Մասնակից:Մանե9/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«ՆՈՐ ՇԱՀՈՒՄՅԱՆ», հաս-քաղ., գրական երկշաբաթաթերթ։ ԼՂՀ Շահումյանի շրջվարչակազմի պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 2003-ից Ստեփանակերտում: Խմբագիրներ՝ Ալեքսանդր Քանանյան, Ալբերտ Ավետյան, Վահան Դանիելյան, Գայանե Բաղրամյան (2008-ից)։ Լուսաբանում է շրջանի հաս-քաղ., սոցիալ-տնտ., մշակութ. կյանքը, անդրադառնում է երիտասարդության հիմնահարցերին, մեծ տեղ է հատկացնում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացներին, տպագրում է գրական գործեր, շրջվարչակազմի հայտարարություններ։ Թղթակցում են նաև ընթերցողները։


«ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ», գրական-գեղ., գիտ. պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1923–24-ին Կահիրեում։ Խմբագիր՝ Գուրգեն Մխիթարյան։ Առաջադրել է հայ-ի բարբառների ուսումնասիրության և պահպանման գաղափարը։ Արձագանքել է Խորհրդ. Հայաստանի գրական-թատեր. կյանքին, նպաստել Սփյուռքի գրական ուժերի համախմբմանը: Տպագրել է հայ գրողների գործեր, Ռ. Թագորի, Օ. դը Բալզակի, Հ. Ք. Անդերսենի և ուր. ստեղծագործություններից, ազգագր. նյութեր՝ «Մասունքներ գավառեն» խորագրով։ Անդրադարձել է Եգիպտոսի հին շրջանի պատմությանն ու արվ-ին։


«Նոր Մարաշ», պատկերազարդ տարեգիրք (սկզբում՝ կիսամյա): Մարաշի հայրենակցական միության հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1946–61 թվականնեին Հալեպում։ Խմբագիրներ՝ Հակոբ Տեկիրմենճյան, Հարություն Պարտիզպանյան, Մանվել Հելվաճյան, Նուբար Փարթամյան, Մուշեղ Տեմիրճյան, Լևոն Պիլեզիկճյան։ Լուսաբանել է միության գործունեությունը, ներկայացրել մարաշցիների կենցաղը, սովորույթները, ծանոթացրել հայրենիք ներգաղթած մարաշցիների կյանքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


«Նոր հառաջ», ազգային, հասարակական-քաղաքական, մշակութային շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 2009 թվականի հոկտեմբերից Փարիզում՝ հայերեն։ «հառաջ» (1925–2009) հասարակական-քաղաքական, գրական օրաթերթի շարունակությունն է։ Հիմնադիր-խմբագիր՝ Ժիրայր Չոլաքյան։ Լուսաբանում է ՀՀ-ում, ԼՂՀ-ում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, անդրադառնում է սփյուռքահայ, մասնավորապես՝ ֆրանսահայ համայնքի առօրյային, հայապահպանման խնդիրներին, ծրագրերին, Հայ դատին, հայկական պահանջատիրությանը, Արցախյան հիմնախնդրին, Հայրենիք-Սփյուռք կապերին, Հայաստանյայց առաքելական եկեղեցու և թեմերի գործունեությանը։ Տպագրում է գրական գործեր, լեզվաբանական և այլ նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


«Նոր հույս», շաբաթաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1935–36 թվականներին Ստամբուլում: Հաջորդել է «Նոր լույս» (1933–34) պարբերականին։ Տնօրեն՝ Գրիգոր Մակար, խմբագիր՝ Օննիկ Չաթալյան։ Տպագրել է տեղեկություններ միջազգային քաղաքական իրադարձությունների, համաշխարհային և հայ կինոարվստի ու թատրոնի մասին, մարզային լուրեր։ «Ուղեւորութիւն մը դեպի խորհրդային երկիր» ծավալուն ճանապարհորդական նոթերում ներկայացրել է Խորհրդական Հայաստանի առօրյան։ Անդրադարձել է նաև կենցաղավարության, առողջապահության, կրթության, նորաձևության և այլ հարցերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։



«Նոր Տիգրանակերտ», տեղեկատու հանդես։ Տիգրանակերտի հայրենակցական և վերաշինաց միության կենտրոնական վարչության հրատարակչություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1918–40 թվականներին Բրուքլինում, ապա՝ Նյու Յորքում։ Խմբագիրներ՝ Եղիշե Տեպաշյան, Հ. Ստամպոլյան։ Լուսաբանել է միության և մասնաճյուղերի աշխատանքները, համագործակցել ՀՕԿ-ի ընդհանուր վարչության հետ, հրապարակել միության պատգամավորական ժողովների նյութերը, հանձնարարականներ, հանգանակությունների ցուցակներ և այլն։ Նպաստել է հայաստանաբնակ և սփյուռքաբնակ տիգրանակերտցիների միջև կապերի հաստատմանը, աջակցել ներգաղթին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


