Մասնակից:ՀԱՅԿ10/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԱՅԿ10/Ավազարկղ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990—1991 Ռուսաստան Ռոտոր 28 (5)
1992—1995 Ռուսաստան Ռոտոր 68 (3)
1992—1995  Ռուսաստան Ռոտոր-դ 14 (6)
1996—1998 Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ) 98 (35)
1998—2000 Ռուսաստան Սատուրն (Ռամենսկոյե) 61 (7)
2000—2001 Ռուսաստան Ռուբին 25 (5)
2001 Ռուսաստան Մետալուրգ (Լիպեցկ) 22 (5)
2002 Ռուսաստան Ուրալան 1 (0)
2002 Ռուսաստան Կրիստալ (Սմոլենսկ) 9 (6)
2003 Ռուսաստան Լիսմա-Մորդավիա 22 (0)
2003 Ռուսաստան Լադա-ՍՈԿ 9 (2)
2004—2007 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 98 (13)
1990—2007 Ընդհանուր 465 (90)
Մարզչական կարիերա
2008—2009 Ռուսաստան Ռոտոր
2010 Ռուսաստան ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ
2011 Ռուսաստան Սոկոլ (Սարատով)
2012—2013 Ռուսաստան Տյումեն մարզիչ
2013—2018 Ռուսաստան Զենիթ-Իժևսկ
2018 Ռուսաստան Ռոտոր-2
2019 Ռուսաստան Ռոտոր
2020—մ․հ․ Ռուսաստան Տյումեն
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իգոր Մենշիկով ([1]), խորհրդային և ռուսական ֆուտբոլիստ, ներկա ժամանակ՝ ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Մենշիկովը Վոլգոգրադի սպորտինտերնատի սան է։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վոլգոգրադի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ակադեմիա[2]։

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է Վոլգոգրադի «Ռոտորում», որի կազմում դարձել է Ռուսաստանի 1993 թվականի առաջնության արծաթե մեդալակիր և 1994/95 Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից: Խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լիպեցկի «Մետալուրգը», Ռամենսկի «Սատուրնը», «Ռուբինը», «Ուրալանը», Սմոլենսկի «Կրիստալը», «Լիսմա-Մորդովիան», «Լադա-Սոկը»։ Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան Վլադիմիրի «Տորպեդոյում»։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2009 թվականներին մարզել է հարազատ «Ռոտոր» ակումբը։ 2010 թվականին՝ Իժևսկի «ՍՈՅՈՒԶ-Գազպրոմ» ակումբը, երկրորդ դիվիզիոնում զբաղեցրնելով երրորդ տեղը։ 2010 թվականի նոյեմբերի 11-ին պայմանագիր է կնքել Սարատովի «Սոկոլի» հետ[3]։ 2011 թվականի հունիսի 11-ին առաջնության անհաջող մեկնարկից (մեկ հաղթանակ ինը խաղերում և վերջին տեղը մրցաշարային աղյուսակում) և մի շարք պարտություններից հետո հրաժարական է տվել[4]։ 2012/2013 մրցաշրջանում ընդգրկվել է «Տյումենի» մարզիչ Եվգենի Դուրնևի մարզչական շտաբ[5]։ 2013-2018 թվականներին կրկին աշխատել է Իժևսկում՝ «Զենիթ-Իժևսկ» ակումբում։ 2018 թվականի հունիսից՝ «Ռոտոր-Վոլգոգրադ-2» թիմի գլխավոր մարզիչ[2]։ 2019 թվականի հունվարի 17-ին նշանակվել է «Ռոտոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ[6] (ընդ որում, մինչև սեպտեմբերի 11-ը ֆուտբոլային ազգային լիգայի առաջնությունում թիմը փաստացի գլխավորում էր Պավել Մոգիլևսկին, ով ավագ մարզիչ էր համարվում անհրաժեշտ արտոնագրի բացակայության պատճառով[7][8])։ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին հեռացել է «Ռոտորի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը հրաժարականի պահին գլխավորում էր ՖԱԼ առաջնությունը[9]։ Դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել «Տյումենի» գլխավոր մարզիչի պաշտոնում Մենշիկովի նշանակման մասին[5]։

Ձեռքբերումեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռոտոր»
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1993
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1994/95

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զենիթ-Իժևսկ»
  • ՊՖԼ առաջնության «Ուրալ Պովոլոժե»/«Ուրալ-Պրիվոլժե» տարածաշրջանի արծաթե մեդալակիր (3) - 2014/15, 2015/16, 2016/17


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пётр Кузнецов (2009-02-19). «Из истории: Меньщиков Игорь Анатольевич». metallurg.clan.su.
  2. 2,0 2,1 «Главным тренером «Ротор-Волгоград-2» назначен Игорь Меньщиков». 2018-06-08. Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Спасибо и до свидания!». 2010-11-13. Արխիվացված է օրիգինալից 2017-07-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Арутюнов Евгений (2020-10-03). «Пришло время первой отставки». Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Наталья Глазунова (2019-12-19). «Экс-наставник «Ротора» Игорь Меньщиков стал тренером ФК «Тюмень»». volgograd.kp.ru.
  6. Евгений Калинин (2019-01-17). «Игорь Меньщиков стал главным тренером «Ротора»». Волгоградская Правда.
  7. Сергей Ильёв (2019-09-13). «В «Роторе» наберут новый штаб, но оставят Меньщикова главным тренером до конца года». Матч ТВ.
  8. Сергей Ильёв (2019-09-18). «Бывший тренер «Ротора»: «Приходилось бороться со многими нефутбольными моментами»». Матч ТВ.
  9. «Главный тренер «Ротора» покинул свой пост». rotor-vlg.ru. 2019-12-11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]