Մասնակից:Ղուկասյան Քրիստինե/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուկասյան Քրիստինե/Ավազարկղ1
Ծնվել է1882 հունվարի 12
ԾննդավայրՉիկագո, Իլլինոյս, ԱՄՆ
Մահացել է1930, սեպտեմբերի 15 (48 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆորնիա
Մասնագիտությունդերասան
կինոդերասան
թատրոնի դերասան

Միլթոն Ջորջ Գուստավուս Սիլլս (անգլ․՝ Milton Sills, ), թատրոնի և համր կինոյի ամերիկացի հայտնի դերասան, Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի հիմնադիրներից մեկը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հարուստ ընտանիքում։ Հայրը զբաղվում էր օգտակար հանածոների վաճառքով, իսկ մայրը բարգավաճող բանկիրի ժառանգ էր․ զբաղված է եղել բանկային ոլորտում։ Սիլլսը սովորել է Չիկագոյի համալսարանում՝ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում: Աշխատել է որպես ուսուցիչ:

1905-ին թատրոնի մենեջեր Դոնալդ Ռոբերթսոնը, ով Չիկագոյում ստեղծել էր նոր թատրոն, համալսարանում դասախոսություններ է կարդում հայտնի դրամատուրգների մասին և Մ. Սիլլսին առաջարկում խաղալ թատրոնում: Նա համաձայնում է, թողնում մանկավարժական կարիերան, միանում Ռոբերթսոնի թատերախմբին և սկսում շրջագայել երկրով:

Երեք տարի անց Մ. Սիլլսը մեկնում է Նյու Յորք, որտեղ հաջողության է հասնում՝ խաղալով Բրոդվեյան թատրոններում։1908-1914 թվականներին նա խաղացել է Բրոդվեյի շատ ներկայացումներում, դարձել է թատրոնի աստղ և մեծ հռչակ ձեռք բերել։

1910 թվականին ամուսնանում է անգլիացի դերասանուհի Գլեդիս Ուիննի՝ Էդիթ Ուինն Մեթթիսոնի զարմուհու հետ։ Նրանք ունենում են դուստր՝ Դորոթի անունով։

1914 թվականին Մ. Սիլլսը սկսում է նկարահանվել կինոյում: Նրա դեբյուտը դարձավ Համաշխարհային կինոընկերության բարձր բյուջետային «Փոսը» դրաման: Այս դերի շնորհիվ Սիլլսը պայմանագիր է կնքում պրոդյուսեր Ուիլյամ Ա Բրեյդի հետ: Ֆիլմը չափազանց մեծ պահանջարկ է ունենում:

1915-ին Մ. Սիլլսը նկարահանվում է ոչ պակաս հանրաճանաչ դրամայում`«The Deep Purple»- ը՝ գերմանացի կինոաստղ Կլարա Քիմբալ Յանգի հետ (Clara Kimball Young): 1917 թվականին նա հայտնվում է «Պատվի համակարգում», որը համարվում էր այդ ժամանակի լավագույն ֆիլմերից մեկը:

1920-ականների սկզբին Մ. Սիլլսը, ունենալով մեծ համբավ, աշխատում էր այնպիսի հայտնի կինոստուդիաների հետ, ինչպիսիք են MGM, Paramount Pictures и Pathé: Նկարահանվել է 86 ֆիլմում:

Մ. Սիլլսը հաճախ նկարահանվել է այդ ժամանակաշրջանի հայտնի կին աստղերի՝ Ջերալդին Ֆառարի, Գլորիա Սվանսոնի և Վիոլա Դանայի հետ։

1925-ին բաժանվում է առաջին կնոջից: 1926-ին ամուսնանում է դերասանուհի Դորիս Քենոնի հետ, ունենում են որդի :

1927 թվականի մայիսին նա Կինոարվեստի և գիտության ակադեմիայի (AMPAS) 36 հիմնադիրներից մեկն էր:

Միլթոն Սիլլսը նկարահանվել է միայն մեկ ձայնային ֆիլմում ՝ «Շրջանակվածը» (1927)՝ հնչեցնելով իր հիանալի ձայնը:

Միլթոն Սիլլսը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից 1930 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում՝ երկրորդ կնոջ ՝ դերասանուհի Դորիս Քենոնի հետ թենիս խաղալիս:

«Ծովային գայլ» ֆիլմի պաստառը, 1927

Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի աստղ։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918 — Հավերժ պայքար — Գիտակցություն / Բրյուս
  • 1919 — Երիտասարդության աչքերը — Լուի Էնթոնի
  • 1919 — Ինչ է ուսումնասիրում յուրաքանչյուր կին — Վալտեր Մելռոս
  • 1920 — Քաղցր նարդոս — Հորացիյ Բարն
  • 1921 — Հիմարիկը — Դիկ
  • 1922 — Վառվող ավազներ — Դանիել Լայն
  • 1922 — Վառ երիտասարդություն — Քերի Սկոթ
  • 1924 — Ծովային բազե — պարոն Օլիվեր Թրեսսիլիան
  • 1925 — Ինչպես ուզում է տղամարդը — Մայոր Ջոն Քրեյգ
  • 1926 — Դրախտ — Թոնի
  • 1927 — Ծովային վագր — Ջասթին Ռամոս
  • 1928 — Ժամանկը չի սպասում — «Ժամանկը չի սպասում»
  • 1930 — Ծովային գայլ — «Գայլ» Լարսեն (վերջին դեր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «History of the Academy» (անգլերեն). Академия кинематографических искусств и наук. Վերցված է 2017-02-26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]