Մասնակից:Հայկ Սիմոնյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Սիմոնյան/Ավազարկղ2

Շիմոն Մարցինյակ (լեհ.՝ Szymon Marciniak; ), լեհ ֆուտբոլային խաղավար։ 2009 թվականից աշխատում է Լեհաստանի առաջնության հանդիպումներում։ 2011 թվականից նա հանդիսանում է ՖԻՖԱ-ի մրցավար և ընդգրկված է ՈՒԵՖԱ-ի էլիտար մրցավարների կատեգորիայում։ Առաջին լեհ մրցավարը, ով սպասարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը (2022 թվական) ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին առաջին անգամ մրցավարել է Լեհաստանի առաջնության բարձրագույն լիգայի խաղում։ 2011 թվականին նա ստացել է ՖԻՖԱ-ի մրցավարի կարգավիճակ և միջազգային հանդիպումներ մրցավարելու հնարավորություն։ Միջազգային ասպարեզում իր նորամուտը նշել է 2011 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության էլիտար ռաունդում Ֆրանսիայի եւ Բելառուսիայի հավաքականների միջեւ հանդիպման մրցավարությամբ[1]։ Ակումբային մակարդակով իր առաջին միջազգային հանդիպումը գլխավորել է 2011 թվականին՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Օլեսուն» - «Ֆերենցվարոս» հանդիպումը[2]։ Խատավարել է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի խաղերը։

2015 թվականին ընդգրկվել է Չեխիայում երիտասարդական թիմերի միջեւ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցավարների ցուցակում[3]։ Հունիսի 30-ին խատավարել է Շվեդիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ մրցաշարի եզրափակիչ խաղը:

2021 թվական, ամառ

2016 թվականի ապրիլին խիստ քննադատության է ենթարկվել Չեմպիոնների լիգայի մեկ-քառորդ եզրափակիչ խաղում մյունխենյան Բավարիայի դարպասին պենալտի չկազմելու սխալ որոշման պատճառով[4][5]։

2016 թվականի մարտի 1-ին ընտրվել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության խաղերը սպասարկող մարզիչներից մեկը[6]։ Նա մրցաշարի երեք մրցավարություն է անցկացրել, այդ թվում՝ 1/8 եզրափակչի Գերմանիա - Սլովակիա (3:0) հանդիպումը։

Ռուսաստանում 2018 թվականի Աշխարհի առաջնությունում նա մրցավարել է խմբային փուլի երկու հանդիպում. Արգենտինա - Իսլանդիա (1:1) և Գերմանիա - Շվեդիա (2:1, այս խաղում երկու դեղին քարտի համար խաղադաշտից հեռացրել է Ժերոմ Բոատենգին):

018 թվականի օգոստոսի 15-ին եղել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպման գլխավոր մրցավարը[7]։

2022 թվականի մայիսին ՖԻՖԱ-ն նրան նշանակել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության 36 գլխավոր մրցավարներից մեկը։ Սպասարկում է խմբային փուլի Ֆրանսիա - Դանիա (2:1), 1/8 եզրափակիչ Արգենտինա - Ավստրալիա (2:1), ինչպես նաև Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը։ Մարցինյակը դարձավ սլավոնական ծագումով երկրորդ մրցավարը, ով մրցավարել է աշխարհի առաջնության եզրափակիչը Նիկոլայ Լատիշևից հետո (1962): Մարցինյակի աշխատանքը Աշխարհի առաջնության եզրափակիչներում բարձր են գնահատել ինչպես մեկնաբաններն ու փորձագետները, այնպես էլ տարբեր սերունդների ֆուտբոլային մրցավարները, այդ թվում՝ Պիեռլուիջի Կոլինան, Հովարդ Վեբը, ովքեր նախկինում մրցավարել են աշխարհի առաջնության եզրափակիչները:

Փուլ Ամսաթիվ Տեղ Թիմ 1 Թիմ 2 Արդյունք Դեղին քարտ Կարմիր քարտ Պենալտի
Խմբային 2022, նոյեմբերի 26 «Մարզադաշտ 974», Դոհա Ֆրանսիա Ֆրանսիա Դանիա Դանիա 2:1 1:2 0:0 0:0
1/8 եզրափակիչ 2022, դեկտեմբերի 3 «Ահմադ իբն Ալի», Էր-Ռայյան Արգենտինա Արգենտինա Ավստրալիա Ավստրալիա 2:1 0:2 0:0 0:0
Եզրափակիչ 2022, դեկտեմբերի 18 «Ազգային Մարզադաշտ», Լուսաիլ Արգենտինա Արգենտինա Ֆրանսիա Ֆրանսիա 3:3 (պեն․ 4:2) 5:3 0:0 1Penalty scored:2Penalty scoredPenalty scored

2023 թվականի հունիսի 10-ին եղել է Ստամբուլում «Մանչեսթեր Սիթի» և «Ինտեր»[8] թիմերի միջև ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավարը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UEFA Արխիվացված է Օգոստոս 12, 2018 Wayback Machine-ի միջոցով:.
  2. UEFA Արխիվացված է Օգոստոս 8, 2015 Wayback Machine-ի միջոցով:
  3. «MME 2015: Szymon Marciniak sędzią turnieju finałowego — WP SportoweFakty». Արխիվացված է օրիգինալից 2015-06-18-ին. Վերցված է 2016-06-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 54 (օգնություն)
  4. Sérgio, Krithinas (2016-04-06). «Até os italianos estão indignados com o árbitro de Munique» [Even the Italians are outraged with the referee of Munich]. Record (պորտուգալերեն). Portugal. Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին. Վերցված է 2016-04-08-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. «La mano de Lahm en el área que indigna en Portugal» [Lahm's hand in the box outrages Portugal]. as (իսպաներեն). Spain. 2016-04-06. Արխիվացված է օրիգինալից 2016-04-10-ին. Վերցված է 2016-04-08-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. «Full UEFA EURO 2016 referee teams named» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-07-05-ին. Վերցված է 2016-06-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «А судьи кто? Матч за суперкубок обслужит строптивый польский арбитр». postimees. Արխիվացված է օրիգինալից 2018-08-15-ին. Վերցված է 2018-08-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. А. Белоусов (2023-06-02). «УЕФА принял решение по поводу возможного отстранения польского арбитра от финала ЛЧ». Газета.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2023-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)