Մասնակից:Հայրապետյան Լամար/Ավազարկղ17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճաղատ դայակը:Հատուկ հանձնարարություն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Կանադա Կանադա
Ժանրմարտական, ընտանեկան կատակերգություն
Թվական2005 թվական
Պրեմիերա2005 թվականի մարտի 4
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱդամ Շենկման
ՊրոդյուսերՀարի Բարբեր
Սցենարի հեղինակԹոմաս Լեննոն, Բեն Գարանտ
ԴերակատարներՎին Դիզել, Լորեն Գրեմ, Ֆեյտ Ֆորդ, Բրիտաննի Սնոու
ՕպերատորՓիթեր Ջեյմս
Տևողություն95 րոպե
Բյուջե$ 56 000 000
Շահույթ$ 198 636 868

Ճաղատ դայակը: Հատուկ հանձնարարություն (անգլ.՝ The Pacifier2005 թվականի կատակերգական, մարտական ֆիլմ, որը նկարահանվել է Ադամ Շենկման ռեժիսորի կողմից[1]: ԱՄՆ-ի և Կանադայի համատեղ աշխատանքն է[2] [3]:

Ֆիլմը մինչև պրեմիերան ցուցադրվեց մարտի 1-ին՝ Հոլիվուդում, իսկ ԱՄՆ-յում լայն վարձույթի դուրս է եկել 2005 թվականի մարտի 4-ին[4]: Ռուսաստանում պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 14-ին[5] : DVD սկավառակի վրա ֆիլմը թողարկվել է հունիսի 28-ին[6]: 2015 թվականի դեկտեմբերին Վին Դիզելը հաղորդեց ֆիլմի շարունակության նկարահանումների մասին[7]:

Ֆիլմի գովազդային կարգախոսն է՝ «Prepare for bottle. Prepare for battle»[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին ծովային հետևակի, անվրդով գործակալ Շեյն Վուլֆին հանձնարարված էր պաշտպանել առևանգված գիտնականի հինգ երեխաներին, ով աշխատում էր կառավարությունում[3]: Բացահայտվել է, որ երեխաներին պետք է պաշտպանել ոչ միայն չարագործներից, այլ նաև հենց իրենցից[8]: Դրանից բացի նա չպետք է մոռանար իր իսկ ապահովության մասին[8]: Չէ որ նրանք հինգ հոգի են, նրանք բոլորն էլ կայտառ են ու անկանխատեսելի[8]: Վուլֆը շատ հեշտ կարող է իրեն ենթարկել վատ տղաներին, բայց հաղթահարել հինգ երեխաների նրա համար հեշտ չի լինի: Նա կհանդիպի շատ սպառնալիքների, ինչպես անկարևոր, այնպես էլ կյանքի համար վտանգավոր:


Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վին Դիզել Շեյն Վուլֆ
Լորեն Գրեմ տնօրեն Քլեր Ֆլեչեր
Ֆեյտ Ֆորդ Ջուլի Պլամմեր
Բրիտնի Սնոու Զոյ Պլամմեր
Մաքս Տիրիոտ Սեթ Պլամմեր
Քրիս Փոթեր կապիտան Բիլլ Ֆոսեթ
Քերոլ Քեյն Հելգա
Բրեդ Գարրետ փոխտնօրեն Մյորնի
Մորգան Յորք Լուլու Պլամմեր
Կիգան Հուվեր Պիտեր Պլամմեր
Դեննիս Ակայամա Միստր Չեն
Մուն-Լին Ցույ Միսիս Չեն

Քնադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի կինոքննադատ Ռոջեր Էբերթը ֆիլմին չորս աստղից տվեց երկուսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Burlingame, Russ. «Vin Diesel Reveals The Pacifier Sequel Is Being Written». Comicbook.com. Վերցված է 17 December 2015-ին.
  2. «Weekend Box Office Results for March 4-6, 2005». Box Office Mojo. Վերցված է 2014-04-29-ին.
  3. 3,0 3,1 3,2 «The Pacifier (2005)». Box Office Mojo. IMDB. Վերցված է 2013-03-02-ին.
  4. Abrams, Simon (2005-03-03). «The Pacifier Movie Review & Film Summary (2005) | Roger Ebert». Rogerebert.suntimes.com. Վերցված է 2014-04-29-ին.
  5. «CinemaScore». cinemascore.com.
  6. «The Pacifier Reviews». Metacritic. Վերցված է 2014-04-29-ին.
  7. «The Pacifier». Rotten Tomatoes. Վերցված է 2014-04-29-ին.
  8. 8,0 8,1 8,2 «The Pacifier». American Film Institute. Վերցված է 2016-10-31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]