Մասնակից:Կարինե Վարդանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեխնոլոգիական պատմություն


Արդյունաբերական հեղաշրջում, ձեռքի աշխատանքից մեքենայականի անցումն է, ագրարային տնտեսությունից արդյունաբերական արտադրության անցում է, որը հանգեցնում է հասարակության վերափոխման: Արդյունաբերական հեղափոխությունը տեղի է ունեցել աշխարհի տարբեր երկրներում ոչ միաժամանակ, սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ենթադրել, որ այն ժամանակահատվածը, երբ այդ փոփոխությունները տեղի են ունենում,սկիզբը համարվում է XVIII դարի երկրորդ կեսը եւ շարունակվել է ողջ XIX դ: Արդյունաբերական հեղափոխության առանձնահատկությունը արտադրողական ուժերի կտրուկ աճն էր, լայնածավալ մեքենաշինությունն էր և կապիտալիզմի՝ որպես աշխարհի գերիշխող տնտեսական համակարգի հաստատող համակարգ.

Արդյունաբերական հեղաշրջման նախադրյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոիլյմ Բիլ Սկոտ, Երկաթ և ածուխ, 1855-1860 թ.
Թոմաս Նյուկոմենա, Առաջին շոգեմեքենայի գծապատկերը

Քանի որ մանուֆակտուրան հիմնված էր ձեռքի աշխատանքի վրա, ապա մինչև 18-րդ դարի կեսերը այն հասավ իր հնարավորությունների սահմանին, և ձեռքի աշխատանքի հնարավորությունները իրենց սպառեցին: 18րդ դարի 60-ական թվականներից սկսվում է հայտնագործությունների և արտադրության մեջ դրանց ներմուծման երկար մի ճանապարհ: Հայտնագործությունների հոսքը այնքան հզոր էր, որ զարմացած ժամանակակիցները իրենց աչքի առաջ կատարվածը անվանեցին «արդյունաբերական հեղաշրջում»[1]:

Մանուֆակտուրաներում աշխատանքի բաժանումը խթանեց արտադրության զարգացումը, որը և’ հեշտացրեց, և’ մասնագիտացրեց առանձին արտադրական գործողություններ՝ հիմք ստեղծելով ձեռքի աշխատանքի փոխարինումը պարզունակ մեխանիկականով:

Արդյունաբերական հեղաշրջումը սկսվեց թեթև արդյունաբերության մեջ: Մեքենաների ներմուծումը պահանջում էր ֆինանսական պակաս ներդրումներ և բերում էր արագ ֆինանսական բարձր փոխհատուցում:1765 թվականին ջուլհակագործ Ջեյմս Հարգրիվսը ստեղծեց մեխանիկական ճախարակ, որը աշխատեցնում էր միաժամանակ 15-18 իլիկ, և իր վաղամեռիկ աղջկա պատվին անվանեց «Ջենի»: Նոր գյուտը շատ արագ գրավեց ամբողջ Անգլիան և բազմիցս կատարելագործվեց: Այս հայտնագործությունը արդյունաբերական հեղաշրջման հիմք դրեց, որովհետև այն դարձավ մարդկության պատմության մեջ առաջին աշխատանքային գործիքը, որը փոխարինեց մարդկային ձեռքի աշխատանքը: Մեծանում էր ջուլհակի աշխատանքի արդյունավետությունը: Ձեռքով գործող դազգահը ապահովում էր ձեռքի աշխատանքից անցում մեքենայականի: Մինչ այժմ էլ գործող դազգահի գյուտարարը համարվում է Ռիչարդ Հայքրայթը, քանի որ նրա մեխանիկական դազգահը գործի էր դրվում ոչ թե ձեռքով, այլ ջրային շարժիչով: 1771 թվականին Պերուենտ գետի վրա կառուցեց առաջին ֆաբրիկան ժամանակակիցները ֆաբրիկաները անվանում են աղացներ[2]: 1785 թվականին Է. Քարթրայթը ստեղծեց մեխանիկական գործող դազգահ և ժամանակի ընթացքում այն կատարելագործեց՝ դարձնելով ավելի արդյունավետ:

Գործարանների համար Էներգիայի հիմնական աղբյուր էր ջրային շարժիչը, որն աշխատում էր գետի հոսանքի ուժով: Ֆաբրիկաները պետք է կառուցվեին գետերի մոտ: 18-րդ դարի 60-ական թվականներին երիտասարդ շոտլանդացի Ջեյմս Ուատտը՝ Գլազգո քաղաքի համալսարանի գիտական սարքավորումների հեղինակը, սկսեց ուսումնասիրել գոլորշու էներգիան Առաջին անգամ պատմության մեջ մարդկությունը ստացավ չտեսնված ուժի էներգիայի աղբյուր:Հատկապես այս գյուտի հետ է կապվում մեխանիկական դարաշրջանի սկիզբը:

Ջեյմս ՈՒատտի դիմանկարը (1792թ., հեղինակ` Կառլ Ֆրեդերիկ ֆոն Բրեդա)

Այդ գործընթացում կարևոր ուղենիշ դարձավ 1784 թվականին հայտնագործված շոգեմեքենան, որը կարելի էր օգտագործել արտադրության համարյա բոլոր ճյուղերում: Այն հարմար էր արդյունաբերության ցանկացած ճյուղի համար: Նրա հիմքի վրա կարելի էր ստեղծել ցանկացած մեքենաներ և սարքեր, որոնք հեշտացնում էին մարդու աշխատանքը և բարձրացնում արդյունավետությունը:[3]: Գործարարները արագ գնահատեցին Ջ. Ուատտի գյուտը:

Ինչպես գրում են ժամանակակիցները.

«….Լոնդոնում, Մանչեսթերում և Բիրմինգհեմում մարդիկ տարված են «աղացներով», որոնք գործի են դրվում գոլորշով»:[4]

:

Տարեցտարի տեխնիկական գյուտերի թիվը աճում էր: Ինչպես տեխնիկական արդյունաբերության մեջ մեխանիկական դազգահը խթան դարձավ մեխանիկական ջուլհակային դազգահի ստեղծման համար, այդպես էլ այլ ոլորտներում մեկ ձեռքի գործողությունը փոխարինող մեքենան առաջ էր բերում հայտնագործությունների շղթայական ռեակցիա ողջ տեխնոլոգիական ցիկլի համար: Տեխնիկական գյուտերի առատության մասին խոսում են հետևյալ թվերը. 18-րդ դարի առաջին կեսի ընթացքում Անգլիայում գյուտերի 199 պատենտ վերցվեց, այսինքն՝ մոտավորապես 4 պատենտ տարեկան: Իսկ արդյունաբերական հեղաշրջման տարիներին՝ միայն մեկ տասնամյակում (1781-1790) վերցվեց 451 պատենտ, այսինքն՝ տարեկան 45 պատենտ4: Անգլիայում արդյունաբերական հեղաշրջումը ավարտվեց 19-րդ դարի կեսին: Մինչ այդ այնտեղ արդյունաբերության բոլոր ոլորտները մեխանիզացված էին:

Անգլիայի հետևից արդյունաբերական հեղաշրջման ուղու վրա կանգնեցին Արևմուտքի երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Իտալիան և այլն, որտեղ արդյունաբերական հեղաշրջումը ծավալվեց ավելի ուշ 19-րդ դարի սկզբին,որում տեխնիկան սկսեց արագորեն զարգանալ:

Պարզագույն սարքավորումներից սկսելով՝ այն տարածվեց գոլորշու, գազի, էլեկտրականության վրա, մեզ պարգևեց շոգեքարշներ, լոկոմոտիվներ, հեռագիր, հեռախոս, էլեկտրալուսավորություն և այլն: Այն կարողացավ հեղաշրջել մարդկանց ողջ կյանքն ու կենցաղը:

Թոմաս Սեվերի, Առաջին շոգեմեքենան

Եվրոպայում հեղաշրջում ծավալվեց նաև արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ոլորտում, որը օժանդակեց աշխատանքից անցմանը մեքենայական տեխնիկայի և մանուֆակտուրայից՝ ֆաբրիկային, հասարակության նոր դասի՝ բուրժուազիայի, պրոլետարիատի ձևավորմանը, նոր կենսակերպի առաջացմանը:

Հաստոցների կիրառումը կտրուկ ընդլայնեց արտադրական հնարավորությունները: Մեքենայացման նոր համակարգը շատ արագ պահանջում էր արտադրության կազմակերպման այլ գործընթաց: Մանուֆակտուրային գալիս էին փոխարինելու գործարանները, ֆաբրիկաները: Անգլիայում առաջին ֆաբրիկաները հայտնվել են 18-րդ դարի 70-80-ական թվականներին: Ի տարբերություն ձեռքի աշխատանքի վրա հիմնված մանուֆակտուրաների՝ ֆաբրիկան խոշոր մեքենայացված արտադրություն էր՝ շահույթ ստանալու հաշվարկով: Ֆաբրիկաների տարածումը նախանշում էր անցում դեպի ծանր արդյունաբերական քաղաքականության: Արդյունաբերական հեղաշրջումը ուներ ոչ միայն տեխնիկական, այլ նաև, որն ավելի կարևոր է, սոցիալական նշանակություն: Արդյունաբերական հեղաշրջման ընթացքում հասարակության մեջ ձևավորվեց երկու հիմնական դասակարգ՝ արտադրող բուրժուազիա (գործարարներ, ձեռներեցներ) և վարձու աշխատողներ (բանվորներ, պրոլետարիատ): Այս երկու սոցիալական տարբեր բևեռներում կանգնած խմբերը պետք է գտնեին իրենց տեղը հին ընկերային համակարգում և միմյանց փոխհարաբերություններում՝ այլընտրանքային համաձայնության եզրեր: Այդ գործընթացը բավականին դժվար էր և ձգձգվեց տասնյակ տարիներ: Միայն 19-րդ դարի կեսերին գործընթացների առաջընթացը որոշեց հասարակության զարգացման հիմնական չափանիշները[5]:

