Մասնակից:Հուրի Իսկանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուրի Իսկանյան/Ավազարկղ

Ալի Ահմադ Սայիդ Իսբեր (Ադոնիս) (հունվարի 1, 1930 թվական, Սիրիա, Քասսաբ), սիրիացի բանաստեղծ: Ամուսնացած է Խալիդա Սայիդի հետ, ունի երկու աղջիկ՝ Արուադ և Նինար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոնիսը մինչև տասներեք տարեկանը չի ստացել կանոնավոր կրթություն:

1944 թվականի գարնանը նա Սիրիայի նախագահ Շուքրի Քութլիյիի համար կարդաց իր բանաստեղծությունը, ով այցելության էր եկել: Նրա բանաստեղծությունը հիացրեց և պետության միջոցներով նա սկսեց սովորել Թարթուսի աշխարհիկ ֆրանսիական դպրոցում:

1954 թվականին նա ավարտեց Դամասկոսի համալսարանը՝ ստանալով փիլիսոփայություն մասնագետություն:

1954 թվականին զինվորական ծառայության գնաց, այնուհետև թողնելով Սիրիան՝ մեկնեց Լիբանան: 1956 թվականին հանդիպեց բանաստեղծ Յուսեֆ Ալխալին:

1957 թվականին նրանք միասին թողարկեցին բանաստեղծությունների գրքույկ: Դասավանդել է Լիբանանի համալսարանում, իսկ 1973 թվականին ստացել է գրականության դոկտորի կոչում Քդդիս Յուսեֆ համասրանից:

1955 թվականից սկսած հաճախ հրավիրվում է տարբեր համալսարաններ՝ հանդես գալով դասախոսություններով: Նա Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի հետազոտական կենտրոնների պատվավոր անդամ է: Ստացել է միջազգային մրցանակներ և գիտական տարբեր կոչումներ: Նրա գործերը թարգմանվել են 13 լեզուներով:

1986 թվականին ստացել է գրական ամենամեծ մրցանակը Բրյուսելում, իսկ 1997 թվականին Մակեդոնիայում ստացել է պոեզիայի «Ոսկե Պսակ» մրցանակը: ​

Կատեգորիա:Հունվարի 1 ծնունդներ Կատեգորիա:Բանաստեղծներ Կատեգորիա:1930 ծնունդներ