Մասնակից:Լևոն Մանուկյան/Անահիտ (մրցանակաբաշխություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անահիտ — հայկական ազգային կինոյի մրցանակաբաշխություն, հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անահիտ» առաջին կինոմրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է 45 հայտ, որոնք ներկայացվել են 11 անվանակարգի համար: Մրցանակաբաշխությանը կարող էին մասնակցել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Ասուլիսին ներկա Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանն ասել է, որ նման մրցանակաշախություն անցկացնելու ցանկություն կար հենց ակադեմիայի ստեղծման օրվանից, բայց քանի որ կար Ազգային կինոկենտրոնի «Հայակ» մրցանակաբաշխությունը, ինքնաարտահայտվելու ժամանակ տվեցին: «Քանի որ վերջին երկու տարվա ընթացքում «Հայակ»-ը չի կայացել, ակադեմիան, որը կոչված է անցկացնելու մրցանակաբաշխություններ, որոշեց կյանքի կոչել «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մենք որոշեցինք անել բաց քվեարկությամբ, երբ ամեն մարդ ստորագրում է ու պարզ է դառնում՝ ով որ ֆիլմին է նախապատվություն տալիս»,- ասել է Խաչատրյանը: Հայկական ազգային կինոակադեիայի խորհրդի անդամ Անետա Երզնկյանն էլ կարևորել է մրցանաբաշխությունը, որովհետև այն, ըստ նրա, ստեղծում է մթնոլորտ, որը կարևոր խթան է ֆիլմարտադրության համար, մարդիկ կսկսեն սպասել մրցանաբաշխությանը, ֆիլմարտադրողներն աշխատանքներում կլինեն ավելի ճշգրիտ: Նա նշել է, որ ընտրության ժամանակ դիտարկում էր ֆիլմերը՝ ելնելով բարձր չափանիշներից: Ա.Երզնկյանի խոսքով՝ ընտրության ժամանակ բոլորը եղել են օբյեկտիվ, ընտրել են այն ֆիլմերը, որոնք իրականում այսօր կարող են իրենց տեղը գրավել կինոարտադրության բազմազանության մեջ:

Անահիտ 2016 (2015-2016թթ. արտադրության ֆիլմերի համար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն դեբյուտ

«Բարի լույս» (ռեժ. Աննա Արևշատյան, 2016թ.)

Լավագույն անիմացիոն ֆիլմ

«Մշո գեղեն» (ռեժ. Արմինե Հարությունյան, 2016թ.)

«Ամանոր» (ռեժ. Նաիրա Մուրադյան, 2016թ.)

«Էքսպեդիցիա X» (ռեժ. Գոհար Խաչատրյան, 2016թ.)

Լավագույն վավերագրական ֆիլմ

«Փակուղի» (ռեժ. Հարություն Խաչատրյան, 2016թ.)

«Դատավարություն» (ռեժ. Արա Մնացականյան, 2016թ.)

«Վերջին ցանկություն» (ռեժ. Արմեն Խաչատրյան, 2016թ.)

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

«Սիմոնի ճամփան» (ռեժ. Էդգար Բաղդասարյան, 2016թ.)

«Ո՞վ կա այդտեղ» (ռեժ. Աշոտ Հովսեփյան, 2016թ.)

«Քաղաք քաղաքի տակ» (ռեժ. Հրաչյա Զաքարյան, 2016թ.)

Լավագույն կոմպոզիտոր

Վահագն Հայրապետյան և Կարեն Հարությունյան «Բարի լույս» (ռեժ. Աննա Արևշատյան, 2016թ.)

Արմեն Մարտիրոսյան «Կյանք ու կռիվ» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2016թ.)

Հայկո «Երկրաշարժ» (ռեժ. Սարիկ Անդրեասյան, 2016թ.)

Լավագույն նկարիչ

Միքայել Անտոնյան և Վարդան Սեդրակյան «28:94 Տեղական ժամանակ» (ռեժ. Դավիթ Սաֆարյան, 2015թ.)