«Նոր ուղի», գրական, հասարակական, մշակութային եռամսյա, ապա՝ երկամսյա պարբերագիրք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1945–47 թվականին Բեյրութում։ Խմբագիրներ՝ Գրիգոր Քեշիշյան, Գրիգոր Սիսվան (Բեքմեզյան), Հարություն Գայայան, Հրաչ Բուջիկանյան, Վարսիկ Պոյաճյան (Շաքե Վարսյան), Փանոս Չագրյան։ Լուսաբանել է Հայաստանի տնտեսական, մշակութային ձեռքբերումները, Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությունը, մասնավորապես՝ հայկական Թամանյան դիվիզիայի մարտական ուղին, Ֆրանսիայի Դիմադրության շարժման հայ մասնակիցների (Մ. Մանուշյան և ուրիշներ) հերոսական պայքարը, նպաստել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, խրախուսել 1946 թվականի հայրենադարձությունը: Անդրադարձել է հայ գրողների հոբելյաններին, տպագրել խորհրդահայ հեղինակների գործեր, ինչպես նաև նմուշներ ռուս դասական գրականությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Մանե9/Ավազարկղ

Ներսիսյան դպրոցի տպարան, հիմնադրել է Վիրահայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս (1843 թվականից՝ կաթողիկոս) Ներսես Աշտարակեցին 1823 թվականին Թիֆլիսում[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպարանը հիմնադրվել է առևտրական Գեորգ Արծրունու միջոցներով և եղել է Թիֆլիսի երկրորդ ամենամեծ տպարանը Կովկասյան կառավարչության տպարանից հետո[4]։

1824-1830 թվականներին տպարանի աշխատանքները ղեկավարել է դպրոցի տեսուչ Հարություն Ալամդարյանը[5]:

Ներսիսյան դպրոցի տպարանում տպագրվել է ավելի քան 40 անուն գիրք (միայն 1825-1828 թվականներիին՝ 30 անուն)՝ Մկրտչյան Դավիթ Կարբեցու «Պատմութիւն եւ խրատ բժշկութեան...» (1823), Ներսես Աշտարակեցու «Համառօտութիւն անցից քրիստոսակերտ Մայր Աթոռոյ Հայոց Ս. Էջմիածնի» (1824, 1853), Եփրեմ Խուրի Ասորու «Գիրք աղօթից» (1825), Հովհաննես Սեբաստացու «Ներբողական նուագերգութիւնք» (1825), Մ. Չամչյանի «Քերականութիւն Հայկազեան լեզուի» (1826), «Երախայրիք Ներսիսեան դպրոցի» (Ա–Բ գրքեր, 1828), Գեորգ Արծրունու «Դարաստան խրատուց» (1829), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» (1829), Հ. Կարենյանի «Ճառ վասն փրկագործ չարչարանաց...» (1841), Ավետարան (1842), Ռ. Երզնկյանի «Համառօտութիւն պատմութեան հայոց» (1843), «Հրահանգ քրիստոնէական վարդապետութեան ի պէտս մանկանց...» (1847), Գ. Երիցփոխյանի «Բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ» (1854), «Նոր այբբենարան կամ Սկիզբն ընթերցանութեան հայոց» (1854), «Տաղարան Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյս» (1856), Մատթեոս Կոստանդնուպոլսեցու «Հանդիսարան ուղղափառութեան Հայոց եկեղեցւոյ» (1856), Խ. Աբովյանի «Վէրք Հայաստանի» (1858), Ս. Հասան-Ջալալյանի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (1858), Ս. Մանդինյանի «Չորս եղանակք տարւոյ....» (1858), Ս. Նազարյանի «Պատմութիւն Պիդագօգիկայի եւ երկու հատ ճառ» (1870), Հ. Օրբելու «Նախաշաւիղ կրօնագիտութեան ըստ ուղղափառ դաւանութեան Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ» (1870) և այլն:

Տպարանը գործել է մինչև 1870-ական թվականների սկիզբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Հայկանուշ Կամսարի Ղազարյան [ծ. 8.11.1960, ք. Ագարակ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)], մատենագետ, գրադարանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊՀ (1984)։ 1988 թվականից աշխատում է ՀԱԳ-ում (2001 թվականից՝ բաժնի վարիչ, 2011 թվականից՝ գիտական քարտուղար, 2015 թվկանից՝ փոխտնօրեն): Կազմել և տպագրության է պատրաստել «Երվանդ Ղազանչյան» (2006), «Վիլյամ Սարոյան» (2008), «Պերճ Զեյթունցյան» (2010) կենսամատենագիտները, խմբագրել «Հայոց ցեղասպանություն: Հայկական հարց» (հ. 1–2, 2005), «Հովհաննես Թումանյան» (2008, 2009), «Սասնա ծռեր։ Հայ ժողովրդական էպոս» (2009) մատենագիտական աշխատությունները: Մասնակցել է «Հայ պարբերական մամուլ», «Հայկական տպարաններ», «Հայկական տպագրության 400-ամյակ», «Հայ հնատիպ գիրք» էլեկտրոնային շտեմարանների կազմման աշխատանքներին։ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2007)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Արթուր Արամայիսի Ղարագոզյան [ծ. 1.7.1964, գ. Կողբ (այժմ՝ Տավուշի մարզում)], խմբագիր, վերլուծաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊՀ (1992), «Եվրասիա» հիմնադրամի տնտեսագիտական լրագրության դասընթացները (1997): 1991–94 թվականներին աշխատել է «Գարուն» ամսագրի (բաժնի վարիչ), 1994–96 թվականներին՝ «Առավոտ» օրաթերթի խմբագրություններում, 1998–2000 թվականներին՝ ՀՀ Կառավարության տնտեսագիտական բարեփոխումների վերլուծատեղեկատվություն կենտրոնի վերլուծաբան, 2000–09-թվականներին՝ «Գործնական և տեսական կառավարում» հանդեսի խմբագիր, 2010 թվականից՝ «Միջազգային հարաբերությունների հայկական աշխարհ» հանդեսի հիմնադիր-խմբագիր։