիսի ֆիլմեր ինչպիսիք են` «Լարովի նարինջ» և «Սրտով վայրենի» ֆիլմերը: Կարոլինան Իսպանիայում համարվում է ամենագեղեցիկ կանանցից մեկը[8][9][10]:

2014 թվականի հունիսին Կարոլինան ամուսնացավ ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի հետ:

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
Գոյա (կինոմրցանակ, 2011) Գոյա մրցանակ «Գոյա» Մրցանակ լավագույն կանացի դերասանական առաջնաելույթի համար Թախծալի բալլադ շեփորի համար Առաջադրված

[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Despega la serie 'Plutón BRB Nero'». El Mundo. 24 September 2009. Վերցված է 18 April 2011-ին.
  2. Miguel Ángel Valero (10 December 2010). «Cuando los payasos dejaron de ser graciosos». El Mundo. Վերցված է 18 April 2011-ին.
  3. 3,0 3,1 «Balada triste de trompeta». 25th Goya Awards. Վերցված է 18 April 2011-ին.
  4. «Rodando... "La daga de Rasputín"». carolinabang.net. 2 May 2009. Վերցված է 18 April 2011-ին.
  5. «Carolina Bang ficha "Tierra de lobos"». elgatoencerrado.net. 25 March 2011. Վերցված է 18 April 2011-ին.
  6. «Coches de caballos, enaguas, corsés... da comienzo el rodaje de la segunda temporada de 'Tierra de Lobos'». ¡Hola!. 14 April 2011. Վերցված է 18 April 2011-ին.
  7. «Official Website of Carolina Bang». carolinabang.net. Վերցված է 18 April 2011-ին.
  8. Lucía González (14 January 2011). «Si me tocan más papeles de chica sexy, ya tendré tiempo de 'desencasillarme'». El Mundo. Վերցված է 18 April 2011-ին.
  9. Jackie O. (14 February 2011). «La gala de los 'joya'». El Mundo. Վերցված է 18 April 2011-ին.
  10. «Carolina Bang desnuda». Negativo Digital (Spanish website). 21 December 2011. Վերցված է 18 April 2011-ին.