Դավիդ Դադունաշվիլի «Երկրաշարժ» (ռեժ. Սարիկ Անդրեասյան, 2016թ.)

Ներսես Սեդրակյան և Ավետ Տոնոյան «Կյանք ու կռիվ» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2016թ.)

Վիգեն Չալդրանյան «Վարդապետի լռությունը» (ռեժ. Վիգեն Չալդրանյան, 2016թ.)

Լավագույն օպերատոր

Վահագն Տեր-Հակոբյան «Կյանք ու կռիվ» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2016թ.)

Արթուր Ուստյան «Վարդապետի լռությունը» (ռեժ. Վիգեն Չալդրանյան, 2016թ.)

Արմեն Խաչատրյան «28:94 Տեղական ժամանակ» (ռեժ. Դավիթ Սաֆարյան, 2015թ.)

Լավագույն սցենար

Միքայել Ստամբոլցյան և Հարություն Խաչատրյան «Փակուղի» (ռեժ. Հարություն Խաչատրյան, 2016թ.)

Մհեր Մկրտչյան «Կյանք ու կռիվ» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2016թ.)

Սևադա Գրիգորյան «Բարի լույս» (ռեժ. Աննա Արևշատյան, 2016թ.)

Լավագույն դերասանուհի

Յանա Դրուզ «28:94 Տեղական ժամանակ» (ռեժ. Դավիթ Սաֆարյան, 2015թ.)

Անի Ղազարյան «Վարդապետի լռությունը» (ռեժ. Վիգեն Չալդրանյան, 2016թ.)

Անի Խաչիկյան «Կյանք ու կռիվ» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2016թ.)

Լավագույն դերասան

Սամվել Թադևոսյան «Կյանք ու կռիվ» (2016թ.)

Աշոտ Ադամյան «28:94 Տեղական ժամանակ» (ռեժ. Դավիթ Սաֆարյան, 2015թ.)

Վարդան Մկրտչյան «Վարդապետի լռությունը» (ռեժ. Վիգեն Չալդրանյան, 2016թ.)

Լավագույն ռեժիսոր

Հարություն Խաչատրյան «Փակուղի» (2016թ.) 

Վիգեն Չալդրանյան «Վարդապետի լռությունը» (2016թ.)

Դավիթ Սաֆարյան «28:94 Տեղական ժամանակ» (2015թ.)

Մհեր Մկրտչյան «Կյանք ու կռիվ» (2016թ.)

Լավագույն խաղարկային ֆիլմ

«Կյանք ու կռիվ» (պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան, ռեժ. Մհեր Մկրտչյան, 2016թ.)

«Բարի լույս» (պրոդյուսեր՝ Շուշանիկ Արևշատյան, ռեժ. Աննա Արևշատյան, 2016թ.)

«Վարդապետի լռությունը» (պրոդյուսերներ՝ Կարեն Ղազարյան, Վիգեն Չալդրանյան և Գևորգ Գևորգյան, ռեժ. Վիգեն Չալդրանյան, 2016թ.)

«28:94 Տեղական ժամանակ» (պրոդյուսեր և ռեժ. Դավիթ Սաֆարյան, 2015թ.)

Անահիտ 2019 (2017-2018թթ. արտադրության ֆիլմերի համար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավագույն վավերագրական ֆիլմ

«Քամու հետ» (ռեժ. Արթուր Սահակյան, 2018թ.)

«Արևը, լուսինը և հրացանակիրները» (ռեժ. Վահագն Խաչատրյան, 2018թ.)

«Ձյուն կար» (ռեժ. Թամարա Ստեփանյան, 2016թ.)

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

«Իմ նոր տարին» (ռեժ. Արուսյակ Սիմոնյան, 2018թ.)

«Ցորյանի ծովեր» (ռեժ. Բոգդան Աթանեսյան, 2017թ.)

«Մարիամի մեկ կիրակին» (ռեժ. Արշակ Ամիրբեկյան, 2016թ.)