  • Առաջին փուլում (18-րդ դարի 60-90-ական թվականներ) արդյունաբերական հեղաշրջումը փոխեց Անգլիայի սոցիալ-տնտեսական պատկերը:
  • Ձևավորվեցին խոշոր արդյունաբերական կենտրոններ (Մանչեսթեր, Բիրմինհեյ, Շեֆֆիլդ):
  • 18-րդ դարի վերջին Անգլիայի բնակչության զգալի մասը բնակվում էր քաղաքում:
  • Արագ զարգանում էին փոխադրամիջոցները. պետության ամբողջ տարածքով մեկ կառուցվում են ջրանցքներ, հաստ շերտով ճանապարհներ:
  • Հիմնականում ավարտվում է ներքին շուկայի ձևավորումը, որը հենվում էր հաստատուն արդյունաբերական բազայի վրա:

Հատկապես արդյունաբերական ճյուղի վրա է ստեղծվում ազգային հարստության հիմնական մասը: Բնական էր, որ ձևավորվող արդյունաբերողների խավը ձգտում էր այն բանին, որ պետությունը տնտեսական քաղաքականությունը կառուցի յուրահատուկ հաշվեկշռով, ոչ միայն առևտրա-դրամական վերնախավի և հին ազնվակականական խմբերի, այլ նաև բուրժուազիայի համար:

Արդյունաբերական հեղաշրջման ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև արդյունաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թելի ֆաբրիկա Ռեդդիշ քաղաքում, Մեծ Բրիտանիա

Մահուդագործության մանուֆակտուրային փորձը մեծ նշանակություն ուներ նյութական արտադրության նախապատրաստման մեջ արդյունաբերական հեղաշրջման համար: 18-րդ դարում մանուֆակտուրային համակարգը անգլիական արդյունաբերության առավել զարգացած բնագավառում մտավ փակուղի: Անհամապատասխանություն էր առաջացել կապիտալիստական մանուֆակտուրային էության, որը ձգտում էր արտադրության ընդլայնման, և նրա չզարգացած տեխնիկական բազիսի միջև: Չնայած մանուֆակտուրան ապահովում էր արտադրության մասնատումը առանձին գործողությունների, բայց ձեռքի աշխատանքը իրեն սպառել էր: Պահանջվում էր նոր տեխնիկական բազա: 18-րդ դարի կեսին բամբակագործական արդյունաբերությունը սկսեց կրել «մանելու սով»: Ձեռքով մանելը սկսեց զիջել ջուլհակագործությանը, որտեղ կիրառվում էր «թռչող մաքոք»[6]9, որը արդյունաբերական հեղաշրջումից 30 տարի առաջ հայտնագործվել էր Ջոն Քեյի կողմից 1733 թվականին: Եվ 1733 թվականին ջուլհակ Ջեյմ Հագրիվսը հայտնաբերեց մեխանիկական ճախարակը՝ «ջենին», որի վրա,միաժամանակ կարող էին աշխատել 16-18 իլիկներ: 1772 թվականին մեխանիկ Կ. Վուդը զգալիորեն կատարելագործեց այդ ճախարակը և 1783 թվականին Ս. Քրոմփթոնը ստեղծեց «մանող-մեքենան», որը մանում էր բավականին բարակ և ամուր մանվածք: Այդ մեքենան դարձավ բամբակը մանելու մեքենայացման հիմքը: Սակայն 80-ական թվականներին ջուլհակագործությունը սկսեց հետ մնալ:

«Գործելու սովը» արգելակում էր անգլիական ֆաբրիկաների շահույթի մեծացումը: 1785 թվականին Է. Նաթրայթը հայտնագործեց գործելու մեխանիկական հաստոց, որը փոխարինում էր 40 ջուլհակների: Լայն օգտագործում գտավ այս հաստոցը միայն 19-րդ դարի 20-ական թվականներին: Արտադրության համար ամենակարևոր հայտնագործությունը եղավ 1782 թվականին Ջեյմս Ուատտի կողմից: Նա հայտնագործեց առաջին շոգեշարժիչը և շուտով կառուցեց առաջին մանող ֆաբրիկան: Բամբակեղենի արտադրությունից հետո 18-րդ դարի 60-80-ական թվականներին հայտնվեցին բրդյա, մահուդի, թղթի տպագրական արտադրության, ինչպես նաև սննդի արտադրության մեքենաներ (գյուղատնտեսության մեջ):Պետք է նշել, որ հատկապես թեթև արդյունաբերության բնագավառում և սննդի արդյունաբերության մեջ կատարվեցին տեխնիկական և կազմակերպչական կանխատեսումներ (մասնագիտացման խորացում, կոոպերացիանների կազմակերպում), որոնք տարան արդյունաբերական հեղաշրջման զարգացմանը: Թեթև և սննդի արդյունաբերության ինդուստրացումը անմիջապես ապահովում էր մարդկանց պահանջարկը, հանդիսանում էր առաջին անհրաժեշտության ապրանքներ ամենօրյա կյանքում: Այս բնագավառի ապրանքները իրականացնում էին մեծ շրջանառություն, և այդ բնագավառի արտադրությունը կազմակերպելու համար մեծ կապիտալ անհրաժեշտ չէր: Սա բերեց արտադրության ծավալի մեծացման: Եվ մեկ ճյուղի աճը խթան է դառնում մյուս ճյուղի զարգացման համար:

Ծանր արդյունաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ.Յ.Լյուտերբուրգ Դոմնային վառարանի կրակները Կոլուբրուկդեյլ քաղաքում
Երկաթե կամուրջ, Շրոպշիր, Մեծ Բրիտանիա

Ինդուստրացման իրականացումը սննդի և թեթև արդյունաբերության մեջ թույլ տվեց կարճ ժամանակում կուտակել հնարավորինս մեծ միջոցներ և ներդնել ծանր արդյունաբերության մեջ, որը արդյունաբերական հեղաշրջման արդյունքում Անգլիայում սկսեց շատ արագ զարգանալ: Տեխնիկական հեղաշրջում կատարվեց մետաղագործության, տրանսպորտի բնագավառում, հանքահորային արդյունաբերության մեջ, և ամենակարևորը ծնվեց և սկսեց կատարելագործվել այնպիսի մի ժողովրդական տնտեսություն, ինչպիսին մեքենաշինությունն է: Արդյունաբերական հեղաշրջումը բերեց նրան, որ տեխնիկական հայտնագործությունները ներդրվեցին արդյունաբերության մեջ: Ստեղծվեցին ֆաբրիկաներ արտադրության նոր ձևերով: Եթե արդյունաբերական հեղաշրջումը սկսվել է բամբակագործական ճյուղից, հենց այդ բնագավառում էլ կառուցվել են առաջին ֆաբրիկաները: 1787 թվականին Քարթրայթը կառուցեց ֆաբրիկա՝ հագեցած մանող մեքենաներով: 1789 թվականին նա իր ֆաբրիկան տեղափոխում է Կրոմֆորդ և արտադրության ծավալը մեծացնում: 1789 թվականին Քարթրայթի ֆաբրիկայում աշխատում էին երեք հարյուր աշխատող և մի քանի հազար իլիկ: 1790 թվականին Անգլիայում կային 20 մանող ֆաբրիկաներ, 1793–ին՝ 15013: 1790 թվականից հետո արտադրության մեջ շոգեմեքենաների ներմուծումը թել մանող ֆաբրիկաների թիվը կտրուկ մեծացրեց: Կարելի է նշել, որ 19-րդ դարի առաջին կեսում ապրանքների արտադրությունը Անգլիայում աճեց չորս անգամ:Յուրահատուկ ընթացք ունեցավ արդյունաբերական հեղաշրջումը մետաղագործության և ածխահանության արդյունաբերության մեջ: Պղնձի ձուլման մեթոդը, որը հայտնագործվել էր 1735 թվականին Դերբիի կողմից, ներմուծվեց բավականին դանդաղ: Անգլիան 1790 թվականին հետ էր մնում Ռուսաստանից պատրաստի պղնձի արտադրության իր ծավալով: Բամբակագործական ֆաբրիկաների աճը մեծացրեց մետաղի պահանջարկը, պուլտինգացման մեթոդի ներդրումը արագացրեց արդյունաբերական հեղաշրջման մուտքը մետաղագործության բնագավառ: Արդյունքում երևում էր պղնձի, այնուհետև՝ երկաթի արտադրության աճ, ինչպես նաև ածխաարդյունաբերության վերելք: Ածուխը լայն կիրառվում էր մետաղագործության մեջ, այնուհետև՝ առաջին մեքենաները աշխատացնելու գործընթացում: Անգլիայի արդյունաբերության զարգացման մեջ իրենց ներդրումն են ունեցել պատերազմները, որոնք տեղի են ունեցել եվրոպական մայրցամաքում: Այդ ընթացքը, սկսած 18-րդ դարից մինչև 1915 թվականը, Անգլիայում տնտեսական աճի կարևոր շրջան էր: Պատերազմները խթանում էին մի քանի արդյունաբերական ճյուղերի զարգացումը, առանձնապես կապված ռազմական ապրանքների պահանջարկի հետ: Մեծ թափ ստացավ ծանր արդյունաբերության զարգացումը: Մեծ հաջողություններ գրանցվեցին մետաղի մշակման ոլորտում: Անգլիան պատերազմից դուրս եկավ որպես հզոր արդյունաբերական տերություն: Պատերազմների նման բարենպաստ ազդեցությունը Անգլիայի տնտեսության վրա հետևյալ դրսևորումներում է.

  • այդ պետության տարածքը զերծ էր մնացել պատերազմական գործողություններից, տնտեսությունը չէր տուժել սնանկացումից:
  • Անգլիան պատերազմող երկրների մատակարար էր:
  • Դաշնակից պետություններին օգնելու նպատակով առևտրական հարաբերությունները թեթևացնելու նախաձեռնությամբ կառավարությունը տրամադրում էր սուբսիդիաներ, որոնց մեծ մասը մնում էր

Տրանսպորտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Поезд на линии Ливерпуль-Манчестер

Այսպիսով արդյունաբերական հեղաշրջումը Անգլիայում շարունակվում էր, բայց պարզվում է, որ այդպիսի պայմաններում հին տրանսպորտի միջոցները հետ էին պահում խոշոր արդյունաբերության աճը: Կատարելագործման սկիզբը նշանակում էր ջրանցքների և նավագնաց գետերի վերանորոգում:Արդյունաբերական հեղաշրջումը հենվում էր գործնականապես նոր տեխնիկական զարգացման վրա, և Անգլիայում ծնվեց ու սկսեց զարգանալ մեքենաշինությունը: Առաջին մեքենաները Անգլիայում պատրաստվել են դեռ մանուֆակտուրային ճանապարհով: Բայց մեքենաշինությունը ուներ զանգվածային բնույթ. ստեղծվեցին նախապայմաններ մեքենաների արտադրության համար: Եվ սկսած 18-րդ դարի 60-ական թվականներից Անգլիայում նկատվում էր արտադրող ուժի զարգացում: Արդյունաբերության մեջ հայտնագործությունները դարձան հին տնտեսության զարգացման պայման: Դրանք իրենց հետևից տարան զգալի փոփոխություններ արտադրության կազմակերպման մեջ, և դա ազդեց գյուղատնտեսության զարգացման վրա, հանգեցրեց առևտրի աճին և տրանսպորտի լավացմանը, վերջապես այս փոփոխությունները բերեցին բնակչության տեղաշարժին գյուղից դեպի քաղաք, երկրի մեկ շրջանից դեպի մյուսը: Ինչպես նշել է Էնգելսը.

«Ահա այն ժամը, որ Ֆրանսիայի վրա պտտվեց հեղափոխության փոթորիկը: Իսկ Անգլիայում իրականացավ պակաս աղմկոտ, բայց ոչ պակաս հռչակավոր հեղափոխություն: Շոգին և նոր աշխատամեքենաները, մանուֆակտուրաները վերածեցին ժամանակակից հզոր արդյունաբերության, դրանով հեղափոխականացվեց բուրժուական հասարակության հիմքը»[7]

:

Մեքենայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոփոխությունները չէին սահմանափակվում դրամական արտադրության ոլորտով և հանգեցրին հասարակության փոփոխության: Ձևավորվեց նոր դասակարգ՝ կապիտալիստներ՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով արտադրությունը և արտադրող բանվորներին: Չհանդուրժող հակասությունները հիմնական երկու դասակարգերի միջև դարձան հասարակության ձևավորման հիմնական ուժը: Փոփոխությունների արդյունքում տնտեսության մեջ, սոցիալական համակարգում Անգլիան թևակոխեց արդյունաբերական կապիտալիզմի զարգացման ժամանակաշրջան: Տնտեսության մեջ խորը տեղաշարժերը ազդեցություն գործեցին երկրի սոցիալական կյանքի՝ բնակչության թվաքանակի և առանձին դասակարգի դիրքի, հասարակության մեջ իրենց դերի և նշանակության վրա: Երկրի հարստության աղբյուրը ոչ միայն մեքենայացումն էր, այլ նաև բուն բանվորների աշխատանքը: Մեքենայացումը բերեց բանվորների ուժեղացմանը. կատարվում էր բուժուազիայի արագ հարստացում և բանվորների, աշխատավորների աղքատացում: Մեքենայացումը թույլ էր տալիս աշխատանքի տեմպերը արագացնել, որը հանգեցրեց աշխատանքի շահագործման: Այսպես 1828-1848 թվականներին մանվածքը աճեց 105%-ով, իսկ կտորի արտադրությունը՝ 272%-ով: Միաժամանակ աշխատանքային լարվածությունը ստիպում էր կապիտալիստներին «հարձակում գործել» աշխատանքային ժամերի վրա: Մեքենան «հարձակման միջոց» էր:

«Անգլիայում հարյուրամյակի ընթացքում աշխատաժամանակը ավելանում էր ֆաբրիկայում աշխատանքի ինտենսիվ աճի հետ կապած»[8]

:

Մեքենայացումը հանգեցրեց նաև աշխատավարձի իջեցման. 1832-1834 թվականներին աշխատավարձը 1795-1804 թվականների համեմատությամբ իջել է 5 անգամ: Ինչպես նաև մեքենայացված աշխատանքը ֆիզիկական ուժ չէր պահանջում, որը բերում էր կանանց և երեխաների շահագործմանը: Տնտեսական և սոցիալական շահագործումը ուղեկցվում էր քաղաքականապես: Բանվորները զրկված էրն ամեն տեսակ պաշտպանությունից, իրենց իրավունքների և հայացքների պաշտպանությունից: Բանվոր դասակարգի վիճակի վատացումը սրում էր դասակարգային հարաբերությունները: Արդյունաբերական հեղաշրջման մուտքի ընթացքում անգլիական պրոլետարիատը ձևավորվել էր արդեն որպես դասակարգ և իր փորձությունների, պայքարի արդյունքում հասկանում էր իր տեղի և դերի անհրաժեշտությունը հասարակության մեջ: Բանվորական շարժումը Անգլիայում ձեռք բերեց գիտակցականություն և կազմակերպվածություն: Բնութագրելով Անգլիայի բանվորական պատերազմը ֆաբրիկաների դեմ՝ Էնգելսը 1848 թվականին գրել է, որ այս շարժումը

«զարգանալով վերածվեց ամենագիտակցված դասակարգային պայքարի, ինչպիսին տեսել էր աշխարհը»

Ուրբանացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաժամանակ բուրժուազիայի հարստացումը և բանվորների քանակական աճը առաջացնում են փոփոխություններ, ինչպես բնակչության քանակի, այնպես էլ հասարակության մեջ խավերի բաժանման՝ մանր արտադրողներ, ոչ մեջ արտադրամասերի սեփականատերեր, ինքնուրույն գործող արհեստավորներ, մանր ֆերմերներ և գյուղացի սեփականատերեր: Մեծամասնությունը սնանկանում էր և ավելացնում վարձու աշխատողների շարքերը: Հետևաբար, անգլիական գյուղում, ինչպես նաև արդյունաբերության մեջ հեղաշրջման ժամանակաշրջանում խոշոր լենդլորդերը հաղթում էին և դուրս մղում մանր ֆերմերներին և աղքատ գյուղացիներին: Նման ճանապարհով ինչպես քաղաքում, այնպես էլ գյուղում տեղի էր ունենում նույն գործընթացը. արտադրության քանակի հզոր աճ՝ մանր սեփականատերերի դուրս մղման և կործանման հաշվին: Տնտեսական տեղաշարժերը երևում են բնակչության ընդհանուր քանակի և բաշխման վրա: Տնտեսական աճը ազդեց երկրի բնակչության աճի վրա: Արդյունաբերական հեղաշրջումը երկրում բերեց խոշոր փոփոխություն՝ բնակչության աճ, որը տեղի էր ունենում արդյունաբերական կենտրոններում և քաղաքներում: Գյուղական վայրերում բնակչության թիվը մնում էր անփոփոխ: Արդյունաբերական հեղաշրջման արդյունքում քաղաքի բնակչությունը ընդունեց ավելի արտահայտիչ տեսք, քան այլ երկրներում: Քաղաքների աճը և արդյունաբերական կենտրոնները կախված են մասնագիտացումից. յուրաքանչյուր շրջանում և քաղաքում ամենից արագ զարգանում էին առանձին արտադրության ճյուղեր: Տրանսպորտի զարգացումը, հատկապես երկաթգծերի հայտնվելը ավելի արագացրեցին այդ գործընթացը: Չի կարելի անտեսել այն փաստը, որ անգլիական գյուղատնտեսությունը չէր հասցնում արդյունաբերական աճի հետևից: Այդ ընթացքում երկիրը հումքի ու արտադրանքի պակաս էր զգում: Արտադրողներին ձեռնտու էր այդ ապրանքների գնի իջեցումը, որովհետև նրանք հնարավորություն էին ունենում բանվորի աշխատավարձը իջեցնել և համապատասխանաբար ապրանքների արտադրությունը ձգձգել:

Ագրարային հեղափոխությունը տեղի էր ունենում լենդլորդերի ճնշման ազդեցությամբ: Պրոտեկցիոնիզմը մաքսատուրքերի ներմուծումը արհեստականորեն ապահովում էր արիստոկրատների հողային վարձակալական վճարների բարձր մակարդակը: Այս հանգեցրեց բուրժուազիայի և հողատերերի շահերի սահմանազատման: Պետական հովանավորչությունից ազատ առևտրին անցնելու փաստը անխուսափելի էր: 1853 թվականին դադարեցվեցին ներմուծվող հումքի, կիսաֆաբրիկատների մաքսատուրքերը, զգալի իջեցվեցին պատրաստի ապրանքի համար պահանջվող մաքսատուրքերը: 1851 թվականին վերջացան նաև մերձափնյա առևտրի սահմանափակումները: Այս անցումը փոփոխություն մտցրեց գաղութային քաղաքականության մեջ, որը ավելի ճկուն դարձավ: Ընդհանրապես հաղթանակը ազատ առևտրում հանգեցրեց Անգլիայի տնտեսության զարգացմանը:

Малолетняя прядильщица в Южной Каролине, США, 1908 год

Ոչ բոլորը, բայց արևմտյան արդյունաբերության և տրանսպորտի բնագավառում տեղի ունեցած հեղափոխական փոփոխությունների մեծ մասը կարող ենք վերագրել մեկ կազմավորման և երկու տեխնիկական հայտնագործությունների:

  • Առաջին- Անցում արհեստագործական արհեստանոցներից ֆաբրիկական արտադրության համակարգին: Տարբեր բնագավառներում այս անցումը ուներ իր ձևը: Որոշ դեպքերում ֆաբրիկայի արտադրությունը առանց շահույթի սկսեցին նույն այն ձեռնարկությունները և այն նույն մարդիկ, որոնք գործում էին ինչպես արհեստագործներ: Մյուս կողմից, այդ իրականացնում էին նոր ձեռնարկությունները և նոր մարդիկ: Շատ քիչ բնագավառներում ֆաբրիկաները չկարողացան դուրս մղել արհեստագործական արհեստանոցները: Ֆաբրիկական գործունեությունը անկիրառելի էր տնտեսության խոշոր բնագավառների համար, այդ թվում՝ տրանսպորտի, մեծածախ և մանրածախ առևտրի, բանկային և ապահովագրական համակարգերի, տպագրության, ազատ մասնագիտությունների և արվեստի բնագավառներում: Եվ փոփոխությունների նկատմամբ այդ բնագավառների պատասխանը եղավ ապրանքների և ծառայությունների բաց թողնված գների կրճատումը և գործի լարվածությունը:
  • Երկրորդ - Երկու տեխնիկական հզոր փոփոխությունները եղան.

1. Ջրի և շոգու օգտագործման աներևակայելի աճը ֆաբրիկաների արտադրության մեջ և շոգու օգտագործումը ջրային և ցամաքային տրանսպորտում: Ծայրագույն դեպքում տեքստիլ և մետալուրգիական արդյունաբերության մեջ արդյունաբերական հեղաշրջման մեծագույն ձեռքբերումը եղավ շոգեշարժիչների օգտագործումը: Արդյունաբերական հեղաշրջման մեջ հեղափոխականը պարզապես հետաքրքրությունն էր արտադրվող ապրանքների քանակի նկատմամբ: Մենք կտեսնենք, որ կան շատ փաստեր կասկածելու, որ ֆաբրիկական կազմակերպությունները տարբեր բնագավառների սահմաններում կարևորվում էին որպես միջոց՝ արդյունաբերության մեջ օգտագործելով մեխանիկական էներգիան շահույթ ստանալու նպատակով:Ֆաբրիկաները մրցակցությունից դուրս էին:

2. Տեխնոլոգիական նորարարություն էր փայտի փոխարինումը ավելի կոնստրուկտիվ մետաղով՝ երկաթով, պղնձով: Այդ փոխարինումը մեծացրեց ապրանքների չափերը, բարձրացրեց շահագործման տեմպերը, պատրաստման ճշգրտությունը և կառուցվածքի բարդությունը՝ սկսած կարի մեքենաներից մինչև նավեր:

Այդ փոփոխությունների սոցիալական և քաղաքական արդյունքները արդյունաբերության և տրանսպորտի բնագավառում աննկարագրելի մեծացան երկու ոչ պակաս կարևոր փոփոխություններով.

  • Քաղաքներում արագ աճում էր բնակչության թիվը:
  • Քայլ առ քայլ կատարելագործվում էին գյուղատնտեսական արտադրության մեթոդները, ինչը բերում էր գյուղացու ազատագրմանը և զրկում էր բնակիչներին այդ բնագավառում ավանդական աշխատանքային դերից:

Եթե քաղաքային բնակչության աճը համեմատաբար գերազանցեր գյուղաբնակներին, ապա հավանական էր, որ սննդամթերքի պահանջարկը կգերազանցեր գյուղի աշխատավոր ձեռքի առաջարկին, և շնորհիվ այդ ամենի կապահովվեր աշխատավարձի աճ, այնպես էլ կապահովվեին մշակվող լայնածավալ տարածքներ, և կբարձրանար հողի գինը: Բայց այդպիսի հաջողություն արևմտյան գյուղաբնակ աշխատողների համար չկար: Գյուղական աշխատավորների աճը բավականաչափ էր, որը ապահովում էր քաղաքում սննդի աճող պահանջները: Անգլիայում գյուղատնտեսական համակարգում հողերի ցանկապատմամբ (դրանք օգտագործվում էին որպես արոտավայրեր գյուղացիների անասունների համար) աշխատողների աշխատավարձի վրա գործադրվեց ճնշում՝ աշխատավարձերի իջեցում: Ցանքապատման վրա ազդեց միաժամանակ երկու հանգամանք.

  • բնակչության աճը բերում էր հողի գների բարձրացման, իսկ գյուղատնտեսական աշխատանքների շուկայական գինը ընկնում էր, այդ պատճառով էլ հողատերերը ունեին շահութային միջոցներ հողի օգտագործումից:
  • միասնական ազդեցությունը գյուղական բնակչության աճի վրա և զբաղվածության անկումը գյուղական տնտեսության մեջ ստիպում էր արևմտյան հասարակությանը ուրբանիզացիայի: Անգլիայում և արևմտյան շատ երկրներում այն վերածվեց երկարատև տնտեսական և սոցիալական հարմարվողականության: Այդ փաստերի միաձուլումը Անգլիայում դարձավ աղքատության պատճառ, որը սկսվեց երևալ դեռևս 19-րդ դարում:

Այսօր էլ պարզ է, որ նոր ֆաբրիկաները և քաղաքները այն հիմնական միջոցն էին, որոնք Անգլիայում լուծում էին շատ կարևոր խնդիրներ՝ ապահովելով աճող բնակչության զբաղվածությունը գյուղական տնտեսությունից դուրս:1750-1880 թվականների տնտեսական աճը մեծ կորուստների գնով իրականացավ. այն ոչ միայն աշխատավորների, այլ նաև կապիտալիստների համար էր դժվար, որոնք զրկում էին իրենց ամեն ինչից հանուն կապիտալի կուտակման՝ արդյունաբերությունը հզորացնելու նպատակով: Իրականում, կան փաստեր ենթադրելու, որ ֆաբրիկաներում աշխատելը բավականին գրավիչ էր աշխատողների համար, քան այլ այլընտրանքային առաջարկները: Ինչ վերաբերում է կապիտալի ավելացմանը, ապա տեխնոլոգիական գործընթացը ստեղծում էր հարստություն, որը բավականացնում էր միաժամանակ կապիտալի ավելացմանը և’ արտադրության համար, և’ կապիտալիստների անձնական օգտագործման համար:

Արդյունաբերության գործող վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1750 թվականը արդեն երեք հարյուրամյակ շարունակ շուկաների քայլ առ քայլ ընդարձակումը առաջնորդվում էր գյուղատնտեսական և արհեստագործական ապրանքների համապատասխան աճով: Չնայած այդ ժամանակահատվածում նման գործընթաց նորաստեղծ ֆաբրիկաներին չէր սպասվում: Ձևավորվելով անգլիական տեքստիլ արդյունաբերության համակարգում, որի ժամանակ վաճառողները տեքստիլ ապրանքների հումք էին մատակարարում գյուղացիներին և գնում էին նրանց ապրանքները՝ վկայում էր ավանդական արտադրության կազմակերպման վրա ընդարձակվող շուկաների կողմից աճող ճնշման մասին: Երեք հարյուրամյակի ընթացքում փոփոխությունների պակաս չէր զգացվում վերջնական ապրանքների արտադրության մեջ, չնայած շատ քիչ էին դրանք ճաշակի փոփոխությամբ դրսևորվում, այլ տեխնոլոգիաների կատարելագործմամբ: Համարյա բոլոր փոփոխությունները անրադառնում էին ֆեոդալների, հարուստ խավի և եկեղեցու կողմից օգտագործվող ապրանքների վրա: 15-րդ դարում սկսվեց անցումը միջնադարից դասական դրսևորումների: 17-րդ դարի վերջին ամբողջությամբ փոխվեցին եկեղեցական, պալատական, զորանոցային և նույնիսկ առևտրական ճակատամասերի կառույցները, բայց ոչ խրճիթների և հյուղակների տեսքերը: Հագուստը փոխվեց, բայց 1750 թվականին օգտագործվում էին հիմնականում նույն կտորեղենը, ինչ 1450 թվականին[9]:

Մոտավորապես մինչև 1880 թվականը Անգլիայում կարևորագույն տեխնիկական ձեռքբերումների շրջանը մեքենայացումն էր: Դրա համար անհրաժեշտ իմացությունը և նորարարությունները զարգացան մեծամասամբ շնորհիվ ժամանակի չափման նկատմամբ համախմբված հետաքրքրության, որի հիմքը միջնադարից եկած քաղաքային ժամացույցներն էին[10]: 17-րդ դարում անգլիական գիտությունը կատարեց շրջադարձ: Գիտական մեթոդները դարձան փորձնական. գիտնականները հակված էին այն բանին, որ հետևելով բնությանը կամ իրականացնելով փորձեր՝ պետք էր սովորել սեփական փորձի վրա, արդյունքում բոլոր հիպոթեզները սկսեցին ենթարկվել փորձնական ստուգումների: Որպես կանոն՝ արդյունաբերական հեղաշրջման սկզբում հայտնագործությունները անցնում էին փորձնական ճանապարհ: Ի դեպ, հայտնագործության հեղինակները շատ համբերատար էին, քան գրագետ: Գյուտարարները հենվում էին ոչ թե պատահական լուսաբանման՝ «էվրիկայի»[11] վրա, այլ տաժանակիր պայքարի միջոցով լուծում էին շատ մանր խնդիրներ, որպեսզի մեքենան գործի գցվի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ерофеев Н. А., Промышленная революция, Москва, 1965, ст.26.
  2. Мортон А. Л., История Англии, Москва, 1950, ст. 14.
  3. Всемирная история. Энциклопедия. Том 6.ГЛАВА VI.ДВОРЯНСКО-МОНАРХИЧЕСКАЯ РЕАКЦИЯ В ЗАПАДНОЙ ЕВРОПЕ И БУРЖУАЗНО-РЕВОЛЮЦИОННОЕ ДВИЖЕНИЕ 20-х ГОДОВ XIX В.
  4. [ Thompson Е. Р., "Time, Work-Discipline, and Industrial Capitalism", Past and Present]
  5. Новая история, Под руководством академика А. Л. Нарочницкого
  6. Ерофеев Н. А., Промышленная революция, Москва
  7. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտիր երկեր,հ.1,Երևան,1950
  8. Մարքս Կ., Կապիտալ, հ.1
  9. Rosenberg Nathan, Perspectives on Technology ,London, Cambridge University Press, 1976.
  10. David S. Landes, Revolution in Time, Cambridge, Harvard University Press, 1983
  11. Thompson Е. Р., Time, Work-Discipline, and Industrial Capitalism, Past and Present, N 38,

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ерофеев Н. А., Промышленная революция, Москва, 1965.
  • Ерофеев Н. А., Народная эмиграция и классовая борьба в Англии 1825-1850 гг., Москва, 1962.
  • Ерофеев Н. А., Очерки по истории Англии 1815-1870, Москва, 1958.
  • Ерофеев Н. А.,. Английский колониализм в середине 19-ого века, Москва, 1977.
  • Мелешенко Ю. С., Шухардин С. В., В борьбе за технический прогресс, Москва, 1965.
  • Мортон А. Л., История Англии, Москва, 1950.
  • Новая история 1640-1870, Под редакцией академика Нарочницкого А. Л, ч. 1, Москва,1978.
  • Пономарев М. В., История стран Европы и Америки в ховейшее время,Учебное пособие, Москва, 2006.
  • Татаринова К. Н., Очерки по истории Англии 1640-1815, Москва, 1958.
  • Մարքս Կ.,Էնգելս Ֆ., Ընտիր երկեր, հ.1,Երևան, 1950.
  • Մարքս Կ., Կապիտալ, Երևան,1954.
  • Տնտեսագիտություն, դասագիրք բուհերի համար, Երևան, 2004.

Կատեգորիա:Արդյունաբերության պատմություն Կատեգորիա:Արդյունաբերություն