Մասնակից:Հայկ Ափրիկյան/Ավազարկղ/Գլխավոր էջ/Նոր 4.0

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղապար:Մասնակից։Հայկ Ափրիկյան/վիքի4/ներած
Մեծ Եղեռնի ժամանակ սպանված հայեր, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի գրքի լուսանկար
Մեծ Եղեռնի ժամանակ սպանված հայեր, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի գրքի լուսանկար

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է։

Առաջին համաշխարհային պատերազմը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։

Մինչև ցեղասպանությունը երիտթուրքերը սկսեցին հայերի և կայսրության տարածքում գտնվող այլ քրիստոնյանների զինաթափումն ու ոչնչացումը։ 1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։

Շարունակել



Հավերժական կրակը Ծիծեռնակաբերդում, ապրիլ 24, 2011 թ.
Հավերժական կրակը Ծիծեռնակաբերդում, ապրիլ 24, 2011 թ.

«Ցուցափեղկում» ընդգրկված են Հայերեն Վիքիպեդիայի լավագույն հոդվածները։ Այս պահին դրանք ընդամենը 61-ն են։ Վերջին ընտրված հոդվածներն են.

Նոր թեկնածուներ՝

Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր
Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, 1915 թ. այս օրը Օսմանյան Թուրքիայի իշխանությունները՝ Երիտթուրքերը, Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի, Բեհաեդդին Շաքիր բեյի և ուրիշների ղեկավարությամբ Կ. Պոլսում ձերբակալեցին և աքսորի անվան տակ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների, այդ օրը հայոց պատմության մեջ մտավ Կարմիր կիրակի անունով։ Այս դեպքերը սկիզբ հանդիսացան Հայոց ցեղասպանության, որի հետևանքով տարբեր տվյալներով զոհ գնաց մոտ 1.500.000 հայ։ Հայաստանում այս օրը պաշտոնապես սկսել են նշել 1965 թվականից։ Այս օրը մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան-համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։


Վիքիպեդիան նախագիծ է, որն ստեղծվել և զարգացվում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը հազարի համար, հազարը՝ մեկի համար» սկզբունքը։

Առաջին անգա՞մ ես փորձում, օգտվիր այս դասընթացից։


Հայոց ցեղասպանության թանգարանը Սիրիայի Դեր Զորում, որտեղ գտնվել է հայերի ոչնչացման խոշոր կայաններից մեկը: Լուսանկարը՝ մինչ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ԻԼԻՊ-ի կողմից պայթեցումը

Տեսնե՛լ նախորդ օրերի օրվա պատկերները
[խմբագրել]
ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջը