Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ամեն ինչ չարի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեն ինչ չարի մասին
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրԹրիլլեր
սարսափ
Սև հումոր
Թվական2010
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՋոշուա Գրանել
ՊրոդյուսերԲրայան Բենսոն
Դեբբի Բրուբեյկեր
Ջոշուա Գրանել
Դարեն Շտեյն
Սցենարի հեղինակՋոշուա Գրանել
ԴերակատարներՆատաշա Լիոն
Թոմաս Դեկեր
ՕպերատորԹոմ Ռիչմոնդ
ԵրաժշտությունVinsantos
ԿինոընկերությունBacklash Films Fog City Pictures
ԿինոՊոիսկID 1307858
Պաշտոնական կայքէջ

Ամեն ինչ չարի մասին (անգլ.՝ All About Evil), 2010 թվականի ամերիկյան կատակերգական սարսափ ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեստ և աղքատ գրադարանավարուհի Դեբորա Թենիսը ստանում է հոր կինո բիզնեսը որպես ժառանգություն։ Օգտագործելով սնանկությունից փրկվելու հնարավորությունը, նա սկսում է նկարահանել սարսափ ֆիլմ։ Գլխավոր դերում հանդես է գալիս իրական, իր կողմից կենդանացրած՝ մարդասպան։ Հանդիսատեսը հիանում է ֆիլմի էֆեկտներով, առանց որևէ ենթադրության, որ էկրանին ցուցադրվող սպանությունները իրական են։

Երբ Սթիվեն Թոմփսոնի լավագույն ընկերուհի՝ Ջուդին մեկնում է, վերջինս իմանում է ամբողջ ճշմարտությունը Դեբորայի գործերի մասին և փորձում է կանգնեցնել նրան, սակայն իր ֆիլմի պրեմիերայի ժամանակ Դեբորան փորձում է սպանել հանդիսատեսներին։ Սթիվենին հաջողվում է փրկել Ջուդիին, իսկ հանդիսատեսները փախչում են, սպանելով պարոն Տվիգսին և գողին, որոնք փորձում էին նրանց կանգնեցնել և բաց չթողնել դահլիճից։ Դեբորան առևանգում է Սթիվենի մորը, տանում նրան տանիք, որպեսզի սպանի, սակայն այնտեղ նրանց արդեն սպասում էր Սթիվենը։ Նա ասում է Դեբորային, որ այդ քայլով նա կհիասթափեցնի իր հորը: Դեբորան հուզվում է և զղջում իր արարքների համար, ինչից հետո ազատ է արձակում Սթիվենի մորը, իսկ Սթիվենն օգտվելով այդ պահից հրում է Դեբորային տանիքից։

Հանդիսատեսների մեծ մասը փրկվում է և փախչում, իսկ երբ հայտնվում են երկվորյակները (Դեբորայի հանցակիցները), ոստիկանությունը փորձում է ձերբակալել նրանց։ Հանձնվելու փոխարեն երկվորյակները սպանում են իրար։ Դա հիշեցնում է Սթիվենին Դեբորայի ֆիլմերի և նրա մասին, որ ներկայիս գործողությունները կարող են կրկնվել հերթական կինոնկարում։ Երբ նա հեռանում է, բանվորներից մեկը գտնում է Դեբորայի մարմինը, ինչից հետո վերջինս անհետանում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նատաշա Լիոն - Դեբորա Թենիս
  • Թոմաս Դեկեր - Սթիվեն
  • Կասանդրա Պետերսոն - Լինդա
  • Մինկ Ստոլ - Էվելին
  • Նոյ Սեգան - Էդրիան
  • Ջեկ Դոներ - պարոն Տվիգս
  • Ջեյդ Ռեմսի - Վեդա
  • Էշլի Ֆինկ - Լոլիտա
  • Պատրիկ Բրիստոու - Պիտեր Ժորժ
  • Ջուլի Քեյթլին Բրաուն - Տեմի Թենիս
  • Ջոշուա Գրանել - Կամեո
  • Նիկիտա Ռեմսի - Վերա
  • Արիել Հարթ - Ջուդի
  • Էնտոնի Ֆիցջերալդ - Ջինա
  • Լինդսի Քեյլ - Կլեր Կավանո

Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի մայիսի 1-ին Սան Ֆրանցիսկոյի Միջազգային կինոփառատոնին[1]։ Նույն թվականի հուլիսի 10-ից մինչև նոյեմբերի կես կինոնկարը ցուցադրվեց ԱՄՆ-ի մի քանի տասնյակ քաղաքներում[2][3]։ Ֆիլմը մասնակցել է «Toronto After Dark Film Festival» (Կանադա, 2010 թվական օգոստոսի 17) և Fantastique semaine du cinéma (Ֆրանսիա, 2010 թվական հոկտեմբերի 29) կինոփառատոններին[3]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրվել և մշակվել է Ջոշուա Գրանելի կողմից։

Դիմահարդարումը ստեղծվել է հայտնի ֆրանսիացի նկարիչ Ավրորա Բերժերի կողմից։ Գրանելը ստեղծել է հատուկ պրոմո-հոլովակ WonderCon-ի համար, որտեղ պատմել է իր նախագծի մասին[4]։

Կինովարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինովարձույթում հավաքել է 7.995 ԱՄՆ $ :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. All About Evil World Premiere, на сайте 28dayslateranalysis.com, 1 апреля 2010
  2. Cities & dates for «ALL ABOUT EVIL», на сайте fangoria.com, 14 мая 2010
  3. 3,0 3,1 «Всё о зле» на IMDB — releaseinfo
  4. «Interview: Director Joshua Grannell on WonderCon 2010 | IMDb: All the Latest». web.archive.org. 2010-04-09. Վերցված է 2019-05-17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]