Լավագույն հնչյունային ռեժիսոր

Արման Ավետիսյան և Տիգրան Կուզիկյան «Էրկեն Կիշեր» (ռեժ. Էդգար Բաղդասարյան, 2018թ.)

Արման Ավետիսյան և Տիգրան Կուզիկյան «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2017թ.)

Արման Ավետիսյան և Տիգրան Կուզիկյան «Լյուդվիգ անունով ոզնին» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2018թ.)

Լավագույն կոմպոզիտոր

Սերժ Թանկյան «Սպիտակ» (ռեժ. Ալեքսանդր Կոտտ, 2018թ.)

Անդրանիկ Բերբերյան «էրկեն կիշեր» (ռեժ. Էդգար Բաղդասարյան, 2018թ.)

Արմեն Մարտիրոսյան «Մեր երազանքի ճանապարհը» (պրոդ. Ռուբեն Ջաղինյան, 2018թ.)

Լավագույն նկարիչ

Տիգրան Առաքելյան և Սեդրակ Վելիկոդնի «Էրկեն կիշեր» (ռեժ. Էդգար Բաղդասարյան, 2018թ.)

Արմեն Ղազարյան «Բրավո վիրտուոզ» (ռեժ. Լևոն Մինասյան, 2017թ.)

Ներսես Սեդրակյան «Լյուդվիգ անունով ոզնին» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2018թ.)

Լավագույն օպերատոր

Սուրեն Թադեւոսյան «էրկեն կիշեր» (ռեժ. Էդգար Բաղդասարյան, 2018թ.)

Մկրտիչ Մալխասյան «Բրավո վիրտուոզ» (ռեժ. Լևոն Մինասյան, 2017թ.)

Վահագն Տեր-Հակոբյան «Լյուդվիգ անունով ոզնին» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2018թ.)

Լավագույն սցենար

Էդգար Բաղդասարյան «էրկեն կիշեր» (ռեժ. Էդգար Բաղդասարյան, 2018թ.)

Անահիտ Աբադ «Եվա» (ռեժ. Անահիտ Աբադ, 2017թ.)

Մհեր Մկրտչյան «Լյուդվիգ անունով ոզնին» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2018թ.)

Լավագույն դերասանուհի

Նարինե Գրիգորյան «Եվա» (ռեժ. Անահիտ Աբադ, 2017թ.)

Անի Ղազարյան «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2017թ.)

Անի Ղազարյան «Լյուդվիգ անունով ոզնին» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2018թ.)

Լավագույն դերասան

Լեռնիկ Հարությունյան «Սպիտակ» (ռեժ. Ալեքսանդր Կոտտ, 2018թ.)

Շանթ Հովհաննիսյան «Եվա» (ռեժ. Անահիտ Աբադ, 2017թ.)

Սամվել Թոփալյան «Լյուդվիգ անունով ոզնին» (ռեժ. Մհեր Մկրտչյան, 2018թ.)

Լավագույն ռեժիսոր

Էդգար Բաղդասարյան «էրկեն կիշեր» (2018թ.)

Անահիտ Աբադ «Եվա» (2017թ.)

Մհեր Մկրտչյան «Լյուդվիգ անունով ոզնին» (2018թ.)

Լավագույն խաղարկային ֆիլմ

«էրկեն կիշեր» (պրոդյուսեր՝ Կարինե Սիմոնյան, ռեժ. Էդգար Բաղդասարյան, 2018թ.)

«Եվա» (պրոդյուսերներ՝ Taghi Aligholizadeh, Behrooz Paknahad, ռեժ. Անահիտ Աբադ, 2017թ.)

«Սպիտակ» (պրոդյուսերներ՝ Թերեզա Վարժապետյան, Ելենա Գլիկման, Տատյանա Սարանա, ռեժ. Ալեքսանդր Կոտտ, 2018թ.)


Հատուկ մրցանակ — Տիգրան Մանսուրյան