Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 29

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսս Պերեգրինի տարօրինակ երեխաների տունը
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՖենտեզի
արկածային
Թվական2016
ՊրեմիերաՀամաշխարհային՝ 2016 թվական սեպտեմբերի 28
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ - սեպտեմբերի 30
Ռուսաստան Ռուսաստան - հոկտեմբերի 6
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԹիմ Բարթոն
ՊրոդյուսերՊիտեր Չերնին
Ջեննո Թոպինգ
Սցենարի հեղինակՎեպ՝ Ռենսոմ Ռիգզ
Ջեյն Գոլդման
ԴերակատարներՔրիս Օ'Դաուդ
Եվա Գրին
Էյսա Բատերֆիլդ
Սեմյուել Լ. Ջեքսոն
Էլլիսոն Ջեննի
Ռուպերտ Էվերետտ
Թերենս Սթեմփ
Ջուդի Դենչ
Քիմ Դիկենս
ՕպերատորԲրյունո Դելբոննել
ԵրաժշտությունՄայքլ Խայեմ
Մեթյու Մարջեսոն
Կինոընկերություն20th Century Fox
Ingenious
Scope Pictures
St. Petersburg Clearwater
Film Commission
Chernin Entertainment
Tim Burton Productions
TSG Entertainment
Տևողություն127 րոպե[1]
Բյուջե110 մլն $[2][3]
Շահույթ280 277 950 $[2]
IMDbID 1935859
ԿինոՊոիսկID 648440
Պաշտոնական կայքէջ

«Միսս Պերեգրինի տարօրինակ երեխաների տունը», (անգլ.՝ Miss Peregrine's Home for Peculiar Children) - ռեժիսոր Թիմ Բարթոնի ֆիլմը: Սցենարը գրել է Ջեյն Գոլդմանը, որը հիմնված է Ռենսոմ Ռիգզի համանուն վեպի վրա: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 28-ին, ԱՄՆ-ում - սեպտեմբերի 30-ին, Ռուսաստանում - հոկտեմբերի 6-ին [4] [5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյքոբ Փորթման անունով տասնվեցամյա մի պատանի ապրում է սովորական ընտանիքում՝ Ֆլորիդայում: Մանկության ժամանակ նրա պապիկը՝ որին բոլորը տարօրինակ էին համարում, իր թոռնիկին պատմում էր մի կղզու մասին, որտեղ նա ապրում էր արտասովոր ունակություններով տարօրինակ երեխաների հետ: Տղան մեծացավ պապիկի պատմությունների վրա, որոնք տարբերվում էին իրենց զարմանալի ռեալիզմով, և անկեղծորեն հավատում էր ծերունու պատմություններին: Անցնում են տարիներ, Ջեյկը մեծանում և ժամանակի ընթացքում դադարում է հավատալ պապիկի հեքիաթներին... քանի դեռ մի անգամ չի պատահել մի տարօրինակ դեպք, որն աշխարհը տակնուվրա շրջեց ու ստիպեց տղային կրկին հավատալ անհնար ճշմարտությանը, որը ժամանակին պատմել էր ծերունին...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվա Գրին - Միսս Պերեգրին - իմբրինա, փոխակերպուկ, կերպարանափոխվում է թռչունի, կարողանում է կառավարել ժամանակը, տնօրինում է Ժամանակի Կերնհոլմյան Օղակը: (Գրքի ռուսական հրատարակության մեջ «Իմբրինան» թարգմանել են ռուսերեն՝ «Օրիորդ Սապսան» (անգլ.՝ Peregrine), լրիվ անունը՝ Ալմա Լեֆեյ Սապսան)
  • Էյսա Բատերֆիլդ - Ջեյքոբ Փորթման - գլխավոր հերոս, ով կարողանում է տեսնել և զգալ Պուստոտաներին:
  • Սեմյուել Լ. Ջեքսոն - Պարոն Բերրոն - տարբեր արարածների և Պուստոտաների առաջնորդ, գիտնական, ով անմահություն ձեռք բերելու փորձերով, իր համախոհների հետ փորձեր անցկացնելով, վերջիններիս վերածեց Պուստոտաների: Նա հետևել է Ջեյքոբին համարյա իր ամբողջ կյանքը: Փոխակերպուկը, կարող է ընդունել ցանկացած կերպարանք և կերպարանափոխել իր վերջույթները (օրինակ, սառը զենքի):
  • Էլլիսոն Ջեննի - Բժիշկ Գոլան - հոգեբույժ, պարոն Բերրոնի կերպարանքներից մեկը, ստեղծված, Ջեյքոբին և նրա ծնողներին խաբելու համար:
  • Ռուպերտ Էվերետտ - Ջոն Մարմոնտ - թռչնաբան: Պարոն Բերրոնի ևս մեկ կերպարանք, որին նա օգտագործել է գտնելու համար ժամանակի օղակը:
  • Քրիս Օ'Դաուդ - Ֆրանկլին Փորթման - Ջեյքոբի հայրը, թռչնաբան-դիլետանտ, ով երազում է դառնալ՝ գրող:
  • Թերենս Սթեմփ - Աբրահամ Փորթման - Ջեյքոբի պապիկը: Ինչպես նաև եղել է տարօրինակ երեխաներից մեկը և տիրապետել է Ջեյքոբին համանման ունակությամբ, որն ըստ հավանականության անցել է իր թոռնիկին: Ֆիլմի սկզբում սպանվել է Պուստոտայի կողմից, բայց Բերրոնի նկատմամբ Ջեյքոբի տարած հաղթանակից հետո, անցյալում նա մնաց կենդանի:
  • Ջուդի Դենչ - օրիորդ Էվոսետ - իմբրինա, նրա ժամանակի օղակը ճեղքել են՝ Բերրոնը և նրա համախոհները: Առևանգվել է Պուստոտաների կողմից, բայց կարողացել է փրկվել: Հետագայում սպանվել է Պուստոտայի կողմից: (Գրքում նրա անունն է՝ Էսմերալդա Զարյանկա «Օրիորդ Զարյանկա»):
  • Քիմ Դիկենս - Տիկին Փորթման - Ջեյքոբի մայրը:

Տարօրինակ երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլլա Պերենել - Էմմա Բլում - օդը տրապետող աղջիկ, անցյալում Ջեյկի պապիկի ընկերուհին:
  • Փիկսի Դևիս - Բրոնվին Բանթլի - արտասովոր ուժ ունեցող աղջիկ:
  • Քեմերոն Քինգ - Միլլարդ Նալլինգս - հետաքրքրասեր անտեսանելի-տղա, անհավանական բաների գիտակ: Եղել է Ջեյքոբի պապիկի ամենամոտ ընկերներից մեկը:
  • Ջորջիա Պեմբերթոն - Ֆիոնա Ֆրաունֆելդ - բույսերի աճի արագացման ունակություն ունեցող աղջիկ:
  • Ֆինլի Մակմիլլան - Ենոխ Օ'Կոններ - տղա, ով ունակ է որոշ ժամանակով կենդանացնել անշունչ առարկաներ և դարձնել դրանք իր «Մարիոնետները»: Սիրահարված է Օլիվիային:
  • Մայլո Փարկեր - Խյու Ալիստոն - տղա, ով ունակ է կառավարել իր փորում ապրող մեղուների պարսը:
  • Լորեն ՄակԿրոստի - Օլիվիա Աբրոխոլոս Էլեֆանտա - բոցավառում է այն ամենը ինչ շոշափում է, այդ իսկ պատճառով կրում է երկար ձեռնոցներ: Սիրահարված է Ենոխին:
  • Ռաֆֆիելլա Չեպմեն - Կլեր Դենսմոր - երեխաներից ամենակրտսերը: Ունի լրացուցիչ բերան իր ծոծրակին:
  • Խեյդեն Կիլեր-Ստոուն - Գորացի Սոմնասսոն - տղա, ով տեսնում է մարգարեական տեսիլքներ և երազներ, որոնք նա կարողանում է պրոյեկցել:
  • Լուի Դևիսոն - Վիկտոր Բանթլի - Բրոնվինի հանգուցյալ եղբայրը, ով սպանվել է Պուստոտայի կողմից: Իր քրոջ նման եղել է արտասովոր ուժեղ:
  • Ջոզեֆ և Թոմաս Օդուելլ - Ռամա և Խա - համր երկվորյակներ: Հանգիստ են, սիրում են արյուն, շփվում են իրար հետ մտքերի միջոցով: Ունակ են իրենց

հայացքով բոլորին քարացնել: Նրանց դեմքերն ու մարմինները միշտ ծածկված են, որպեսզի նրանց աչքերը ոչ մեկին չդարձնեն արձաններ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MISS PEREGRINE'S HOME FOR PECULIAR CHILDREN [2D] (12A)». British Board of Film Classification. September 16, 2016. Վերցված է September 16, 2016-ին.
  2. 2,0 2,1 «Miss Peregrine's Home for Peculiar Children (2016)». Box Office Mojo. Վերցված է 2016-10-31-ին.
  3. Ryan Faughnder (September 27, 2016). «'Miss Peregrine' expected to top 'Deepwater Horizon' and 'Magnificent Seven' at the box office». Los Angeles Times. Վերցված է September 28, 2016-ին.
  4. Tim Burton (2016-09-30). «Miss Peregrine's Home for Peculiar Children». Վերցված է 2016-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  5. ‘Miss Peregrine’s Home For Peculiar Children’ Trailer: Tim Burton’s New World